Հարավամերիկյան ազգերի միություն

Հարավամերիկյան ազգերի միություն (իսպ.՝ Unión de Naciones Suramericanas, UNASUR, պորտ.՝ União de Nações Sul-Americanas, UNASUL, հոլ.՝ Unie van Zuid-Amerikaanse Naties, UZAN), միջկառավարական տարածաշրջանային կազմակերպություն, որի կազմի մեջ մտնում է Հարավային Ամերիկայի 12 երկիր։

Հարավամերիկյան ազգերի միություն
Изображение логотипа
Տեսակմիջկառավարական կազմակերպություն և տարածաշրջանային կազմակերպություն
ՀապավումUNASUR, UNASUL, UZAN և USAN
Հիմնադրվածմայիսի 23, 2008
Գլխադասային գրասենյակԿիտո, Էկվադոր
Պաշտ. լեզու(ներ)իսպաներեն, պորտուգալերեն, հոլանդերեն և անգլերեն
Կայքunasursg.org(իսպ.)

Հարավամերիկյան ազգերի միության սահմանադիր համաձայնագիրը ստորագրվել է 2008 թվականի մայիսի 23-ին Բրազիլիայում կայացած երկրների ղեկավարների գագաթնաժողովին[1]։ Ըստ համաձայնագրի՝ միության գլխամասերը տեղակայվելու են Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում[2]։ 2010 թվականի դեկտեմբերի 1-ին Ուրուգվայը դարձավ 9-րդ պետությունը, որը վավերացրեց համաձայնագիրը[3][4]։ Սահմանադիր համաձայնագիրն ուժի մեջ մտավ 2011 թվականի մարտի 11-ին և Հարավամերիկյան ազգերի միությունը դարձավ օրինական կազմակերպություն Էկվադորի Ciudad Mitad del Mundo տարածքում կայացած արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման ժամանակ, որտեղ հիմք դրվեց Քարտուղարության գլխամասին[5]։ Հարավամերիկյան խորհրդարանը տեղակայվելու է Բոլիվիայի Կոչաբամբա քաղաքում, մինչդեռ դրա բանկերի գլխամասերը՝ Հարավի բանկը տեղակայվելու է Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում[2]։

2010 թվականի մայիսի 4-ին Բուենոս Այրեսից 75 կմ հյուսիս գտնվող Կամպանա քաղաքում տեղի ունեցած գագաթնաժողովին Արգենտինայի նախկին նախագահ Նեստոր Կիրչները միաձայն 2 տարի ժամկետով ընտրվեց Հարավամերիկյան ազգերի միության գլխավոր քարտուղար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «South America nations found union». BBC News. 2008 թ․ մայիսի 23. Վերցված է 2008 թ․ մայիսի 23-ին.
  2. 2,0 2,1 Goodman, Joshua (2008 թ․ մայիսի 23). «South American Presidents Agree to Form Unasur Bloc (Update3)». Bloomberg. Վերցված է 2011 թ․ փետրվարի 25-ին.
  3. «Uruguay Senate puts Unasur over the top». Buenos Aires Herald. 2010 թ․ նոյեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 25-ին.
  4. «Uruguay's ratification gives Unasur legal status (nine out of twelve)». MercoPress. 2010 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2011 թ․ փետրվարի 25-ին.
  5. «Sede de Unasur llevará el nombre de Néstor Kirchner» (Spanish). telesur. 2011 թ․ մարտի 9. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել