«Հարսնացուի դիակը» (անգլ.՝ Tim Burton's Corpse Bride, բառացի՝ Թիմ Բարթոնի «Հարսնացու-դիակ»), Թիմ Բարթոնի 2005 թվականին նկարահանված մուլտֆիլմը։ Առաջադրվել է Օսկարի «Լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում։ Բարթոնի առաջին ֆիլմերից մեկը, որ թողարկվել է Blu-Ray և HD DVD ֆորմատներով։

Հարսնացուի դիակը
անգլ.՝ Corpse Bride
Տեսակկինոնկար
Ժանրռոմանտիկ կատակերգություն, ֆենթեզի ֆիլմ[1][2], զոմբիների մասին ֆիլմ, երաժշտական ֆիլմ և տիկնիկային մուլտֆիլմ
Գործողության վայրԱնգլիա
ՌեժիսորԹիմ Բարթոն[3][4][5][…] և Մայք Ջոնսոն[4][5][6][…]
ՍցենարիստՋոն Օգասթ, Քերոլին Թոմփսոն և Pamela Pettler?
ՀնչյունավորումԹրեյսի Ուլման[3][5][7][…], Էմիլի Ուոթսոն[3][5][7][…], Հելենա Բոնեմ Քարթեր[3][7][8][…], Փոլ Ուայթհաուս[5][7], Ջոնի Դեփ[5][7][8][…], Ջոաննա Լամլի[7][9], Ալբերտ Ֆիննի[7][9], Դիփ Ռոյ[9], Քրիստոֆեր Լի[9], Դենի Էլֆման[9], Մայքլ Ֆոֆ[9], Jane Horrocks?[9] և Ռիչարդ Գրանթ[9]
ՊրոդյուսերԹիմ Բարթոն, Ալիսոն Աբբատե և Ջո Ռենֆթ
Գործադիր պրոդյուսերՋո Ռենֆթ
ԵրաժշտությունԴենի Էլֆման
ՕպերատորPete Kozachik?
Երկիր Միացյալ Թագավորություն և  ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունLaika և Tim Burton Productions
Դիստրիբյուտորներքին կապ և Նեթֆլիքս
Տևողություն76 րոպե
Թվական2005, նոյեմբերի 3, 2005[10], սեպտեմբերի 23, 2005[11], հոկտեմբերի 13, 2005[12] և հոկտեմբերի 28, 2005
ԱռաջադրումՕսկար լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմի համար
MPAA վարկանիշPG
Բյուջե40 000 000 $
Շահույթ118 133 252 $[13] և 53 401 527 $[13]
warnerbros.com/movies/tim-burtons-corpse-bride/(անգլ.)

Իրադարձություններ խմբագրել

Մուլտֆիլմի գործողությունները անցկացվում են վիկտորիանական ժամանակաշրջանի եվրոպական պրովինցիայում։ Պատանի Վիկտորին և Վիկտորիային, որոնք իրար երբևէ չեն հանդիպել, պատրաստվում են ամուսնացնել։ Վիկտորի ընտանիքը հարուստ ձկնավաճառներ Վան Դորտներն են, որոնք ցանկանում են շփվել արիստոկրատ (բայց աղքատացած) Էվերգլոտների տոհմին՝ Վիկտորիայի ծնողներին։

Հանդիպելով միմյանց՝ Վիկտորը և Վիկտորիան հասկանում են, որ ստեղծված են իրար համար։ Սակայն հարսանիքի փորձի ժամանակ Վիկտորը հուզվում է, շփոթում բառերը և փախչում քահանայից մոտակա անտառը, որպեսզի հանգստանա և միանգամից սովորի ամուսնական արարողության բառերը։ Վերջապես նրան հաջողվում է արտասանել արարողակարգի անհրաժեշտ բառերը և նույնիսկ հագցնել ամուսնական մատանին ձեռքի տակ հայտնված փայտի վրա։ Սակայն փայտը, պարզվում է, մահացած հարսնացուի մատն է, որն արթնանում է հանգուցյալ քնից և քաշում է նորահայտ փեսացուին մեռյալների թագավորություն...

Սյուժե խմբագրել

Վիկտորը հայտնվում է մեռյալների աշխարհում։ Ինչքան էլ տարօրինակ թվա, այդ աշխարհը ֆիլմում ավելի պայծառ է, լուսավոր և կենսուրախ, քան կենդանիների աշխարհում։ Այնտեղ Վիկտորն իմանում է Հարսնացուի Դիակի՝ Էմիլիի՝ տեղական հերոսի պատմությունը, որը նրան բարում պատմում են տեղական ջազ նվագախմբի կմախքները։ Ինչ-որ ժամանակ այնտեղ մեկնած գեղեցիկ արիստոկրատը գերել է նրան և համոզել փախչել նրա հետ, սակայն հետո սպանել է և վերցրել ընտանեկան բոլոր հարստությունները։ Արթնանալով և հասկանալով, որ նա մահացած է, Էմիլին երդվել է, որ պետք է սպասի իրական սիրո։ Եվ ահա, հայտնվել է Վիկտորը՝ արտասանելով ամուսնական երդման բառերն ու իր մատին մատանի հագցնելով։ Վիկտորը, հասկանալով, որ դարձել է հանգուցյալի ամուսին, պարզապես սարսափում է։ Հուսալքված լինելով՝ նա հեռանում է և որոշ ժամանակ թափառում մեռյալների աշխարհում, մինչև որ նորից հանդիպում է Էմիլիին, որը նրան ամուսնական նվեր է անում։ Այդ նվերը Վիկտորի հանգուցյալ շունն է՝ Սկրեբսը, որին նա պահում էր մանուկ տարիներին։ Վիկտորը որոշում է խորամանկել և, որպեսզի դուրս պրծնի, նա առաջարկում է Էմիլիին բարձրանալ կենդանի մարդկանց աշխարհ այն պայմանով, որ նա պետք է աղջկան ծանոթացնի իր ծնողների հետ։ Այդ հարցում «նորապսակներին» օգնում է ավագ Գութկնեխտը։

