Հարգանքը մեկ անձի դիրքորոշումն է մեկ այլ անձի նկատմամբ։

Առլինգթոնի ազգային գերեզմանատանը «լռության և հարգանքի» կոչ անող նշան

Հարգանքը չի նախատեսում անձին պատճառել վնաս, ո՛չ ֆիզիկական, ո՛չ բարոյական։

Հարգանքը բարոյականության կարևորագույն պահանջներից մեկն է, որը վերաբերում է մարդկանց նկատմամբ վերաբերմունքին, որտեղ գործնականում (համապատասխան գործողություններ, դրդապատճառներ և հասարակության սոցիալական պայմաններ) ճանաչվում է անհատի արժանապատվությունը։ Հասարակության բարոյական գիտակցության մեջ հարգանքի հասկացությունը հետևյալն է`արդարություն, իրավունքների հավասարություն, ազատություն, վստահություն, ուշադրություն դարձնել իրենց հավատալիքներին, ձգտումներին և այլն, իսկ հարգանքի պահանջի խախտումը`բռնությունը, ճնշումը, անարդարությունը, ազատությունների կանխարգելումը, անհավասարությունը, արժանապատվության դեգրադացիան, անվստահությունը, դառնությունը։ Այնուամենայնիվ, այս բոլոր հասկացություններում ներդրված իմաստը, որից ձևավորվում են հարգանքը և արհամարհանքը, որոշվում է հասարակության և նրան բնորոշ սոցիալական հարաբերությունների բնույթով[1]։

Ըստ Քանթի հարգանքը մարդկային հարաբերությունների նորմը սահմանող համակրանքն է։ Միայն հարգանքի հիման վրա կարող է փոխըմբռնումը լինել։

Փիլիսոփաներ Էմանուել Կանտը, Մարտին Բուբեր և Էմանուել Լևինասը ևս վերլուծել են «Հարգանք» հասկացությունը[2]։

Հոգեթերապիա խմբագրել

Հոգեթերապիայում հարգանք ցուցաբերում են հիվանդի նկատմամաբ, որտեղ թերապևտը ընդունում է հիվանդի կարգավիճակը և մշակում հիվանդության դեմ պայքարի միջոց։

Հարգանքն անձի անձեռնմխելիության (մեկ այլ անձի և իր) զարգացման հիմքն է թերապևտիկ հարաբերություններում։ Հատկապես դա վերաբերում է հիվանդներին, որոնք տառապում են ծանր խանգարումներով[3]։

Սոցիալական աշխատանք խմբագրել

Մարդկանց հարգելը սոցիալական աշխատանքի կարևոր անձնական սկզբունք է, որը ենթադրում է, որ բոլոր մարդիկ արժանի են հարգանքի։ Այս սկզբունքի համաձայն, մարդը չի կարող զրկվել հարգանքից` հասարակության մեջ ունեցած դերի կամ բնավորության հատկանիշների պատճառով։ Որոշ հեղինակներ այս սկզբունքը համարում են որպես սոցիալական աշխատանքի հիմնական արժեք[4]։

Օրենք խմբագրել

Հարգում պետական ինքնիշխանությանը

Պետական ինքնիշխանության նկատմամբ հարգանքը միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված սկզբունքն է, որը ներառում է պետության քաղաքական անկախության ճանաչումը և հարգումը, նրա տարածքային ամբողջականությունը, այլ պետությունների հետ հավասարությունը, ազատորեն ընտրելու և զարգացնելու քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային համակարգերը[5]։

Այս սկզբունքը ամրագրված է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ (1970 թ.), Եվրոպայում անվտանգության և համագործակցության կոնֆերանսի եզրափակիչ ակտին համապատասխան` ՄԱԿ-ի կանոնադրության, պետությունների միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության մասին միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագրում։

Հարգել անհատի արժանապատվությունը

Հարգանքը արժանապատվության, իրավունքների ու ազատությունների անմիջական պարտականությունն է ցանկացած պետության համար։ Ընդ որում, մարդ իրավունք ունի, հարգանքի ինչպես հենց պետության, նրա մարմինների և պաշտոնատար անձանց, այնպես էլ հասարակության այլ անդամների կողմից, ինչը նույնպես ապահովվում է պետական աջակցության միջոցներով[6][7]։

Ռուսաստանի Դաշնության սահմանադրության համաձայն` անձի արժանապատվությունը պաշտպանվում է պետության կողմից։ Ոչինչ հիմք չի կարող հանդիսանալ մարդու արժանապատվությունից զրկելու համար (հոդված 1-ին մաս 21)։

Նման սկզբունքն ամրագրված է նաև աշխարհի շատ այլ պետությունների սահմանադրություններում։ 1949 թվականի մայիսի 23-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության հիմնական օրենքի համաձայն, անձի արժանապատվությունը անխախտելի[8] է։ Հարգել և պաշտպանել անձի արժանապատվությունը դա բոլոր պետական իշխանությունների պարտքն է։ Նորվեգիայի սահմանադրության 110-րդ հոդվածը սահմանում է, որ կառավարության պարտականությունն է հարգել և ապահովել մարդու իրավունքները[9]։ Սույն կանոնների կիրառման կարգը սահմանվում է օրենքով։ Չինաստանի սահմանադրության 33-րդ հոդվածը պաշտպանում է մարդու իրավունքները[10]։ Հարավային Աֆրիկայի սահմանադրության 10-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր արժանապատվություն[11] ու հարգանք և դա պաշտպանելու իրավունք։

Անձի արժանապատվության հարգման սկզբունքի ճշգրտումը կատարվում է գործող օրենսդրության մեջ։

Այսպիսով, ըստ 9 – րդ հոդվածի «Անհատի պատիվը և արժանապատվությունը հարգելը»` Ռուսաստանի քրեական դատավարության օրենսգիրքում, քրեական դատավարության ընթացքում արգելվում է իրականացնել գործողություններ և որոշումներ կայացնել, որոնք քայքայում են քրեական վարույթի մասնակցի պատիվը, ինչպես նաև այն վերաբերմունքը, որը խաթարում է իր արժանապատվությունը կամ վտանգ է ներկայացնում իր կյանքի և առողջության համար (մաս 1), քրեական գործի մասնակիցներից ոչ ոք չի կարող ենթարկվել բռնության, խոշտանգումների, դաժան կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի (մաս 2)։

Հարգանք մարդկանց հանդեպ խմբագրել

Հարգալից մոտեցում

Կրոնական գործունեությամբ զբաղվող անհատից սպասվում է, որ իր վայելուչ հագուկապով ու ճիշտ պահվածքով հարգանք դրսևորի մյուսների հանդեպ։ Պատշաճ արտաքին տեսքի ու քաղաքավարի վարվեցողության վերաբերյալ տարբեր երկրներում տարբեր տեսակետներ կան։ Որոշ վայրերում անհարգալից է համարվում գլխարկը գլխին կամ ձեռքը գրպանում դիմել անհատին։ Բայց այլ տեղերում դա չի համարվում անքաղաքավարություն։ Նույնը վերաբերում է այն բանին, թե ինչպես ենք դիմում մարդկանց, հատկապես՝ տարեցներին։ Սովորաբար հանդգնություն է համարվում, երբ երեխաները մեծահասակներին անունով են դիմում՝ առանց նրանցից թույլատրություն ստանալու։ Որոշ վայրերում էլ կարգն այնպես է, որ մեծահասակները անծանոթներին չպետք է անունով դիմեն։ Իսկ շատ լեզուներում օգտագործում են «դու» բառի հոգնակին կամ ուրիշ բառեր՝ իրենցից մեծին կամ իշխանություն ունեցողին դիմելու համար։

Հարգալից վերաբերմունք

Փոքր բնակավայրերում մարդիկ միմյանցից ակնկալում են, որ իրար անսպասելիորեն հանդիպելիս՝ լինի ճանապարհով քայլելիս, թե սենյակ մտնելիս, պետք է ինչ–որ մի ձևով ցույց տան, որ նկատել են դիմացինին։ Մարդուն նկատելը ցույց է տրվում նրան ողջունելով, ժպտալով, գլխի շարժումով կամ էլ հոնքերը վեր բարձրացնելով։ Անհատին անտեսելը համարվում է ոչ հարգալից վերաբերմունք։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Большой юридический словарь / Под ред. А. Я. Сухарева, В . Д. Зорькина, В. Е. Крутских. — М.: ИНФРА-М, 1998. — С. 712—713. — (Библиотека словарей «ИНФРА-М»). — 60 000 экз. — ISBN 5-86225-578-8
  • Власова О. В. Достоинство человека как нравственно-правовая ценность : общетеоретическое исследование / автореферат диссертации на соискание ученой степени доктора юридических наук. Специальность 12.00.01 — теория и история права и государства ; история учений о праве и государстве; Науч. конс. О. И. Цыбулевская. — Саратов: Саратовская государственная академия права, 2011. — 54 с.
  • Гулина М. А. Уважение к людям // Словарь справочник по социальной работе. — СПб.: Питер, 2008. — 400 с. — ISBN 978-5-469-00450-9
  • Жюлиа Д. Уважение // Философский словарь = Dider Julia Dictionnaire de la philosophie / Пер. с франц. Н. В. Андреевой. — М.: Международные отношения, 2000. — 544 с. — ISBN 5-7133-1033-7
  • Зорин В. И. Уважение // Евразийская мудрость от А до Я: философский толковый словарь. — Алматы: Создiк-Словарь, 2002. — 408 с.
  • Кашепов В. П. Комментарий к ст. 21 Конституции России // Комментарий к Конституции Российской Федерации / под ред. Л. А. Окунькова. — 2-е, доп. и перераб. — М.: Издательство БЕК, 1996. — ISBN 5-85639-159-4
  • Уважение // Словарь по этике / Под ред. И. С. Кона. — М.: Политиздат, 1981. — 430 с.
  • Хайгл-Эверс А., Хайгл Ф., Отт Ю., Рюгер У. Уважение // Базисное руководство по психотерапии. — СПб.: Речь, Восточно-Европейский Институт Психоанализа, 2001. — 784 с. — ISBN 5-88787-018-4
  • Dillon, Robin S. Respect // Stanford encyclopedia of philosophy / Edward N. Zalta (ed.). — 2003.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարգանք» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարգանք» հոդվածին։