Հարավսաամերեն, սաամյան լեզուներից ամենահարավարևմտյանը։ Գտնվում է անհետացման վտանգի տակ։ Նորվեգիայում և Շվեդիայում 1200 բնակվողներից էթնիկ հարավային սաամ լեզվակիրներ են մոտավորապես վեց հարյուրը։

Հարավսաամերեն
Åarjelsaemien gïele
Տեսակլեզու և կենդանի լեզու
ԵնթադասԱրևմտյան Սամի լեզուներ
ԵրկրներՆորվեգիա, Շվեդիա
Խոսողների քանակ600 մարդ (1992)
Վերահսկող կազմակերպությունSámi Giellagáldu?
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակլուրջ սպառնալիք[1]
ԴասակարգումԵվրասիայի լեզուներ
Ուրալյան ընտանիք
Ուգրո-ֆիննական լեզուներ
Գրերի համակարգլատինական այբուբեն
IETFsma
ISO 639-2sma
ISO 639-3sma

Հարավսաամերենի տարածվածությունը թվագրված է
1-ով
 Southern Sami language Վիքիպահեստում

Նորվեգիայում լեզուն տարածված է Հաթֆյելդալ և Վեֆսն շրջաններում, Շվեդիայում՝ Վիլհելմինա, Հերյեդալեն, Էլվդալեն[2]։

Գրություն խմբագրել

Հարավսաամերենը սաամյան այն վեց լեզուներից մեկն է, որոնք ունեն պաշտոնական գրություն։ Չնայած դրան՝ այս լեզվով գրականությունը սակավ է։ Հրատարակված է մեծ հարավսաամերեն-նորվեգերն բառարան։

Կիրառում են լատինական այբուբեն՝ A/a, B/b, D/d, E/e, F/f, G/g, H/h, I/i, (Ï/ï), J/j, K/k, L/l, M/m, N/n, O/o, P/p, R/r, S/s, T/t, U/u, V/v, Y/y, Æ/æ, Ø/ø, Å/å։

Ä/ä համարվում է Æ/æ տարբերակ, Ö/ö-ը՝ Ø/ø-ի։ Ä/ä և Ö/ö տառերը կիրառվում են Շվեդիայում, իսկ Æ/æ և Ø/ø՝ Նորվեգիայում։ Ï/ï համարվում է I/i-ի ետին տարբերակը, և շատ տեքստերում այդ տարբերությունը չի արտացոլվում։ C/c, Q/q, W/w, X/x, Z/z օգտագործվում է օտար ծագմամբ բառերի դեպքում։

Լեզվաբանական բնութագիր խմբագրել

Հնչյունաբանություն խմբագրել

Հարավսաամերենը բաժանվում է երկու բարբառների՝ հյուսիսային և հարավային։ Հնչյունաբանական տարբերությունները սրանց միջև համեմատաբար քիչ են։ Ներքևում ներկայացված է հյուսիսային բարբառի հնչյունաբանական համակարգը։

Ձայնավորներ խմբագրել

Ներկայացված է հյուսիսային բարբառի ձայնավորները։ Ուղիղ փակագծերում ներկայացված են դրանց համապատասխան տառերը։

Առաջնալեզվային Միջնալեզվային Ետնալեզվային
Ոչ շրթնայնացված Շրթնայնացված Ոչ շրթնայնացված Շրթնայնացված Ոչ շրթնայնացված Շրթնայնացված
Վերին i (i) y (y) ɨ (ï/i)1 ʉ (u) u (o)
Միջին e (e) o (å)
Ներքին ɛ (æ/ä)² ɑ (a)

1i և ɨ ձայնավորների միջև տարբերությունը գրության մեջ սովորաբար չի ցուցադրվում, երկուսն էլ գրվում են i։ 2 Բառարաններում և այլ լեզվաբանական ստույգ աղբյուրներում վերջինիս համար կիրառվում է ï տառը։

æ Կիրառվում է Նորվեգիայում, ä՝ Շվեդիայում։

E, ɛ, o և a ձայնավորները տարբերակվում են երկարությամբ և լինում են և՛ երկարությամբ, և՛ կարճությամբ։ Վերին ձայնավորները լինում են միայն կարճ։

Ձայնավորները կազմում են տասը երկբարբառներ.

Առաջնային Առաջնայինը ետնալեզվայինի հետ Միջինը ետնալեզվայինի հետ Միջինը առաջնալեզվայինի հետ Ետին Ետինը առաջնալեզվայինի հետ
Վերինը միջինի հետ ie (ie) yo (yø/yö) ʉe (ue), ɨe (ie/ïe) uo (oe)
Վերինը ներքինի հետ ʉa (ua)
Վերին oe (øø/öö)
Միջինը ներքինի հետ (ea) oa (åa) (åe)

Բաղաձայններ խմբագրել

Հարավսաամերենում կան 17-20 բաղաձայն հնչույթներ (փակագծերում գրված է գրության նշանակությունը)։

  Շրթնային Ատամնային Ատամնահիմքային Ետատամնահիմքային Քմային Ետնալեզվային Կոկորդային
Պայթական և պայթաշփական p (b,p) t (d,t) ts (ts) (tj)   k (g,k)  
Շնչեղ պայթական (p) (t)       (k)  
Շփական f (f)   s (s) ʃ (sj)     h (h)
Ռնգային m (m) n (n)     ɲ (nj) ŋ (ng)  
Կողմնային     l (l)        
Թրթռուն     r (r)        
Շփական ձայնորդ β-w (v)       j (j)    

Բոլոր բաղաձայնները, բացի շնչեղ պայթականներից, կարող են նաև լինել կրկնակված։ Խուլ ռնգայիններ l, r և շփական ձայնորդները կարող են դիտարկվել որպես այլահնչակներ, որոնք հանդես են գալիս h-ի հետ։ Այս հարցը բավարար ուսումնասիրված չի։

Շնչեղները հակադրվում են սովորական պայթականներին միայն փոխառյալ բառերի բառասկզբի դիրքում, օրինակ՝ taale /tʰa:lə/ «թիվ» ~ daale /ta:lə/ «կրոն» (դրամ), և կարող են դիտարկվել նաև որպես p, t, k + h հետևանք։ Սովորական պայթականները, հատկապես հարավային բարբառում լինում են ձայնեղ և կարող են գրվել b, d, g, իսկ այլ դեպքերում դրանք սովորաբար խուլ են և գրվում են p, t, k։ Կրկնակված պայթականները և պայթաշփականները համարվում են կիսաձայններ և գրվում են bp, dt, dts, dtj և gk։

Ձևաբանություն խմբագրել

Հարավսաամերենի բնութագրական գծերից է հոլովման և խոնարհման ժամանակ բառերի առաջին վանկում ձայնավորների (ումլաութ) հերթագայությունը։ Անշեշտ վանկի ձայնավորն ազդում է շեշտված (առաջին) վանկի ձայնավորի վրա։ Սովորաբար մի բառի հարացույցում հերթագայվում են երեք ձայնավորներ, օրինակ՝

  • ae ~ aa ~ ee. vaedtsedh «գնալ». vaadtsam «գնում եմ». veedtsim «գնացի»
  • ue ~ ua ~ øø. vuelkedh «հեռանալ». vualkam «հեռանում եմ». vøølkim «հեռացա»

Մյուս կողմից, հարավսաամերենը միակ սաամյան լեզուն է, որում չկա բաղաձայնների աստիճանական հերթագայություն։ Այդ պատճառով հարավսաամերեն բառերի բառամիջյան բաղաձայնները երբեք չեն հնչյունափոխվում, թեպետ այդ երևույթը հաճախ է պատահում այլ սաամյան լեզուներում։ Օրինակ՝ հարավսաամերեն nomme «անուն». nommesne «անունից» և հյուսիսսաամերեն namma . namas, որում տեղի է ունենում բաղաձայնների mm : m հերթագայություն։

Գոյական խմբագրել

Հարավսաամերենում գոյականն ունի ութ հոլով.

Հոլով Եզակի Հոգնակի
ուղղական - -h
սեռական -n -i / -j
հայցական -m -jte / -ite / -idie
ինեսիվ -sne / -snie -ine / -jne / -inie
էլատիվ -ste / -stie -jste / -jstie
իլատիվ -n / -se / -sse -jte / -ite / -idie
կոմիտատիվ -ine / -jne / -inie -igujmie / -jgujmie
էսսիվ -ine / -jne / -inie չկա

Հարավսաամերենը այն քիչ սաամյան լեզուներից է, որում պահպանվել է հայցական և սեռական հոլովների ձևաբանական տարբերությունը։ Այլ վերջավորություններ ևս կարող են ունենալ արխաիկ ձև, քան այլ սաամյան լեզուներում՝ շնորհիվ բառավերջի ձայնավորների պահպանման։

Բայ խմբագրել

Ունի երեք դեմք (առաջին, երկրորդ և երրորդ), երեք թիվ (եզակի, երկակի և հոգնակի)։

Հարավսաամերենում, ինչպես և ֆիններենում, այլ սաամյան լեզուներում, էստոներենում, գոյություն ունեն ժխտական բայեր։ Հարավսաամերենում դրանք խոնարհվում են ժամանակով (անցյալ և ոչ անցյալ), եղանակով (սահմանական և հրամայական), դեմքով (առաջին, երկրորդ և երրորդ) և թվով (եզակի, երկակի և հոգնակի)։

Հարավսաամերեն ժխտական բայերի սահմանական խոնարհում
Non-past indicative Past indicative
Եզ. թ. Երկ. թ. Հոգն. թ. Եզ. թ. Երկ. թ. Հոգն. թ.
1-ին im ean ibie idtjim idtjimen idtjimh
2-րդ ih idien idie idtjih idtjiden idtjidh
3-րդ ij eakan eah idtji idtjigan idtjin
Հարավսաամերեն ժխտական բայերի հրամայական խոնարհում
Non-past imperative Past imperative
Եզ. թ. Երկ. թ. Հոգն. թ. Եզ. թ. Երկ. թ. Հոգն. թ.
1-ին aelliem aellien aellebe ollem ollen ollebe
2-րդ aellieh aelleden aellede ollh olleden ollede
3-րդ aellis aellis aellis olles olles olles

Շարահյուսություն խմբագրել

Հարավսաամերենը, ի տարբերություն մնացած սաամյան լեզուների, պատկանում է SOV տիպի լեզուների դասին (ենթակա-ուղիղ խնդիր-ստորոգյալ)։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Bergsland, Knut. Røroslappisk grammatikk, 1946.
  • Bergsland, Knut. Sydsamisk grammatikk, 1982.
  • Bergsland, Knut and Lajla Mattson Magga. Åarjelsaemien-daaroen baakoegærja, 1993.
  • Hasselbrink, Gustav. Südsamisches Wörterbuch I—III
  • Lewis, M. Paul (ed.), 2009. Ethnologue: Languages of the World, Sixteenth edition. Dallas, Tex.: SIL International. Առցանց տարբերակ (անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարավսաամերեն» հոդվածին։