Հայտնվելով վերևում՝ Վիկտորը Էմիլիին թողնում է սպասելու իրեն անտառում, սակայն գնում է ոչ թե ծնողների մոտ, այլ իր հարսնացուի՝ Վիկտորիայի։ Նրա հարցերին ի պատասխան, թե որտեղ էր գտնվում, Վիկտորը պատմում է այն պատմությունը, թե ինչ էր իր հետ պատահել անտառում։ Որոշ ժամանակ այնց Էմիլին չդիմանալով հետևում է նրան և սիրահարներին միմյանց հետ հայտնաբերում։ Բարկացած՝ նա կրկին տանում է Վիկտորին մեռյալների աշխարհ։

Սաունդթրեք խմբագրել

Ֆիլմի կոմպոզիտորը Դենի Էլֆմանն է, որին օգնել է նաև Ջոն Օգյուսթը[14]։ Ստորև ներկայացվում է ֆիլմում ներկայացվող երգերի ցանկը՝ ներառյալ երգերի տևողությունը և հեղինակներին։

Երգացանկ

Բոլոր երգերի հեղինակն է Դենի էլֆմանը՝ Ջոն Օգյուսթի օգնությամբ։. 

# ԱնվանումԿատարող(ներ) Տևողություն
1. «Main Title» (Score)Elfman: 2:05
2. «According to Plan»  Albert Finney, Joanna Lumley, Tracey Ullman, Paul Whitehouse 3:44
3. «Victor's Piano Solo» (Score)Elfman 1:17
4. «Into the Forest» (Score)Elfman 4:34
5. «Remains of the Day»  Elfman, Jane Horrocks, Paul Baker, Alison Jiear, Gary Martin 3:26
6. «Casting a Spell» (Score)Elfman 1:25
7. «Moon Dance» (Score)Elfman 1:27
8. «Victor's Deception» (Score)Elfman 3:59
9. «Tears to Shed»  Helena Bonham Carter, Horrocks, Enn Reitel 2:45
10. «Victoria's Escape» (Score)Elfman 2:30
11. «The Piano Duet» (Score)Elfman 1:53
12. «New Arrival» (Score)Elfman 0:41
13. «Victoria's Wedding» (Score)Elfman 3:14
14. «The Wedding Song»  Elfman, Horrocks, Baker, Jier, Martin 3:00
15. «The Party Arrives» (Score)Elfman 3:20
16. «Victor's Wedding» (Score)Elfman 2:08
17. «Barkis's Bummer» (Score)Elfman 2:07
18. «The Finale» (Score)Elfman 2:35
19. «End Credits» (Part 1) (Score)Elfman 1:49
20. «End Credits» (Part 2) (Score)Elfman 2:32
Հավելյալ երգեր
# ԱնվանումԿատարող(ներ) Տևողություն
21. «Ball & Socket Lounge Music #1» (Band Version) (Score)Elfman 2:15
22. «Remains of the Day» (Combo Lounge Version) (Score)Elfman 3:06
23. «Ball & Socket Lounge Music #2» (Score)Elfman 1:10
24. «Ball & Socket Lounge Music #1» (Combo Version) (Score)Elfman 2:14
59:42

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.metacritic.com/movie/corpse-bride
  2. http://www.ofdb.de/film/84311,Tim-Burton's-Corpse-Bride---Hochzeit-mit-einer-Leiche
  3. 3,0 3,1 3,2 3,3 http://stopklatka.pl/film/gnijaca-panna-mloda-tima-burtona
  4. 4,0 4,1 http://www.imdb.com/title/tt0121164/
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 http://www.film-o-holic.com/arvostelut/tim-burtons-corpse-bride
  6. http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=56718.html
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 http://www.imdb.com/title/tt0121164/fullcredits
  8. 8,0 8,1 http://www.interfilmes.com/filme_15016_A.Noiva.Cadaver-(Corpse.Bride.Tim.Burton.s.Corpse.Bride).html
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 ČSFD (չեխերեն) — 2001.
  10. Internet Movie Database — 1990.
  11. Internet Movie Database — 1990.
  12. Internet Movie Database — 1990.
  13. 13,0 13,1 Box Office Mojo — 1999.
  14. «Tim Burton's Corpse Bride Original Motion Picture Soundtrack (U.S. Release): Tim Burton's Corpse Bride Soundtrack: MP3 Downloads». Amazon.com. Վերցված է 2014 թ․ մարտի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարսնացուի դիակը» հոդվածին։