Հարոլդ Ռեգիստան

խորհրդային բանաստեղծ, թարգմանիչ

Հարոլդ Գաբրիելի Ռեգիստան (Էլ-Ռեգիստան, իսկական ազգանունը Ուրեկլյան, Հարոլդ Գաբրիելի Ուրեկլյանց) (ապրիլի 28, 1924(1924-04-28), Տաշքենդ, Kirghiz Autonomous Socialist Soviet Republic, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 4, 1999(1999-11-04), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային բանաստեղծ, թարգմանիչ։

Հարոլդ Ռեգիստան
Ծնվել էապրիլի 28, 1924(1924-04-28)
ԾննդավայրՏաշքենդ, Kirghiz Autonomous Socialist Soviet Republic, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էնոյեմբերի 4, 1999(1999-11-04) (75 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսաստան
Մասնագիտությունգրող և բանաստեղծ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան

Գրող Գաբրիել Էլ-Ռեգիստանի որդին։

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Մոսկվայի Մ․ Գորկու անվան գրականության ինստիտուտը (1951)։ Հայրենական մեծ պատերազմի (1941-1945) մասնակից։ 1955-1975 թվականներին վարել է «Սովետսկի պիսատել» («Советский писатель») հրատարակչության ԽՍՀՄ ժողովուրդների պոեզիայի խմբագրությունը։

Ռեգիստանը գրել է ռուսերեն։ Առաջին ժողովածուն («Սեր և երգ») լույս է տեսել 1959 թվականին։ Այնուհետև տպագրվել են նրա բանաստեղծությունների ու պոեմների 13 ժողովածուները, որոնցից առավել նշանակալի են «Պարտքի ձայնը» (1972), «Դետը» (1975), «Տիեզերական յամբեր»-ը (1979), «Երկրային ճանապարհ»-ը (1980), «Ակնթարթ և հավերժություն»-ը (1981)։

Ռեգիստանը նաև ավելի քան 300 երգատեքստի (այդ թվում՝ 35 կինոնկարի համար գրված) հեղինակ է։ Ռեգիստանի քնարերգությունը քաղաքացիական է, նրան մտահոգում են մեր ժամանակի սուր հարցերը։

Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի թարգմանության համար արժանացել է Հայկական ԽՍՀ Եղիշե Չարենցի անվան գրական մրցանակի (1982)[1]։

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • ՌԽՖՍՀ ԳՄ առաջին մրցանակի (1980)
  • «Պատվո նշան» շքանշան (27.04.1984)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «AV Production - Հարոլդ Էլ-Ռեգիստան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 28-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։