Հարոլդ Հոթելինգ (անգլ.՝ Harold Hotelling, սեպտեմբերի 29, 1895(1895-09-29)[1][2][3][…], Fulda, Մարեյ շրջան (Մինեսոտա), Մինեսոտա, ԱՄՆ - դեկտեմբերի 26, 1973(1973-12-26)[1][2][4], Չափել Հիլ, Օրինջ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ և վիճակագիր, Հոթելինգի թեստի, Հոթելինգի լեմմայի, Հոթելինգի օրենքի, գծային քաղաքի մոդելի հեղինակը։

Հարոլդ Հոթելինգ
Ծնվել էսեպտեմբերի 29, 1895(1895-09-29)[1][2][3][…]
Fulda, Մարեյ շրջան (Մինեսոտա), Մինեսոտա, ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 26, 1973(1973-12-26)[1][2][4] (78 տարեկան)
Չափել Հիլ, Օրինջ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ
ԳերեզմանOld Chapel Hill Cemetery[5][6]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունմաթեմատիկոս, տնտեսագետ, վիճակագրագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Հյուսիսային Կառոլինայի համալսարան Չապել Հիլում[1], Կոլումբիայի համալսարան[1], Սթենֆորդի համալսարան[1], The Washington Standard?[1] և Puyallup Herald?[7]
Պաշտոն(ներ)նախագահ և նախագահ
ԱնդամակցությունԼինչեի ազգային ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[8], American Statistical Association?[1], Մաթեմատիկական վիճակագրության ինստիտուտ[4] և Տնտեսաչափական ընկերություն[9]
Ալմա մատերՓրինսթոնի համալսարան (1924)[1] և Վաշինգտոնի համալսարան (1921)[1]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[10]
Գիտական ղեկավարՕսվալդ Վեբլեն
Եղել է գիտական ղեկավարՔեննեթ Էրրոու[11], Սեյմուր Գեյսեր[11], Ռալֆ Վ. Պֆաութս[11], George E. Nicholson, Jr.?[11], Դվարկա Ն. Նանդա[11], Ռալֆ Ա. Բրեդլի[11], Ուտտամ Չանդ[11], Մաքս Հալպերին[11], Միլթոն Է. Թերի[11], Իսադորա Բլումեն[11], Է. Ուեբ (Էդնի) Սթեյսի[11], Ջեյմս Ուիլսոն Ուոքեր[11], Ուայման Ռիչարդսոն[11], Մոհամմեդ Մոյնուդդին Սիդդիկի[11], Մուհամմադ Իքբալ[11] և Էդվարդ Փոլսոն[11]
Հայտնի աշակերտներՅակոբ Վուլֆովից[12] և Աբրահամ Վալդ[12]
Պարգևներ
Ստորագրություն
Изображение автографа
 Harold Hotelling Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Հարոլդը ծնվել է 1895 թվականի սեպտեմբերի 29-ին Քլեր և Լյուսի Ռոուսոն Հոթելինգի ընտանիքում, իսկ 1905 թվականին իր ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Վաշինգթոն նահանգի Սիեթլ քաղաք։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նա ծառայություն է սկսել Վաշինգթոն նահանգի Լյուիս ճամբարում, իսկ պատերազմից հետո ընդունվել է աշխատանքի որպես լրագրող։ 1920 թվականին առաջին անգամ ամուսնացել է Ֆլոյ Թրեյսիի հետ։

1919 թվականին լրագրության բակալավրի աստիճան է ստացել, իսկ 1921 թվականին՝ Վաշինգթոնի համալսարանում մաթեմատիկայի մագիստրոսական աստիճան։ 1924 թվականին փիլիսոփայության դոկտորի կոչում է ստացել Փինսթոնյան համալսարանում։ Դասավանդման գործունեությունը սկսել է որպես Սթենֆորդի համալսարանի հետազոտական ինստիտուտի կրտսեր գիտաշխատող 1927-1931 թվականներին, ապա 1931-1946 թվականիններին աշխատել է Կոլումբիայի համալսարանում, որտեղ գլխավորել է տնտեսագիտության ամբիոնը։

Նրա գիտական խմբի կազմի մեջ էին մտնում նացիզմի փախստականներ Հենրի Մաննը և Աբրահամ Վալդը, վերջինս, աշխատելով Հարոլդի հետ, կարողացավ մշակել հետևողական վերլուծության հայեցակարգը և վիճակագրական որոշումների տեսությունը։ Իր առաջին կինը շատ վաղ մահացավ՝ 1932 թվականին՝ թողնելով երկու երեխաներին։ 1934 թվականի հունիսի 14-ին Հարոլդը երկրորդ անգամ ամուսնացավ Սյուզաննա Փորթեր Էդմոնդսոնի հետ։ 1939 թվականին նրանք մեկնեցին Նյու Յորք, ապա այցելեցին Հնդկաստան, որտեղ Հարոլդը դասախոսություններէր կարդում Կալկուտում։ 1940 թվականին վերադառնալուց հետո նա զբաղվել է վիճակագրական հետազոտություններով մի շարք զինվորական վայրերում։ Այդպես, շնորհիվ մարտական ինքնաթիռների իր հետազոտությունների՝ լրացուցիչ ամրացվեցին այն վայրերը, որտեղ վնասները նվազագույնն էին՝ արդարացիորեն ենթադրելով, որ այդ վայրերը առավել շուտ կարող են վնասվել և վնասների թիվը առավելագույնը կարող է լինել, իսկ վնասված մեքենաներն ընդհանրապես չկան, որովհետև այդ մեքենաները պարզապես մարտից չեն վերադարձել[16]։ 1946 թվականից մինչև թոշակի անցնելը՝ 1996 թվականը, գլխավորել է Հյուսիսային Կարոլինայի համալսարանին կից գործող Մաթեմատիկական վիճակագրության ինստիտուտը[17]։ 1965 թվականին Հարոլդը Բուենոս Այրեսի համալսարանի հրավիրյալ պրոֆեսորն էր։ 1966 թվականին նրա՝ կենսաթոշակի անցնելուց հետո նա ակտիվորեն մնում էր իր մասնագիտական ոլորտում և շարունակում էր ճանապարհորդել մի քանի տարի շարունակ։ Նա մահացել է քնի մեջ և թաղվել Չափել-Հիլում՝ համալսարանից ոչ հեռու՝ թողնելով կնոջը և յոթ երեխաներին[18]։

1936-1937 թվականներին ընթացքում եղել է Էկոնոմետրիկ միության առաջին անդամներից մեկը։ 1965 թվականին եղել է Ամերիկայի տնտեսագիտական ասոցիացիայի առաջին վաստակավոր անդամներից մեկը։ 1955 թվականին Չիկագոյի համալսարանում և 1965 թվականին Ռոչեսթերյան համալսարանում ստացել է դոկտորի պատվավոր կոչում։ 1970 թվականին դարձել է ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ, ինչպես նաև ընտրվել է իտալական Դեի Լինչեի գիտությունների ազգային ակադեմիայի անդամ 1973 թվականին[19]։

Հիշատակ խմբագրել

Հարոլդի անունն է կրում Հյուսիսային Կարոլինա նահանգի Օրինջ շրջանի Չափել-Հիլ քաղաքի փողոցներից մեկը[17]։

Գիտության մեջ հիմնական ներդրում խմբագրել

Հարոլդը մեծ ճանաչում է ստացել՝ շնորհիվ իր կողմից առաջարկված վիճակագրական գործիքների՝ Հոթելիգի թեստի և Հոթելինգի լեմմայի, ինչպես նաև Հոթելինգի տնտեսագիտական կանոնի, որը որոշում է չվերականգնվող բնական ռեսուրսները ստանալու օպտիմալ մակարդակը և բնական մոնոպոլիստների սահմանած գները սահմանային պահումների չափով, և գծային քաղաքի մոդելի, որում փոխկապվածություն կա ոչ գնային մրցակցության և մրցակցող ընկերությունների աշխարհագրական տեղադրվածության միջև, որտեղ շահույթի մաքսիմիզացիայի սկզբունքը ստիպում է մրցակիցներին միմյանց մոտ գտնվել[20]։

Մրցանակներ խմբագրել

  • 1972՝ Հյուսիսային Կարոլինա նահանգի մրցանակ գիտության զարգացման մեջ ներդրումների համար։

Մատենագրություն խմբագրել

  • Հոթելինգ Հ. Экономика исчерпаемых ресурсов//Вехи экономической мысли. Том 3. /Под общ. ред. В. М. Гальперина. — СПб: Экономическая школа. 2000 (англ. The economics of exhaustible resources, 1931)
  • Հոթելինգ Հ. Общее благосостояние в связи с проблемами налогообложения и установления железнодорожных тарифов и тарифов на коммунальные услуги//Вехи экономической мысли. Том 1./Под общ. ред. В. М. Гальперина. — СПб: Экономическая школа. 2000 (англ. The general welfare in relation to problems of taxation and of railway and utility rates, 1938)
  • Hotelling H. A general mathematical theory of depreciation. — Journal of the American Statistical Association, September 1925, 20 (151), pp. 340–353
  • Hotelling H. Differential equations subject to error, and population estimates. — Journal of the American Statistical Association, September 1927, 22 (159) pp. 283–314
  • Hotelling H. Statistical methods for research workers by R. A. Fisher. — Journal of the American Statistical Association, September 1927, 22 (159) pp. 411–412
  • Hotelling H., Working H. Applications of the theory of error to the interpretation of trends. — Journal of the American Statistical Association, March 1929, 24 (165A), pp. 73–85
  • Hotelling H. [https://web.archive.org/web/20160221155849/http://people.bath.ac.uk/ecsjgs/Teaching/Industrial%20Organisation/Papers/Hotelling%20-%20Stability%20in%20Competition.pdf Արխիվացված 2016-02-21 Wayback Machine Stability in competition]. — The Economic Journal, March 1929, 39 (153), pp. 41–57
  • Hotelling H. The generalization of student's ratio. — Annals of Mathematical Statistics, 1931, 2 (3), pp. 360–378
  • Hotelling H. Edgeworth's taxation paradox and the nature of demand and supply functions. — Journal of Political Economy, October 1932, 40 (5), pp. 577–616
  • Hotelling H. Analysis of a complex of statistical variables into principal components. — Journal of Educational Psychology, September 1933, 24 (6), pp. 417–441
  • Hotelling H. Note on Edgeworth's taxation phenomenon and Professor Garver's additional condition on demand functions. — Econometrica, October 1933, 1 (4), pp. 408–409
  • Hotelling H. Demand functions with limited budgets. — Econometrica, January 1935,3 (1), pp. 66–78
  • Hotelling H. The most predictable criterion. — Journal of Educational Psychology, February 1935, 26 (2), pp. 139–142
  • Hotelling H. Relation between two sets of variates. — Biometrika, December 1936,28 (3–4), pp. 321–377
  • Hotelling H., Pabst M.R. Rank correlation and tests of significance involving no assumption of normality. — Annals of Mathematical Statistics, March 1936, 7 (1), pp. 29–43
  • Hotelling H. The teaching of statistics. — Annals of Mathematical Statistics, December 1940, 11 (4)։ pp. 457–470
  • Hotelling H. A generalized T-Test and measure of multivariate dispersion. — University of California Press, 1951, pp. 23–41
  • Hotelling H. The impact of R. A. Fisher on statistics. — Journal of the American Statistical Association, March 1951, 46 (253), pp. 35–46
  • Hotelling H. Golden oldies: classic articles from the world of statistics and probability: 'the teaching of statistics'. — Annals of Mathematical Statistics, 1988, 3 (1), pp. 63–71
  • Hotelling H. Golden oldies: classic articles from the world of statistics and probability: 'the place of statistics in the university'. — Annals of Mathematical Statistics, 1988,3 (1), pp. 72–83.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Scientific Legacy DatabaseInstitute of Mathematical Statistics.
  5. BillionGraves — 2011.
  6. https://www.townofchapelhill.org/government/departments-services/parks-and-recreation/cemeteries/old-chapel-hill-cemetery/burial-records
  7. https://www.jstor.org/stable/2245913 — P. 57.
  8. http://www.nasonline.org/member-directory
  9. 9,0 9,1 https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/memoriam
  10. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  11. 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 11,13 11,14 11,15 Mathematics Genealogy Project — 1997.
  12. 12,0 12,1 https://www.jstor.org/stable/1403104 — P. 219.
  13. https://www.aeaweb.org/about-aea/honors-awards/distinguished-fellows
  14. https://www.econometricsociety.org/search/node/Harold%20Hotelling
  15. NCpedia
  16. Megan Kruse Harold Hotelling 1895-1973. — American Statistical Association, 2014.
  17. 17,0 17,1 Блауг Марк 100 великих экономистов после Кейнса. — С. 354-356. — 384 с. — ISBN 978-5-903816-03-3
  18. ncpedia Hotelling, Addyson Harold.
  19. The collected economic articles of Harold Hotelling / Darnell A. C.. — Springer-Verlag New York Inc., 1990. — ISBN 13:978-1-4613-8907-1(չաշխատող հղում)
  20. Arrow K.J., Lehmann E.L. Harold Hotelling. — Washington D.C.: The National Academies Press, 2005. — 16 с.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարոլդ Հոթելինգ» հոդվածին։