Հարձակում Պուլվամայի անվտանգության ծառայության վրա

Հարձակում Պուլվամայի անվտանգության ծառայության վրա, 2019 թվականի փետրվարի 14-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակում։ Այն տրանսպորտային միջոցների շարասյունը, որը Ջամմու-Սրինագար միջպետական խճուղիով տեղափոխում էր անվտանգության ծառայության անձնակազմին, ականապատված մեքենայի կողմից հարձակման ենթարկվեց։ Վերջինիս ղեկին ահաբեկիչ էր հնդկական Ջամմու և Քաշմիր նահանգի Պուլվամա շրջանի Լեսպոր գյուղից (Ավանտիպուր քաղաքի հարևանությամբ գտնվող)։ Հարձակման արդյունքում զոհվեցին Հնդկաստանի ոստիկանության պահեստազորային ուժերի 40 աշխատակիցներ և ինքը՝ մահապարտ ահաբեկիչը։ Հարձակման համար պատասխանատվությունն իր վրա վերցրեց Ջաիշ-է-Մուհամմադ պակիստանյան իսլամական զինված խմբավորումը։ Երիտասարդ բնակիչ Ադիլ Ահմեդ Դարը (անգլ.՝ Adil Ahmed Dar) իդենտիֆիկացվեց որպես հարձակվող[1][2][3]։

Հարձակում Պուլվամայի անվտանգության ծառայության վրա
Տեսակմահապարտ ահաբեկիչ, տրանսպորտի օգտագործում ահաբեկչության նպատակով, ահաբեկչական ակտ և զանգվածային սպանություն
Երկիր Հնդկաստան
ՏեղադրանքLethapora?
Գրոհի նպատակCentral Reserve Police Force?
Տարեթիվփետրվարի 14, 2019
Զոհվածներ41 մարդ
Վիրավորներ35

Նախապատմություն խմբագրել

2015 թվականից ի վեր Քաշմիրի շրջանի պակիստանյան զինված խմբավորումներն ավելի ու ավելի շատ են մասնակցում բարձր պրոֆեսիոնալիզմով աչքի ընկնող մահապարտ ահաբեկիչների հարձակումներին, որոնք ուղղված են հնդկական անվտանգության ուժերի դեմ։ 2015 թվականի հուլիսին երեք զինված անձինք հարձակվեցին ավտոբուսի և Գուրդասպուր քաղաքի ոստիկանական բաժանմունքի վրա։ 2016 թվականին 4-6 զինված անձինք հարձակվեցին Պատհանկոտի ռազմական օդանավակայանի վրա.[4]: 2016 թվականի փետրվարին և հունիսին հարձակում գործած անձինք Պեմպորում սպանեցին համապատասխանաբար 9 և 8 անվտանգության ծառայության աշխատակիցների։ 2016 թվականի սեպտեմբերին 4 հոգի հարձակում գործեցին հնդկական բանակի Ուրի քաղաքի շտաբ-բնակարանի վրա՝ սպանելով 19 զինվորի։ 2017 թվականի դեկտեմբերի 31-ին Լեսպոր գյուղի զորավարժությունների կայանի վրա հարձակման արդյունքում զինված անձինք սպանեցին անվտանգության 6 աշխատակիցների։ Այդ հարձակումները տեղի էին ունենում Ջամմու Սիենգեր միջպետական խճուղու հարևանությամբ տեղակայված շրջանում[2]։

Հարձակում խմբագրել

Զոհվածների ցուցակը՝ ըստ նահանգների[1][5][6][7][8], և հայտարարված կոմպենսացիան՝ հնդկական ռուփիով[9]
Նահանգ քանակ կոմպենսացիա Հղում
Ուտար Պրադեշ 12 25 00 000 [10]
Ռաջաստան 5 50 00 000 [11]
Փենջաբ 4 12 00 000 [9]
Օրիսսա 2 10 00 000 [12]
Ուտարկհանդ 2 25 00 000 [10]
Բիհար 2 11 00 000 [13]
Մահարաշտրա 2 50 00 000 [10]
Արևմտյան Բենգալիա 2
Թամիլ Նադու 2 20 00 000 [10]
Ասսամ 1 20 00 000 [12]
Կառնատակա 1 25 00 000 [14]
Ջամմու և Քաշմիր 1
Հիմաչալ Պրադեշ 1 20 00 000 [12]
Կերալա 1
Ջարկհանդ 1 10 00 000 [10]
Մադհյա Պրադեշ 1 1 crore [10]
Տրիպուրա - 2 00000 [9]
Տելինգանա - 10 00 000 [12]
Գուջարաթ - 10 00 000 [12]
Սիքքիմ - 3 00000 [15]
Ընդամենը 40 -

2019 թվականի փետրվարի 14-ին 78 տրանսպորտային միջոցներից կազմված ուղեկցող պահակախումբը միջպետական № 44 խճուղիով Ջամմուից Սրինագար էր տեղափոխում Հնդկաստանի ոստիկանության պահեստազորային ուժերի 2500 աշխատակիցների[16]։ Ուղեկցող պահակախումբը Ջամմուն լքել է 3:30 (UTC + 05:30) և տեղափոխում էր մեծ թվով անձնակազմ այն պատճառով, որ փետրվարի 12-ին խճուղին վերանորոգվում էր, և հնարավոր չէր տեղաշարժվել։ Ուղեկցող պահակախումբը պետք է նշանակված վայր հասներ մինչ արևածագ[2]։

Լեսպոր գյուղի մոտ, որը գտնվում է Ավանտիպուր քաղաքի մերձակայքում, մոտավորապես 15:15 (UTC + 05:30)[17] անվտանգության ծառայության աշխատակիցներ տեղափոխող ավտոբուսը խոյահարվեց Mahindra Scorpio դասի SUV մեքենայի կողմից, որը տեղափոխում էր ավելի քան 300 կգ պայթուցիկ նյութեր[18]։ Խոյահարմանը հաջորդեց պայթյունը, ինչի արդյունքում զոհվեց Հնդկաստանի ոստիկանության պահեստազորային ուժերի 40 աշխատակից, և բազմաթիվ աշխատակիցներ էլ վիրավորվեցին։ Վիրավորները տեղափոխվեցին Սրինագարի գլխավոր ռազմական հոսպիտալ[1]։

Պակիստանի Ջաիշ-է-Մուհամմադ զինված խմբավորումն այս հարձակման պատասխանատվությունն իր վրա վերցրեց։ Նրանք նաև հրապարակեցին 22-ամյա մահապարտ ահաբեկիչ Adil Ahmad Dar-ի վիդեոձայնագրությունը, ով հայտնի է նաև որպես Adil Ahmad Gaadi Takranewala,: Նա լքել էր Կեկեպորայի հանրակրթական միջնակարգ դպրոցը և մեկ տարի առաջ ընդգրկվել էր խմբավորման մեջ[2][19][20]։ Նրա ընտանիքը նրան վերջին անգամ տեսել էր 2018 թվականի մարտին, երբ նա տնից դուրս էր եկել հեծանիվով և այլևս չէր վերադարձել[21]։ Պակիստանը հերքում է Ջաիշ-է-Մուհամմադի առաջնորդ Մասոդ Աժարի ցանկացած տեսակի մասնակցությունը, ով ազատ տեղաշարժվում է երկրի տարածքում[22][23]։

Ուժային կառույցների աշխատակիցների վրա տեղի ունեցած այս հարձակումը դարձավ ամենամահաբերը՝ 1989 թվականից ի վեր[17]։

Հետաքննություն խմբագրել

Հետաքննությունների ազգային գործակալության 12 անդամից կազմված խումբն ու Ջամմուի և Քաշմիրի ոստիկանությունը միասին կզբաղվեն հարձակման հետաքննությամբ[1][2]։

Հետաքննության սկզբում հայտնվեց ենթադրություն, որ մեքենայում եղել է 300 կգ պայթուցիկ նյութ[2], ներառյալ՝ 80 կգ հեքսոգեն[24] և ամոնիումի նիտրատ[25]։

Արձագանք խմբագրել

Հնդկաստան և Պակիստան խմբագրել

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին քննադատեց հարձակումը և համախմբվածության կոչ արեց զոհերի ու վիրավորների ընտանիքներին։ Ներքին գործերի նախարար Ռաջաթ Սինգհը հավաստիացրեց, որ ահաբեկչական գործողությանը կտրվի համարժեք ուժգին պատասխան[2]։ Հնդկաստանը հարձակման մեջ մեղադրեց Պակիստանին[26]։ BBC News-ը հայտարարում է, որ Ջաիշ-է-Մուհամմադի մասնակցությունը ռմբակոծմանը՝ ահաբեկչությունն անմիջականորեն կապում է Պակիստանի հետ[27]։ Անվտանգության վերլուծաբանների շրջանում լայն քննարկման թեմա է դարձել Ջաիշ-է-Մուհամմադի՝ Պակիստանի միջպետական հետախուզության կողմից պատրաստված կերպար լինելու մեջ[28]։ Պակիստանը խմբավորումը արտաքսման է դատապարտել 2002 թվականին[29], բայց այն նորից հայտնվել է տարատեսակ անվանումների ներքո և շարունակում է աջակցել Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորմանը[30][31][32]։

Հնդկաստանի ֆինանսների նախարար Արուն Ջեյթլին հայտարարեց, որ Հնդկաստանը դիվանագիտական համայնքում ամբողջությամբ մեկուսացնում է Պակիստանին[33]։ DSport-ի հնդկացի հաղորդավարը հայտարարեց, որ Պակիստանի կրիկետի Սուպերլիգայի խաղերն այլևս չեն հեռարձակելու[34]։ Կինոօպերատորների համահնդկական ասոցիացիան հայտարարեց հնդկական կինոարդյունաբերության մեջ պակիստանցի դերասանների և արտիստների մասնակցության ամբողջական արգելքի մասին, ինչպես նաև հայտարարեց, որ ցանկացած կազմակերպություն, որն այդ արգելքը կխախտի, կենթարկվի խիստ պատժամիջոցների[35]։ Հնդկական կինոյի և հեռուստատեսության ռեժիսորների ասոցիացիան նաև հայտարարեց Հնդկաստանում արտադրվող ֆիլմերում և երաժշտության մեջ պակիստանցի արտիստների մասնակցությունն արգելելու մասին։ Կազմակերպության նախագահն սպառնաց «բարբարոսության ենթարկել» պակիստանցի արտիստների մասնակցությամբ հնդկական կինոարտադրության ցանկացած արտադրանք[36]։

Պակիստանը հերքեց հարձակման հետ կապ ունենալու մեղադրանքը[37], իսկ Պակիստանի արտաքին գործերի նախարար Շահ Մահմուդ Քուրեշին քննադատեց պայթյունը[38]։ Պակիստանի դաշնային տեղեկատվության նախարար Ֆավադ Չաուդհրին ասաց, որ Պակիստանը Ջաիշ-է-Մուհամմադի դեմ միջոցներ է ձեռնարկում և կօգնի Հնդկաստանին՝ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի միջոցներ ձեռնարկելիս[39]։ «Ազգ» պակիստանյան թերթը հարձակվողին անվանեց «ազատության մարտիկ», ով լիկվիդացրել է «օկուպացիոն ուժերի» անդամներին[40][41]։ Պակիստանը և Հնդկաստանը հետ կանչեցին իրենց հյուպատոսներին՝ մեկը մյուսի մոտից, ինչի նպատակը տետ-ա-տետ հանդիպմանը նախապատրաստվելն էր[42]։

2019 թվականի փետրվարի 19-ին Պակիստանի վարչապետ Իմրան Խանը հայտարարեց, որ ահաբեկիչներին ապաստան տրամադրելը Պակիստանի հետաքրքրությունների շրջանակում չէ[43]։ Նա ապացույցներ խնդրեց, որոնք կհաստատեին Պակիստանի մասնակցությունը Հնդկաստանում տեղի ունեցած ահաբեկչությանը և զգուշացրեց Հնդկաստանին, որ ցանկացած ռազմական հարված կստանա համարժեք պատասխան։ Հնդկաստանի ներքին գործերի նախարարը քննադատեց նրան, քանի որ նա ոչ մի քննադատական խոսք չէր ասել՝ հարձակման հետ կապված, ինչպես նաև չէր ցավակցել զոհերի ընտանիքներին, և հայտարարեց, որ Ադիլ Ահմադ Դարի և Ջաիշ-է-Մուհամմադի հայտարարությունները բավարար ապացույցներ են[44][45]։ Ի պատասխան հնդկական քննադատության՝ «Dawn» թերթը հայտարարեց, որ Պակիստանի ներքին գործերի նախարարն ահաբեկչությունից անմիջապես հետո զոհերի ընտանիքներին ցավակցություն է հայտնել[46]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Pulwama attack: India will 'completely isolate' Pakistan». BBC (անգլերեն). 2019 թ․ փետրվարի 16. Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Jaish terrorists attack CRPF convoy in Kashmir, kill at least 38 personnel». The Times of India. 2019 թ․ փետրվարի 15. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.
  3. Pulwama Attack 2019, everything about J & K terror attack on CRPF by terrorist Adil Ahmed Dar , Jaish-e-Mohammad, India Today, 16 February 2019.
  4. Ankit Panda, Gurdaspur, Pathankot, and Now Uri: What Are India’s Options? , The Diplomat, 19 September 2016.
  5. «Pulwama terror attack: Complete list of martyred CRPF jawans - Details inside». Times Now (բրիտանական անգլերեն). 2019 թ․ փետրվարի 15. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.
  6. «At 12, Highest Number of Jawans Martyred in Pulwama Hailed from UP». The Quint (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.
  7. Punjab announces Rs 12 lakh compensation for families of martyred CRPF soldiers
  8. «Pulwama attack: How to donate to victims' families». Deccan Herald. 2019 թ․ փետրվարի 15.
  9. 9,0 9,1 9,2 «Punjab announces Rs 12 00 000 compensation for families of martyred CRPF soldiers». Times Now (բրիտանական անգլերեն). 2019 թ․ փետրվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 «Pulwama attack: Madhya Pradesh announces compensation of Rs 1 crore to family of deceased soldier». Scroll.in (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.
  11. «Rajasthan Increases Compensation For Families Of CRPF Jawans To 50 00 000». NDTV.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 «पुलवामा आतंकी हमला: शहीद जवानों के परिवार के लिए राज्य सरकारों ने की मदद की घोषणा- Amarujala». Amar Ujala (հինդի). Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.
  13. «Pulwama attack: Nitish announces Rs1.1 million for Bihar troopers' families». gulfnews.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.
  14. «Pulwama Attack: Bodies Of CRPF Soldiers Reach Their Homes Amid Nation-Wide Mourning». NDTV.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.
  15. «Curfew In Jammu Enters Day 3 Post Pulwama Attack That Killed 40 Soldiers: Updates». NDTV.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.
  16. Rajeswari Pillai Rajagopalan, New Terror Attack Exposes India’s Limited Options, The Diplomat, 15 February 2019
  17. 17,0 17,1 «Deadliest Kashmir militant attack on troops». BBC News (բրիտանական անգլերեն). 2019 թ․ փետրվարի 14. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.
  18. «Pulwama terror attack: 'We salute you, brave sons of Mother India': PM Modi pays tribute to martyred soldiers». www.businesstoday.in. Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.
  19. «India will 'completely isolate' Pakistan» (English). BBC. 2019 թ․ փետրվարի 15.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  20. Sharma, Neeta (2019 թ․ փետրվարի 15). «Terrorist Lived 10 km From Site Where He Killed 40 Soldiers In Kashmir». NDTV. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.
