Հարվի Վայնշտեյն (անգլ.՝ Harvey Weinstein, մարտի 19, 1952(1952-03-19)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի կինոպրոդյուսեր, Miramax Films ընկերության կառավարման և համահիմնադիրների նախկին անդամ, ինչպես նաև The Weinstein Company ընկերության համահիմնադիր (իր եղբայր Բոբի հետ)։ «Օսկար» և BAFTA մրցանակների դափնեկիր է «Սիրահարված Շեքսպիրը» ֆիլմի համար։ Հանդիսացել է Հոլիվուդի ամենաազդեցիկ պրոդյուսերներից մեկը։ Ֆիլմերը, որոնց ստեղծմանը մասնակցել է նա, բազմիցս տարբեր անվանակարգերում արժանացել են «Օսկարի», այդ թվում որպես լավագույն ֆիլմ։

Հարվի Վայնշտեյն
Ծննդյան թիվ՝մարտի 19, 1952(1952-03-19)[1][2][3][…] (72 տարեկան)
Ծննդավայր՝Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝կինոպրոդյուսեր, գործադիր պրոդյուսեր, դերասան, կինոռեժիսոր և սցենարիստ
Պարգևներ՝
IMDb։ID 0005544

2017 թվականի հոկտեմբերին Վայնշտեյնին հեռացրել են The Weinstein Company-ից այն բանի համար, որ տասնյակ դերասանուհիներ մեղադրել են նրան սեռական բռնության մեջ, այդ թվին էին պատկանում Էշլի Ջադը, Գվինեթ Փելթրոուն, Անջելինա Ջոլին, Կարա Դելևինը և այլք։ Վայնշտեյնի հանդեպ մեղադրանքների պատմությունը ծնունդ է տվել այսպես կոչված «Վայնշտեյնի էֆեկտին», երբ նմանատիպ մեղադրանքների են արժանացել հայտնի բազմաթիվ անձինք։

Կենսագրություն խմբագրել

Հարվի Վայնշտեյնը մեծացել է Նյու Յորքի հրեական ընտանիքում[7][8]։ Բացի նրանից ընտանիքում կար ևս մեկ երեխա՝ կրտսեր եղբայր Բոբը։ Հարվին ավարտել է John Bowne High School դպրոցը, ապա Նյու Յորք նահանգի համալսարանը Բուֆֆալոյում[9][10]։

Համալսարանից հետո Վայնշտեյնը սկսել է զբաղվել պրոդյուսերական գործունեությամբ։ Նրա առաջին նախագծերն էին 70-ական թվականներին Բուֆֆալոյում ռոք համերգների կազմակերպումը։ Հարվին եղբոր՝ Բոբի և Կորկ Բուրգերի հետ աշխատել է Harvey & Corky Productions լեյբլում։ Երկու եղբայրներն էլ երազում էին ֆիլմերի ստեղծման մասին, և 70-ական թվականների կեսերին համերգների կազմակերպման համար աշխատած գումարով բացել են փոքրիկ, բայց անկախ «Miramax» ընկերությունը, որն անվանվել է ի պատիվ եղբայրների ծնողների՝ Միրիամի և Մաքսի[11]։ Miramax-ի առաջին աշխատանքները երաժշտական ֆիլմեր էին, ինչպես օրինակ Փոլ ՄաքՔարթնիի «Ռոք շոուն»[12]։

Վայնշտեյնը համարվում է ԱՄՆ դեմոկրատական կուսակցության հին կողմնակից և անդամ՝ ներառյալ նախագահ Բարաք Օբամայի և նախագահի թեկնածուներ Հիլարի Քլինթոնի և Ջոն Քերիի ընտրարշավները[13]։ Նա աջակցել է Հիլարի Քլինթոնի նախագահական քարոզարշավը 2008 թվականին[14] և 2012 թվականին կազմակերպել է միջոցների հավաքագրում Օբամայի համար իր տանը՝ Վեսթպորտ, Կոնեկտիկուտ[15]։

Անձնական կյանք խմբագրել

Նախկին կինը Ջորջինա Չափմանն է, ամուսնության արդյունքում ունեն դուստր և որդի։ 2017 թվականի հոկտեմբերի 10-ին Չափմանը հայտարարել է ամուսնուց ամուսնալուծվելու մասին սեքսուալ սկանդալի պատճառով[16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. Harvey Weinstein décoré de la Légion d'honneur par Sarkozy (ֆր.) // Le PointKering, 2012. — ISSN 0242-6005; 1950-7461; 2491-3677
  5. Harvey Weinstein: Rose McGowan remercie Emmanuel Macron d'être "du bon côté de l'histoire" (ֆր.) // Le HuffPost — 2017.
  6. The London Gazette 63116 (բրիտ․ անգլ.) — 2020. — Iss. 63116. — P. 15862.
  7. Gardner, Elysa (2012 թ․ մարտի 2). «Quel honneur! France salutes Harvey Weinstein». USA Today. McLean, Virginia: Gannett Company. Վերցված է 2018 թ․ հունիսի 8-ին.
  8. Ghert-Zand, Renee (2012 թ․ մարտի 6). «Weinstein Awarded French Legion of Honor». The Jewish Daily Forward. New York City: Forward Association. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 8-ին.
  9. Biskind, Peter[en] Down and Dirty Pictures: Miramax, Sundance and the Rise of Independent Film. — Simon & Schuster, 2004. — С. 463—464. — ISBN 068486259x
  10. Lurie, Rod. «Harvey Weinstein Gets My Criticism of „The Reader“ Wrong» Արխիվացված 2012-02-19 Wayback Machine The Wrap, February 21, 2009
  11. Weinstein, Bob (April 2003). «All Thanks to Max». Vanity Fair. New York City: Condé Nast. Վերցված է 2018 թ․ հունիսի 8-ին.
  12. Perren, Alisa (2012 թ․ մայիսի 15). Indie, Inc.: Miramax and the Transformation of Hollywood in the 1990s. Austin, Texas: University of Texas Press. էջ 21. ISBN 978-0-292-74287-1.
  13. Smith, Allan; Gould, Skye (2017 թ․ հոկտեմբերի 10). «Harvey Weinstein has donated over $1 million to Democrats since 2000 – here are some of the biggest names». Business Insider. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 14-ին.
  14. Henry, Ed (2008 թ․ մայիսի 8). «Sources: Clinton supporter pressures Pelosi». CNN. Atlanta, Georgia. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 8-ին.
  15. Altimari, Daniela (2012 թ․ օգոստոսի 5). «Obama Looks To Connecticut For Campaign Cash». The Hartford Courant. Hartford, Connecticut: Tribune Publishing. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 5-ին.(չաշխատող հղում)
  16. «Harvey Weinstein's Wife Georgina Chapman Is Leaving Him: 'My Heart Breaks for All the Women Who Have Suffered'». PEOPLE.com (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարվի Վայնշտեյն» հոդվածին։