Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը

վեպ

Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը (անգլ.՝ Harry Potter and the Chamber of Secrets), Հարրի Փոթերի մասին վեպերի շարքի երկրորդ գիրքը։ ԱՄՆ-ում գրքի կազմը ձևավորված է «Warner Bros. Animation» ընկերության անիմացիայի հիման վրա։

Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը
անգլ.՝ Harry Potter and the Chamber of Secrets[1]
ՀեղինակՋոան Ռոուլինգ
Անվանվել էՀարրի Փոթեր և Chamber of Secrets?
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրyoung adult fiction?, ֆենթեզի և արկածային
Թեմահրաշագործ
Բնօրինակ լեզուբրիտանական անգլերեն
Լեզուհայերեն
Կերպար(ներ)Հարրի Փոթեր, լորդ Վոլան դե Մորտ, Ջինի Ուիզլի, Հերմայոնի Գրեյնջեր, Ռոն Ուիզլի, Dobby?, Gilderoy Lockhart?, Դրակո Մալֆոյ, Ռուբեուս Հագրիդ և Ալբուս Դամբլդոր
Ստեղծման տարեթիվհուլիսի 2, 1998
Նկարագրում էՀարրի Փոթերի աշխարհ
ՇարքՀարրի Փոթեր
ՆախորդՀարի Փոթերը և Փիլիսոփայական քարը
ՀաջորդՀարրի Փոթերը և Ազքաբանի բանտարկյալը
ՆկարազարդողCliff Wright?
Երկիր Միացյալ Թագավորություն
Հրատարակման տարեթիվ1998
Թարգմանիչ հայերենԱլվարդ Ջիվանյանի
Հրատարակում հայերենԶանգակ
Պարգև(ներ)

Գիրքը հրատարակվել է տարբեր լեզուներով։ Գրքի հայերեն տարբերակը հրատարակվել է Զանգակ հրատարակչության կողմից, թարգմանիչ Ալվարդ Ջիվանյան։

Հակիրճ նկարագրություն խմբագրել

Ամառային արձակուրդին Հարրի Փոթերը դարձյալ իր ազգականների տանն է, որտեղ նրա հետ կոպիտ ու վատ են վարվում։ Շուտով Հարրին վերադառնում է դպրոց։ Հելոուինին դպրոցի սրահներում տարօրինակ շշուկներ են լսվում, որ նշանակում է՝ հարյուրավոր տարիներ առաջ դպրոցում կառուցած Գաղտնիքների սենյակը կրկին բացվել է, և այնտեղ դարանած Սարսափն ազատ է արձակվել` սպառնալով ոչնչացնել ոչ կախարդ ընտանիքներում ծնված աշակերտներին[2]։

Դիպաշար (սյուժե) խմբագրել

Դրզլիի մոտ խմբագրել

Հարրի Փոթերի մասին երկրորդ վեպի գործողությունը սկսվում է նրա ծննդյան 12-րդ տարեդարձից։ Ամռան սկզբից Հարրին ոչ մի նամակ չի ստանում Ռոնից և Հերմայոնից։ Ծննդյան առթիվ նրան նույնպես ոչ մեկը չի շնորհավորում, ինչը չարախնդության առիթ է դառնում զարմիկ Դադլիի համար։ Քեռի Վեռնոնը, չհիշելով նույնիսկ տոնական օրվա մասին, պահանջում է, որ Հարրին ամբողջ երեկո լուռ նստի իր սենյակում։ Այսօր պետք է հյուրընկալվեն բիզնեսի կարևոր գործընկերներ, որոնց հետ Վերնոնը ակնկալում է կնքել իր կյանքի ամենահաջող գործարքը։

Այդ նույն երեկո Հարրիի սենյակում հայտնվում է Դոբի անունով էլֆը և հայտարարում, որ Հարրի Փոթերին չի կարելի վերադառնալ Հոգվորթս. այնտեղ նրան սարսափելի վտանգ է սպառնում։ Հարրին մերժում է կատարել Դոբիի՝ դպրոց չվերադառնալու խնդրանքը, որի համար էլֆը կախարդում է նրան ուղիղ Դուրսլեյի և նրա հյուրերի աչքի առաջ (օդ է բարձրացնում տորթը, որը հետո ընկնում է Դրզլիի կարևոր հյուրի գլխին)։ Շուտով Հարրին ստանում է նամակ, որով հաղորդվում է, որ անչափահաս հրաշագործները չպիտի կախարդեն դպրոցից դուրս և նման բան կրկնելու դեպքում Հարրի Փոթերը կհեռացվի դպրոցից։ Նամակը կարդալով՝ Վեռնոնը հասկանում է, որ Փոթերից վախենալ պետք չէ, և նրան փակում է Դադլիի երկրորդ սենյակում։

 
«Ֆորդ Անգլիան»

Երեք օր Փոթերին պահում են փակի տակ, ինչպես բանտում։ Գիշերը Հարրիի մոտ են գալիս Ռոն Ուիզլին, Ֆրեդը և Ջորջը՝ իրենց հորը պատկանող թռչող «Ֆորդ Անգլիայով» և տանում են նրան իրենց հետ տուն։ Ճանապարհին նրանք պատմում են, որ Դոբին երևի ծառայում է Հարրիի երդվյալ թշնամուն՝Դրաքո Մալֆոյին։Դրաքոյի հայրը՝ Լյուցիուսը, Վոլդեմորի մտերիմ օգնականն է, բայց մութ ուժերին ծառայող կախարդի կործանումից հետո հավատացնում է, որ ոչ մի չարագործության մասնակից չէ։

