Հարուն ալ-Ռաշիդ (մարտի 7 , 766 , Ռեյ , Աբասյան խալիֆայություն - մարտի 24 , 809 , Թուս , Իրան ), խալիֆ 786 թ.-ից։ Աբբասյանների դինաստիայից ։ Շարունակել Է Բյուզանդիայի դեմ պայքարը, ասպատակել Փոքր Ասիան ։ Նրա օրոք, թեև նկատվում էին արաբական խալիֆայության քայքայման առաջին նշանները, բարձր զարգացման հասան տնտեսությունն ու մշակույթը, իսկ Հայաստանում փոխվեցին բազմաթիվ կառավարիչներ, ծանրացան հարկերը, ուժեղացավ արտագաղթը։ Սակայն խալիֆայության նկատվող թուլությունը նպաստել Է Բագրատունիների հզորացմանը, և 804 թ.-ին Աշոտ Մսակեր Բագրատունին ճանաչվել է Հայոց իշխան։
Հարուն ալ-Ռաշիդ արաբ․ ՝ هَارُون الرَشِيد Ծնվել է մարտի 7 , 766 Ծննդավայր Ռեյ , Աբասյան խալիֆայություն Մահացել է մարտի 24 , 809 (43 տարեկան) Մահվան վայր Թուս , Իրան Գերեզման Harun ِal-Rashid Mausoleum Քաղաքացիություն Աբասյան խալիֆայություն Կրոն իսլամ Մասնագիտություն քաղաքական գործիչ , բանաստեղծ և Խալիֆա Ամուսին Zubaidah bint Ja`far ? , Maridah bint Shabib ? և Marajil ? Ծնողներ հայր՝ Ալ-Մահդի , մայր՝ Al-Khayzuran ? Զբաղեցրած պաշտոններ Abbasid caliph ? Երեխաներ Al-Amin ? , al-Maʾmun ? , Al-Mu'tasim ? , Al-Qasim ibn Harun al-Rashid ? և Ahmed Al-Sabti ? Harun al-Rashid Վիքիպահեստում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 323 )։