Հարսանեկան պոեզիա
Հարսանեկան պոեզիա, էպիտալամա (հունարեն՝ ἡ ἐπιθαλάμιος ῷδή), հիմենեյ - հարսանիքի պատվին երգ։
Հարսանեկա ավանդական ծեսի հետ կապված ժողովրդական ստեղծագործություն, որի մեջ մտնում են երգեր, խրատներ, հարսանքապետի վճիռներ, հմայախոսություններ, փոխաբերական երկխոսություններ, առածներ, ասույթներ, հանելուկներ, մաղթանքներ և այլն։
Գրական ձևավորում է ստացել անտիկ պոեզիայում՝ հասնելով ամբողջական պոեմի աստիճանի (Կլավդիանոս)։ Գրվել են ինչպես իրական անձանց պատվին (Արտաշես և Սաթենիկ), այնպես էլ առասպելական թեմաներով։ Կան նաև հարսանեկան հայրեններ։
Հարսանեկան պոեզիայի հիմնական բովանդակությունը հարսի ճակատագիրն է ու նրա ապրումները։ Ընտանիքի, ամուսնության և հարսանեկան ծեսի պատմական զարգացումը պայմանավորել է մոգական տարրերի խաղայինի վերածվելը և աստիճանաբար մարելը։
Տեղ ոսկի տեղայր ի փեսայութեանն Արտաշիսի,
Տեղայր մարգարիտ ի հարսնութեան Սաթինկանըն։
Հայոց հարսանեկան երգերի մեջ «ծաղկոցը» փեսայի և հարսի՝ թագավորի և թագուհու գովքն է, գալիս է թագավորական հարսանիքներից. գովերգվում են հարսի և փեսայի արժանիքները, գեղեցկությունը, զգեստները և այլն։ Հարս ու փեսայի գովաբանությանը հետևում է մաղթանքը։
Հարսանեկան պոեզիայի նմուշ է Ռուբեն Սևակի «Հարսներգ»-ը[1]։
Աղբյուրներ խմբագրել
- ↑ Մելս Սանթոյան (2009). Գրականագիտական բառարան. Երևան: «Վան Արյան». էջ էջ 133.