Հյուր Վիզլիի մոտ խմբագրել

Արձակուրդի մնացած մասը Փոթերն անց է կացնում Վիզլի ընտանիքի հետ։ Ընտանիքն ընդունում է Հարրիին ինչպես հարազատի։ Ռոնի մայրը՝ Մոլի Վիզլին, միշտ հոգատար վերաբերմունք է ցույց տալիս Հարրիի հանդեպ, իսկ Ռոնի հայրը՝ Անգլիայի Մոգության նախարարության աշխատակից Արթուր Վիզլին, դառնում է Հարրիի ընկերը և հարցնում է նրան մագլների տարբեր հայտնագործությունների մասին։ Ջինի Վիզլին, որն այդ տարի Հոգվարթսի առաջին կուրս էր հաճախելու, կարմրում և շփոթվում էր Հարրիին տեսնելիս։

Հարրին և Վիզլի ընտանիքը դպրոցից առաջ գնում են գնումների՝ օգտագործելով թռչող փոշի։ Հարրին պատահաբար հայտնվում է նողկալի մի խանութում` «Ֆլորիշ և Բլոթս» անունով։ Այնտեղ նա տեսնում է Դրաքո Մալֆոյին և նրա հորը՝ Լյուցիուսին, որն ինչ-որ բան է ծախում։ Դուրս գալով խանութից՝ Հարրին հայտնվում է մի տարօրինակ և չարագուշակ վայրում, բայց նրան փրկում է կիսահսկա Ռուբեուս Հագրիդը։ Մոտավորապես մեկ ժամ անց գրախանութում մեր հերոսները ծանոթանում են մոգ և գրող

Լոքհարթի հետ, որը հայտարարում է, որ ինքը մոգության և կախարդանքի «Հոգվարթս» դպրոցում նշանակվել է մութ ուժերից պաշտպանության ուսուցիչ։

Դրանից հետո պատահաբար խոսում են Մալֆոյներից։ Պարզվում է, որ Մալֆոյները ատում են Ուիզլիներին մագլների հետ բարեկամանալու համար։ Սկսվում է վեճ, որն ավարտում է Հագրիդը։ Վեճի ընթացքում Լյուցիուսը հանում է կաթսայից Ջինի Ուիզլիի մաշված գիրքը և նորից պահում՝ հավատացնելով, որ Ուիզլիները չեն կարող ավելի լավ բան գնել իրենց երեխաների համար, քան անպետք գրքերը։

Քինգս Քրոս կառամատույց Ուիզլիները և Հարրին գնում են Արթուր Ուիզլիի մեքենայով։ Հարրին և Ռոնը պետք է 9¾ կառամատույցում հայտնվեն վերջինը, բայց դա նրանց չի հաջողվում. արգելքը, որով նրանք պետք է անցնեին, չի թողնում։ Ուշանալով գնացքից՝ նրանք վերցնում են Ռոնի հոր մեքենան և թռչում Հոգվարթս։ Վայրէջքի ժամանակ մեքենան բախվում է Պայթուցիկ ուռենուն, որից էլ Ռոնի կախարդական փայտիկը ջարդվում է, իսկ մեքենան սահում է Արգելված անտառ։ Հարրին և Ռոնը նկատողություն են ստանում պրոֆեսորներ Սևերուս Սնեյփից և Մակգոնագալից այն բանի համար, որ նրանց մեքենան տեսել են մագլները։ Սնեյփը պահանջում է հեռացնել Հարրիին, բայց Մաքգոնագոլը որոշում է սահմանափակվել նկատողությամբ։

Հոգվորթս խմբագրել

Դպրոցում բոլորն սկսում են խոսել այն մասին, որ ց, չնայած ճանաչված լինելուն, ոչինչ չի հասկանում Մութ ուժերից պաշտպանության արվեստում։ Բայց իր դասերին նա ուսանողներին հատվածներ է կարդում իր գրքերից, որոնցում նկարագրված էին իր սխրանքները։ Նա նաև իր ուսանողների հետ հատվածներ էր բեմադրում իր գրքերից (սովորաբար զոհը լինում էր Հարրին)։ Հարրին և Ռոնը չէին սիրում Լոքհարթին, մինչդեռ Հերմայոնին պաշտում էր։ Հայտնվում է Հարրիի երկրպագու՝ Գրիֆինդորի առաջին կուրսեցի Քոլին Քրիվին։ Քոլինն ամենուր հայտնվում է իր ֆոտոխցիկով և լուսանկարում իր կուռքին։ Ինչքան էլ տարօրինակ է, Լոքհարթը նույնիսկ չի խոչընդոտում դրան, բայց զգուշացնում է Հարրիին, որ վերջինս չմեծամտանա։

Քվիդիչում սկսվում են պրոբլեմները. Սլիդերինի թիմում է հայտնվում Դրաքո Մալֆոյը, իսկ նրա հայրը ամբողջ թիմի համար գնում է «Նիմբուս-2001» թռչող ավելները, որոնք անհամեմատ լավն են Հարրիինից։ Մարզումներից մեկի ժամանակ ջախջախում են գրիֆինդորցիներին։ Հերմայոնին, փորձելով պաշտպանել Գրիֆինդորին, պնդում է, որ Գրիֆինդորի բոլոր խաղացողները տաղանդավոր են, իսկ Մալֆոյի տեղը թիմում ուղղակի գնված է։ Լյուցիուսի գազազած տղան վիրավորում է աղջկան, ինչի արդյունքում տուժում է Ռոնը, որն ուզում էր «փսլինքի անեծք» կարդալ, բայց անեծքը հենց իրեն է դիպչում, և նրա բերանից սկսում է փսլինք թափել։ Իսկ Հարրին ու Հերմիոնան այդ ընթացքում գնացել էին Հագրիդի մոտ։

