Հարարի (ամհարերեն՝ አማራ), Եթովպիայի 9 շրջաններից մեկը, որն իր մեջ ներառում է Հարար քաղաքը և նրա մոտակա ծայրամասերը։ Տեղակայված է երկրի արևելքում։ Նախկինում հայտնի էր շրջան 13 անվանումով։ Շրջանի մակերեսը կազմում է 333,94 կմ²։

Հարարի
Դրոշ




ԵրկիրԵթովպիա Եթովպիա
ԿարգավիճակԵթովպիայի շրջաններ
Մտնում էԵթովպիա
ՎարչկենտրոնՀարեր
Պաշտոնական լեզուներHarari? և Oromo?
Բնակչություն175 900 մարդ (2005)
Տարածք334 կմ²
Սահմանակցում էՕրոմիա
ISO 3166-2 կոդET-HA

Բնակչություն խմբագրել

Կենտրոնական վիճակագրական գործակալության 2007 թվականի տվյալներով շրջանի բնակչությունը կազմում էր 183․415 մարդ. 92316 տղամարդ և 91․099 կին։ Քաղաքային բնակչությունը հաշվվում է 99368 մարդ (54,18 %)։ Բնակչության խտությունը կազմում է 589,05 մարդ/կմ²։ Շրջանում հաշշվում է 46169 տնային տնտեսություն, այս կերպ մեկ տնտեսությանը միջինում հասնում է 3,9 մարդ (3,4 մարդ՝ քաղաքային և 4,6 մարդ՝ գյուղական տնտեսություններում)[1]։

Հիմնական էթնիկ խմբեր. օրոմո (56,41 %), ամհարա (22,77 %), հարարի (8,65 %), հուրարե (4,64 %), սոմալիացիներ (3,87 %), տիգրայի (1,53 %) և ագրոբբա (1,26 %)։ Բնակչության 56,84 %-ը խոսում է օրոմո լեզվով, 27,53 %-ը՝ ամհարերեն, 3,70 %-ը՝ սոմալիերեն։ Բնակչության 68,99 %-ը դավանում են իսլամ, 27,1 %-ը` քրիստոնյա-միաբնակներ են, 3,4 %-ը՝ բողոքականներ, 0,3 %-ը՝ կաթոլիկներ և 0,1 %-ը՝ ունեն այլ կրոնական համոզմունքներ։

1994 թվականին կայացած՝ նախկին մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմել է 131․139 մարդ, նրանցից 65․550-ը՝ տղամարդ և 65․589-ը՝ կին։ Քաղաքային բնակչությունը հաշվվել է 76․378 մարդ (58,24 %)։

CSA-ի 2004 թվականի տվյալներով՝ բնակչության միայն մոտ 73,28 %-ը ունեին մաքուր խմելու ջրի հնարավորություն (39,83 % գյուղական տեղանքում և 95,28 %՝ քաղաքներում)։ Գրագիտության մակարդակը կազմում է 78,4 % տղամարդկանց և 54,9 %՝ կանանց համար։ Մանկական մահացությունը կազմում է 66՝ 1000 ծնվածներից (ինչը շատ ավելի ցածր է երկրի միջին ցուցանիշից (77-ը 1000-ի))։ Այս մահերի ծայրահեղ դեպքում կեսը վրա է հասնում երեխայի կյանքի առաջին ամսում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Census 20,07 Tables: Amhara Region». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 25-ին., Tables 2.1, 2.5, 3.1, 3.2, 3.4.
  2. Macro International Inc. «2008. Ethiopia Atlas of Key Demographic and Health Indicators, 2005.» (Calverton: Macro International, 2008), pp. 2, 3, 10 (accessed 28 January 2009)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարարի» հոդվածին։