Հատիս (լեռ)

լեռ Հայաստանում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հատիս (այլ կիրառումներ)

Հատիս, հանգած հրաբուխ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում՝ Գեղամա լեռների հյուսիս-արևմտյան մասում, Կոտայքի սարավանդի հյուսիս-արևելքում[1][2][3][4]։ Հանդիսանում է բնության հատուկ պահպանվող տարածք[2]։

Հատիս
ՏեսակՀանգած հրաբուխ
ԵրկիրՀայաստան Հայաստան
Վարչատարածքային միավորԿոտայքի մարզ
ԼեռնաշղթաԳեղամա լեռներ
Բարձրությունը ծովի մակարդակից2528 մ
Երկարություն40.307745
Լայնություն44.726088
Հրաբուխի ձևԿոնաձև
ՆյութՊալեոգենի լավաներ, պեռլիտներ,

Անուն խմբագրել

Լեռան առավել տարածված անունը Հատիս է։ Օգտագործվել են նաև Ատիս, Հադիս, ինչպես նաև Շամիրամ, Շամիրամի լեռ անվանաձևերը[3][4]։

Գոյություն ունեն լեռան Հատիս կամ Հադիս անվանաձևերի ծագման մի շարք մեկնաբանություններ։ Դրանցից մեկի համաձայն Հատիս անվան հիմքում ընկած է փռյուգիական բնության մեռնող և հարություն առնող աստծո՝ Ատտիսի անունը[3], որն իր դիցաբանական գործառույթներով համապատասխանում է հայոց թագավոր, աստված Արա Գեղեցիկին։ Ներկայացվածից բխում է, որ լեռը նախապես կապված է եղել Արայի պաշտամունքի հետ։

Լեռան Շամիրամ անվան ծագումը պայմանավորված է Հատիսի՝ Արայի լեռան դիմաց գտնվելու հանգամանքով և խորհրդանշում է Արա գեղեցիկի ու Շամիրամի ավանդապատումի ձևավորման ակունքները[4]։

Ֆիզիկաաշխարհագրական նկարագիր խմբագրել

Լեռը հանդիսանում է հանգած հրաբուխ և ունի 2528 մ բարձրություն։ Կոնաձև է, լանջերը կտրտված են խոր ձորակներով, կան ժայռոտ ելուստներ։ Կազմված է պալեոգենի լավաներից ու պեռլիտներից։ Լանդշաֆտը լեռնամարգագետնային է[1][3][4]։

Հարավային ստորոտի լավային ծածկույթի տակից բխում է և սկիզբ առնում Քառասունակն աղբյուրները, որոնք դասվում են խմելու բարձրորակ ջրերի շարքին։ Ընդհանուր ելքերը կազմում են մոտ 1450 լիտր/վայրկյան։ Ջուրը սառնորակ է (7, 3 - 9 °C)։ Հենց այս աղբյուրներից է սկիզբ առել 1912 թվականին Երևան քաղաքի խմելու ջրի առաջին ջրագիծը։ Ներկայում Քառասունակնի ջրերը նույնպես օգտագործվում են մայրաքաղաք Երևանի բնակչությանը խմելու ջրով ապահովելու համար։ Քառասունակնից է սկիզբ առնում Գետառ գետը[1][3][4]։

2008 թվականից Հայաստանի կառավարության որոշմամբ հանդիսանում է բնության հատուկ պահպանվող տարածք[2]։

Ավանդություններ խմբագրել

Ըստ ավանդության այստեղ է Արա Գեղեցիկը հանդիպել Շամիրամին[3]։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Հատիս լեռան գագաթին և լանջերին են գտնվում շուրջ 20 պատմամշակութային հուշարձաններ։ Լեռան գագաթին է գտնվում վաղ բրոնզեդարյան ամրոցի ավերակները։

Հիսուս Քրիստոսի արձան խմբագրել

Համաձայն 2022 թվականի հուլիսին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության՝ կառավարությունը դրական եզրակացություն է տվել Գագիկ Ծառուկյանի կողմից մտահղացած այն գաղափարին, ըստ որի, Հատիս լեռան գագաթին կառուցվելու է Հիսուս Քրիստոսին ներկայացնող հսկայական արձան[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007 թվական։
  2. 2,0 2,1 2,2 Հայաստանի Հանրապետության կառավարության 14 oգոստոսի 2008 թվականի N 967-Ն որոշում Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը որոշելու մասին, հաստատված 2008 թ. սեպտեմբերի 1-ին վարչապետ Տ․Սարգսյանի կողմից (որոշման թվային տարբերակ), (արխիվացված 10․07․2022թ․)։
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հ. 3 (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001 թվական։
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Հատիս լեռան մասին տեղեկություններ armgeo.am կայքում, (արխիվացված 10․07․2022թ․)։
  5. «Հիսուսի արձանը կկառուցվի Հատիս լեռան վրա. կառավարության գնահատականը դրական է» հոդված armeniasputnik.am կայքում, (արխիվացված 10․07․2022թ․)
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 272