Գաղտնիքների սենյակի հանելուկ խմբագրել

 
Դամբլդորի սենյակը

Հարրին լսում է մի ձայն, որը խոսում է սպանության մասին։ Նրանից բացի՝ ոչ ոք չի լսում այդ ձայնը։ Հերմայոնիի կարծիքով ավելի լավ կլինի, որ ոչ ոք չիմանա այդ մասին։ Հելոուինին Հարրին նորից է լսում ձայնը։ Նա ընկերների հետ հայտնվում է միջանցքում, որը լցված էր ջրով։ Այնտեղ կախված էր տիկին Նորիսը, Ֆիլչի կատուն, իսկ պատին կար արյունոտ մակագրություն. «Գաղտնիքները սենյակը բաց է»։ Ֆիլչը Հարրիին մեղադրում է իր կատվին սպանելու մեջ։ Անսպասելիորեն Սնեյփը պաշտպանում է Հարրիին։

Կախարդանքի պատմության դասի ընթացքում Հերմայոնին պրոֆեսոր Բինսից տեղեկություններ է կորզում «գաղտնիքների սենյակի» մասին։ Պրոֆեսորը դժկամությամբ պատմում է, որ Սալազար Սլիդերինը միշտ կողմնակից է եղել, որ դպրոցում սովորեն միայն զտարյուն կախարդներ, սակայն մնացած կախարդները նրա հետ չեն համաձայնվել։ Ի վերջո Սալազարը գնաց, սակայն, լեգենդի համաձայն, Հոգվարթսում սենյակ է թողել, որը մի օր պետք է բացի իր ժառանգը և ազատի դպրոցը սովորական մարդկանցից։ Լեգենդն ասում է, որ այդ սենյակում հրեշ է գտնվում, ում կարող է կառավարել միայն Սլիդերինի ժառանգը։ Ինչպես նաև պրոֆեսորն ասում է, որ սենյակը մի անգամ արդեն բացվել է 50 տարի առաջ և այդ ժամանակ սպանվել է Հոգվորթսի ուսուցչուհին։

Հարրին, Ռոնը և Հերմայոնին կասկածում են Մալֆոյներին սենյակի բացման մեջ։ Նրանք որոշում են ստեղծել կախարդական հմայաթուրմ և Քրեբի ու Գոյլի կերպարանք ստանալ, որպեսզի ինչ-որ բան իմանան Դրաքո Մալֆոյից։ Հերմայոնին խաբեությամբ Լոքհարթից թույլտվություն է ստանում «Ուժեղ ազդեցությամբ հմայաթուրմը» գիրքը գրադարանից վերցնելու համար։ Այնուհետև Հարրիին և Հերմայոնիին հաջողվում է բաղադրիչներ գողանալ Սնեյփի աշխատասենյակից։

Գրիֆինդորի և Սլիդերինի խաղում բլաջերը ողջ ընթացքում հարձակվում է միայն Հարրիի վրա։ Նա ընկնում է, կոտրում ձեռքը, սակայն մյուս ձեռքով բռնում է սնիտչը։ Գիշերը Հարրին անցկացնում է հիվանդանոցային մասում։ Նրա մոտ է գալիս Դոբբին և խոստովանում, որ նա էր կախարդել բլաջերին և արգելափակել է 9¾ հարթակում, որպեսզի Հարրին չկարողանար հայտնվել Հոգվարթսում։ Դոբբին գիտի, թե ով է բացել սենյակը, սակայն չի կարող ասել Հարրիին։ Դոբբիի հետ խոսակցությունից հետո սենյակ են տեղափոխում Քոլին Քրիվվին իր ֆոտոխցիկի հետ։ Նա նույնպես փայտացել էր, իսկ ֆոտոխցիկի պաշտպանիչ թաղանթը հալվել էր։

Լոքհարթն ու Սնեյփը դպրոցում հիմնում են ակումբ, որպեսզի աշակերտներին սովորեցնեն ինքնապաշտպանական հնարքներ։ Շուտով սկսվում են աշակերտների դուելները, որոնք անհաջողությամբ են ավարտվում. Հարրին և Դրաքոն իրար վրա ծիծաղելի անեծքներ են սկսում փորձել, իսկ Հերմայոնին կռվում է Միլլիսենտա Բուլսթրոուդի հետ։ Սնեյփը բոլորը հասկանում են, որ Հարրին կարողանում է խոսել օձերի լեզվով։ Պարզվում է, որ դա շատ հազվադեպ հանդիպող ունակություն է։ Այդպիսին են եղել Սալազար Սլիդերինն ու Վոլդեմորը։ Համարվում է, որ դա սև կախարդանքի նշան է, իսկ բարի հրաշագործները երբեք չեն կարող հասկանալ օձերի լեզուն։

