Հարոլդ Ռասել

կանադացի դերասան

Հարոլդ Ռասել[5][6], (անգլ.՝ Harold Russell հունվարի 14, 1914(1914-01-14)[1][2], Sydney, Cape Breton County, Նոր Շոտլանդիա, Կանադա - հունվարի 29, 2002(2002-01-29)[3][4], Needham, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), կանադա-ամերիկացի դերասան, երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան։ Եղել է երկու ոչ պրոֆեսիոնալ դերասաններից մեկը, ով ստացել է «Օսկար» մրցանակ (մյուսը՝ Հաինգ Սոմնանգ Նգորը անգլ.՝ Haing S. Ngor ): Ռասելը համարվում է նաև միակ դերասանը, ով վաճառել է իր «Օսկար» մրցանակը աճուրդում։

Հարոլդ Ռասել
Ծնվել էհունվարի 14, 1914(1914-01-14)[1][2]
ԾննդավայրSydney, Cape Breton County, Նոր Շոտլանդիա, Կանադա
Մահացել էհունվարի 29, 2002(2002-01-29)[3][4] (88 տարեկան)
Մահվան վայրNeedham, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
ԿրթությունԲոստոնի համալսարան և Cambridge Rindge and Latin School?
Քաղաքացիություն Կանադա և  ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասան, գրող և հեռուստատեսային դերասան
Պարգևներ և մրցանակներ

Նախապատմություն խմբագրել

 
Ռասել և Քեթի ՕԴոնել «Մեր կյանքի լավագույն տարիներ»-ը ֆիլմից(1946)

Ռասելը ծնվել է Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգի Հյուսիսային Սիդնեյ քաղաքում։ 1920 թվականի հոր մահից հետո[7] 1921 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Մասաչուսեթս[8]։ 1941 թվականի դեկտեմբերի 7-ին Փերլ Հարբորի վրա հարձակման ժամանակ նա բնակվում էր Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում՝ աշխատելով սննդի շուկայում։ 1949 թվականի ինքնակենսագրականում՝ «Հաղթանակը իմ ձեռքերում» գրքում, նա գրել է, որ շտապում էր ընդգրկվել Միացյալ Նահանգների բանակում ոչ թե հայրենասիրությունից դրդված, այլ այն պատճառով, որ ինքն իրեն համարում էր անհաջողակ"[9]: 1944 թվականի հունիսի 6-ին՝ ուսումնամարզական ֆիլմի նկարահանման ժամանակ, նռնակի պայթյունի հետևանքով կորցրել է երկու ձեռքերը և այդ ժամանակվանից կրել է պրոթեզներ[10]։ Վերականգնվելուց հետո և մինչ Բոստոնի համալսարան ընդունվելը՝ որպես լիարժեք ուսանող, նրա մասին նկարահանվել է ֆիլմ՝ «Սերժանտի օրագիրը», որը պատմում է պատերազմի վետերանների վերականգնման մասին։

Մեր կյանքի լավագույն տարիները խմբագրել

Երբ կինոռեժիսոր Ուիլյամ Ուայլերը տեսել է Ռասելի ֆիլմը, նրան դեր է առաջարկել «Մեր կյանքի լավագույն տարիները» ֆիլմում Ֆրեդրիկ Մարչի և Դանա Էնդրյուսի հետ։ Ռասելը խաղացել էր Միացյալ Նահանգների նավատորմի նավաստու՝ Հոմեր Պերիշի դերը, որը կորցրել է երկու ձեռքերը պատերազմի ժամանակ։ Այս դերի համար 1947 թվականին Ռասելն արժանացել է «Օսկար» մրցանակի երկրորդ պլանի լավագույն դերասանի անվանակարգում։ Բացի այդ, արարողությունից անմիջապես առաջ նա պարգևատրվել է պատվավոր Օսկարով՝ «իր հայրենակից վետերաններին հույս և քաջություն բերելու համար»։ Այս հատուկ մրցանակը ստեղծվել էր, քանի որ կառավարիչների խորհուրդը շատ էր ցանկանում ողջունել ոչ պրոֆեսիոնալ դերասան Ռասելին, բայց ենթադրում էին, որ նա մրցակցային հաղթանակի քիչ հնարավորություն ունի։ Այսպիսով, Ռասելը դարձել է Օսկարի պատմության մեջ միակ դերասանը, որը նույն դերի համար ստացել է երկու մրցանակ։ Ֆիլմի ավարտից հետո Ուայլերը Ռասելին ասել է, որ վերադառնա դպրոց, քանի որ այնտեղ «չկան շատ դերեր ձեռքեր չունեցող դերասանների համար»։ Ռասելը վերադարձել է Բոստոնի համալսարան և 1949 թվականին ավարտել այն։ Նա հեղինակել է երկու ինքնակենսագրական՝ «Հաղթանակը իմ ձեռքերում» (1949) և «Իմ կյանքի լավագույն տարիները» (1981)։

Հետագա տարիները խմբագրել

«Սերժանտի օրագիրը» (1945).

