Հարավարևմտյան դիվիզիոն (NBA)

Հարավարևմտյան դիվիզիոն (անգլ.`Southwest Division), Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) արևմտյան կոնֆերենցիայի 3 դիվիզիոններից մեկն է, որը բաղկացած է 5 թիմերից` «Դալաս Մավերիքս», «Հյուսթոն Ռոկետս», «Մեմֆիս Գրիզլիս», «Նյու Օռլեանս Հորնեթս» և «Սան Անտոնիո Սփըրս»։ Երեք ակումբներ Տեխաս նահանգից են։

Այս բաժանմունքը գործում է 2004-05 խաղաշրջանից, երբ լիգայի 29 թիմերին ավելացավ երեսուներորդը՝ «Շառլոթ Բոբքեթսը»։