Դպրոցի շատ աշակերտներ, այդ թվում և գրիֆինդորցիները, սկսում են կարծել, որ հենց Հարրի Փոթերն է հանդիսանում Սլիզերինի ժառանգը։ Նրան վերաբերվում են վախով և ատելությամբ։ Շատ աշակերտներ, այդ թվում և Ջասթինը, չեն հավատում, որ Հարրին փրկել է Ջասթինին օձից. Հնարավոր է, որ Հարրին մղում էր նրան օձի դեմ, քանի որ Ջասթինի ծնողները կախարդներ էին։ Նման բացատրություններ են ստանում մնացած փաստերը։ Մի քանի աշակերտների կարծիքով՝ Հարրին ատում է Դուրսլեյին, քանի որ նա տանել չի կարողանում կախարդներին, Քոլինը փայտացել էր նրա համար, որ լուսանկարել է Հարրիին կեղտի մեջ պառկած, Սև լորդը ցանկացել էր սպանել Հարրի Փոթերին որպես վտանգավոր հակառակորդի, սակայն պարտություն է կրել, քանի որ Հարրին ամենաուժեղ սև մոգն էր։ Հագրիդը բողոքում է, որ ինչ-որ մեկը սպանում է իր աքլորներին։ Շուտով Ջասթինն ու գրեթե անգլուխ Նիկը հիվանդանոց են ընկնում՝ լինելով թմրած։ Դամբլդորը խորհրդակցում է Հարրիի հետ և պնդում, որ հավատում է նրա անմեղությանը։ Նա հարցնում է Հարրիին, թե արդյո՞ք նա չի ուզում ինչ-որ բան պատմել, սակայն Հարրին չի կողմնորոշվում։ Դամբլդորի սենյակում Հարրին ծանոթանում է տնօրենի փյունիկի՝ Ֆոուկսի հետ։ Փյունիկները «կարող են հսկայական բեռ տանել, նրանց արցունքները ունեն բուժիչ հատկություն, և նրանք ամենանվիրված ընկերներն են»։

Կախարդական խոտը, որ պատրաստել էր «գրիֆինդորյան եռյակը», եռացվեց ամանորին։ Կրեբին և Գոյլին թխվածքաբլիթների և քնաբեր խոտի միջոցով խաբելով՝ Հարրին և Ռոնը վերցնում են նրանց մազերից և, այն ավելացնելով Հերմայոնիի պատրաստածին, վերածվում են Մալֆոյի ընկերների։ Հերմայոնին վերցնում է Միլիցենտա Բուլսթրոուդի մազը զգեստի վրայից, սակայն պարզվում է, որ դա կատվի մազ է, և Հերմայոնին վերածվում է կիսամարդ-կիսակենդանու, ինչից հետո նա ստիպված է լինում երկար ժամանակ բուժվել։ Հարրին և Ռոնը գալիս են Դրակոյի մոտ՝ Սլիզերինի հյուրասենյակ և փորձում են հասկանալ, թե ով է բացում սենյակը, սակայն, ի զարմանս իրենց, պարզվում է, որ Մալֆոյը ոչինչ չգիտի։

Թոմ Ռեդդլի օրագիր խմբագրել

Հարրին Միրտլի զուգարանում գտնում է տարօրինակ գիրք, որի մեջ դատարկ էջեր էին։ Գրքի վրա գրված է, որ դա ոմն Թոմ Ռեդդլի սեփականությունն է։ Հարրին գտնում է, որ եթե սկսի գրել օրագրում, ապա նրան ինչ-որ մեկը կպատասխանի։ Հարրին գրում է իր անունը և օրագրում հայտնվում է մի գրվածք, որ նրա խոսակցի անունը Թոմ Ռեդդլ է։ Հարրին իմանում է, որ Ռեդդլը սովորել է Հոգվարթսում 50 տարի առաջ։ Փոթերը խնդրում է պատմել այդ ժամանակների դեպքերի մասին։ Ռեդդլը առաջարկում է տեսնել ինչ-որ բան։ Հարրին տեղափոխվում է 50 տարի առաջ։ Նա տեսնում է, թե ինչպես են ուսուցիչները աղջկա դիակը տեղափոխում, որին գտել էին զուգարանում։ Նրան սպանել է գաղտնիքների սենյակի հրեշը։ Հարրին տեսնում է Ռեդդլին՝ աշակերտին, ով Սլիզերինի հաշվապահն էր։ Փոթերը տեսնում է, թե ինչպես է Ռեդդլը շփվում Հոգվարթսի տնօրենի՝ Արմանդ Դիպետի հետ և պրոֆեսոր Դամբլդորի հետ, ով այդ ժամանակ կերպարանափոխման ուսուցիչ էր։ Պարզվում է, որ Հագրիդը սովորել է Ռեդդլի հետ մեկ դպրոցում։ Ռեդդլը աղջկա մահվան մեջ մեղադրում է Հագրիդին և ինչ-որ բան է ասում հրեշի մասին։ Հարրին հետ է վերադառնում իր ժամանակ, իսկ մի քանի օր անց օրագիրը անհետանում է իր սենյակից։

Հարրիի և Ռոնի հետապնդում խմբագրել

 
Վասիլիսկ

Շուտով տուժում է Հերմայոնին, և Հարրիին դադարում են կասկածել հարձակումներ կազմակերպլու մեջ, քանի որ նա հարձակում չէր գործի իր իսկ ընկերուհու վրա։ Չեղյալ է հայտարարվում քվիդդիչի առաջնությունը։ Դամբլդորը հեռացվում է Հոգվարթսի տնօրենի պաշտոնից, իսկ Հագրիդին վերցնում են հրաշագործների բանտ Ազքաբան։ Հարրին և Ռոնը տեսնում են դա։ Որոշ ժամանակ անց Հարրին և Ռոնը նկատում են, որ անհասկանալի պատճառով դպրոցում սարդեր են վազվզում։ Արգելված անտառում ձգվում է նրանց շղթան։ Հարրին և Ռոնը գնում են սարդերի ետևից և հանդիպում Արագոգին՝ հսկա սև սարդին։ Արագոգն ասում է, որ նա այն հրեշն է, ում դաստիարակել է Հագրիդը, սակայն նա Սլիզերինի հրեշը չէ, և անտառապահը երբեք չի բացել գաղտնիքների սենյակը։ Իսկական հրեշը թաքնված է ամրոցում, իսկ սարդերը նրանից այնպես են վախենում, որ նույնիսկ նրա անունը չեն տալիս։ Ինչ վերաբերում է Արագոգին, ապա նա Հագրիդի հանդեպ հարգանքից դրդված երբեք մարդկանց չի սպանել և չի սպանի։ Սակայն նա չի կարող դա արգելել այլ սարդերի։ Սարդերը հարձակվում են Ռոնի և Հարրիի վրա, սակայն մոտեցող Ֆորդ Անգլիան փրկում է տղաներին, ինչից հետո նրանք գնում են թփերի մոտ։ Շուտով Հարրին և Ռոնը հասկանում են, որ Լացկան Միրտլն է հենց այն աղջիկը, որին սպանել է հրեշը։ Հենց նա կարող է պատմել ճշմարտությունը։

Հիվանդանոցում նրանք իմանում են, որ մանդրագորները հասցրել են, և երեկոյան խոտը պատրաստ կլինի, որը կբուժի կատվին, Ջասթինին, Քոլին Քրիվին և Հերմայոնիին։ Հարրին և Ռոնը Հերմայոնիի բռունցքում մի թերթ են գտնում։ Դրանում նկարագրվում է հրեշը, հսկաայկան օձ վասիլիսկը, որը կարող էր սպանել մեկ հայացքով։ Ընկերները հասկանում են, որ նա է ապրում գաղտնիքների սենյակում։ Վասիլիսկի զոհերը չեն մահացել, քանի որ չեն նայել ուղիղ նրա աչքերի մեջ. կատուն տեսել է նրան ջրի, Հերմայոնին՝ հայելու, Քրիվին՝ ֆոտոխցիկի, իսկ Ջասթինը՝ Նիկի միջոցով, իսկ Նիկն էլ չէր կարող մահանալ երկրորդ անգամ։ Բացի այդ Հերմայոնին գրել էր «խողովակներ» բառը՝ բացատրելով, թե ինչպես է վասիլիսկը շարժվում ամրոցում։ Մեր ընկերները մոտենում են գաղտնիքի բացահայտմանը։

Մուտքը գաղտների սենյակ խմբագրել

 
Փյունիկ
 
Գաղտնիքների սենյակի դուռը, որն այժմ պահպանվում է Հարրի Փոթերի թանգարանում

Աղջիկների զուգարանին կից պատի վրա գրվածք է հայտնվում, որ գաղտնիքների սենյակում է գտնվում աշակերտ և նա այնտեղ կմնա հավերժ։ Պարզվում է, որ այդ աշակերտը Ջիննի Ուիզլին է։ Պատրաստվում են դպրոցը փակել։ Հարրին և Ռոնը որոշում են Լոկոնսից օգնություն խնդրել, սակայն հայտնաբերում են, որ Լոկոնսը ցանկանում է փախչել։ Պարզվում է, որ իր գրքերում նա իրեն է վերագրում ուրիշ մոգերի սխրանքները, ինչի համար նա նախ հարցաքննել է այդ մոգերին, այնուհետև ջնջել նրանց հիշողությունը։ Նա ցանկանում է մոռացության անեծքը կարդալ Հարրիի և Ռոնի վրա, որպեսզի նրանք մոռանան եղածը, սակայն Հարրին կանխում է այն էքսպելիարմուս կախարդանքով։ Այնուհետև Հարրին և Ռոնը ստիպում են Լոկոնսին գնալ նրանց հետ, և վերջինս պատմում է, որ մահվանից առաջ լսել է խոսակցություն անհասկանալի լեզվով և տեսել է երկու հսկա դեղին աչքեր։ Նա ցույց է տալիս լվացարանի վրա, թե որտեղ են եղել այդ աչքերը, և Հարրին տեսնում է, որ ծորակի վրա փաթաթվել է փոքր օձ։ Պատկերացնելով, որ իր առջևում օձ է՝ Հարրին օձերի լեզվով ասում է «բացվի՛ր» բառը։ Բացվում է թունելը, որը տանում է ներքև։

Հարրին, Ռոնը և Լոկոնսը սահում են թունելով, որը տանում էր գետնի տակ։ Լոկոնսը հարձակվում է Ռոնի վրա, խլում նրա կախարդական փայտիկը և հարձակվում Հարրիի և Ռոնի վրա՝ մոռացման անեծքը կարդալով։ Բարեբախտաբար, Ռոնի կախարդական փայտիկը, որ կոտրվել էր ուսումնական տարվա սկզբում, պայթում է և խցանում առաջացնում, որը բաժանում է Հարրիին Ռոնից։ Հարրին գնում է առաջ և հանդիպում Թոմ Ռեդդլին և անգիտակից ընկած Ջիննի Ուիզլիին։ Թոմ Ռեդդլը վերցնում է Հարրիի կախարդական փայտիկը և խոստովանում, որ նա է Սլիզերինի ժառանգը։ Նա սպանել է Միրտլին և ստել Հագրիդին, ճնշել է Ջիննիին՝ ամբողջ տարին խոսելով օրագրի հետ և նրա հրամանով գրել է հաղորդագրություններ, սպանել աքլորներին և կառավարել վասիլիսկին իր զոհերի դեմ։ Ինքը Ջիննին չէր հիշում, թե ինչ է նա արել։ Այնուհետև Ռեդդլը որոշեց ավելի մոտիկից ծանոթանալ Փոթերի հետ, ինչից հետ Ջիննին խլեց օրագիրը։ Նա է հանդիսանում Վոլան դե Մորտը. Վոլան դե Մորտ անունը Թոմ Մարվոլո Ռեդդլ անվան անագրամման է (Եթե վերցնենք առաջին անվան տառերը և դասավորենք այլ հերթականությամբ, ապա կստանանք երկրորդը)։

Ռեդդլը կանչում է վասիլիսկին, որպեսզի սպանի Հարրի Փոթերին, սակայն Ֆոուկս փյունիկը գալիս է օգնության և բերում կախարդական գլխարկը։ Փյունիկը կռվում է վասիլիսկի հետ և հանում նրա երկու աչքերը։ Գլխարկի մեջ հայտնվում է թուր, որով Հարրի Փոթերը սպանում է վասիլիսկին։ Շուտով փյունիկը բերում է օրագիր, և Հարրին ցրում է այն վասիլիսկի ժանիքով։ Օրագրից թանաք է թափվում, վասիլիսկի թույնը այրում է այն, իսկ Ռեդդլն աղաղակով անհետանում է։

Հանգուցալուծում խմբագրել

 
Գոդրիկ Գրիֆինդորի թուրը

Հարրին, Ռոնը, Ջիննին, Լոկոնսը և Ֆոուկսը վերադառնում են գաղտնի սենյակից, որից հետո գնում են ՄակԳոնագալլի սենյակ են գնում, իսկ այնտեղ Հարրին և Ռոնը պատմում են ամբողջ ճշմարտությունը՝ այդ թվում և իրենց՝ դպրոցական կանոնները խախտելը։ Ջիննին խոստովանում է, որ օրագիրը նա գտել է դպրոցական գրքերից մեկում դրված։ Սակայն Դամբլդորը ներում է Ջիննիի սխալը և հայտնում, որ նրանից մեծ մարդիկ նույնպես խաբված են եղել Վոլան դե Մորտի կողմից, այնուհետև պարգևատրում է Հարրիին և Ռոնին «Դպրոցի համար հատուկ ծառայության» շքանշանով և 400 միավոր է տալիս։ Անձնական խոսակցությունից Հարրիին պարզ է դառնում մի քանի բան.

  • Հարրին տիրապետում է օձերի լեզվին, քանի որ նրան կառավարում էր Վոլան դե Մորտը։
  • Վոլան դե Մորտը, փորձելով սպանել Հարրի Փոթերին, պատահաբար նրան է փոխանցում իր ուժերի մի մասը։
  • Տեսակավորող գլխարկը առաջարկում էր Հարրիին անցնել Սլիզերինի մեջ միայն Հարրիի անհատական հատկությունների հաշվին, սակայն Հարրինն հայտնվել է Գրիֆինդորում միայն իր ցանկությամբ։
  • Թուրը, որով Հարրին սպանեց վասիլիսկին, Գոդրիկ Գրիֆինդորինն էր, և այն գլխարկից կարող էր հանել միայն իսկական գրիֆինդորցին, ով հանդիսանում էր Հարրին։

Հագրիդը լիովին արդարացվեց և վերականգնվեց։ Դամբլդորը վերադառնում է իր դիրքին վստահված խորհրդի բոլոր անդամների խնդրանքով, բացի Լյուցիուս Մալֆոյի։ Խորհուրդը որոշ անդամներ ակնարկում են, որ Դամբլդորի հեռանալու մասին իրենց համաձայնությունը ընդամենը սպառնալիքներ էին։ Հարրին և Դամբլդորը կարողացան դուրս հանել Մալֆոյին խորհրդից՝ մեղադրելով նրան Ջիննի Ուլիզլիին օրագիրը նետելու մեջ։ Էլֆը ազատվում է Մալֆոյից։ Այդ պահից նա դառնում է Հարրիի հավատարիմ ընկերներից մեկը։

Վասիլիսկից բոլոր տուժածներին բուժում են մանդրագորի արմատի միջոցով։ Այդ տարվա քննությունները չեղյալ են համարվում։ Դպրոցի գավաթը ևս մեկ տարով տրամադրվում է Գրիֆինդորին։ Լոկոնսը ընկնում է հիվանդանոց, որպեսզի վերականգնի հիշողությունը։ Հարրին Ռոնին է տալիս Դուրսլիի հեռախոսահամարը։ Նրանք խոստանում են ևս մեկ անգա զանգահարել և տեսնվել այդ ամռանը։

Հրատարակում և ընդունելութուն խմբագրել

Զարգացում խմբագրել

Ռոուլինգը դժվար էր համարում Հարրի Փոթերը և գաղտնիքների սենյակը գիրքն ավարտելը, քանի որ նա վախենում էր, որ այն չի հասնի «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» գրքի մակարդակին իր հաջողություններով։ Ձեռագիրը «Bloomsbury»-ին ճիշտ ժամանակահատվածում տալուց հետո նա հետ է վերցնում այն 6 շաբաթով վերանայելու համար[3]։

Գրքի սկզբնական նախագծում գրեթե անգլուխ Նիկ ուրվականը երգում է մի երգ, որ նկարագրում է իր վիճակը և մահվան հանգամանքները։ Այս հատվածը հանվել է գրքի հեղինակի կողմից, սակայն հետագայում տեղադրվել է Ռոուլինգի պաշտոնական կայքում[4]։ Հարրի Փոթերի ընտանեկան վիճակի մասին պատմող մասը նույնպես հեռացվել է, քանի որ հեղինակները այն «ոչ անհրաժեշտ շեղում» էին համարում, և Ռոուլինգը ավելացրել է Նևիլ Լոնգբոթոմի ճանապարհորդությունն ու հայտնաբերությունները, որոնք «ավելի կարևոր էին հիմնական սյուժեում»[5]։

Հրատարակում խմբագրել

 
Գրքի հեղինակ Ջոան Ռոուլինգը գիրքն ընթերցելիս
 
Հարրի Փոթերի առաջին հրատարակությունը

«Հարրի Փոթերը և գաղտնիքների սենյակը» հրատարակվել է Մեծ Բրիտանիայում 1998 թվականի հուլիսի 2-ին։ Այն միանգամից հայտնվել է Մեծ Բրիտանիայի ամենավաճառվող գրքերի առաջին հորիզոնականում՝ ետ մղելով այնպիսի հեղինակների, ինչպիսիք են Ջոն Գրիշամը, Թոմ Քլենսին և Թերրի Փրաթչեթը[6]։ Գիրքը Ռոուլինգին դարձրել է հեղինակ, ով հաղթել է բրիտանական գրքերի փառատոնի «տարվա մանկական գիրք» անվանակարգում երկու տարի շարունակ։ 1999 թվականին այն հայտվել է ամերիկյան ամենավաճառված գրքերի եռյակում։

Առաջին հրատարակումն ուներ որոշ սխալներ, որոնք ուղղվեցին, և գիրքը վերահրատարակվեց[7]։

Հասարակության արձագանք խմբագրել

 
Հերթ գրադարանում «Հարրի Փոթեր» գրքի համար

Գիրքը ընդունվեց համաշխարհային ծափահարություններով և ողջույններով։ Ֆանտաստիկ ժանրի գրող Չարլզ դը Լինթը համաձայնվել է, որ երկրորդ Հարրի Փոթեր գիրքը, ինչպես և Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը, մեծ հաջողություն է գրքի մասերի համար[8]։ Գիլդերո Լոխարտը հաստատել է, որ գիրքը զուրկ է ռասիզմից[9]։ Թեմմի Նեզոլը գտնում է, որ այս գիրքն ավելի մտահոգող է, քան նախորդը։ Այնուամենայնիվ, Ռոուլինգը ստեղծել է երկրորդ մասն այնքան հաճելի, ինչքան առաջինն է։

Բոլոր 7 գրքերի գրվելուց և հրատարակվելուց հետո Գրիմ Դևիսը համարեց «Հարրի Փոթերը և գաղտնիքների սենյակը» ամենաթույլ մասը և համաձայնեց, որ այս մասի սյուժեի կառուցվածքը չափազանց նման է առաջին մասին։ Բա ասում է, որ գրքում բացատրված չէ, թե ինչպես Ֆոկսը իմացավ Հարրիի գտնվելու վայրը[10]։

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

Ռոուլինգի «Հարրի Փոթերը և գաղտնիքների սենյակը» ստացել է մի քանի մրցանակ։ Ամերիկյան գրական ասոցիացիան գիրքը դասել է բոլոր ժամանակների մանկական ինչպես նաև մեծերի գրականության 2000 լավագույն գրքերի շարքին։ Գիրքը հաղթել է բրիտանական «տարվա մանկական գիրք» անվանակարգում[11]։

Գիրքը ստացել է հատուկ պարգև «Nestlé» ընկերության կողմից 1998 թվականին։ Գիրքը 2001 թվականին ստացել է «Whitaker's Platinum Book Award» մրցանակը։ 2003 թվականին նովելը ընդգրկվել է ԲիԲիՍի-ի «The Big Read» ցուցակի քսաներեքյակի մեջ[12]։

Արծարծվող թեմաներ խմբագրել

Մարդկանց դասակարգմանը, վնաս հասցնելուն և ռասիզմին ընդդեմ լինելը գրքի հիմնական թեման է։ «Հարրի Փոթերը և գաղտնիքների սենյակը» գրքում Հարրիի հարգանքը տարածվում է նույնիսկ Դոբբիի և գրեթե անգլուխ Նիկի հանդեպ։ Ըստ Մարգարիտ Քրաուսի՝ գրքի ձեռքբերումները ավելի շատ կախված են բնատուր տաղանդի, քրտնաջան աշխատանքից և սրամտությունից։

Էդվարդ Դուֆֆին՝ «Marquette» համալսարանի պրոֆեսորն ասում է, որ «Հարրի Փոթերը և գաղտնիքների սենյակը» գրքի հիմնական կերպարներից մեկի՝ Թոմ Ռեդդլի օրագիրը, որը կառավարում է Ջիննի Ուիսլիին ընդամենը Ռիդդլի ծրագիրն էր։ Դուֆֆին առաջարկում է Ռոուլինգին նախատեսել սա որպես նախազգուշացում տեղեկատվական աղբյուրներից սպառման համար։

Անմահությունը և իշխանության բացասական կերպով պատկերումը նովելի հիմնական թեմաներն են։ Մարգարիտ Քրաուսը նշում է, որ Հարրի Փոթերի աշխարհում գոյություն ունեն մի քանի բացարձակ բարոյական կանոններ։ Օրինակ՝ Հարրին գերադասում է ասել ճշմարտությունը, սակայն ստում է անհրաժեշտության դեպքում, ինչը հատուկ է նաև նրա թշնամուն՝ Դրակո Մալֆոյին։ Գրքի վերջում Դամբլդորը հրաժարվում է իր՝ Հարրի Փոթերին, Ռոնին և Հերմայոնինի դպրոցական օրենքները խախտելու համար պատժելու խոստումից։ Քրաուսը նշում է նաև, որ իշխանական մարմինները և քաղաքական համակարգը քիչ հարգանք են ստացել Ռոուլինգի կողմից։ Ուիլիամ ՄաքՆեյլը նշում է, որ կախարդանքի նախարարությունը ներկայացվածը որպես միջակ դեր ստանձնող օղակ։

Ֆիլմ խմբագրել

 
Հարրի Փոթերի ֆիլմի դերակատար Դենիել Ռեդկլիֆը
 
Խաղի արտադրող Ջեյմս Հաննիգանը

«Հարրի Փոթերը և գաղտնիքների սենյակը» գրքի ֆիլմի տարբերակը հրապարակվել է 2002 թվականին։ Քրիս Կոլոմբոսը ղեկավարել է ֆիլմի նկարահանումները, իսկ սցենարը գրել է Սթիվ Քլովսը։ Այն դարձել է երրորդ ֆիլմը, որ գերազանցել է 600 միլին դոլարի շեմը։ Դրան նախորդում է «Տիտանիկ»-ը՝ հրապարակված 1997 թվականին և «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը»՝ հրապարակված 2001 թվականին։ Ֆիլմը առաջադրվել է «Saturn Award»-ում որպես ֆանտաստիկ ժանրի լավագույն ֆիլմ։ Համաձայն «Metacritic»-ի տվյալների՝ ֆիլմը արժանացել է «հիմնականում բարենպաստ վերադիտումների»՝ 63 % միջին ցուցանիշով, իսկ Rotten Tomatoes-ի տվյալներով՝ այդ ցուցանիշը հասել է 82 %-ի։

Համակարգչային խաղ խմբագրել

Համանուն խաղեր արտադրվել են տարբեր ընկերությունների կողմից՝

Ընկերություն Տարի Խաղային հարթակ Տեսակ Metacritic-ի տվյալներ
Electronic Arts 2002 MS Windows Դերերով խաղացվող խաղ[13] 77%[14]
Aspyr 2002 Mac Դերերով խաղացվող խաղ[13] Հայտնի չէ
Electronic Arts 2002 Game Boy Color Դերերով խաղացվող խաղ[15] Հայտնի չէ
Electronic Arts 2002 Game Boy Advance Արկածային-գլուխկոտրուկային խաղ[16] 76%[17]
Electronic Arts 2002 GameCube Արկածային խաղ[18] 77%[19]
Electronic Arts 2002 PlayStation Դերերով խաղացվող խաղ[20]
Հայտնի չէ[21]
Electronic Arts 2002 PlayStation 2 Արկածային խաղ[22] 71%[19]
Electronic Arts 2002 Xbox Արկածային խաղ[23] 77%[24]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://allbookspdf.com/harry-potter-and-the-chamber-of-secrets-pdf-download-j-k-rowling/
  2. «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը». Zangak. Վերցված է 2018 թ․ հունվարի 18-ին.
  3. https://books.google.am/?id=J_IPN8UMf7IC&pg=PA77&dq=%22Harry+Potter+and+the+Chamber+of+Secrets%22
  4. «Ջոան Ռոուլինգի պաշտոնական կայքը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 23-ին.
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 2-ին.
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 6-ին.
  7. http://public.wsu.edu/~brians/errors/ancestor.html
  8. http://www.sfsite.com/fsf/2000/cdl0001.htm
  9. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 27-ին.
  10. https://books.google.am/?id=mrvPPS5DXBEC&pg=PA2&dq=%22Harry+Potter+and+the+Chamber+of+Secrets%22
  11. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 21-ին.
  12. http://www.bbc.co.uk/arts/bigread/top100.shtml
  13. 13,0 13,1 «Harry Potter and the Chamber of Secrets (PC)». IGN Entertainment, Inc. 1996–2009. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 18-ին.
  14. «Harry Potter and the Chamber of Secrets (PC)». CBS Interactive Inc. 2009. Վերցված է 2009 թ․ հուլիսի 18-ին.(չաշխատող հղում)
  15. «Harry Potter and the Chamber of Secrets». IGN Entertainment, Inc. 1996–2009. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 18-ին.
  16. «Harry Potter and the Chamber of Secrets». IGN Entertainment, Inc. 1996–2009. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 18-ին.
  17. «Harry Potter and the Chamber of Secrets». CBS Interactive Inc. 2009. Վերցված է 2009 թ․ հուլիսի 18-ին.(չաշխատող հղում)
  18. «Harry Potter and the Chamber of Secrets». IGN Entertainment, Inc. 1996–2009. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 18-ին.
  19. 19,0 19,1 «Harry Potter and the Chamber of Secrets (Cube)». CBS Interactive Inc. 2009. Վերցված է 2009 թ․ հուլիսի 18-ին.(չաշխատող հղում)
  20. «Harry Potter and the Chamber of Secrets». IGN Entertainment, Inc. 1996–2009. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 18-ին.
  21. «Harry Potter and the Chamber of Secrets (PSX)». CBS Interactive Inc. 2009. Վերցված է 2009 թ․ հուլիսի 18-ին.(չաշխատող հղում)
  22. «Harry Potter and the Chamber of Secrets». IGN Entertainment, Inc. 2009. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 18-ին.
  23. «Harry Potter and the Chamber of Secrets». IGN Entertainment, Inc. 1996–2009. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 26-ին.
  24. «Harry Potter and the Chamber of Secrets (XBX)». CBS Interactive Inc. 2009. Վերցված է 2009 թ․ մայիսի 26-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել