Էրիկ Դեյվիդ Հարիս (անգլ.՝ Eric David Harris, ) և Դիլան Բեննեթ Կլիբոլդ (անգլ.՝ Dylan Bennet Klebold, ), երկու 12-րդ դասարանցիներ, որոնք զանգվածային սպանություններ էին կազմակերպել Կոլումբայնի ավագ դպրոցում։ Սպանվել է 13 մարդ, վիրավորվել 23-ը։ Երեք մարդ էլ վիրավորվել են, երբ փորձել են փախչել։ 18-ամյա Հարիսը և 17-ամյա Կլիբոլդը հանցագործության վայրում ինքնասպան են եղել։

Էրիկ Դեյվիդ Հարիս
Պատկեր
Ծննդյան ամսաթիվ1981 թվականի ապրիլի 9
ԾննդավայրՈւիչիտո, Կանզաս, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մահվան ամսաթիվ1999 թվականի ապրիլի 20
Մահվան պատճառԻնքնասպանություն
Սպանություն
Զոհերի թիվ13
Վիրավորների թիվ26
Դիլան Բեննեթ Կլիբոլդ
Ծննդյան ամսաթիվ1981 թվականի սեպտեմբեր 9
ԾննդավայրԼեյքվուդ, Կոլորադո, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մահվան ամսաթիվ1999 թվականի ապրիլի 20
Մահվան պատճառԻնքնասպանություն
Սպանություն
Զոհերի թիվ13
Վիրավորների թիվ26

Կենսագրություն խմբագրել

Էրիկ Դեյվիդ Հարիսը ծնվել է Կանզաս նահանգի Ուիչիտո քաղաքում՝ Ուեյն Նելսոն Հարրիսի և Քեթրին Էնն Փուլի ընտանիքում։ Ունեցել է եղբայր՝ Քևին անունով, որն իրենից մեծ է եղել 3 տարով։ Հայրը ԱՄՆ ռազմաօդային ուժերի տրանսպորտի օդաչու է եղել[1], մայրը՝ տնային տնտեսուհի։ Ուեյն Հարիսը իր մասնագիտության պատճառով հաճախ է տեղափոխվել։ Մինչև 1993 թվականի հուլիսը ընտանիքն ապրել է Նյու Յորք նահանգի Պլատսբերգ քաղաքում, որից հետո տեղափոխվել է Կոլորադո նահանգի Լիթլտոն քաղաք, երբ Ուեյն Հարիսը հաստիքների կրճատման պատճառով հրաժարական է տվել աշխատանքից ազատվելու համար։

Այստեղ, առաջին երեք տարիների ընթացքում, Հարիսի ընտանիքն ապրել է վարձակալված շենքում։ Ուեյնն այդ ժամանակ աշխատանքի է տեղավորվել Էնգլվուդի թռիչքների անվտանգության ծառայությունների կորպորացիայում, իսկ Քեթրինը սկսել է աշխատել քեյթերինգի մատակարար։ Էրիկի ավագ եղբայրը՝ Քևինը սովորել է Բոուլդեր քաղաքի Կոլորադոյի համալսարանում, իսկ ինքը՝ Էրիկը «Քեն-Քարլիի» դպրոցում, որտեղ 7-րդ կամ 8-րդ դասարնում հանդիպել է Դիլան Կլիբոլդին։ 1996 թվականին Հարիսի ընտանիքը 180 000 դոլարով բնակարան է գնել Կոլումբայնի ավագ դպրոցից հարավ, որն Էրիկը սկսել է հաճախել դրանից մեկ տարի առաջ։ Հարիսների տանից ոչ հեռու ապրել է Բրուքս Բրաունը, որի հետ Էրիկը ծանոթացել է դպրոցական ավտոբուսում, և որն առաջին դասարանից շփվել է Դիլան Կլիբոլդի հետ[1]։

Դիլան Բեննեթ Կլիբոլդը ծնվել է Կոլորադո նահանգի Լեյքվուդ քաղաքում՝ Թոմաս Էրնեստ Քլեբոլդի և Սյուզեն Ֆրենսիսի Յասսենոֆի ընտանիքում։ Նա ունեցել է եղբայր՝ Բայրոն Ջեյքոբը, որն իրենից մեծ է եղել 4 տարով[2][3]։ Ինչպես Բայրոնը, Դիլանը ևս կոչվել է հայտնի բանաստեղծի պատվին (Բայրոնը՝ անգլիացի ռոմանտիկ-բանաստեղծ Ջորջ Բայրոնի, Դիլանը՝ ուելսացի բանաստեղծ Թոմաս Դիլանի պատվին)։ Դիլանի հայրը գեոֆիզիկ է եղել, որը զբաղվել է անշարժ գույքի վաճատքով. իսկ մայրն աշխատել է Կոլորադոյում՝ հաշմանդամների հետ։ Երկուսն էլ այցելում էին լյութերական եկեղեցի, և Դիլանը Բայրոնի հետ միասին լյութերական ավանդույթին համապատասխան օծման խորհուրդ են անցել[2]։ Տանը ընտանիքը պահպանել է որոշ ծեսեր, ըստ Սյուզենի հրեական ծագման, որի պապը, Լեո Յասենոֆը, շինարար է եղել և հայտնի բարերար (մշակութային և հասարակական միջոցառումներ անցկացնելու համար կառուցել էր հրեական շենք Օհայո նահանգի Կոլամբուս քաղաքում՝ ծագումով Թոմասը և Սյուզենը այստեղից էին)[2]։ Թոմաս Կլիբոլդի ծնողները շուտ էին մահացել և նրան դաստիարակել է եղբայրը, որն իրենից մեծ է եղել 18 տարով։

1990 թվականին Կլիբոլդի ընտանիքը բնակություն է հաստատել Լեյքվուդի հարավում գտնվող Դիր-Կրիկ Կանյոնում, որտեղ Դիլանը առաջին-երկրորդ դասարանից հաճախում է «Նորմանդի» տարրական դպրոց, իսկ այնուհետև տեղափոխվել է «Գովերնյորս-Ռանչ» տարրական դպրոց, որտեղ անդամակցում է «CHIPS» խմբին («Challenging High Intellectual Potential Students»՝ շնորհալի և ընդունակ աշակերտների խումբ)[2]։ Այդ ժամանակ նա հանդիպել է Բրուքս Բրաունին։ Ավելի ուշ, հետաքննության ժամանակ, նրա ծնողները հիշել են, որ «Գովերնյորս-Ռանչ»-ում Դիլանը իրեն փոքր ինչ նեղված է զգացել, և այդ պատճառով էլ նրանք կարծել են, որ «Քեն-Քերիլ» միջնակարգ դպրոց տեղափոխվելը (որտեղ Դիլանը հանդիպել է Էրիկ Հարրիսին) Դիլանի համար շատ դժվար է եղել, քանի որ նա հանգիստ ու ամաչկոտ է եղել և այդ պատճառով չի կարողացել նոր միջավայրում հաստատվել։ Բայց որքանով որ դժվար է տարրական դպրոցից միջնակարգին անցումը ամերիկացի դեռահասների մեծամասնության համար, Թոմասը և Սյուզենը հատուկ ուշադրություն չեն դարձրել դրա վրա։ Կլիբոլդի ընտանիքի բոլոր բարեկամներն ու ծանոթները Դիլանին միշտ նկարագրել են միայն դրական հատկանիշներով` հանգիստ, միայնակ, ամաչկոտ տղա, որն ունի հումորի լավ զգացում։ Տնային փաստագրական տեսանյութի տեսարաններում, որտեղ պատանիները մշակում էին իրենց ենթադրյալ ահաբեկչությունները, երևում է, որ Կլիբոլդը մշտապես ընդհատում է իր ռեպլիկները այն պատճառով, որ չի կարողանում զսպել ծիծաղը։ Նրա ծնողները հիշում էին, որ Դիլանը երբեք նրանց մոտ ագրեսիայի ոչ մի նշան չի ցուցաբերել։

1995 թվականին Դիլանը, Էրիկը, Բրուքսը և նրանց 4-րդ ընկեր՝ Նեյտան Դեյքմենը (որի հետ Էրկը ծանոթացել է իսպաներենի դասի ժամանակ) գնացել են Կոլումբայնի ավագ դպրոց, որը դրանից քիչ առաջ վերանորոգվել է տասնհինգ միլիոն դոլարով։ Եվ տղաները դարձել են առաջին 9-րդ դասարանցիները, որոնք հաճախել են դպրոց արդեն վերանորգված վիճակում, վերանորոգված է եղել նաև ճաշարանը[2]։

Ավագ դպրոց խմբագրել

Կոլումբիայում Կլիբոլդը ակտիվորեն աշխատել է դպրոցական թատրոնում, որպես լույսի և ձայնի ինժեներ, և միևնույն ժամանակ համակարգչային դասարանում օգնական է եղել, որտեղ օգնել է պահպանել դպրոցական սերվերը։ 1995 թվականից մինչև 1997 թվականը հանդիպել է Ռեյչել Սքոթին, սակայն զույգը բաժանվել է ռասիզմի աստիճանական մոլուցքի պատճառով։

Նրանք սկսել են վախեցնել մյուս աշակերտներին, նրանց օրագրերից հայտնի է, որ նրանք կրտսեր դասարանի աշակերտներ են, և նրանք ովքեր կասկածվում են ոչ ավանդկան սեռական կողմնորոշման մեջ։ Ըստ որոշ ապացույցների, Հարիսն ու Կլիբոլդը դպրոցական խմբի անդամներ էին, որոնք իրեն անվանել են «Trenchcoat Mafia», չնայած նրանք առանձնակի կապ չունեին խմբի հետ և չէին նշանավորվել 1998 թվականի «Կոլումբյան» տարեգրքում[4]։ Այնուամենայնիվ, Հարիսի հայրը 1999 թվականի ապրիլի 20-ին, 9-1-1 զանգերի մեջ նշել է, որ իր որդին իսկապես «նրանց անդամ է եղել, ովքեր նրանց անվանում են «Trenchcoat Mafia», չնայած, ինչպես արդեն նշվեց, խմբի հետ նրանց հարաբերությունները մակերեսային են[5]։

Նրանց ընկերանալուց կարճ ժամանակ անց, Հարիսն ու Կլիբոլդը միացրել են իրենց անձնական համակարգիչները նույն ցանցում և շատ խաղեր են խաղացել։ Հարրիսը ստեղծել է «Doօm»-ի համար մի շարք մակարդակներ, որոնք հետագայում հայտնի են դարձել որպես Հարրիսի մակարդակ։ Հարիսը համացանցում օգտագործել է «REB» մականունը և այլ մականուներ, այդ թվում՝ Rebldomakr, Rebdoomer և Rebdomine[1]։ Քլեբոլդը օգտագործել է VoDkA մականունը (որտեղ Dk տառերը սկզբնական է)։ Հարիսը ունեցել է զանազան կայքեր, որոնց վրա պատրաստել է տնային Doom և Duke Nukem 3D մակարդակները, որոնք կարելի է խաղալ առցանց։ Աստիճանաբար այդ կայքերում հայտնվել են Հարիսի բաց սպառնալիքները նրա ցանցային շրջապատի և աշխարհի մարդկանց համար։

Շաբաթ օրը՝ ապրիլի 17-ին, հրաձգությունից երեք օր առաջ Կլիբոլդը մասնակցել է երեկոյան դպրոցական պարահանդեսին, որտեղ նրա զուգընկերը նրանց դասընկեր Ռոբին Անդերսոնն է եղել (որին Դիլանը ծննդյան տոների ժամանակ հանդիպել է մի քանի տարի առաջ), բայց նրա հետ ներկա է եղել ոչ թե որպես իր ընկերուհի, այլ որպես նրա ընկեր[2]։ Ավելի ուշ Անդերսոնը պարծեցել է մի ծանոթ տղայի մոտ․ «Ես համոզեցի իմ ընկեր Դիլանին, որն ատում է պարը, մարզիկներին և երբեք ժամադրություն չի ունեցել, էլ չեմ խոսում աղջկա մասին, կամ ես իսկապես գեղեցիկ եմ, կամ պարզապես շատ համառ»[2]։ Նեյթան Դայքմենն ավելի ուշ հիշում է, որ Դիլանն իրեն այդ երեկո ավելի լավ է նորմալ է պահում, և նույնիսկ լավ ծրագրեր է կառուցել իր ապագայի վերաբերյալ։ Մասնավորապես, ասել է, որ պատրաստվում է Արիզոնայի քոլեջ ընդունվել (մարտի 25-ին Կլիբոլդները գնացել են այնտեղ՝ Դիլանին դիտելու համալսարանական հանրակացարանի սենյակում)[2]։ Հարիսն այդ երեկո աշխատանքից դուրս է եկել։ Նրա ծանոթները հիշում են, որ փորձել է հրավիրել մի քանի աղջիկների, սակայն բոլորը մերժել են նրա հրավերը։ Ի վերջո, ծրագրել է այս անգամ հրավիրել Սյուզեն Դյուիտին։ Նրանք գնացել են իր տուն, որտեղ դիտել են մի ֆիլմ, որից հետո Հարիսը Դյուիտին հրավիրել է երեկույթի, բայց Դյուիտը նույնպես հրաժարվել է և գնացել տուն։ Աղջիկների հետ նրա հարաբերությունների մասին հայտնի է նաև այն, որ առաջին իսկ տարում Կոլումբիայում ծանոթացել է գերմանական դասարանում սովորող Թիֆանի Թայփերի հետ և ծանոթության առաջին իսկ օրը ցանկացել է նրան ուղեկցել մինչև տուն։ Դա նրանց միակ հանդիպումն է եղել, և երբ հաջորդ անգամ հրաժարվել է գնալ նրա հետ, նա կեղծ ինքնասպանություն է գործել՝ իր շուրջը բութաֆորյան արյուն թափելով։ Ավելի ուշ նա իր տարեգրքում գրելու է գերմաներեն «Ich bin Gott» (Ես Աստված եմ)[1]։

Առաջին տարում Կոլումբիայում տղաները սկսել են աշխատել «Բլեքջեք պիցցաում», որտեղ նրանց գործընկեր Ֆիլիպ Դյուրանը ներկայացնում է Մարկ Մեյնսին, որից նրանք գնում են փոխհրաձգության ընթացքում օգտագործվող զենքի մի մասը։ Նրանց հետ միասին այնտեղ աշխատել է Էրիկի ընկեր Քրիս Մորիսը, որը փոխհրաձգությունից հետո ձերբակալվել է մեղսակցության կասկածների համար, բայց ավելի ուշ արդարացվել է[1]։

Հարիսը այնպիսի երաժշտության խմբերի երկրպագու է, ինչպիսիք են՝ Ռամշտայն, «KMFDM», «Orbital» և «The Prodigy»[6][7]։ «KMFDM»-ի փոխհրաձգությունից կարճ ժամանակ անց իրենց կայքում հրապարակվել է մի հոդված, որտեղ դատապարտվել է Հարիսի և Կլիբոլդի բռնությունները և հերքվել է, որ իրենց երաժշտությունը որևէ կապ ունի դրա հետ[8]։

Ահաբեկչություն խմբագրել

Առաջին բախումները օրենքի հետ խմբագրել

1998 թվականի մարտին Ջեֆերսոնի Մայքլ Գվերա շրջանի Շերիֆը Բրուքս Բրաունի ծնողների խնդրանքով մուտք է գործել Հարիսի կայք, և հայտնաբերել Էրիկի բազմաթիվ սպառնալիքները Բրուքսի դեմ։ Գվերան գրել է երդման հավաատագիր՝ խուզարկություն նշանակելու համար, բայց այդ վկայությունը երբեք չի արձանագրվել։ Մինչև 2001 թվականի սեպտեմբերը հանրությունը չի իմացել այս տեղեկատվության մասին, թեև ամբողջ ընթացքում ոստիկանությունը տեղյակ է եղել։

Էրիկ Հարիսի և Դիլան Կլիբոլդի համար պաշտոնապես գրանցված առաջին իրավական խնդիրները առաջացել են ավելի վաղ․ նույն թվականի հունվարին, նրանց ձերբակալել են Կոլորադոյի Լիթլտոնի ծայրամասում կանգնած բեռնատար մեքենայից գույք գողանալու համար։ Դատավարության ընթացքում երիտասարդները ընդունել են իրենց մեղքը և ուղարկվել են հատուկ դասընթացների, որոնք նախատեսված էին երիտասարդների շրջանում հանցագործությունները կանխելու համար։ Այդ ժամանակ Հարիսը այցելիս է եղել հոգեբանի մոտ։ Ավելի ուշ, չնայելով Դիլանի ալկոհոլի և նրա մեզի անալիզի արդյունքներին, երիտասարդներին ազատել են թմրանյութերից կախում ունեցող պատանիների խմբից, և շուտով՝ չնայած, որ երկուսն էլ դեռ վերահսկողության տակ են եղել ազատվել են լավ վարքի համար։ Հարիսը պաշտոնական նամակ է գրել բեռնատարի վարորդին՝ կեղծ ներողություն խնդրելով և շինծու ցավակցելով, միաժամանակ, դրա մասին պարծենկոտ գրառում է գրել իր անձնական օրագրում։ Սակայն մնացած դեպքերում նրանք ավելի լավ վարք են ցուցաբերել և պայմանական դատապարտյալների նկատմամբ հսկողություն իրականացնող իրենց պաշտոնատար անձը նրանց ժամկետից մի քանի ամիս շուտ ազատել է պարտավորություններից։ Այն ժամանակ Հարիսին տրված նկարագրության մեջ ասվել է, որ նա «շատ խելացի մարդ է, որը հավանաբար կկարողանա հաջողության հասնել կյանքում», իսկ Կլիբոլդի մասին ասվում է, որ նա մտավորական է, որը «պետք է հասկանա, որ երազանքն իրականացնելու պլանի մի մասը քրտնաջան աշխատանքն է»։

«Վարձու մարասպաններ» խմբագրել

Հարձակումից առաջ Էրիկը և Դիլանը նկարահանվել են դպրոցական նախագծի համար տեսահոլովակում, որտեղ հենց իրենք էին վարձու մարդասպանների դերում, որոնք կեղծ հրացաններով կրակում էին թմրամոլ աշակերտներին։ Նրանց նախագծի ստեղծագործական նամակում նկարագրվում է շարունակական բռնությունը։ 1999 թվականի հունվարի 17-ին Էրիկը գրել է մի պատմություն, որում հիմնված է Doom խաղը։ Դրա վերաբերյալ իր ուսուցիչն ասել է. «Քո եզակի մոտեցումը և քո սարսափելի ձեռագիրը լավ բան է տրամադրություն բարձրացնելու համար»[9]։

Կրակոցների օրը նրանց դասընկեր Բրուք Բրաունը ճաշի ընդմիջումից առաջ հանդիպել է Հարիսին իր մեքենայի մոտ։ Նրանք միայն վերջերս էին հաշտվել այն բանից հետո, երբ Էրիկը սառցե գետաքար է նետել Բրուքսի մեքենայի մեջ որը ընկել էր առջևի ապակու վրա։ Բրաունը զարմացել է, որ Հարիսը սպորտային պայուսակով դուրս է եկել մեքենայից, քանի որ ամբողջ առավոտ նա բացակայել է և բաց էր թողել կարևոր թեստեր։ Բայց Հարիսը չի արձագանքել Բրաունի տարակուսանքին։ Էրիկը նրան ասել է. «Բրուքս, դու հիմա դուր ես գալիս ինձ։ Չքվի՛ր այստեղից։ Գնա տուն»[10]։ Մի քանի րոպե անց ուսանողները, որոնք դասերից հետո գնում էին ճաշելու, Բրուքսին տեսել են իրենց տան մոտ գտնվող «Սաուս Փիրս» փողոցում։ Գտնվելով դպրոցից որոշակի հեռավորության վրա՝ նա կրակոցներ է լսել և ոստիկանություն կանչել իր հարևանի բջջային հեռախոսից։

Զենքի ձեռքբերում խմբագրել

Քանի որ Հարիսն ու Կլիբոլդը այդ ժամանակ անչափահաս էին, նրանց համար երկու հրացան և Hi-Point կարաբին գնել է Դիլանի ընկերուհին՝ Ռոբին Անդերսոնը, որն արդեն տասնութ տարեկան է եղել։ Ավելի ուշ Անդերսոնին մեղադրանք չի առաջադրվել այս գործին մասնակցելու համար, քանի որ Անդերսոնը չի խախտել որևէ օրենք, և ակտիվ համագործակցել է հետաքննությանը։ Կլիբոլդը ստանալով Stevens 311D, սղոցել է դրա փողը՝ մոտավորապես 23 դյույմ երկարություն կարճացնելով, ինչը, «Հրազենի մասին» ազգային օրենքի համաձայն, արդեն իսկ համարվում է քրեական հանցագործություն։ Իսկ Հարիսը իր որսորդական հրացանի փողը կարճացրել էր 26 դյույմ երկարությունով[11]։

Intratec TEC-DC9 կիսաավտոմատացված ատրճանակի ձեռքբերման պատմությունը շատ երկար է թվում։ Հայտնի է, որ այդ զենքի արտադրողը նախ այն վաճառել է Մայամիում գործող Navegar Incorporated-ին, որտեղից, ավելի ուշ` 1994 թվականին այն հետագայում վաճառվել է Zadner Sporting Goods-ին Բոլդվինում, Իլինոյս նահանգ։ Այնուհետև այն հասել է Կոլորադո նահանգի Ֆրոնտոնին հրազենի վաճառող Լարի Ռասելին, որը, խախտելով դաշնային օրենսդրությունը, զենքի վաճառքի որևէ գրառում չի ունեցել, և, հետևաբար, դժվարացել է ասել, թե ով է վաճառել այդ ատրճանակները։ Միայն հիշել է, որ գնորդները մոտավորապես 21 և հնարավոր է նաև ավելի տարեկան էին։ Ի տարբերություն Ֆիլիպ Դուրանի և Մարկ Մեյնսի, Ռասելը չի ենթարկվել դատավարության, քանի որ լուսանկարում չի ճանաչել ոչ Հարիսին, ոչ Կլիբոլդին, և ոչ էլ Ռոբին Անդերսոնին։

Այն ռումբերը, որոնցով դեռահասները ցանկանում էին դպրոցում պայթեցնել, պատրաստված էին կոպիտ նյութերով՝ ածխաթթու գազի թիթեղներից, ցինկապատ խողովակներից և պրոպանի մետաղական շշերից, որոնք հարձակման նախորդ շաբաթվա վերջին Հարիսը և Կլիբոլդը գնել էին մի քանի հարյուր դոլլարով տնտեսական խանութից։ Ռումբերը ինքնաբռնկվող են եղել։ Առավոտյան՝ հարձակումից առաջ հարիսը գնել է ևս մի քանի պրոպանե շշեր։ Ռումբերը, որոնք Էրիկն ու Դիլանը տեղադրել էին սրճարանում, նման են եղել ժամանակաչափերի, բայց վերջիններս պատրաստված են եղել շտապողականությամբ և, ի վերջո, ճիշտ չեն գործել։ Ավելի ուշ հաստատվել է, որ եթե այդ երկու ռումբերից մեկը պատշաճ կերպով պայթեր, ապա «Կոլումբայնը» կփլուզվեր, և զոհերի թիվը կհասներ հարյուրների։

Հետևանքներ խմբագրել

Մոտիվացիա խմբագրել

Իրենց օրագրերում Հարիսն ու Կլիբոլդը շատ բան են գրել այն մասին, թե ինչպես են նրանք իրականացնելու հարձակումը, բայց շատ ավելի քիչ նրանք գրել են այն պատճառների մասին, թե ինչու են ցանկանում կազմակերպել այն։ Հարիի սենյակում հայտնաբերված օրագիրը պարունակում էր մանրամասներ, որոնք երեխաները ծրագրել էին ապրիլի 20-ին, առավոտյան հինգից[12]։ Օրագրում երիտասարդները հաճախ գրել են այնպիսի իրադարձությունների մասին, ինչպիսիք են Օկլահոմա քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը, «Մաունթ Կամելի» պաշարումը և նման այլ դեպքեր։ Դրա մասին գրառումները հիմնականում նման էին այդ իրադարձությունների գովազդին, քանի որ նրանց մեջ Հարիսն և Կլիբոլդը ցանկություն էին հայտնել «գերազանցել» այդ հարձակումները։ Հատկապես նրանք իրենց ուշադրությունը կենտրոնացրել են այն բանի վրա, թե ինչ է կազմակերպել Թիմոթի Մակվեյը Օկլահոմա Սիթիում։ Տղաները օրագրերում ուղղակի ցանկություն էին հայտնում այդ իրադարձությունների մասին աշխարհին տևական տպավորություն թողնել այնպիսի բռնության միջոցով, ինչպիսին ահաբեկչական գործողությունն է։

Իր օրագրում Հարիսը գրել է իր հիացմունքը այն բանի համար, ինչ նա ներկայացրել է որպես բնական ընտրություն, և որ նա կցանկանար բոլորին դնել Doom խաղի մեջ և հետևել թե ինչպես են բոլոր թույլերը մահանում և ուժեղները գոյատևում[13]։ Հավանաբար դա է պատճառը, որ հարձակման օրը Հարիսը սպիտակ շապիկ է հագնել, որի վրա սև գույնով գրված NATURAL SELECTION: Ընդհանուր առմամբ, այդ վարկածը հաստատվում է նրանով, որ հետագայում հետաքննությունը հանգել է այն եզրակացության, որ սպանված զոհերից ոչ մեկը չի ընտրվել Հարիսի կամ Կլիբելդի կողմից որպես վրեժխնդրության կոնկրետ օբյեկտ։

Հարձակման ամսաթիվը բազմաթիվ հակասություններ է առաջացրել, քանի որ, ըստ գրառումների, հարձակումը նախապես պլանավորված է եղել երկուշաբթի՝ ապրիլի 19-ին։ Դեռևս անհայտ է մնացել այն, թե ինչու են մարդասպանները մեկ օր ուշ սկսել ահաբեկչությունը։ Միակ բացատրությունն այն է, որ 1999 թվականի ապրիլի 19-ին Էրիկը գնել է Մարկ Մանեսից 25 դոլարով Tec-ի լրացուցիչ փամփուշտներ։ Նա հարցրել է Էրիկին, թե ինչու են նրանց պետք փամփուշտները, բայց Էրիկը պարզապես պատասխանել է, որ «դրանք վաղը պետք են»։ Մանեսը չի կարողացել տալ փամփուշտները նրանց մինչև երեկո, և, հնարավոր է հենց այդ պատճառով է հարձակման ամսաթիվը հետաձգվել[14]։ Լրատվամիջոցները նաև նշում էին, որ հարձակման ամսաթիվը ճշգրտվել է Ադոլֆ Հիտլերի ծննդյան օրվա հետ, բայց մարդիկ, որոնք երիտասարդներին լավ գիտեին, ինչպես Ռոբին Անդերսոնը, նախ ասել է, որ Հարիսը և Կլիբոլդը երբեք չեն տարվել նացիզմով կամ ընդհանրապես ինչ-որ կերպ հիացել կամ երկրպագել Հիտլերին, բայց ի վերջո Անդերսոնը խոստովանել է, որ զույգը հստակ գաղտնիքներ ուներ, որոնք նրանք չեն պատմել նույնիսկ մտերիմ ընկերներին[15]։

Հարիսը պատրաստվում էր հավաքագրվել ԱՄՆ-ի ծովային հետևակի կորպուսում, սակայն փոխհրաձգությունից քիչ առաջ նրա հայտը մերժվել է, քանի որ նա ընդունում էր հակադեպրեսանտ լյուվոքս, որը դատարանի կողմից նշանակված թերապիայի մի մասն էր։ Հավանական է, որ դա կարող էր լինել թեկուզ մասամբ նրա ագրեսիայի պատճառը, որը տարածվել էր ահաբեկչության ընթացքում, սակայն, ինչպես հայտնաբերել է հետաքննությունը, Հարիսը ոչինչ չգիտեր հայտի մերժման մասին։ Ենթադրվում էր, որ զայրույթի պատճառ կարող է հանդիսանալ նաև այն որ Հարիսը դադարել էր ընդունել լյուվոքս[16], բայց դիահերձումը ցույց է տվել, որ մահվան պահին նրա մարմնում լյուվոքսի քանակությունը բուժական մակարդակում է եղել[17]։ Չնայած այն պատկերացմանը, որ հակադեպրեսանտների ընդունման հենց կտրուկ դադարեցումը կարող է խախտել մարդու սոցիալական գործունեությունը, «Կոլումբայն» դպրոցում տեղի ունեցած ողբերգությունից հետո ժամանակակից հոգեբուժության մասնագետները, այդ թվում՝ Փիթեր Բրեգգինը[18],նրանք հայտարարել են, որ հոգեմետ միջոցները, որոնք նախատեսված էին Էրիկ Հարիսի համար նրա ագրեսիան ճնշելու համար, ուժեղացրել են նրա ագրեսիվությունը[19]։

Էրիկի հոգեկան խնդիրները, ի վերջո, նույնիսկ հանգեցրել են Դիլանի հետ հարաբերությունների վատթացմանը։ Հարձակումից առաջ Դիլանը պատմել է իր մայրիկին, որ ինքը Էրիկին համարում է խենթ և ցանկանում է վերջ տալ իր հետ բարեկամությանը, բայց վախենում էր դա անել բացահայտ։

Օրագրեր և ուսումնասիրություններ խմբագրել

Հարիսը սկսել է իր օրագիրը պահել Լիտտլթոնում բեռնատարի պատմությունից որոշ ժամանակ անց 1998 թվականի ապրիլին։ Այդ ժամանակ էլ, գրառումների համաձայն, սկսել է մշակել ահաբեկչության ծրագիրը[14]։ Հարձակման ժամանակը հստակ պլանավորված էր. առավոտյան 11:17, քանի որ ըստ Հարիսի այդ պահին դպրոցական ճաշարանում ավելի մեծ թվով ուսանողներ կլինեին։

Էրիկ Հարիսի անհատականության նկարագրություն, հիմնված էր նրա օրագրի գրառումների և հարազատների վկայությունների հիման վրա, բնութագրվել է նրա վարքագիծը որպես «չարորակ ինքնասիրահարվածություն... պաթոլոգիական ինքնասիրահարվածություն, հակասոցիալական բնութագրեր, պարանոիդ բնութագրեր և կամավոր ագրեսիա »[20]։ Միևնույն ժամանակ, նման հատկություները չի կարելի դիտարկել որպես իրական հոգեբուժական ախտորոշում, քանի որ դրանք, որպես կանոն, պետք է սովորաբար վարվեն հիվանդի հետ դեմառդեմ շփման ժամանակ, ինչպես նաև հիմնվեն նրա պաշտոնական հոգեբանական թեստավորման և նրա մասին ուղեկցող տեղեկատվության հավաքագրման վրա։

Իր օրագրում Կլիբոլդը գրել է, որ ինքն ու Հարրիսը աստվածապաշտ մարդիկ էին և շատ ավելի զարգացած, քան մյուս մարդիկ։ Այնուամենայնիվ, Կլիբոլդի գաղտնի օրագիրը վկայում է իր եսասիրության և ինքնասպանության հակումների մասին։ Հայտնի է դարձել, որ Կլիբոլդը սիրում էր վեճեր վարել ուսուցիչների հետ և հայհոյել իր ղեկավարին Blackjack Pizza-ում։ Նրանց տեսանյութերի համաձայն, 1998 թվականի հունվարի ձերբակալությունը նրանց համար շատ ծանր է եղել։ Այս ժամանակահատվածում ինչ-որ տեղ Կլիբոլդը նամակ է գրել Հարիսին, որում նա ցանկություն է հայտնել վրեժխնդիր լինել՝ ոստիկանության սպաներից իրենց ծաղրելու համար։ Ահաբեկչության օրը Կլիբոլդի սև շապիկ վրա՝ կարմիր գույնով գրված է եղել WRATH (զայրույթ), որը բերել է այն վարկածին, որ ահաբեկչությունը կազմակերպվել էր հենց այդ ձերբակալության համար վրեժխնդրության նպատակով[21]։ Քլեբոլդի օրագրում արձանագրվել է արձանագրություն, ըստ որի նա հավատում է, որ «կյանքը չի լինի զվարճալի առանց մահվան փոքր քանակի », և որ նա կցանկանար, որ իր անցյալի շատ պահեր անցնեին նյարդերը քայքայող սպանությունների և արյունահեղության ծավալներով։ Եզրափակելով, նա գրել է, որ հետագայում կսպանի իրեն, որպեսզի «ավելի լավ տեղ գնա այն աշխարհից, որը ատում է»։

Պաշտոնապես վարկած է հայտնվել, որ Կլիբոլդը և Հարիսը պարզապես հոգեկան հիվանդ են եղել, և հենց դա է եղել ահաբեկչության պատճառը։ Այս վարկածից ստեղծվել է մեկ այլ, ըստ որի ՝ բոլոր պատճառներն ու դրդապատճառները, որ տղաները թվարկել են իրենց օրագրերում, իրականում հորինվել են, որպեսզի մոտիվացված լինեն մարդասպանների կողմից[22]։

Չնայած այսօր Հարիսի և Կլբոլդի օրագրերը և սիրողական տեսահոլովակները (որոնք կոչվում են «նկուղային ժապավեններ») վաղուց հասանելի են հանրությանը, դեռ կան մի քանի տեսանյութեր, որոնք ոստիկանությունը դեռևս չի ցուցադրում հանրությանը։ Հաղորդվում է, որ այդ ձայնագրություններում Հարիսը և Կլիբոլդը հենց քննարկում են ահաբեկչության դրդապատճառները, ինչպես նաև փոքրիկ հրահանգներ են տալիս ինքնաշեն ռումբերի ստեղծման վերաբերյալ։ Ոստիկանությունը չի ցուցադրում այդ ֆիլմերը՝ պատճառաբանելով, որ դրանց բովանդակությունը «զենքի կոչ» է և «գործնական առաջարկություններ», որոնք միանգամայն կարող են ընդօրինակվել։

Անկանոնություն ԶԼՄ-ում խմբագրել

Սկզբում ենթադրվում էր, որ Հարիսն ու Կլեիբոլդը, ինչպես արդեն ասվել էր, «Trenchcoat Mafia» խմբի անդամներ էին։ «Trenchcoat Mafia»-ն «Կոլումբայն»-ի հետնորդների փոքր խումբ էր, որոնք հագնում էին երկար սև թրենչքոտներ։ Ի սկզբանե, խումբը եղել է խաղացողների մի փոքրիկ միություն, որոնք միշտ քայլում էին միասին և սկսել էին թրենչքոտ հագնել այն բանից հետո, երբ իրենց անդամներից մեկին Սուրբ Ծննդյան տոնի առթիվ կովբոյի թիկնոց էին նվիրել։ «Trenchcoat Mafia» անվանումը տվել են «Կոլումբայն» խմբի մարզիկները։ Չնայած պարզվել է, որ Հարիսն ու Կլիբոլդը խմբի կազմում են եղել, հետաքննությունները ցույց են տվել, որ խմբում ընկերական հարաբերությունները տղաները պահպանել են միայն Քրիս Մորիսի հետ, և որ խմբի սկզբնական անդամների մեծամասնությունը ահաբեկչության պահին արդեն լքել էին դպրոցը։ Խմբի անդամների մեծ մասը ճանաչում էր տղաներին միայն Մորիսի հետ նրանց ծանոթության պատճառով, ուստի հետագայում նրանցից ոչ մեկին մեղադրանք չէր առաջադրվել ահաբեկչությանն աջակցելու կասկածանքով։

Իրականացվել է սոցիոլոգիական հետաքննություն ավագ դպրոցների ենթամշակույթներում՝ նպատակ ունենալով բացահայտել այն գործոնները, որոնք կարող էին հանգեցնել այլ դպրոցներում նման իրավիճակի։ Ահաբեկչությունից հետո հյուսիսամերիկյան ավագ դպրոցների որոշ աշակերտներ այցելել են հատուկ սեմինարների, որտեղ խրախուսվում էր հանդուրժողականությունը և դատապարտվում ահաբեկչությունը։ Այնուամենայնիվ, այդ սեմինարների արդյունավետությունը, ինչպես ահաբեկումների կանխումը, այնքան էլ հստակ չէր, քանի որ հետագա հետաքննությունները ցույց են տվել, որ ահաբեկչության միակ պատճառը սարսափեցումը չէր։

Հարիսի և Կլիբոլդի դեպքը հաջողացրել է անդրադառնալ նույնիսկ ամերիկյան մշակույթին։ Մասնավորապես, հայտնի երգիչ Մերիլին Մենսոնը 2000 թվականին թողարկել է «Holy Wood» ալբոմը, որում կա «The Nobodies» երգը։ Այս երգում կան նման տողեր․

«Some children died the other day / We fed machines and then we prayed / Puked up and down in morbid faith / You should have seen the ratings that day

Մերիլին Մենսոնը միակ երգիչը չէ, որին հետաքրքրել է այս դեպքը։ Ավելի քիչ հայտնի, քան Մենսոնը, բայց այնուամենայնիվ ռեփերների շրջանում հայտնի Bones կեղծանվամբ կատարողը՝ 2014 թվականին թողարկել է «TEENWITCH» անվամբ ալբոմ, որի շապիկին նա ներկայանում է Էրիկի և Դիլանի հագուստով (երկար թիկնոց, որի տակ նրանք թաքցնում էին զենքը), և հաճախ կարեկցանք է ցուցաբերում նրանց հանդեպ, օրինակ՝ «The Cafeteria» երգի կրկներգում, Էրիկի կամ Դիլանի անունից․

We just could’ve been friends

But you decided to hurt me

Մենք պարզապես կարող էինք ընկերներ լինել,

Բայց դուք որոշեք ինձ վնասել

Շատ հակասություններ են առաջացել այն մասին, թե արժե արդյոք հավերժացնել Հարիսի և Կլիբոլդի հիշատակը։ Ոմանք պնդում են, որ դա նրանց փառաբանելու է որպես մարդասպաններ, մյուսները կարծում են, որ Հարիսն ու Կլիբոլդը զոհ են եղել։ Այնուամենայնիվ, Իլինոյսի ստեղծագործ Գրեգ Զաինսը պատրաստեղ ուղիղ 15 խաչ, որոնք այնուհետև տեղադրվեցին Ռեմբեն Հիլում՝ Քլեմենտ պարկում, որը գտնվում է Կոլումբիա փողոցից այն կողմ։ Տեղեկություն կա այն մասին, որ զոհերի խաչերի հետ միասին կանգնած են նաև Հարիսի և Կլիբոլդի խաչերը, ևս մեկ բողոք է բարձրացել հանրության կողմից։ Այդ ժամանակների համար, այնտեղ տեղադրվել է խաչեր, որոնց սլաքները կանգնած է հրաձգության համար, և դրանց վրա երևում են «Ատելությունը ատելություն է ծնում» և «Ես քեզ ներում եմ» մակագրությունները։ Կլիբոլդի խաչի վրա նույնիսկ կա մի պարզ մակագրություն՝ «Ինչո՞ւ»։ Այնուամենայնիվ, չի կարելի ասել, որ Հարիսն ու Կլիբոլը մարդասպաններ են համարվում։ Դենվերի 79-ամյա բնակիչ՝ Ջին Քարնին, Կլիբոլդ խաչի վրա գրել է․ «Գուցե Ասված խնայի քո հոգին։ Ափսոսում եմ, որ մենք բոլորդ քեզ սրան ենք հասցրել», իսկ 29-ամյա Մելիսա Մակ Բրայդը Հարիսի խաչի վրա գրել է․ «Նա դեռ Աստծո և սիրո զավակն է»։ Սպանված Դանիել Ռոհբոֆի հայրը անընդհատ հեռաացնում է այս երկու խաչերը, համարելով, որ մարդասպանները, անկախ նրանից, թե ինչ զոհեր կլինեն, չպետք է հավերժացնել իրենց հիշատակը այն մարդկանց կողքին, ում նրանք սպանել են։ Ի վերջո, Հարիսի և Կլիբոլդի խաչերը հանվեցին ընդմիշտ հասարակության ճնշման կողմից։

Առաջին անգամ բազմաթիվ պաշտոնիաներ սխալմամբ ահաբեկչության պատճառ են համարում վատ դաստիարակությունը և դրանում մեղադրում Հարիսի և Կլիբոլդի ընտանիքներին, քանի որ պարզվել է, որ և նրանք, և մյուսները չէին էլ կասկածում, թե ինչով են զբաղվում իրենց որդիները։ Այնուամենայնիվ, Կլիբոլդի ընտանիքը բարոյական և հոգեբանական աջակցություն է ստացել առաջին հերթին զոհվածների ազգականներից, որոնց հետ գաղտնի հանդիպումներն օգնել են նրանց վերականգնվել։

Դիլան Կլիբոլդի ծնողներ խմբագրել

1999 թվականի հոկտեմբերին Քլեբոլդի ընտանիքը հայտարարել է Ջեֆերսոնի շրջանի ոստիկանության դեմ դատական հայց ներկայացնելու մտադրության մասին։ Նրանց որոշման հիմքն այն է, որ եթե ոստիկանությունը ֆիքսել է Բրուքս Բրանի ընտանիքի ահազանգը, երբ Էրիկն իր վեբ կայքում սպառնացել է Բրուքսին, ապա չգիտես ինչու ոչ մի համապատասխան միջող չի ձեռնարվել, որը միանգամայն հնարավոր կլինի կանխարգել տեղի ունեցածը։ Զոհվածների մի քանի ընտանիքներ, այդ թվում Դանիել Ռորբոֆի ընտանիքը, աջակցություն է հայտնում այդ մտադրությանը։ 2000 թվականի ապրիլի 15ին Կլիբոլդները բաց նամակ են գրել, որում ցավ են հայտնում զոհվածների բոլոր ընտանիքներին և շնորհակալւթյուն հայտնում նրանց, ովքեր այդ ծանր ժամանակահատվածում իրենց աջակցությունն են ցուցաբերում։ Բանտարկության մեջ նրանք եկել են այն եզրակացությանը, որ «միակ ճանապարհն է հարգել բոլոր զոհերի հիշատակը, փորձել բացահայտել պատճառները, թե ինչու է տեղի ունեցել այդ ողբերգությունը»։

2009 թվականի հոկտեմբերի 13ին «O, The Oprah Magazine» ամսագրում տպագրվել է Դիլան Կլիբոլդի մոր՝ Սյու Քլեբալդի, նամակը՝ «Ես երբեք չեմ իմանա, ինչու» վերնագրով։ Այնտեղ նա պատմում է, որ ահաբեկչությունից առաջ ուշադրություն է դարձրել այն բանին, որ իր կրտսեր որդին շատ հանգիստ և մտախոհ է դարձել, և երբ նա հարցրել է նրան, նա պատասխանել է, որ պարզապես շատ է հոգնում։ Ավելի ուշ Սյուզենը խոսել է նրա հետ քոլեջ մեկնելու մասին, քանի որ նրա կարծիքով Դիլանը ակնհայտորեն պատրաստ չէր ընտանիքի հետ բաժանվելուն, և այդ պատճառով նա ասել է, որ եթե դա այդպես է, ապա նա կարող է գնալ տեղական քոլեջ, ինչին Դիլանը պատասխանել է․ «Ես հաստատ ուզում եմ հեռանալ»։ Ապրիլի 20-ի առավոտյան Սյուզան Կլիբոլդը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Դիլանը արթնացավ սովորականից 20 րոպե շուտ և անմկիջապես փախավ տնից։ «Ողջույն», սա նրա վերջին խոսքն է, (Սյուզանը նկատեց նաև, որ նրա ձայնը ինչ-որ կերպ ոգևորված է), որից հետո նա մտավ մեքենայի մեջ և գնաց։ Հարձակման մասին Սյուզանը իմացավ կեսօրին, երբ Թոմասը կանչեց նրան աշխատանքի։ Թոմասը իր հերթին զանգ է ստացել Կլիբոլդի ընկերներից մեկի կողմից, որի անհետևողական բացատրություններից, Թոմասը հասկանում է, որ երկար սև անձրևանոցներով երկու երիտասարդներ կրակ են բացել դպրոցում, և Դիլանն ու Էրիկը չեն մասնակցում այդ առավոտյան առաջին դասին։ Թոմասը խուզարկեց ամբողջ տունը, հույս ունենալով գտնել Դիլանի թիկնոցը, բայց այն չգտավ։ Թոմասը և Սյուզանը իրենց կրտսեր որդու մահվան մասին իմացան միայն ապրիլի 20-ի երեկոյան, իսկ հաջորդ օրը նրանք իմացան նրա զոհերի քանակի մասին։ Այդ ժամանակ Քլեբոլդի ընտանիքը կալանավորվեց «SWAT»-ի կողմից, որը նրանց հրամայեց հեռանալ տնից, քանի որ կասկածներ կան, որ իմպրովիզացրած ռումբերը հնարավոր է մնացած լինի տանը։ «Իմ կյանքի ամբողջ ընթացքում ես հաճախ սարսափելի կլինեմ և ինքս եմ մահապատժի ենթարկվելու Դիլանի արածի պատճառով»,- գրել է Սուսանը այս նամակում․ «Դիլանը փոխեց այն ամենը, ինչին ես հավատում էի․ ինքս, Աստծո մեջ, ընտանիքում, սիրո մեջ ․․․»։ Ըստ նրա, երբ նա վերջապես օգտվել է իր որդու օրագրերից, նա իր խոսքով հասկացել է, որ «Դիլանը մտել է դպրոց, այնտեղ մահանալու մտադրությամբ»[23]։ 2012 թվականին 13 տարի անց, Էնդրյու Սողոմոնի գրքում՝ «Ծառրից հեռու․ Ծնողներ, երեխաներ և ինքնության որոնում», Սուսանը ցնցող խոստովանություն արեց, ասելով, որ երբ իմացավ ապրիլի 20-ին կատարվածի մասին, որ կարող է Դիլանը լինել այդ ահաբեկիչը, այնուհետև նա աղոթեց, որ ինքն իրեն սպանի, նախքան որևէ մեկին սպանելը[24]։

Հարիսի ընտանքիը Լիթլթոնից հեռացել է 2005 թվականին, իսկ Կլիբոլդի ընտանիքը՝ 2014 թվականին։ 2000 թվականի ապրիլի 15-ին երկու ընտանիքներն էլ բաց նամակ գեցին․

  մենք դեռ վշտացած ենք այն տառապանքներից, որոնք հաջորդեցին մեր որդու գործողություններին։ Մենք սիրեցիքն մեր որդուն քնքշորեն և ամեն օր մեր հոգիներում փնտրում ենք թեկուզ թույլ պատճառներ, թե ինչու նա նման սարսափելի բան արեց։ Այն, ինչ նա արեց, աններելի է և դուրս է մեր հասկացողությունից։ Ժամանակի ընթացքում այնուամենայնիվ պետք է նվազեցնել ցավը։  

Եզրափակելով, նրանք նաև շնորհակալություն են հայտնում բոլոր նրանց, ովքեր այդ ընթացքում աջակցել են իրենց։

Էրիկ Քևինի եղբայրը ամուսնացել է 2005 թվականին, իսկ Դիլան Բայրոնի եղբայրը՝ 2006 թվականին։

Հայցեր խմբագրել

2001 թվականի ապրիլին ավելի քան 30 մարդ Հարիսներին, Կլիբոլդներին, Մարկ Մեյնսին և Ֆիլիպ Դյուրանին 2,538,000 դոլարի չափով հայց են ներկայացրել։ Հարիսները և Քլեբոլդները, օգտագործելով իրենց ապահովագրությունները, ի վերջո վճարել են 1,568,000 դոլար, Մեյնսը՝ 720,000 դոլար, և Դյուրանը՝ 250,000 դոլար։ Միաժամանակ երկու ընտանիքներին էլ հրահանգվել է պատրաստ պահել 32 հազար դոլար ապագա պահանջների դեպքում, Մեյնսին՝ 80 հազար դոլլար, Դյուրանին՝ 50 հազար դոլար։ 2001 թվականին մի ընտանիք Հարիսներին և Կլիբոլդների ընտանիքների դեմ 250 միլիոն դոլարի հայց է ներկայացրել և չի ընդունվել հաշվարկման պայմանները։

Տեսախաղեր խմբագրել

Տղաները ստեղծել են սեփական մակարդակները խաղերի համար, ինչպիսիք են «Doom»-ը, ինչպես նաև բոլոր տեսակի գրաֆիկական փոփոխությունները։ Նման մակարդակների գործառույթներից մեկը շատ հրեշներ և զինամթերքի և զենքի անսպառ հոսք ստեղծելն է։ Հակառակ վաղ լուրերին, որոնք հայտնվել են կրակոցից անմիջապես հետո, այդ մակարդակներից ոչ մեկը սերտորեն նման չէ «Կոլումբինյան» դպրոցին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Eric David Harris». A Columbine Site (անգլերեն). Վերցված է 2011 թ․ մարտի 29-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 «Dylan Bennet Klebold». A Columbine Site (անգլերեն). Վերցված է 2011 թ․ մարտի 29-ին.
  3. «Byron Klebold is married». Myspace (անգլերեն). 24 сентября 2007. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 29-ին.
  4. «Yearbook Pictures». A Columbine Site (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 29-ին.
  5. Jeff Kass. «Columbine: a true crime story : a victim, the killers, and the nation's search for answers» (անգլերեն). Ghost Road Press. Վերցված է 2011 թ․ մարտի 29-ին.
  6. Dave Cullen. «The Depressive and the Psychopath» (անգլերեն). Slate. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 29-ին.
  7. «Music and Columbine». A Columbine Site (անգլերեն). Վերցված է 2011 թ․ մարտի 29-ին.
  8. «Official Press Release Issued by MSO» (անգլերեն). 21 апреля 1999. Արխիվացված է օրիգինալից 1999 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 29-ին.
  9. «Gunfire in the Halls». A Columbine Site (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 3-ին.
  10. Brooks Brown (18 апреля 2007). «Columbine Survivor With Words for Virginia Students» (անգլերեն). NPR. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 3-ին.
  11. «How they were equipped that day». SHERIFF (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 30-ին.
  12. «Columbine Documents» (PDF) (անգլերեն). Rocky Mountain News. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 3-ին.
  13. «Handwritten Journal Entries. 4/21/98». A Columbine Site (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 30-ին.
  14. 14,0 14,1 Lisa Ryckman (16 мая 2000). «Demonic plan was months in making» (անգլերեն). NEWS. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 30-ին.
  15. «The 11,000 Page Report» (անգլերեն). The Boulder Daily Camera. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 30-ին.
  16. Nancy Gibbs, Timothy Roche, Andrew Goldstein, Maureen Harrington and Richard Woodbury (20 декабря 1999). «The Columbine Tapes: The Columbine Tapes» (անգլերեն). Time. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  17. «Eric Harris Autopsy Report». A Columbine Site (անգլերեն). Վերցված է 2011 թ․ մարտի 30-ին.
  18. Peter R. Breggin (30 апреля 1999). «Was School Shooter Eric Harris Taking Luvox?». Psychiatric Drug Facts (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 9-ին.
  19. Ralph W. Larkin (2007). [Comprehending Columbine «Comprehending Columbine»] (անգլերեն). Temple University Press. Վերցված է 2011 թ․ ապրիլի 9-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  20. Aubrey Immelman (август 2004). «Eric Harris: Personality Profile». USPP (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 9-ին.
  21. Greg Toppo (14 апреля 2009). «10 years later, the real story behind Columbine» (անգլերեն). USA Today. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 9-ին.
  22. Dave Cullen (20 апреля 2004). «The Depressive and the Psychopath». SLATE (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 9-ին.
  23. Susan Klebold (ноябрь 2009). «I Will Never Know Why» (անգլերեն). O, The Oprah Magazine. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 1-ին.
  24. Jessica Ferri (15 ноября). «Columbine Shooter Dylan Klebold's Parents Speak Out». Shine (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 1-ին.