Հարավաֆրիկյան Իզիկո ազգային պատկերասրահ

Հարավաֆրիկյան Իզիկո ազգային պատկերասրահ (աֆրիկաանս՝ Suid-Afrikaanse Nasionale Kunsmuseum, անգլ.՝ Iziko South African National Gallery), ազգային պատկերասրահ Հարավային Աֆրիկայի Քեյփթաուն քաղաքում։ 2001 թվականին միանալով Արվեստի և մշակույթի բաժնին՝ այն դարձել է թանգարանների Իզիկո հավաքածուի մի մաս, Արվեստի և մշակույթի բաժնի գործակալություն։ Պատկերասրահի հավաքածուն հիմնականում կազմված է 17-19-րդ դարերի հոլանդական, ֆրանսիական և բրիտանական ստեղծագործություններից, ներառում է լիտոգրաֆներ, փորագրություններ և 20-րդ դարի սկզբի բրիտանական կտավներ։ Պատկերասրահում ցուցադրվող ժամանակակից արվեստի գործերը ընտրվել են Հարավային Աֆրիկայի համայնքներից, և պատկերասրահում ներառված է քանդակագործության և ուլունքագորության հեղինակավոր հավաքածուներ։

Հարավաֆրիկյան Իզիկո ազգային պատկերասրահ
Տեսակպատկերասրահ
Երկիր ՀԱՀ
ՏեղագրությունՔեյփթաուն
Կազմված էMichaelis Collection?
Հիմնադրվել էնոյեմբերի 3, 1930
Կայքiziko.org.za/museums/south-african-national-gallery
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

 
 
ՀԱԱՊ շենքը Հեթֆիլդ փողոցից

1850 թվականի հոկտեմբերի 12-ին Քեյփթաունի կենտրոնական գրադարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել է Քամփանի Գարդենի (Company’s Garden) տարածքում արվեստի ցուցանմուշներ ներկայացնելու նպատակով շենք կառուցել[1]։ Այս առիթը Թովմաս Բաթերվորֆ Բեյլիի և Աբրահամ դե Շմիդտի հիմնադրած Հարավաֆրիկյան գեղարվեստի ասոցիացիայի առաջին հանդիպումն էր[2]։ 1851 թվականի մայիսի 10-ին Քեյփթաունի Քամփանի Գարդենի դպրոցական սենյակներում ասոցիացիան ձեռնարկեց Հարավային Աֆրիկայում առաջին ցուցահանդեսի կազմակերպումը, որի հիմնական առաջնահերթությունը շարունակում էր մնալ ազգային հավաքածուի համար մշտական ցուցադրման վայրի ստեղծումը[1]։

 
Բրյուս Արնոտի Անտառային գազան բրոնզե քադակը, 1978 թ.: Գտնվում է Հարավաֆրիկյան Իզիկո ազգային պատկերասրահի առջև

Ազգային հավաքածուն հիմնադրվել է 1872 թվականին, Թոմաս Բաթերվորֆ Բեյլիի կալվածքի կտավների նվիրատվությամբ[1]։ 1875 թվականին Ասոցիացիան ի վիճակի էր ձեռք բերել տարածքներ ներկայիս Վիկտորյա թագուհու փողոցում, որտեղ ցուցադրվել է Արվեստի պատկերասրահի հիմնական հավաքածուն։ 1895 թվականին Հարավային Աֆրիկայի արվեստի պատկերասրահի ակտով Հարավաֆրիկյան կառավարությունը հավատարմության է վերցրել հավաքածուն և Ասոցիացիայից 12000 ռանդով ձեռք բերել տարածքը։ 1896 թվականին հավաքածուն կառավարելու համար կազմավորվել է հինգ հոգաբարձուներից կազմված խորհուրդ[1]։

Ազգային պատկերասրահի ակտը նախատեսում էր նոր շենք կառուցել, սակայն այն հիմնադրվեց միայն 1914 թվականին։ Հավաքածուն 1900 թվականից պահվել է Հարավաֆրիկյան թանգարանի թևաշենքում, և ներկայիս շենքը հանրության համար պաշտոնապես բացվել է 1930 թվականի նոյեմբերի 3-ին[1]։

Տարիների ընթացքում պատկերասրահի հավաքածուն ընդլայնվել է Դոկտոր Ալֆրեդ դե Պասի, սըր Էյբ Նեյլիի, սրը Էդմոն և Լեյդի Դեյվիսի, Լեյդի Միշելիսի զգալի ներդրումների շնորհիվ։ 1937 թվականին շենքն ընդարձակվել է, որպեսզի տեղավորեն Հարավաֆրիկյան արվեստագետների ստեղծագործությունները։ Հարավաֆրիկյան արվեստագետների առաջին ստեղծագործությունները ձեռք են բերվել 1926 թվականին. Անտոն վան Վոուվ («Աֆրիկյան ղեկավար») և Նևիլ Լյուիս (Ադդերլի փողոց, Ծաղիկ վաճառողներ)[1]։

Տնօրեններ խմբագրել

Անուն Պաշտոնավարման տարիներ
Պրոֆեսոր Չարլզ դու Ռեյ 1973–1976 թթ.
Դոկտոր Ռայմոնդ վան Միկերկ 1976–1989 թթ.
Մարլին Մարտին 1990–2001 թթ. որպես Հարավաֆրիկյան ազգային պատկերասրահի տնօրեն
2001–2008 թթ. Արվեստի հավաքածուի տնօրեն, Իզիկո թանգարաններ
Ռիասոն Նաիդոո 2009 թվականից

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Berman, Esmé (2010). Art and Artists of South Africa. Cape Town: G3 Publishers. էջեր 376–379. ISBN 978-1-86812-345-2.
  2. Goodnow, Katherine (2006). Challenge and Transformation: Museums in Cape Town and Sydney. Paris: Berghahn Books. ISBN 978-92-3-202816-7.

Արտաքին հղումներ խմբագրել