Հարճ, կին, որ պահում էին թագավորները, բարձրաստիճան կամ հարուստ տղամարդիկ՝ իրենց օրինական կնոջ կամ կանանց հետ միաժամանակ։ Հին Արևելքում, Հռոմում, Հունաստանում և այլուր, ինչպես նաև Հայաստանում, Վրաստանում ու Աղվանքում հարճ պահելը օրինականացված էր, թեև հարճությունը դիտվում էր որպես նվաստ վիճակ, իսկ հարճից ծնված երեխան համարվում էր ապօրինածին և զուրկ էր ժառանգական իրավունքներից (թագը, հարստությունը, իշխանական, նախարարական, ազնվական կամ հոր ավանդական այլ կոչումները ժառանգելու և այլն)։

Ֆ. Կարմոն «Հարեմ»

Իսլամական երկրներում հարճերի քանակը չէր սահմանափակվում։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 308