Հավերժահարսեր

արևելասլավոնական դիցաբանական կերպար

Հավերժահարսեր կամ ջրահարսեր, բնության ուժեր, երևույթներ խորհրդանշող դիցուհիներ ու ոգիներ։ Իբրև թե բնակվել են ծովերում, լճերում, գետերում, աղբյուրներում, մարգագետիններում, հովիտներում, լեռներում, անտառներում, վարել ուրախ և թեթևաբարո կյանք։ Մի շարք ժողովուրդների (հույներ, հայեր ևն) պատկերացմամբ՝ յուրաքանչյուր գետ, առվակ, աղբյուր ունեցել է գուշակելու և ապաքինելու շնորհներով օժտված իր ջրահարսը։

Հայերը հավերժահարսին համարել են Նոյ նահապետի աներևույթ և մահկանացու դուստրերը՝ ի ծնե օժտված գիտելիքներով, որոնք հովանավորում են նորապսակներին և գուսանական արվեստը, խնամում կույսերին ու նորահարսերին (հարսանիքից մինչև տղաբերք), հոգում նրանց պճնանքն ու լվացումները։ Հայերի մեջ տարածված է եղել տարեկան երկու անգամ (գարնանն ու աշնանը) ջրերում ու բաղնիքներում ուրախության ծիսահանդեսներ կատարելու սովորույթը։ Թեև եկեղեցին հավերժահարսերին դասել է «դևերի», «չարքերի», «քաջքերի» կարգը, սակայն հավերժահարսերի պաշտամունքը հարատևել է գրեթե ողջ միջնադարում։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հավերժահարսեր» հոդվածին։
Ընթերցե՛ք «հավերժահարսեր» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 269