Հատրա կամ էլ-Հադր (արաբ․՝ الحضر‎‎), Պարթևական թագավորության հնագույն քաղաք, որի ավերակներն այժմ գտնվում են Հյուսիսային Իրաքի Նայնավա մուհաֆազայում։ Քաղաքի ընդհանուր մակերեսը կազմել է ավելի քան 500 հեկտար, իսկ հատակագիծը եղել է օվալաձև։ Քաղաքը հիմնադրվել է մեր թվարկությունից առաջ և ծաղկման գագաթնակետին է հասել 1-2-րդ դարերում։ Քաղաքի ավերումը տեղի է ունեցել 257 թվականին։

Բնակավայր
Հատրա
ԵրկիրԻրաք Իրաք
Մակերես323,75 հեկտար
Հատրա (Իրաք)##
Հատրա (Իրաք)
'
*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն


Տիպ մշակութային
Չափանիշներ
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Ասիա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում   (անհայտ նստաշրջան)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Իր պատմական նշանակության շնորհիվ Հատրան ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

Պատմություն խմբագրել

Մ.թ.ա. 7-րդ դարում արաբական ցեղերը բնակություն են հաստատել այս վայրում։ Ենթադրվում է, որ Հատրա քաղաքը ձևավորվել է մ.թ.ա. 3-րդ դարում Սելևկյանների կայսրության կազմում։ Հաջորդ հարյուրամյակում, որպես կիսաինքնավար Արաբական թագավորության մայրաքաղաք, իր ծաղկման գագաթնակետին է հասել, քանի որ գտնվում էր կարևոր առևտրային ճանապարհների հատման տեղում[1]։

Հատրայի ամրոցը կազմված էր երկու բարձր, հաստ պատերից, որոնք ունեին բազմաթիվ աշտարակներ։ Առաջինը՝ արտաքինն ուներ 8 կիլոմետր երկարություն և 7 մետր բարձրություն և կառուցված էր կավից։ Ներքին պատը քարից էր և ուներ 9 մետր բարձրություն։ Դրա դիմաց փորված էր 20-30 մետր լայնությամբ փոս։ Պատի երկայնքով՝ միմյանցից 50-60 մետր հեռավորության վրա, տեղակայված էին պաշտպանական աշտարակներ։ Դրանք թվով 163 էին։ Քաղաք կարելի էր մտնել 10 դարպասների միջով, որոնք ունեին լավ պաշտպանություն։ Այս ամենի շնորհիվ 116 և 198 թվականներին Հատրան երկու անգամ դիմակայել է հռոմեական զորքերի պաշարմանը[2]։

Քաղաքի կենտրոնում գտնվում էր մոտ 30 000 քառ. մ մակերեսով պալատ-տաճարային համալիր։ Իր տարանցիկ դիրքի պատճառով քաղաքը ներառում է տարբեր հավատքների կրոնական կառույցներ։ Այստեղ եղել են տաճարներ՝ ի պատիվ հունական Հերմես, շումերական Ներգալ, արամական Ատարգատիս, արաբական Ալլաթ, ասորական Շամաշ աստվածների և տարբեր պանթեոնների այլ բարձրագույն մարմինների։ Դա ներգործել է, որ քաղաքը դառնա կարևոր կրոնական կենտրոն, և նույնիսկ մի ժամանակ այն անվանել են «Աստծո տուն»[2]։

Սակայն 241 թվականին Հատրան անկում է ապրել՝ Սասանյանների տոհմի տիրակալ Շապուհ I-ի պաշարման արդյունքում։ Շուտով քաղաքը ավերվել է։ Հայտնի է մի պատմություն այն մասին, թե ինչպես Հատրայի արքայի դուստր Նադերան հանձնել է քաղաքը Շապուհին, որը սպանել է թագավորին և ամուսնացել նրա հետ։ Բայց հետո Նադերան ևս սպանվել է[3]։

Ներկայում խմբագրել

1907-1911 թվականներին գերմանացի հնագետները պարբերաբար հետազոտել են Հատրայի շրջանն ու ավերակները։ 20-րդ դարի երկրորդ կեսից սկսած այդ տարածքում հետազոտություններ են իրականացնել իրաքցի գիտնականները։ Հնագույն քաղաքը համարվում է Պարթևստանի լավագույն պահպանված հուշարձանը, ինչը վկայում է տեղի քաղաքակրթության մեծությունը։

1985 թվականին Հատրան ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցուցակում։

2015 թվականի մարտի 7-ին Հատրայի ավերակները ոչնչացվել են ԻԼԻՊ-ի զինյալների կողմից[4]։

Ապրիլի 26-ին Հատրայի ավերակներն ազատագրվել են Իրաքի ազգային մոբիլիզացիայի ուժերի կողմից[5][6]։ Ըստ աշխարհազորի ներկայացուցչի, զինյալների կողմից ավերվել են բազմաթիվ արձաններ և քանդակներ, սակայն հնագույն քաղաքի պատերը և աշտարակները կանգուն են մնացել, չնայած ԻԼԻՊ–ի գնդակներից բազմաթիվ ճեղքեր և հետքեր են մնացել։ Նշվել է նաև, որ գրոհայինները ականապատել են քաղաքի արևելյան դարպասները, այդ կապակցությամբ հնագետները դեռ չեն կարողանում գնահատել հուշարձանի այդ հատվածին հասցված վնասը[7]։ Մայիսի 1-ին հայտարարվել է, որ ընդհանուր առմամբ Հատրան ավելի քիչ է տուժել, քան համարվում էր։ EFE-ի թղթակիցը հաղորդել էր ավերված արձանների, այրված շենքերի և բազմաթիվ կողոպտման վկայությունների մասին։ Նինեվիի հնությունների դեպարտամենտի ղեկավար Լեյլա Սալիհը պաշտոնապես հայտարարել է, որ Հատրայի շենքերի մեծ մասը վնասված չէ, իսկ հասցված վնասը շատ ավելի փոքր մասշտաբների է, քան Իրաքի այլ հնագիտական հուշարձաններինը։ СНМ-ի հրամանատարությունը նունպես հայտարարել է, որ հինավուրց քաղաքին հասցված վնասը համեմատաբար աննշան է համարում[8]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Хатра в Encyclopædia Britannica.
  2. 2,0 2,1 «Hathra». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 28-ին.
  3. «Hatra». Encyclopædia Britannica. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 14-ին.
  4. Боевики ИГ стёрли с лица земли древний город Хатра на севере Ирака
  5. «Iraqi forces retake damaged Hatra heritage site from IS». Deutsche Welle. 2017 թ․ ապրիլի 26. Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.
  6. Les forces irakiennes reprennent à l’EI le site antique de Hatra, AFP, 26 avril 2017.
  7. Hussain, Rikar (2017 թ․ ապրիլի 27). «Iraqi Militias Find Relics Destroyed by IS in Ancient Town». Voice of America. Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.
  8. «Hatra: IS damage to ancient Iraqi city less than feared». BBC. 2017 թ․ մայիսի 1. Վերցված է 2017 թ․ մայիսի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հատրա» հոդվածին։