Ռասելն իր առաջին դեբյուտից հետո երևացել է ևս երկու ֆիլմում՝ «Inside Moves» (1980) և «Dogtown» (1997): Նա նաև հայտնվել է 1981 թվականի «Թակարդ դնող Ջոնը» ֆիլմի (անգլ.՝ Trapper John) դրվագներից մեկում և 1989 թվականին «Չինական լողափ» (անգլ.՝ China Beach) հեռուստասերիալի երկու դրվագում։ Ռասելը դարձել է Ամերիկացի վետերաններ կազմակերպության ակտիվ անդամ՝ ծառայելով երեք ժամկետ որպես ազգային հրամանատար։ Որպես այդպիսին, 1951 թվականին նա գրել է նախագահ Հարի Թրումանին՝ սատարելով գեներալ Դուգլաս Մակարթուրին աշխատանքից ազատելու իր որոշմանը։ 1960-ականների սկզբից մինչև 1980-ականների վերջերը ծառայել է որպես նախագահի` հաշմանդամների զբաղվածության հանձնաժողովի նախագահ (չվճարվող պաշտոն)։

1992 թվականին վիճահարույց որոշմամբ Ռասելը իր «Օսկար»-ը՝ երկրորդ պլանի լավագուն դերասանի համար ստացած, հանձնել է Հերման Դարվիկի աճուրդին, որը 1992 թվականի օգոստոսի 6-ին 60,500 դոլարով (այսօր `110.200 դոլար) վաճառվել է մասնավոր կոլեկցիոների։ Պնդելով, որ կնոջ բժշկական ծախսերի համար գումար էր անհրաժեշտ, Ռասելը պաշտպանել է իր գործողությունը՝ ասելով «Ինչու՞ են մարդիկ այսքան քննադատող։ Կնոջս առողջությունը շատ ավելի կարևոր է, քան զգացմունքները։ Ֆիլմը կլինի այստեղ, նույնիսկ եթե «Օսկար»-ը չլինի»"[9]: Այնուամենայնիվ, Կինոարվեստի և գիտության ակադեմիան, որը դեմ է եղել իր մրցանակների վաճառքին, վիճարկել է այդ շարժառիթը՝ հայտարարելով, որ իրականում նրա նոր կինը (այդ ժամանակ նրանք 11 տարի է, ինչ ամուսնացած էին) պարզապես «ցանկացել է նավարկության գնալ».[11]: Սա «Օսկար» մրցանակի վաճառքի միակ դեպքն է, քանի որ 1950 թվականից ի վեր «Օսկար»-ի բոլոր ստացողները պարտավորվում են ստորագրել պայմանագիր, որով նրանց արգելվում է վաճառել իրենց մրցանակը։

Ռասելը մահացել է սրտի կաթվածից 2002 թվականի հունվարի 29-ին՝ իր ծննդյան 88-ամյակից 15 օր անց, և թաղվել է Մասաչուսեթս նահանգի Ուայլենդ քաղաքի Լեյքվիլ գերեզմանատանը[9]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Վերնագիր Դեր Նշումներ
1946 Մեր կյանքի լավագույն տարիները Հոմեր Պերիշ Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար
Պատվավոր Օսկար մրցանակ
Ոսկե գլոբուս - Հատուկ մրցանակ ոչ պռոֆեսիոնալ դերասան անվանակարգում
1980 Շարժման մեջ Վինգս
1981 Թակարդ դնող Ջոնը Լեո Հոբկինս Հեռուստաշոու - "Լեոի և գինու օրերը"
1989 Չինական լողափ Քեռի Քոնալ Հեռուստասերիալ - "Աշխարհը, Սերիա 1 և 2"
1997 Դոգթաուն Օրհնված Վիլիամ (Վերջին կինոյի դերը)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #126877718 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 Find A Grave — 1996.
  3. 3,0 3,1 3,2 Internet Movie Database — 1990.
  4. 4,0 4,1 4,2 The GuardianUK: GMG, 1821. — ed. size: 161152 — ISSN 0261-3077
  5. Cameron Rollins, Beth. «Nova Scotia Historical Vital Statistics». Nova Scotia Genealogy.(չաշխատող հղում)
  6. Cameron Rollins, Beth. «1930 US Census». Ancestry .com.
  7. Cameron Rollins, Beth. «Nova Scotia Historical Vital Statistics». Nova Scotia Genealogy.(չաշխատող հղում)
  8. [1]
  9. 9,0 9,1 9,2 Bergan, Ronald (2002 թ․ փետրվարի 6). «Harold Russell; Brave actor whose artificial hands helped him win two Oscars». The Guardian. Վերցված է 2008 թ․ փետրվարի 5-ին.
  10. Severo, Richard (2002 թ․ փետրվարի 1). «Harold Russell Dies at 88; Veteran and Oscar Winner». The New York Times.
  11. Rothman, Heathcliff (2006 թ․ փետրվարի 16). «I'd Really Like to Thank My Pal at the Auction House». The New York Times. Վերցված է 2008 թ․ փետրվարի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարոլդ Ռասել» հոդվածին։