Հարավային Շետլանդյան կղզիներ

Հարավային Շետլանդյան կղզիներ (անգլ.՝ South Shetland Islands), հրաբխային լեռնային կղզիների կղզեխումբ Ատլանտյան օվկիանոսում, Անտարկտիկական թերակղզուց հյուսիս։ Բաղկացած են 11 մեծ և բազմաթիվ մանր կղզիներից։ Տարածությունը մոտ 4300 կմ² է, բարձրությունը՝ մինչև 2300 մ։ Ծածկված են ձյունով և սառույցով։ Կղզիներում մշտական գործում են մի քանի գիտական կայաններ։ Փոկերի և ծովառյուծների մակաղատեղի է, կա կետորսություն։

Հարավային Շետլանդյան կղզիներ
South Shetland Islands

'
Կոորդինատներ 62°00′00″ հվ. լ. 58°00′00″ ամ. ե.HGЯO
Երկիր Անտարկտիդա Անտարկտիդա
Կղզիների քանակը 24
Ամենամեծ կղզին Քինգ Ջորջ
Ընդհանուր մակերեսը 3687 կմ2
Ամենաբարձր կետը 2300 մ
Բնակչություն (0) 0 մարդ
Հարավային Շետլանդյան կղզիներ (Անտարկտիդա)##
Հարավային Շետլանդյան կղզիներ (Անտարկտիդա)
Հարավային Շետլանդյան կղզիներ (Ատլանտյան օվկիանոս)##
Հարավային Շետլանդյան կղզիներ (Ատլանտյան օվկիանոս)
Վիքիպահեստում

Աշխարհագրություն խմբագրել

 

Կղզեխումբը ձգվում է հարավ-արևմուտքից մինչև հյուսիս-արևելք և բաժանված է Անտարկտիկական թերակղզուց Բրանսֆիլդ նեղուցով, իսկ Հարավային Ամերիկայից՝ Դրեյկի նեղուցով։ Կղզեխմբում կան բազմաթիվ կղզիներ, սակայն նրանցից շատերը փոքր են։ Կղզեխմբի մակերեսը 3687 կմ² է։

Պատմություն խմբագրել

Հարավային Շետլանդյան կղզիները հայտնաբերվել են Ուիլյամ Սմիթի կողմից 1819 թվականին։ Երկու տարի անց ռուսական Ֆադեյ Բելինգսհաուզենի և Միխայիլ Լազարևի արշավախումբը տվեց կղզիներին ռուսական անվանումներ։ Կղզիների մեծամասնությունը ունեն կրկնակի անուններ։ Շատ քարտեզների վրա փակագծերում նշվում են երկու անվանումները։

Բնակչություն խմբագրել

Քանի որ կղզեխմբի կլիման ամենահարմարն է Անտարկտիկայում, կղզիների վրա տեղակայված են տասից ավելի անտարկտիկ կայաններ, այդ թվում ռուսական Բելինգսհաուզենը Քինգ-Ջորջ (Վաթերլոո) կղզու վրա և բուլղարական Սուրբ Կլեմենտ Օխրիդսկիյը Սմոլենսկ (Լիվինգստոն) կղզու վրա։

Տես նաև խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարավային Շետլանդյան կղզիներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 282