Հարյուրամյակի սրահ (լեհերեն՝ Hala Stulecia, գերմաներեն՝ Jahrhunderthalle, անգլերեն՝ Centennial Hall, նախկինում անվանվել է նաև Hala Ludowa), շինություն Լեհաստանի Վրոցլավ քաղաքում, նշանավոր Վրոցլավյան շատրվանի մոտ, որ վեր է խոյացել ճարտարապետական ու ինժեներական բազմաթիվ նորամուծությունների համադրմամբ,։ Կառուցվել է 1912–1913 թվականներին (այդ ժամանակ քաղաքը, Բրեսլաու անվամբ, գտնվում էր Գերմանական կայսրության կազմում), ի նշանավորումն Լայպցիգի մոտ 1812 թվականին տեղի ունեցած ճակատամարտում Նապոլեոնի զորքի դեմ նվաճված հաղթանակի հարյուրերորդ տարեդարձի։ Ճարտարապետը Մաքս Բերգն է[1][2]։ Կառույցը, որ վեր է խոյացել ճարտարապետական ու ինժեներական բազմաթիվ նորամուծությունների համադրմամբ, համարվում է երկաթբետոնից պատրաստված առաջին նշանավոր շինություններից մեկը աշխարհում և առանցքային դեր է խաղացել երկաթբետոնե շինարարության զարգացման բնագավառում. այն իբրև նմուշօրինակ է ծառայել հետագայի երկաթբետոնե բազմաթիվ համբավավոր կառույցների շինարարության համար։ 1962 թվականին ստացել է պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ, 2006-ին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում։ Նրա համալիրի մեջ մտնում են նաև քառագմբեթ տաղավարը, պերգոլան, նուրբ, սլացիկ շպիլը։ Ունի 42 մետր բարձրություն, գլխավոր գմբեթի տրամագիծը 67 մետր է, ներսի դահլիճների, սրահների, սենյակների ընդհանուր մակերեսը՝ շուրջ 14 հազար քառակուսի մետր։ Շինությունը ծառայում է ցուցահանդեսների, համերգների, սպորտային մրցումների և մարզական ու մշակութային այլ խոշոր միջոցառումների անցկացմանը[3]։


🌐halastulecia.pl
Քարտեզ
Քարտեզ

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Max Berg na portalu polska-org.pl(polsky)
  2. | vydavatel = DOLNY ŚLĄSK (Dolnoslezské vojvodství) | titul = Hala Stulecia | url = http://www.umwd.dolnyslask.pl/turystyka/dla-turysty/turystyka-weekendowa/po-zabytkach-techniki/hala-stulecia/ | jazyk = polsky | datum přístupu = 2016-03-07}}
  3. Cervinkova, Hana; Golden, Julia (2014). Gonzalez, ed. "Centennial Hall in Wroclaw: Re-Envisioning A Protected Urban Landscape Against the Backdrop of Changing European Borders and Identities". Landscape Anthropology in European Protected Areas (Valencia, Spain).

Արտաքին հղումներ խմբագրել

 
  • *
 
Հարյուրամյակի սրահ
էջը Վիքիպահեստում
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարյուրամյակի սրահ» հոդվածին։