Հարա Թաքաշի (ճապոներեն` 原 敬, մարտի 15, 1856(1856-03-15)[1][2], Մորիոկա, Ճապոնիա[3] և Մոտոմիա, Ճապոնիա - նոյեմբերի 4, 1921(1921-11-04)[4][2][5], Tokyo Station, Տիյոդա, Տոկիո, Ճապոնիա), ճապոնացի քաղաքական գործիչ, Ճապոնիայի 10-րդ և առաջին քրիստոնյա վարչապետը` 1918-1921 թվականներին։

Հարա Թաքաշի
ճապ.՝ 原敬
Դիմանկար
Ծնվել էմարտի 15, 1856(1856-03-15)[1][2]
ԾննդավայրՄորիոկա, Ճապոնիա[3] կամ Մոտոմիա, Ճապոնիա
Մահացել էնոյեմբերի 4, 1921(1921-11-04)[4][2][5] (65 տարեկան)
Մահվան վայրTokyo Station, Տիյոդա, Տոկիո, Ճապոնիա
ԳերեզմանDaiji-ji (Morioka)
Քաղաքացիություն Ճապոնական կայսրություն և  Ճապոնիա
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԿրթությունLaw School of the Ministry of Justice?
Մասնագիտությունքաղաքական գործիչ, գրող, լրագրող և դիվանագետ
ԱշխատավայրHōchi?, Ministry of Foreign Affairs of Japan? և Osaka Mainichi Shimbun?
ԱմուսինԱսակո Հարա
Զբաղեցրած պաշտոններՃապոնիայի Ներկայացուցիչների պալատի անդամ և Ճապոնիայի վարչապետ
ԿուսակցությունՌիկկեն Սեյուկայ
Պարգևներ և
մրցանակներ
Պոլոունիայի ծաղիկների շքանշանի Մեծ ժապավեն Ծագող արևի 1-ին աստիճանի շքանշան և Քրիզանթեմի բարձրագույն շքանշանի մեծ ժապավեն
Ստորագրություն
Изображение автографа
 Hara Takashi Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է ներկայիս Իվատե պրեֆեկտուրայի Մորիոքա գյուղում, սամուրայների դասի ընտանիքում։

Ծննդավայրից Տոկիո է գնացել տասնհինգ տարեկանում՝ 1871 թվականին։ Սկսել է աշխատել լրագրող և շուտով դարձել է թերթի խմբագիր։ Հետո աշխատանքի է անցել Ճապոնիայի արտգործնախարարությունում։ Մի քանի տարի դիվանագիտական ծառայության մեջ է եղել Չինաստանում և Ֆրանսիայում։ 1890-ականների սկզբին եղել է արտգործնախարար Մուցու Մունեմիցուի անձնական քարտուղարը, այնուհետև՝ տեղակալը։

1900 թվականին Հարա Թաքաշին մտնում է Օքամա Շիգենոբուի "Րիքեն Քայշինթո" պահպանողական կուսակցության շարքերը, իսկ 1912 թվականին դառնում է կուսակցության ղեկավարը։ 1902 թվականից սկսած, մի քանի անգամ ընտրվում է Ճապոնիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի անդամ։ 1906-1908 և 1911-1914 թվականներին զբաղեցրել է արտգործնախարարի պաշտոնը։ 1918 թ. նշանակվել է վարչապետ։ Այսպիսով, Ճապոնիայի պատմության մեջ առաջին անգամ իշխանության անցավ "կուսակցական" կառավարություն, որը գլխավորում էր առաջատար խորհրդարանական կուսակցության ղեկավարը։

1921 թվականին նոյեմբերի 4-ին Հարային Տոկիոյի կայարանում երկաթուղու աշխատակից Նաքաոքա Քոնյիչին սպանել է նրան Վաշինգտոնի կոնֆերանսում Ճապոնիայի համար անբարենպաստ դիրքի պատճառով[6]։ Ահաբեկչին դատապարտեցին սպանությունից միայն տասներեք տարի անց։ Հարա Թաքաշին կաթոլիկ քրիստոնյա էր, մկրտվել է 17 տարեկանում և ստացել Դավիթ անունը։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Hara_Takashi
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #119096617 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  6. Mitchell, Richard H. (1996). Political Bribery in Japan. University of Hawaii Press. էջ 44. ISBN 9780824818197.