Հարի Էդվարդ Սթայլզ (անգլ.՝ Harry Edward Styles, փետրվարի 1, 1994(1994-02-01)[2], Redditch, Վուստերշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի երգիչ, երգերի հեղինակ և դերասան, որը հայտնի է դարձել որպես One Direction բոյ բենդի անդամ։ 2016 թվականին խմբի անժամկետ ընդմիջման մասին հայտարարումից հետո Սթայլզը շարունակել է հանդես գալ որպես սոլո արտիստ։

Հարի Սթայլզ
Բնօրինակ անունանգլ.՝ Harry Styles
Ի ծնե անունանգլ.՝ Harry Edward Styles[1]
Ծնվել էփետրվարի 1, 1994(1994-02-01)[2] (30 տարեկան)
Redditch, Վուստերշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրերսոֆթ ռոք, փոփ, ռոք, բրիթփոփ և ժողովրդական երաժշտություն
Մասնագիտություներգիչ, երգերի հեղինակ, դերասան, կինոդերասան, կիթառահար, հեղինակ-կատարող, հումանիստ և ակտիվիստ
Երգչաձայնբարիտոն
Գործիքներվոկալ և կիթառ
ԼեյբլSyco Music և Columbia Records[3]
ԿրթությունՀոլմս Չափելի հանրակրթական դպրոց
ԱնդամակցությունOne direction
ԿապվածOne Direction
Կայքhstyles.co.uk
Ստորագրություն
 Harry Styles Վիքիպահեստում

2010 թվականին Սթայլզը մասնակցել է բրիտանական՝ «The X Factor» երաժշտական մրցույթին։ Սկզբում Հարին հեռացվել է նախագծից, սակայն հետագայում վերադարձել է և միանալով նախագծի չորս այլ մասնակիցներին (Նայլ Հորան, Լիամ Փեյն, Լուի Թոմլինսոն և Զեյն Մալիկ), կազմել է One Direction խումբը, որը հինգ հաջող ալբոմ է թողարկել, համաշխարհային շրջագայությունների է մեկնել, արժանացել բազմաթիվ մրցանակների և, ի վերջո, դարձել է բոլոր ժամանակների ամենաշատ աշխատանքներ վաճառած բոյ բենդերից մեկը[4][5][6]։ 2016 թվականին խումբն անժամկետ ընդմիջում է վերցրել, և Սթայլզը պայմանագիր է կնքել Columbia Records լեյբի հետ որպես սոլո արտիստ։

Սթայլզն իր դեբյուտային՝ «Sign of the Times» սոլո սինգլը թողարկել է 2017 թվականին՝ որպես իր նորամուտային նույնանուն ալբոմի (2017) գլխավոր սինգլ։ Երգը գլխավորել է UK Singles Chart-ը, զբաղեցրել ամերիկյան Billboard Hot 100 չարթի չորրորդ հորիզոնականը։ Այն «Տարվա երգ» է ճանաչվել Rolling Stone ամսագրի կողմից, իսկ դրա երաժշտական հոլովակի համար Սթայլզն ստացել է Brit Award[7]։ «Harry Styles» ալբոմը գլխավորել է 14 երկրների չարթերը և ընդգրկվել մի շարք երաժշտական քննադատների տարեվերջյան ցանկերում[8][9]։ Սթայլզն իր դերասանական նորամուտը կատարել է Քրիստոֆեր Նոլանի՝ 2017 թվականին թողարկված «Դյունկերկ» ռազմաֆիլմում։ Երգչի երկրորդ՝ «Fine Line» ալբոմը թողարկվել է 2019 թվականին և գլխավորել բրիտանական չարթերը։ Այն նաև գլխավորել է ամերիկյան Billboard 200 չարթը՝ ռեկորդ սահմանելով որպես ԱՄՆ-ում անգլիացի տղամարդ արտիստի ամենամեծ վաճառքով դեբյուտը[10]։ Ալբոմից թողարկվել է չորս սինգլ[11], ներառյալ «Adore You»-ն, որն ընդգրկվել է ամերիկյան և բրիտանական չարթերի լավագույն տասնյակում։

Վաղ կյանք խմբագրել

Հարի Էդվարդ Սթայլզը ծնվել է 1994 թվականի փետրվարի 1-ին Վուստերշիր կոմսության Ռեդիթչ քաղաքում[12], Էնն Քոքսի (օրիորդական ազգանունը՝ Սելի) և Դեսմոնդ «Դես» Սթայլզի ընտանիքում[13][14][15]։ Նրա նախնիներից շատերն աշխատել են Նորֆոլկի ֆերմաներում[16]։ Մանկության տարիներին Հարին ծնողների և ավագ քրոջ՝ Ջեմայի հետ տեղափոխվել է Չեշիր կոմսության Հոլմս Չափել համայնք[17]։ Նա հաճախել է Հոլմս Չափելի հանրակրթական դպրոց (անգլ.՝ Holmes Chapel Comprehensive School)[18]։ Այստեղ սովորելիս նա եղել է White Eskimo երաժշտական խմբի գլխավոր վոկալիստը։ Խումբը հաղթել է տեղի Battle of the Bands (անգլ. թարգմանաբար՝ «Երաժշտական խմբերի ճակատամարտ») մրցույթում[18][19]։ Սթայլզի ծնողներն ամուսնալուծվել են, երբ նա 7 տարեկան էր, և նրա մայրն ավելի ուշ ամուսնացել է Ռոբին Թվիսթի հետ[20], որը 2017 թվականին մահացել է քաղցկեղից[21]։ Հարին ունի Մայք անունով խորթ եղբայր և Էյմի անունով խորթ քույր, որոնք Թվիսթի երեխաներն են[21]։ Մանուկ հասակում Սթայլզն իր պապից նվեր է ստացած կարաոկե սարքով քավերներ է ձայնագրել, և նրա առաջին ձայնագրած երգը եղել է Էլվիս Փրեսլիի «The Girl of My Best Friend» երգի քավերը[22]։ 16 տարեկանում Հարին կես դրույքով աշխատել է Հոլմս Չափելի Վ. Մանդևիլի հացի փռում[19]։

Կարիերա խմբագրել

2010-2015։ The X Factor և One Direction խմբագրել

2010 թվականին Հարի Սթայլզը մասնակցել է «Իսք Ֆակտոր» նախագծին։ «Տղաներ» բաժնում անհաջողության է մատնվում, սակայն հուլիս ամսին Սայմոն Քովելը նրան Նայլ Հորանին, Զեյն Մալիկին, Լուի Թոմլինսոնին և Լիամ Փեյնին միացնում է իրար՝ ստեղծելով խումբ, որը պիտի պայքարեր «Խմբեր» բաժնում։ Հարին որոշում է խումբը կոչել One Direction: Խումբը առաջին մի քանի կենդանի ելույթներից հետո մեծ ճանաչում է ձեռք բերում։ Նրանք գրավում են երրորդ տեղը։ Դրանից մի քանի շաբաթ անց նրանք Սայմոն Քովելի հետ պայմանագիր են կնքում և ձայնագրվում Syco Records-ում[23]։

Նրանք իրենց առաջին ալբոմը թողարկել են 2011 թվականին՝ «Up All Night» անվամբ, որին հաջորդել է երկրորդ՝ «Take Me Home» ալբոմը (2012)։ Նրանք 2013 թվականին նկարահանել են կենսագրական ֆիլմ` «This is Us»-ը։ Ֆիլմը առաջին մեկ շաբաթում մոտ 30 միլոն դոլար եկամաուտ ունեցավ։ Երրորդ ալբոմը` «Midnight Memories»-ը թողարկվել է 2013 թվականին, իսկ 2014 թվականին խումբը թողարկել է չորրորդ՝ «Four» ալբոմը[24]։

One Direction-ը 58 տարվա մեջ առաջին խումբն է, ում առաջին չորս ալբոմները Billboard 200 չարթում զբաղեցրել են առաջին հորիզոնականը[25]։ Նրանց հինգերորդ` «Made in the A.M.» ալբոմը թողարկվել է 2015 թվականի նոյեմբերի 13-ին։

2019-այժմ․ «Fine Line» և երկրորդ հեդլայն շրջագայություն խմբագրել

Սթայլզի երկրորդ՝ «Fine Line» ալբոմի «Lights Up» գլխավոր սինգլը թողարկվել է 2019 թվականի հոկտեմբերին[26], դեբյուտելով բրիտանական չարթի երրորդ հորիզոնականին[27][28]։

2019 թվականի նոյեմբերին Սթայլզը մասնակցել է «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» շոուին որպես երաժշտական հյուր և հաղորդավար[29]։ Դեկտեմբերին նա հերթական անգամ հյուրընկալվել է «Ջեյմս Քորդենի հետ ուշ ուշ շոու»-ում[30][31]։ «Fine Line» ալբոմը թողարկվել է նույն ամսին, և դրան նախորդել են երկրորդ՝ «Watermelon Sugar» և երրորդ՝ «Adore You» սինգլները, որոնք զբաղեցրել են բրիտանական չարթի համապատասխանաբար 17-րդ և 7-րդ հորիզոնականները, իսկ վերջինս նաև ըդգրկվել է ամերիկյան չարթի լավագույն տասնյակում[32][33][34][35]։ Մեծ Բրիտանիայում ալբոմը դեբյուտել է երրորդ հորիզոնականին, իսկ ԱՄՆ-ում այն գլխավորել է չարթը՝ ռեկորդ սահմանելով որպես վաճառքներով ԱՄՆ-ում անգլիացի տղամարդ արտիստի ամենամեծ դեբյուտը Nielsen SoundScan-ի դարաշրջանում[36]։ «Fine Line»-ը ձայնագրվել է Կալիֆոռնիայի Մալիբու քաղաքում[37], և արտադրությամբ զբաղվել է այն նույն թիմը, որն արտադրել է Սթայլզի առաջին ալբոմը[38]։ Fleetwood Mac-ի երգչուհի Սթիվի Նիքսն անվանել է ալբոմը Սթայլզի «Rumours» և հայտնել է, որ այն ներշնչել է նրան նոր երաժշտություն գրել[39]։

2020 թվականի Brit Awards մրցանակաբաշխության ժամանակ Սթայլզն առաջադրվել է «Բրիտանացի սոլո արտիստ» և «Տարվա բրիտանական ալբոմ» անվանակարգերում[40]։ Love On Tour շրջագայությունը, որը նախաձեռնվել է «Fine Line» ալբոմն աջակցելու համար, նախատեսվել է անցկացնել 2020 թվականին[41]։ Սակայն, 2020 թվականի ապրիլին Սթայլզը COVID-19 համավարակի պատճառով հետաձգել է շրջագայության եվրոպական մասը մինչև 2021 թվական[42]։ 2020 թվականի հունիսին երգիչը հայտնել է, որ այդ նույն պատճառով շրջագայության հյուսիսամերիկյան մասը նույնպես տեղափոխվել է 2021 թվականի ամռանը[43]։

2020 թվականի մարտին նա հանդես է եկել NPR-ի Tiny Desk համերգում[44]։

Երաժշտական ոճ և ազդեցություններ խմբագրել

Սթայլզի երաժշտական ոճն իր դեբյուտային սոլո ալբոմում նկարագրվել է Rolling Stone-ի հեղինակ Ռոբ Շեֆիլդի կողմից որպես «մտերմորեն զգացմունքային յոթանասունականների սոֆթ ռոք մթնոլորտ» ունեցող[45]։ Թայմ ամսագրի կողմից այն նկարագրվել է որպես «ռոքի վերջին կես դարի ազդեցությունները համադրող»[46]։

Սթայլզի դեբյուտային ալբոմը գրվել է այն երաժշտության ազդեցության տակ, որը նա լսել է մանկության տարիներին, ինչպես օրինակ՝ Փինք Ֆլոյդը, The Rolling Stones-ը, The Beatles-ը և Fleetwood Mac-ը[47][48]։ Հարի Նիլսոնի երգեր գրելու ձևը նույնպես ազդեցություն է ունեցել Հարիի վրա։ Սթայլզը բարձր է գնահատել Նիլսոնի երգերի տեքստերն, ասելով, որ դրանք «անկեղծ են, և այնքան լավը, և ես կարծում եմ, որ դա այն պատճառով է, որ նա երբեք չի փորձում խելացի թվալ»[48]։ Երգիչն ասել է, որ մանուկ հասակում լսելով Փինք Ֆլոյդի 1973 թվականի «The Dark Side of the Moon» ալբոմը, չէր հասկանում այն, բայց պարզապես հիշում է, որ «այն իսկապես շատ թույն է»[14]։ Սթայլզը նշել է, որ Ֆրեդի Մերկուրին, Էլվիս Փրեսլին, Դեյվիդ Բոուին և Փոլ ՄաքՔարթնին նույնպես ազդեցություն են ունեցել նրա վրա, սակայն Շանայա Թվեյնն է նրա ոգեշնչման գլխավոր աղբյուրն ինչպես երաժշտության, այդպես էլ նորաձևության մեջ[49][50][51][52]։

Անձնական կյանք խմբագրել

Սթայլզն իր ժամանակը կիսում է Հյուսիսային Լոնդոնում գտնվող երկու տների միջև՝ ավելի վաղ ապրելով Կալիֆոռնիայի Արևմտյան Հոլիվուդի Սանսեթ Սթրիփ թաղամասում[53]։ Նա նաև տուն ունի Նյու Յորքի Մանհեթենի շրջանում[54]։ Հարին հավատում է կարմայի գոյությանը, և երբ Չելսի Հենդլերը հարցրել է, թե արդյոք նա հավատում է Աստծուն, երգիչը պատասխանել է․ «Ես զգում եմ, որ ամեն ոք, ով ասում է, «Ես հոգևոր եմ», մի քիչ տարօրինակ է հնչում։ Բայց այո, ես հաստատ ինձ ավելի հոգևոր եմ համարում, քան կրոնական։ Ես շատ չեմ կապված որոշակի կանոնների հետ, սակայն, կարծում եմ, որ պարզամիտ կլիներ ասել, որ ոչինչ գոյություն չունի, և չկա մեզնից ավելի բարձր կամ ավելի հզոր ոչ մի բան։ Իմ կարծիքով դա մի քիչ նեղամտություն է։ [...] Ես վստահաբար կարծում եմ, որ կա մի բան, որ վերաբերում է ոչ միայն մեզ։ Մի քիչ խելամիտ է կարծել, որ միայն մենք ենք[55]»։ Նա շատ դաջվածքներ ունի, որոնցից մեկը (նրա ձեռքի վրա դաջված «Late Late» բառերը) արվել է 2015 թվականին «Ուշ ուշ շոու Ջեյմս Քորդենի հետ» հեռուստաշոուում կենդանի ելույթի ժամանակ[56]։

2011 թվականի նոյեմբերից մինչև 2012 թվականի հունվար Սթայլզը հարաբերությունների մեջ է եղել հաղորդավարուհի Քերոլայն Ֆլեքի հետ, ինչը հակասություններ է առաջացրել, քանի որ վերջինս տասնչորս տարով մեծ էր իր զուգընկերոջից[57]։ Ավելի ուշ՝ 2012 թվականին, նա հանդիպել է ամերիկացի երգչուհի և երգերի հեղինակ Թեյլոր Սվիֆթի[58], իսկ 2017-2018 թվականներին՝ մոդել Կամիլ Ռոուիի հետ[59][60]։ Սթայլզի սեռական կողմնորոշումը վաղուց շահարկման առարկա է դարձել[61]։ 2013 թվականին GQ-ի հետ հարցազրույցի ժամանակ հարց է հնչել, թե արդյոք նա բիսեքսուալ է, որին նա պատասխանել է․ «Ես գրեթե համոզված եմ, որ ոչ»[62]։ Ավելի ուշ՝ 2017 թվականին, նա հայտնել է, որ «ոչ մի կարիք չի զգում պիտակավորել իր սեռականությունը կամ նույնացնել իրեն մեկ սեռական կողմնորոշման հետ»[63]։ 2019 թվականի դեկտեմբերին, երբ Սթայլզին հարցրել են նրա վառ իմիջի և սեռական երկիմաստության մասին, նա հայտարարել է․ «Ես սեռական անորոշության մասնիկներ եմ ցրում ավելի հետաքրքիր փորձելու և լինելու համա՞ր։ Ոչ։ [...] Այն առումով, թե ինչպես եմ ուզում հագնվել և ինչպիսին կլինի ալբոմը, ես հակված եմ որոշումներ կայացնել աշխատակիցների տեսանկյունից, որոնց հետ ուզում եմ աշխատել։ Ես ուզում եմ, որ ամեն ինչ որոշակի ձևով լինի։ Ոչ այն պատճառով, որ դա ստիպում է ինձ գեյի տեսք ունենալ, կամ ստիպում է հետերոսեքսուալի տեսք ունենալ, կամ ստիպում է բիսեքսուալի տեսք ունենալ, այլ այն պատճառով, որ իմ կարծիքով դա թույն է։ Եվ ավելին, ես չգիտեմ, ես պարզապես կարծում եմ, որ սեռականությունը զվարճալի բան է։ Անկե՞ղծ։ Ես չեմ կարող ասել, որ այս մասին սրանից ավելի շատ եմ մտածել»[64]։

2019 թվականի մայիսին Սթայլզը երկրորդ հորիզոնական է զբաղեցրել Միացյալ Թագավորության մինչև 30 տարեկան արտիստների «Sunday Times Rich List» ցանկում, 58 միլիոն ֆունտ ստերլինգի չափով գնահատված կապիտալով։ Նախորդ տարվա ցուցակում նա զբաղեցրել էր երրորդ հորիզոնականը[65][66]։ Սթայլզը պահպանել է իր դիրքը նաև 2020 թվականի ցուցակում՝ 63 միլիոն ֆունտ ստերլինգի չափով գնահատված կապիտալով[67]։

Բարեգործություն և ակտիվիզմ խմբագրել

2013 թվականին Սթայլզը և նրա One Direction-ից գործընկեր Լիամ Փեյնը դարձել են Trekstock քաղցկեղի դեմ պայքարի բարեգործական հիմնադրամի դեսպանները և ավելի քան $800,000 են հավաքել Prizeo միջոցների հավաքման առցանց հարթակի միջոցով[68][69]։ 2015 թվականին Սթայլզը Drop4Drop-ի միջոցով Հնդկաստանում ջրհորներ է հովանավորել որպես աջակցություն Life Water-ի Ջրային ռեսուրսների համաշխարհային օրվա արշավին[70]։ 2016 թվականին Սթայլզն իր մազերը նվիրաբերել է բրիտանական՝ Little Princess Trust բարեգործական կազմակերպությանը, որն իսկական մազերից պատրաստած կեղծամներ է տրամադրում և ֆինանսավորում հիվանդությունների հետևանքով մազաթափությամբ տառապող երեխաներին[71]։ 2017 թվականի մայիսին՝ իր դեբյուտային ալբոմի թողարկումը տոնելու համար, Սթայլզը տարբեր շոուներով հանդես է եկել Լոնդոնի The Garage և Լոս Անջելեսի Troubadour ակումբներում, որոնց արդյունքում ստացված բոլոր միջոցները գնացել են բարեգործության[72][73]։ 2017 թվականի հոկտեմբերին Սթայլզն այլ արտիստների հետ միասին ելույթ է ունեցել CBS Radio-յի կողմից Hollywood Bowl դահլիճում կազմակերպված «We Can Survive» (անգլ. թարգմանաբար՝ «Մենք կարող ենք ապրել») կրծքագեղձի քաղցկեղի մասին իրազեկման համերգին[74]։ Սթայլզի առաջին համերգային շրջագայության տոմսերի վաճառքի, Live Nation-ի ներդրման և GLSEN-ի հպարտության քարոզարշավի արդյունքում $1․2 միլիոնի չափով նվիրատվություններ են հավաքել՝ ամբողջ աշխարհում 62 բարեգործական կազմակերպությունների օգտին։ Շրջագայությունը նաև նպաստել է ջրի պահպանմանը՝ պլաստիկ շշերի վերամշակման և օգտագործման կրճատման հաշվին[75][76]։

Սթայլզը ցուցադրել է իր աջակցությունը ԼԳԲՏ համայնքին՝ թափահարելով ծիածանի դրոշը բեմի վրա, հագուստներ կրելով ԼԳԲՏ թեմաներով և համերգներին աջակցելով ԼԳԲՏ երկրպագուներին[77]։ 2018 թվականին նա թողարկել է ծիածանագույն պրինտով «Treat People With Kindness» (անգլ. թարգմանաբար՝ «Բարությամբ վերաբերվեք մարդկանց») կարգախոսով մարզաշապիկներ՝ հպարտության ամսվա պատվին, ընդ որում՝ ստացված բոլոր միջոցներն ուղղվել են GLSEN-ի հաշվին[78]։ Սթայլզը նաև ավելացրել է «Black Lives Matter» և «End Gun Violence» ստիկերներն իր կիթառի վրա[79]։ Նա թվիթ է տեղադրել որպես աջակցություն Երթ հանուն մեր կյանքի պետիցիային և դերասանուհի Էմմա Ուոթսոնի գենդերային հավասարության՝ HeForShe արշավին[80][81]։

Treat People with Kindness խմբագրել

«Treat People with Kindness» (անգլ. թարգմանաբար՝ «Բարությամբ վերաբերվեք մարդկանց», օգտագործվում է նաև կրճատ՝ «TPWK» ձևը), Սթայլզի կողմից օգտագործվող կարգախոս, որն ուղղված է մարդկանց հանդեպ սիրո, ընդունման և բարության ուղերձը գովազդելու համար[82]։ Երգիչը սկսել է օգտագործել այս կարգախոսն 2017 թվականի իր դեբյուտային համերգային շրջագայության ժամանակ իր կիթառի և շրջագայության ապրանքների վրա, ներառյալ գեյ շքերթի վերնաշապիկները, որոնք վաճառվում էին GLSEN-ի համար միջոցներ հավաքելու համար[83][84]։ Այս ամենը Սթայլզին դրդել է այս կարգախոսով երգ գրելու գաղափարին։ «Treat People with Kindness»-ը դարձել է երգչի երկրորդ՝ «Fine Line» սոլո ալբոմի նախավերջին երգը[85]։

2019 թվականի հոկտեմբերին 'Do you know who you are?' (անգլ. թարգմանաբար՝ «Դուք գիտե՞ք, թե ով եք») արտահայտությամբ և 'TPWK' կրճատմամբ թիզեր պաստառները տեղադրվել են Լոնդոնում, Տոկիոյում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում և Ավստրալիայում։ Նույնիսկ առանց երաժշտի անվան հիշատակման, երկրպագուներն արագ կապել են պաստառները Սթայլզի և նրա նոր ալբոմի թողարկման հետ՝ «Treat People with Kindness» կարգախոսին հղելու շնորհիվ[86][87][88]։

Միևնույն ժամանակ Հոգեկան առողջության համաշխարհային օրվա կապակցությամբ Սթայլզը «Do You Know Who You Are?» անվանմամբ վեբ բոտ է մեկնարկել, որն օգտատերերին պատահական դրական հաղորդագրություններ է ուղարկում[88][89]։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Հարի Սթայլզը դարձել է Wattpad պորտալում Աննա Թոդդի կողմից հրապարակված «Հետո» (անգլ.՝ «After») ֆանֆիկի հերոսներից մեկը[90]։ Այն ավելի քան 1,5 միլիոն ընթերցումներ է հավաքել։ Ավելի ուշ Gallery Books հրատարակչությունը թողարկել է վեպի տպագիր տարբերակը՝ 15 միլիոն օրինակ տպաքանակով, իսկ գլխավոր հերոսի անունը դարձվել է Հարդին Սքոթ[91]։ 2019 թվականին Paramount Pictures ընկերությունը թողարկել է վեպի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմը, որի գլխավոր դերերը կատարել են Հիրո Ֆայնս Թիֆինը և Ջոզեֆին Լենգֆորդը[92]։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմ
Տարեթիվ Բնօրինակ անվանում Հայերեն անվանում Դեր Նշումներ
2013 One Direction: This Is Us One Direction։ Սա մենք ենք Ինքն իր դերում Վավերագրական համերգային ֆիլմ
2014 One Direction: Where We Are – The Concert Film One Direction։ Որտեղ ենք մենք․ համերգային ֆիլմ Համերգային ֆիլմ
2017 Harry Styles: Behind the Album Հարի Սթայլզ։ Ալբոմի ետևում Վավերագրական
Dunkirk Դյունկերկ Ալեքս
Հեռուստատեսություն
Տարեթիվ Բնօրինակ անվանում Հայերեն անվանում Դեր Նշումներ
2012 iCarly ԱյԿառլի Ինքն իր դերում Սերիա՝ «iGo One Direction»
2012-2019 Saturday Night Live Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում Երաժշտական հյուր 5 սերիա
2017 Harry Styles at the BBC Հարի Սթայլզը BBC-ում Ինքն իր դերում Հատուկ թողարկում
2017, 2019 The Late Late Show with James Corden Ուշ ուշ շոու Ջեյմս Քորդենի հետ Որպես հյուր 2 սերիա
2018 Happy Together Երջանիկ միասին Գործադիր պրոդյուսեր

Համերգային շրջագայություններ խմբագրել

  • Harry Styles: Live on Tour (2017-2018)
  • Love On Tour (2020-2021)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.chroniclelive.co.uk/news/tv/harry-styles-brits-one-direction-26217762
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. https://www.columbia.co.uk/artist/94/harry-styles/
  4. "One Direction: the fab five take America". The Guardian. Retrieved 27 July 2019
  5. "One Direction make American pop history". The Telegraph. Retrieved 27 July 2019
  6. "How One Direction stayed the world’s biggest band even after it stopped existing". The Verge. Retrieved 27 July 2019
  7. «Brit Awards 2018 Winners: The Complete List». Billboard. 2018 թ․ փետրվարի 21.
  8. Kaufman, Gil (2017 թ․ ապրիլի 13). «Harry Styles Self-Titled Debut Due May 12, Check Out Tracklist». Billboard. Վերցված է 2017 թ․ ապրիլի 13-ին.
  9. Trendell, Andrew (2017 թ․ ապրիլի 13). «Harry Styles unveils artwork, tracklist and release date for debut solo album». NME. Վերցված է 2017 թ․ ապրիլի 13-ին.
  10. Caulfield, Keith (2019 թ․ դեկտեմբերի 22). «Harry Styles' 'Fine Line' Album Earns Huge No. 1 Debut on Billboard 200 Chart». Billboard. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  11. Kim, Michelle; Strauss, Matthew (2019 թ․ նոյեմբերի 4). «Harry Styles Announces New Album Fine Line». Pitchfork. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին.
  12. Rogers, Jude (2017 թ․ մայիսի 14). «Harry Styles: teen star turned serious player?». The Guardian. London. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 24-ին.
  13. Dailyrecord.co.uk (2012 թ․ ապրիլի 16). «Mums of One Direction stars reveal how the boys have grown into music sensations». Daily Record. Reach plc. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 10-ին.
  14. 14,0 14,1 Crowe, Cameron (2017 թ․ ապրիլի 18). «Harry Styles' New Direction». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 9-ին.
  15. Bagwell, Matt (2013 թ․ հունիսի 3). «Harry Styles Is All Smiles As Best Man At His Mum Anne Cox's Wedding». HuffPost. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 24-ին.
  16. Smith, Richard (2013 թ․ սեպտեմբերի 14). «One Direction's roots revealed: Varied lives of the boys' ancestors from barber to button maker». Daily Mirror. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 2-ին.
  17. Jepson, Louisa (2013). Harry Styles – Every Piece of Me. Simon & Schuster. ISBN 9781471128479. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  18. 18,0 18,1 Ryan, Belinda (2010 թ․ սեպտեմբերի 29). «Holmes Chapel X Factor star Harry Styles can win show say school bandmates». Crewe Chronicle. Reach plc. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 10-ին.
  19. 19,0 19,1 Simms, Kate (2010 թ․ նոյեմբերի 17). «Harry Styles has got the X Factor in Holmes Chapel». BBC News. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 10-ին.
  20. Dailyrecord.co.uk (2012 թ․ հունիսի 24). «One Direction star Harry Styles's dad on bond between him and his boy». Daily Record. Reach plc. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 10-ին.
  21. 21,0 21,1 Newsbeat (2017 թ․ հունիսի 22). «Harry Styles' stepfather Robin Twist dies aged 57 after 'long cancer battle'». Newsbeat. BBC. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 24-ին.
  22. Finn, Natalie (2019 թ․ փետրվարի 1). «25 Essential Things You Should Know About Harry Styles». E! News. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  23. Nicholson, Rebecca. «Also-rans to world's biggest boy band: the rise of One Direction». The Guardian. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 20-ին.
  24. «One Direction Discography». AllMusic. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 20-ին.
  25. Caufield, Keith. «One Direction's 'Four' Makes Historic No. 1 Debut on Billboard 200 Chart». Billboard.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 20-ին.
  26. Pace, Lilly (2019 թ․ նոյեմբերի 4). «Harry Styles Just Announced His Sophomore Album 'Fine Line' and Nothing Else Matters». Billboard. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 10-ին.
  27. «Official Singles Chart Top 100 (18 October 2019 - 24 October 2019)». Official Charts Company. Վերցված է 2020 թ․ հունվարի 11-ին.
  28. Caramanica, Jon (2019 թ․ հոկտեմբերի 11). «The Playlist: Harry Styles's Lite Rock Return, and 10 More New Songs». The New York Times. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  29. Spanos, Britanny (2019 թ․ հոկտեմբերի 24). «Harry Styles Pulling 'Double Duty' for 'SNL' as Host, Musical Guest». Rolling Stone.
  30. «Harry Styles Epically Guest-Hosts 'Late Late Show': Interviews Himself, Performs 'Adore You,' Hits 'Carpool' Lane: Watch». Billboard. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  31. Watch The Late Late Show with James Corden Season 5 Episode 50: 12/10/19 (Harry Styles, Kendall Jenner, Tracee Ellis Ross) - Full show on CBS All Access (անգլերեն), Վերցված է 20 December 2019-ին
  32. Peters, Mitchell (2019 թ․ նոյեմբերի 17). «Harry Styles Drops Soulful New Song 'Watermelon Sugar': Listen». Billboard. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
  33. «Harry Styles Will Walk Through Fire for Love in New Song 'Adore You'». Rolling Stone. 2019 թ․ դեկտեմբերի 6. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 13-ին.
  34. «Harry Styles | Full Official Chart History». Official Charts Company. Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
  35. Trust, Gary (2020 թ․ մարտի 23). «Roddy Ricch's 'The Box' Leads Hot 100 for 11th Week, Harry Styles' 'Adore You' Hits Top 10». Billboard. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
  36. Myers, Justin (2019 թ․ դեկտեմբերի 20). «Rod Stewart sees off Stormzy and Harry Styles to score Christmas Number 1 album». Official Charts Company. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  37. Mylrea, Hannah (2019 թ․ դեկտեմբերի 9). «Harry Styles – 'Fine Line' review: packed with personality and charm (and saucy lyrics)». NME. Վերցված է 2020 թ․ հունվարի 11-ին.
  38. Haylock, Zoe (2019 թ․ դեկտեմբերի 13). «Get Your Bell-Bottoms on, Harry Styles's New Album Is Out!». Vulture. Վերցված է 2020 թ․ հունվարի 11-ին.
  39. «Stevie Nicks Calls Harry Styles' 'Fine Line' His 'Rumours' in COVID-19 PSA». Rolling Stone. 2020 թ․ մարտի 23. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.(չաշխատող հղում)
  40. McIntyre, Hugh (2020 թ․ հունվարի 11). «Brit Award Nominations 2020: Full List Of Nominees». Forbes. Վերցված է 2020 թ․ հունվարի 11-ին.
  41. Melas, Chloe (2019 թ․ նոյեմբերի 13). «Harry Styles announces 2020 tour». CNN. United States: WarnerMedia. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 13-ին.
  42. «All the Live Events, Movie Releases, and Productions Affected by the Coronavirus». Vulture.com. 2020 թ․ մայիսի 4. Վերցված է 2020 թ․ մայիսի 9-ին.
  43. «Harry Styles Postpones North American Love On Tour Until Summer 2021». Billboard. 2020 թ․ հունիսի 10. Վերցված է 2020 թ․ հունիսի 11-ին.
  44. «Harry Styles: Tiny Desk Concert». NPR.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 24-ին.
  45. Sheffield, Rob (2017 թ․ մայիսի 12). «Review: Harry Styles Is a True Rock Star on Superb Solo Debut». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  46. Lansky, Sam. «Harry Styles' Solo Album Is an Unexpected Tour of Rock History». Time. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  47. Coscarelli, Joe (2017 թ․ մայիսի 11). «Harry Styles Opens Up, Slightly, About Going Solo With a Rock Edge». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին.
  48. 48,0 48,1 McDermott, Maeve (2017 թ․ մայիսի 12). «Harry Styles interview: Writing his new album was 'like therapy'». USA Today. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին.
  49. Kaushal, Ruchi (2016 թ․ փետրվարի 1). «Harry Styles: Know all about the One Direction singer». The Times of India. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.
  50. Frank, Alex (2017 թ․ նոյեմբերի 30). «Harry Styles Moves Like Jagger, But His Heart Belongs to Shania Twain». Vogue. Condé Nast. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 5-ին.
  51. «Harry Styles was inspired by David Bowie whilst working on 'Fine Line'». Music News.
  52. «Harry Styles on Stern Show». Howard Stern.
  53. David, Mark (2019 թ․ հուլիսի 19). «Harry Styles Takes Huge Hit on Sale of Sunset Strip Home». Variety. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  54. https://www.homesandproperty.co.uk/luxury/celebrity-homes/harry-styles-buys-second-north-london-house-88-million-property-is-a-stones-throw-from-one-direction-a131946.html
  55. Handler, Chelsea (2020 թ․ հունվարի 24). «Harry Styles on LA Life, His Love Life and the After-Life». Another Man. Վերցված է 2018 թ․ փետրվարի 1-ին.
  56. Steiner, Amanda Michelle (2015 թ․ դեկտեմբերի 4). «One Direction tattooed on James Corden's Late Late Show». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  57. Drohan, Freya (2015 թ․ հոկտեմբերի 11). «Caroline Flack on Harry Styles romance: 'It was a laugh, until I started being called paedophile in the street'». Irish Independent. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 20-ին.
  58. «Harry Styles finally opens up about Taylor Swift: 'Relationships are hard - but her songs are bloody good'». The Telegraph. 2017 թ․ ապրիլի 18.
  59. «Harry Styles' New Song Features a Voicemail From Ex Camille Rowe'». Paper Magazine. 2019 թ․ դեկտեմբերի 13.
  60. «Harry Styles review, Fine Line: Dextrous, audacious album just a little too in thrall to music's greats'». The Independent. 2019 թ․ դեկտեմբերի 6.
  61. Selby, Jenn (2014 թ․ նոյեմբերի 5). «Harry Styles causes hysteria with comment about gender and sexuality». The Independent.
  62. Heaf, Jonathan (2015 թ․ օգոստոսի 24). «This One Direction interview got us death threats». GQ.
  63. O'Connor, Roisin (2017 թ․ մայիսի 17). «Harry Styles says he doesn't feel need to label his sexuality». The Independent.
  64. «Harry Styles: 'I'm not just sprinkling in sexual ambiguity to be interesting'». The Guardian. 2019 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 14-ին.
  65. Pike, Naomi (2019 թ․ մայիսի 11). «How Did Harry Styles Become So Much Richer Than The Rest Of One Direction?». Vogue. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 11-ին.
  66. Dodgson, Lindsay (2018 թ․ մայիսի 10). «The 11 richest young musicians in Britain». Business Insider. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
  67. «Ed Sheeran tops young musicians rich list for second year running». ITV. 2020 թ․ մայիսի 13. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 13-ին.
  68. Trekstock. «Patrons & Ambassadors». Trekstock. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 29-ին.
  69. Lee, Ashley (2013 թ․ դեկտեմբերի 26). «Taylor Swift, One Direction Top List of Most Charitable Stars». Billboard. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 19-ին.
  70. Drop4Drop. «DROP4DROP - Projects - HARRY STYLES». Drop4Drop. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  71. Mcgahan, Michelle (2016 թ․ մայիսի 7). «Harry Styles Donates His Hair To Charity & That's The Best Reason Of All For Cutting His Locks». Bustle. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 7-ին.
  72. Horowitz, Steven (2017 թ․ մայիսի 20). «Watch Harry Styles Duet With Stevie Nicks During Secret Show at L.A.'s Troubadour». Billboard. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին.
  73. Reilly, Nicholas (2017 թ․ մայիսի 13). «Harry Styles announces last minute secret gig in London». Metro. DMG Media. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.
  74. Willman, Chris (2017 թ․ հոկտեմբերի 22). «Pink, Harry Styles, Lorde Take on Cancer at We Can Survive Concert». Variety. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  75. Aswad, Jem (2018 թ․ հուլիսի 19). «Harry Styles Tour Tally: Nearly 1 Million Tickets Sold, $1.2 Million in Charity Donations (EXCLUSIVE)». Variety. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  76. «Treat People With Kindness». Harry Styles Official website. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  77. Crowley, Patrick (2017 թ․ սեպտեմբերի 20). «Harry Styles Waves Rainbow Flag At Tour Opener in San Francisco». Billboard. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  78. Singh, Olivia (2018 թ․ հուլիսի 19). «9 times Harry Styles was a champion for the LGBTQIA+ community». Insider. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  79. Tornow, Sam (2018 թ․ հունիսի 27). «Harry Styles Adds 'Black Lives Matter Sticker' To His Guitar». Billboard. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
  80. Maher, Natalie (2018 թ․ մարտի 2). «Harry Styles Signed March For Our Lives Petition & Says 'You Should Too'». Billboard. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 2-ին.
  81. Bacon, Lucy (2014 թ․ սեպտեմբերի 26). «Harry Styles Shows His Support For Emma Watson's #HeForShe Campaign». MTV. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  82. «What does Harry Styles's 'TPWK' stand for as his second album approaches?». Capital.
  83. «Review: Harry Styles preaches kindness at D.C. show». The Daily Tar Heel.
  84. «Harry Styles' New T-Shirts In Celebration Of Pride Are All We Wanna Wear This Summer | MTV UK». www.mtv.co.uk.
  85. «'Small changes make a big difference': Harry Styles tells the story of Treat People With Kindness». www.musicweek.com.
  86. «Harry Styles is covering the world in teaser posters for new music 'Do You Know Who You Are'». Capital.
  87. «Buzz For Harry Styles' New Album Begins: See The Mysterious Poster | iHeartRadio».
  88. 88,0 88,1 «Harry Styles sends fan touching mental health message as he hints at new album». The Independent. 2019 թ․ հոկտեմբերի 10.
  89. «'I'll wait for you': Harry Styles encouraging words for fans». Topics.
  90. «After - Chapter 1. - Wattpad». www.wattpad.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
  91. After. — 2019-03-12. — ISBN 9781982111007
  92. «After». Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել