Հարավային Կորեայի կինեմատոգրաֆ

Հարավային Կորեայի կինեմատոգրաֆ, գեղարվեստական ստեղծագործական աշխատանքի տեսակ է Հարավային Կորեայում, ձևավորված ժողովրդական ոճ ու կինեմագրաֆիական նյութի մատուցման ձև, ինչպես նաև էկոնոմիկական փոխհարաբերություններ՝ կապված արտադրանքի գործընթացի և ստեղծագործությունների վարձույթի հետ։

Ազատագրումը գաղութացումից և Կորեական պատերազմը (1945-1953 թթ․) խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո գլխավոր թեման կինեմատոգրաֆում՝ ազատագրումն էր։ Այդ տարիների ամենահայտնի ֆիլմը ընդունված է համարել «Կեցցե ազատությունը» (անգլ.՝ Viva Freedom!, կորեերեն՝ 자유만세 1946 թ․): Հաջորդող Կորեական պատերազմը դադարեցրեց ազգային կինեմատոգրաֆի զարգացումը։ 1950-1953 թվականներին արտադրվում էր տարվա կտրվածքով 5֊ից 6 ֆիլմից ոչ ավելի։

Ոսկե ժամանակաշրջան (1954-1972 թթ․) խմբագրել

Երիտասարդ Կորեայի հանրապետության նախագահ Լի Սին Մանը առաջին օրինական գործողություններում ոչ միայն կողմ էր կինեմատոգրաֆի զարգացմանը, այլև դրամական մրցանակներով ոգևորում էր բարձրորակ ֆիլմերը։ Հերթական էկրանավորումները անհավանական կերպով ճանաչված 1955 թ․ «Չհունհյանի հեքիաթ» ազգային էպոսն էր (ռեժիսոր Լի Գյու Հվան) և «Ազատ տիկին» կինոնկարը (ռեժիսոր Հան Հեն Մո)։ Բարձր հավաքներով նրանք ստեղծեցին ֆինանսական հիմք հաջորդ նկարահանումների համար ու գրավեցին ներդրողների ուշադրությունը դեպի կինոինդուստրիա։ Եթե մինչև 1956 թվականը արտադրվում էր մեկ տարում 20 ֆիլմից ոչ ավելի, ապա 1959 թվականին նրանց թիվը գերազանցեց հարյուրը։ Կինեմատոգրաֆիստներին տրվել էր ստեղծագործական աշխատանքի լիակատար ազատություն, նրանք իրավունք ունեին արտասահման գնալ փառատոների ու մրցույթների, հանրապետություն հրավիրել արտասահմանյան վարպետների, համատեղ ծրագրերով փորձի փոխանակման համար։ 1960 թվականին Ապրիլյան հեղափոխությունը Կորեայում հանգեցրեց ավելի շատ ազատության, ինչին նպաստում էր Կոմիտե էթիկայով կինոյում հասարակական կազմակերպությունը ։ Ֆիլմերի քանակական աճը ուղեկցվում էր որակի բարձրացմամբ ու ժանրերի բազմազանությամբ։ Թողարկվում էին մելոդրամաներ, կատակերգություններ, թրիլերներ, գանգստերական ֆիլմեր, և սարսափներ։ Մեծ մասը նկարահանվում էր հոլիվուդյան ստանդարտներին համապատասխան և մասամբ որպես իտալական և ֆրանսիական կինոյի օրինակ։ Սակայն երիտասարդ ռեժիսորների նոր սերունդը, որ կինեմատոգրաֆ էին եկել 1950֊ականներին, աստիճանաբար ձևավորում էին յուրահատուկ ոճ ազգային կինոյում։ Այդ ժամանակաշրջանի լավագույն նկարներից էին Կիմ Կի Յոնի «Սպասուհի» ( կորեերեն՝ 하녀, Հանյո, 1960 թ․) ֆիլմը և Յու Հյոն Մոկի «Թափառող փամփուշտ» (կորեերեն՝ 오발탄, 1960 թ․), ինչպես նաև ռեժիսոր Սին Սան Օկի «Ծաղիկը դժոխքում» (օրիգինալ կորեերեն՝ 지옥화, 1958 թ․) և «Հյուրը և իմ մայրը» կինոնկարները ( կորեերեն՝ 사랑방 손님과 어머니, 1961 թ․).

Շուտով իշխանության բարձրացած զինվորական էլիտան 1962 թ․ հաստատեց «գեղարվեստական ֆիլմերի օրենք», սակայն, ֆորմալ խստության դեպքում, այն չէր ստեղծում կինոարտադրության զարգացման խոչընդոտ։ Բացի այդ, այն պատնեշ էր դնում արտասահմանյան ֆիլմերի ներմուծման առաջ, ինչը նպաստում էր ազգային ֆիլմերի թողարկման աճին։ 1969 թվականին Հարավային Կորեայում տարեկան նկարահանվում էր ավելի քան 230 ֆիլմ, և ամբողջ երկրով մեկ վաճառվում էր ավելի քան 170 միլիոն կինոթատրոնի տոմս։ Այս ցուցանիշները գերազանցեցին միայն 2005 թվականին։

Ավտորիտար ղեկավարության ժամանակահատվածը (1972-1979 թթ․) խմբագրել

Այն բանից հետո, երբ երկրում 1972 թվականին հաստատվեց Կորեայի Չորրորդ Հանրապետությունը, ընդհանուր քաղաքական գրաքննության ամրապնդման ֆոնին քաղաքական կուսակցությունների արգելումը և Սահմանադրության որոշ դրույթների չեղյալացումը, ազգային կինեմատոգրաֆի «ոսկե դարը» փոխվեց խորը անկմամբ։ 1976 թվականին կինոթատրոնների հաճախումը նվազեց համարյա երեք անգամ (տարեկան մինչև 30 միլիոն հաճախում)։ Բացի քաղաքական գործոնից, դրա պատճառը դարձավ նաև հեռուստատեսության բուռն զարգացումը։ Կառավարությունը միայն հաղորդեց «ընդհանուր վստահության կորուստ չափից ավելի անկազմակերպ կինոընկերություններից և ներդրումների բացակայությունից», և թույլատրեց ներքին շուկա ավելի մեծ քանակքվ արտասահմանյան ֆիլմեր։

Չնայած կինոինդուստրիայում բոլոր գործընթացների ընդհանուր նվազմանը, եկավ ժամանակ, երբ ավելի ակնհայտ և պահանջված դարձան անձնական վարպետությունը և կինոյի հեղինակների նվիրատվությունը։ Ստեղծվում են գործեր, որ ունեն գեղարվեստական մեծ առավելություններ՝ ռեժիսոր Կիմ Կի Յոնի «Կրակ կինը» ( կորեերեն՝ 화녀 1971 թ․) և «Խավարասեր կինը» (կորեերեն՝ 충녀, Chungnyeo, 1972 թ․), ռեժիսոր Կիմ Կի Մոկի «Կրակ» ( կորեերեն՝ 불꽃 Bulggot, 1975 թ․) և «Անձրևի ժամանակաշրջան» (կորեերեն՝ 장마 Jangma, 1979 թ․), Սին Սան Սոկի «Նրանց թագավորման երեք օրը» ( կորեերեն՝ 삼일천하, Samil cheonha, 1973 թ․) և այլ։ Նկատելի են Լի Չան Հոյի «Աստղերի տունը» և երիտասարդ տարիքում մահացած Լի Ման Հիի վերջին «Ճանապարհ դեպի Սամպո» ֆիլմը։

Կորեական նոր կինոյի ձևավորումը(1980-1995 թթ․) խմբագրել

1979 թվականին սահմանված Հինգերորդ Հարավային Կորեան, չնայած որ բնութագրվում է բարեփոխումների փորձերով, բայց ուղեկցվել է զգալի սոցիալական ցնցումներով (Կվանջուի կոտորածը)։ Կինոռեժիսորները փորձում էին պահանջել ստեղծագործական աշխատանքի ազատության ընդլայնում, սակայն նրանց պահանջները ուշադրության չէին արժանանում ավելի գլոբալ քաղաքական և սոցիալական խնդիրների ետևում։ 1980֊ականների սկզբում թողարկվում է երկու խորհրդանշական ֆիլմ՝ Լի Չանգ Մոյի «Լավ քամոտ օրը» (կորեերեն՝ 바람 불어 좋은 날, Barambuleo joheun nal, 1980 թ․) և Չոնգ Ին Յեբի «Տիկին Աեման» կորեերեն՝ 애마부인, Aema buin, 1982 թ․)։ Երկուսն էլ հանդիսանում էին առաջին նախկինում գործող օրենքի խախտումները, և հետագայում առաջ բերեցին բազմաթիվ ընդօրինակումներ (սիքվել, սփին֊օֆ և այլն)։ Առաջինը դատապարտում էր գործող քաղաքական ռեժիմի քննադատման տաբուն, երկրորդը՝ սեքսուալության ցուցադրումը էկրանին։ Ֆիլմերից երկրորդը հաջող մտավ «մշակութային քաղաքականություն», որ ղեկավարում էր զինվորական էլիտան, անվանակոչված 3S (Sex, Screen, Sports - Սեքս, Կինո, Սպորտ). 1986 թվականին ընդունվեց վեցերորդ գեղարվեստական ֆիլմերի օրենքի հրատարակությունը, որը մի կողմից կինեմատոգրաֆիստներին հնարավորություն ընձեռեց համարյա լիակատար ստեղծագործական աշխատանքի ազատություն, մյուս կողմից, ներքին շուկա բացեց արտասահմայան ֆիլմերի արտադրողների համար։ Կառավարության միջոցների հակասությունները առաջ բերեցին կրկնակի ազդեցություն։ 1991 թվականին թողարկված էր արդեն 120 կորեական ֆիլմ, սակայն 1993 թվականին այդ ցուցանիշը նվազեց մինչև 63 և ընդամենը 15 % էր կազմում երկրով մեկ ամբողջ վարձույթի ծավալը։

Ժողովրդական փոփոխությունների մոտեցման կանխազգացումը 1980֊ականների երկրորդ կեսին հեղինակների աշխատանքում բերում է նոր հայացքներ ու մտքեր։ Շատ քննադատներ կարծում են, որ հենց այդ ժամանակահատվածն է ամբողջ կորեական կինեմատոգրաֆի կենտրոնական ֆիգուր դարձրել Իմ Կվոն Տհեկին իր ստեղծագործական աշխատանքի գագաթնակետով՝ «Մանդալա» ( կորեերեն՝ 만다라, 1981 թվական) և «Սոպհյոնջե» ( կորեերեն՝ 서편제, 1993 թվական)։ Այդ ժամանակահատվածում հետաքրքիր կերպով էր աշխատում Պակ Կվան Սուն՝ «Չիլ Սու և Ման Սու» ( կորեերեն՝ 칠수와 만수, 1988 թ․), «Սև Հանրապետություն» (կորեերեն՝ 그들도 우리처럼, Geudeuldo uri-cheoreom, 1990 թ․), «Դեպի աստղային կղզի» ({{lang-ko|그 섬에 가고싶다, Geu seom-e gago sipta, 1993 թ․), «Մեկ կայծ» ({{lang-ko|아름다운 청년 전태일, 1995 թ․)։

Տեխնիկական աճի ժամանակաշրջանը (1996֊ից) խմբագրել

1990֊ականների կեսերից Հարավային Կորեայի կինեմատոգրաֆը ապրում է բուռն աճ։ Վարձույթում ազգային ֆիլմերի բաժինը ավելացավ 23 %֊ից 1996 թվականին, հասնելով մինչև 50 % 2001 թվականին, իսկ կինոսրահների քանակը՝ 511֊ից մինչև 1648։ Զարգանում էին CJ-CGV, Megabox և Lotte Cinema կինոթատրոնների ցանցերը։ Տասնամյակի ամենախոշոր կոմերցիոն հաջողությունը դարձան Պակ Չհան Ուկի «Միավորված անվտանգության գոտին», Կան Ու Սոկի «Սիլմիդո», Կան Ջե Գյուի «38-րդ զուգահեռականը», որոնք նայել են տասնյակ միլիոն հանդիսատես։

Փառատոնյան հաջողություն խմբագրել

Թողարկվող կինոարտադրանքի քանակը անցավ դեպի որակ։ Հարավային Կորեայի ֆիլմերը մեծ հետաքրքրություն առաջացրին միջազգային կինոփառատոններում ու մրցույթներում։ 2000 թվականին ռեժիսոր Իմ Գվոն Տհեկի «Չունհյանջոն» կինոնկարը դարձավ Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցույթի առաջին կորեական մասնակիցը։ «Կղզի» գեղարվեստական ֆիլմը ստեղծված ռեժիսոր Կիմ Կի Դուկի կողմից, տեղ գտավ Վենետիկի միջազգային կինոփառատոնի ծրագրում և ստացավ ժուրիի հատուկ մրցանակ։ Նրա իսկ «Անդրեսն անհայտ է» ֆիլմը ընդգրկվեց Վենետիկյան կինոփառատոնի մրցութային ծրագիր, որտեղ արժանացավ երիտասարդ ժուրիի մրցանակինց։ Ռեժիսոր Պան Չհան Ուկը 2004 թվականին ստացավ Կաննի կինոփառատոնի ժուրիի Մեծ մրցանակ իր «Օլդբոյ» ֆիլմի համար, Բանկոգում 2005 թվականին լավագույն ռեժիսուրայի մրցանակ ստացավ նույն ֆիլմի, իսկ 2006 թվականին՝ «Ցավակցություն տիկին Ոխ»֊ի համար։

Կորեայի Հանրապետությունը անցկացնում է մի քանի միջազգային կինոփառատոներ՝ Պուսանի միջազգային կինոփառատոն, Ֆանտաստիկ ֆիլմերի միջազգային կինոփառատոն Պուչհոնում, Չոջուի միջազգային կինոփառատոնը և Կանացի ֆիլմերի փառատոն Սեուլում։ Կորեական փառատոները սովորաբար ընդլայնում են մուլտիպլիկացիոն ֆիլմերի արտադրությունը։ Ներկայիս ժամանակով անիմացիոն նկարների ստեղծման վրա աշխատում են ավելի քան 200 ընկերություն։

Արտաքին հղումներ խմբագրել