Վիքիպեդիայում կան հոդվածներ Թերզյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հարություն Արտաշեսի Թերզյան (հունիսի 27, 1932(1932-06-27)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 10, 2016(2016-10-10), Երևան, Հայաստան[2]), Էլեկտրական մեքենաների և կառավարման համակարգերի բնագավառի գիտնական, տեխնիկական գիտությունների դոկտոր (1980), պրոֆեսոր (1986), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (1986)[3]։ Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ (2013

Հարություն Թերզյան
Ծնվել էհունիսի 27, 1932(1932-06-27)[1]
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 10, 2016(2016-10-10) (84 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
ՄասնագիտությունԷլեկտրական մեքենաների և կառավարման համակարգերի բնագավառի գիտնական
Գործունեության ոլորտմեխանիկա
Ալմա մատերԵրևանի պոլիտեխնիկական ինստիտուտ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և ակադեմիկոս
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

1955 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1957-1988 թվականներին աշխատել է Կոմպլեքսային էլեկտրասարքավորումների ԳՀԻ-ում, 1989-1994 թվականներին՝ ՀՊՃՀ էլեկտրական ապարատների ամբիոնի վարիչ, 1993 թվականից՝ պրոռեկտոր։

Գործունեություն խմբագրել

Աշխատանքները վերաբերում են սահմանափակումներով ոչ գծային բազմապարամետրիկ էքստրեմալ խնդիրներին, օպտիմալացման մեթոդների ադապտացում լուծվող խնդիրների մոդելներին, բարդ տեխնիկական համակարգերի ավտոմատացված նախագծման և հետազոտման համակարգերին, էլեկտրամագնիսական համակարգերի մոդելավորմանը, զուգահեռ հաշվարկներին[4][5]։

Պարգևներ խմբագրել

Երկեր խմբագրել

  • Ավտոմատացված նախագծման համակարգերի տեսություն, Ե-Լոս Անջելես-Աթենք, 1995։
  • Автоматизированное проектирование электрических машин, Москва, 1983.
  • Вестник Государственного Инженерного Университета Армении: Серия: Моделирование, оптимизация, управление: Сборник научных трудов, Ереван, 1998-2011 (համահեղինակ)[8].

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=9016
  2. «Ակադեմիկոս Հարություն Թերզյանի հիշատակին». Վերցված է 2016 Դեկտեմբեր 21-ին.
  3. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
  4. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
  5. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  6. «Հարություն Թերզյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 28-ին.
  7. Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին
  8. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Հարություն Թերզյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարություն Թերզյան» հոդվածին։