  21. «'Desperately wanted him to quit': Pulwama suicide bomber Adil Dar's mother» (English). Hindustan Times. 2019 թ․ փետրվարի 16. Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  22. «How far might India go to 'punish' Pakistan?» (English). BBC. 2019 թ․ փետրվարի 15.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  23. «Everything will change after the Kashmir attack» (English). The Washington Post. «Two decades later, Masood Azhar has not been brought to justice. Instead, he hides in plain sight in Bahawalpur, in Pakistan's Punjab Province, and is now allowed to address huge Islamist militant gatherings over audio speakers in other parts of Pakistan.»{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  24. «Pulwama attack: Seven detained, 80 kg high-grade RDX used by Jaish terrorist». dna. 2019 թ․ փետրվարի 16.
  25. «Pulwama attack: Traces of ammonium nitrate, RDX found at terror site». www.mynation.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.
  26. Modi vows action after dozens die in deadliest attack in Indian-held Kashmir in 3 decades, The Washington Post, 16 February 2019.
  27. Viewpoint: How far might India go to 'punish' Pakistan?, BBC News, 15 February 2018
  28. Moj 2015, էջ. 98; Jaffrelot 2015, էջ. 520
  29. «Pakistan says it fulfilled obligations against Jaish-e-Mohammad». www.hindustantimes.com. 2019 թ․ փետրվարի 17.
  30. Gregory 2007, էջեր. 1022–1023: "However, most of those arrested were subsequently released without any charges and the separatist/terrorist groups, such as the ISI creations Lashkar-e-Toiba and Jaish-e-Mohammed, have been permitted to re-form, some of them under different names."
  31. C. Christine Fair (2016 թ․ հունվարի 12), «Bringing back the Dead: Why Pakistan Used the Jaishe-Mohammad to Attack an Indian Airbase», Huffington Post, «This interpretation of the attack as "peace spoiler" misses the strategic element of the ISI's revival of Jaish-e-Mohammad...»
  32. Bruce Riedel (2016 թ․ հունվարի 5). «Blame Pakistani Spy Service for Attack on Indian Air Force Base». The Daily Beast.: "His group is technically illegal in Pakistan but enjoys the continuing patronage of the ISI."
  33. Indian broadcaster pulls out of Pakistan cricket league
  34. «Indian broadcaster pulls out of Pakistan cricket league». Al Jazeera. 2019 թ․ փետրվարի 18. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 19-ին.
  35. Report, Web. «Pakistani actors banned from working in India after Kashmir attack». Khaleej Times. Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.
  36. Pulwama terror attack: Has Salman Khan replaced Atif Aslam in Notebook after ban on Pakistani artistes?, India Today
  37. «Pulwama attack 'matter of grave concern': Pakistan». The Times of India. 2019 թ․ փետրվարի 15. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.
  38. «On Kashmir attack, Shah Mahmood Qureshi says 'violence is not the govt's policy'». DAWN.COM. 2019 թ․ փետրվարի 16.
  39. «Pakistan is taking action against Jaish-e-Muhammad, Fawad Chaudhry tells Indian media» (English). Samaa TV. 2019 թ․ փետրվարի 16.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  40. Slater, Joana; Masih, Niha. «Modi vows action after dozens die in deadliest attack in Indian-held Kashmir in 3 decades» (English). The Washington Post. «In Pakistan, Thursday's attack was viewed in starkly different terms. The Nation, an English-language daily newspaper, trumpeted the news on its front page on Friday with a headline saying a "freedom fighter" attack had killed dozens of members of the "occupying force" in Kashmir.»{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  41. «Freedom fighter launches attack, 44 of occupying force killed in IOK». The Nation. 2019 թ․ փետրվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 15-ին.
  42. Hashim, Asad (2019 թ․ փետրվարի 18). «Pakistan recalls India envoy amid tensions over Kashmir attack». Al Jazeera. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 19-ին.
  43. Syed, Baqir Sajjad (2019 թ․ փետրվարի 20). «Pakistan ready to discuss terrorism with India: PM». Dawn (անգլերեն).
  44. «Pakistan warns India against attacking». BBC News. 2019 թ․ փետրվարի 19. Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին.
  45. «Not surprised at Imran Khan's statement: MEA responds to Pakistan PM's claims». India Today (անգլերեն). 2019 թ․ փետրվարի 19.
  46. India rejects Imran’s offer, seeks action against perpetrators, Dawn

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել