Հարություն Մաքսիմի Քուշկյան (ապրիլի 14, 1956(1956-04-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, ՀՀ և ԼՂՀ պետական գործիչ, ԼՂՀ առողջապահության նախարար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Հարություն Քուշկյան
 
Գիտական աստիճան՝ բժշկական գիտությունների դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր ապրիլի 14, 1956(1956-04-14) (67 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան
 
Պարգևներ
Մխիթար Հերացու մեդալ

Կրթություն խմբագրել

  • 1974-1980 թթ. – սովորել և ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը։
  • 1985 թ. - Էնդոկրին վիրաբուժության գծով վերապատրաստվել է էնդոկրինոլոգիայի և հորմոնների ինստիտուտում։
  • 1990 թ. - վերապատրաստվել է Կալիֆոռնիայի USC բժշկական կենտրոնում։
  • 1993 թ. - վերապատրաստվել է Հարվարդի բժշկական համալսարանում և Բոստոնի Բեթ Իսրայել հիվանդանոցում։
  • 1999 թ. - վերապատրաստվել է Կալիֆոռնիայի համալսարանի Լոս Անջելեսի բժշկական կենտրոնում (UCLA)։

Գիտական գործունեություն խմբագրել

  • 1988 թ. - պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Դիֆուզ տոքսիկ խպիպի վիրաբուժական բուժումը իմունամոդուլյատորների կիրառմամբ» թեմայով՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
  • 1993 թ. - պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Սրտի ֆունկցիայի և իմունային համակարգի կորեկցիան վահանաձև գեղձի որոշ հիվանդությունների ժամանակ» թեմայով՝ ստանալով բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
  • 57 գիտական աշխատություն, 2 մենագրություն, 3 նորարարական և նորամուծական առաջարկության հեղինակ։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

  • 1980-1981 թթ. – աշխատել է Շտապ օգնության թիվ 2 հիվանդանոցում։
  • 1981-1984 թթ. – որպես շտապ օգնության բժիշկ աշխատել է Աշտարակի կենտրոնական շրջանային հիվանդանոցում։
  • 1984-1985 թթ. - աշխատել է Երևանի շտապ օգնության թիվ 2 հիվանդանոցի կրծքային վիրաբուժության բաժանմունքում որպես օրդինատոր։
  • 1986 թ. - «Էրեբունի» բժշկական կենտրոնում հիմնադրել է էնդոկրին վիրաբուժության բաժանմունքը և ղեկավարել այն։
  • 1990-1992 թթ. – «Էրեբունի» կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ։
  • 1992-2007 թթ. - «Էրեբունի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն։
  • 1993 թվականից - Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր։
  • 1995-1996 թթ. - ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ։
  • 2000 թվականից - «Медицинский вестник Эребуни» գիտաբժշկական հանդեսի հրատարակչական կոլեգիայի նախագահն է։
  • 2002-2007 թթ. - «Նաիրի» բժշկական կենտրոնի հիմնադիր և գլխավոր տնօրեն։
  • 2003 թվականից - Ակադեմիկոս Ս. Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի էնդոկրին վիրաբուժության ամբիոնի վարիչ։
  • 2005 թվականից - ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի բժշկական հանձնաժողովի նախագահ։

Քաղաքական գործունեությունը խմբագրել

  • 1995 թթ. ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 1-ին գումարման պատգամավոր թիվ 18 ընտրատարածքից։ ԱԺ սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ։
  • 2007-2014 թթ. եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ։
  • 2009 թ. - Երևանի ավագանու ընտրություններում գլխավորել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակը։
  • 2007 թ. հունիսի 7-ին նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար։
  • 2008 թ. ապրիլի 18-ին վերանշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնում[1] և պաշտոնավարել մինչև 2012 թ. հունիսի 16-ը։
  • 2014 թ. մարտի 14-ին նշանակվել է ԼՂՀ առողջապահության նախարար։

Պարգևներ խմբագրել

  • ԵՊԲՀ պրոֆեսոր (2003)։
  • Ֆրիտյոֆ Նանսենի անվան շքանշան (2004)։
  • Երևանի պետական բժշկական ինստիտուտի Մ. Հերացու շքանշան (2005)։
  • ՀՀ Ազգային ժողովի մեդալ (2005)։
  • Մխիթար Հերացու մեդալ (2006)։
Նախորդող
Նորայր Դավիդյան
ՀՀ Առողջապահության նախարար
Հարություն Քուշկյան

7 հունիսի 2007 թ. - 16 հունիսի 2012 թ.
Հաջորդող
Դերենիկ Դումանյան
Նախորդող
Զոյա Լազարյան
ԼՂՀ Առողջապահության նախարար
Հարություն Քուշկյան

14 մարտի 2014 -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է

Ծանոթագրություններ խմբագրել