Հավերժական հրեան (գերմ.՝ Der ewige Jude), 1940 թ. նկարահանված գերմանական հակասեմիտական պրոպագանդական ֆիլմ։ Անունը վերցված է «Թափառող հրեայի» մասին քրիստոնեական առասպելից։ Ռեժիսորն է Ֆրից Հիպլերը։

Հավերժական հրեան
գերմ.՝ Der ewige Jude
ԵրկիրԳերմանական ռայխ
 Նացիստական Գերմանիա
Ժանրվավերագրական ֆիլմ[1] և պրոպագանդիստական ֆիլմ[2]
Թվական1940 և նոյեմբերի 28, 1940[3]
Լեզուգերմաներեն
ՌեժիսորՖրից Հիպլեր[1]
Սցենարի հեղինակEberhard Taubert?
ԴերակատարներՉարլի Չապլին[4][5], Ալբերտ Այնշտայն[4], Ադոլֆ Հիտլեր[4], Ֆրից Քորթներ[4], Պետեր Լորրե[4][5], Էռնստ Լյուբիչ[4][5], Ռոզա Լյուքսեմբուրգ[4], Աննա Ստեն[4], Կուրտ Բուա[4][5], Հարի Գիզ[4][5], Մոնա Մարիս[4][5], Մաքս Ռայնհարդ[5], Ռոզա Վալետտի[5] և Կուրտ Գերոն[5]
ԵրաժշտությունՖրանց Ռ. Ֆրիդլ
Տևողություն65 րոպե

Ֆիլմի ստեղծման վրա անմիջական ազդեցություն են թողել ինչպես Ադոլֆ Հիտլերը, այնպես էլ Յոզեֆ Գեբելսը` (Նացիստական Գերմանիայի պրոպագանադայի նախարարը)։

Ֆիլմի կազմված է հակասեմիտական բնույթ կրող «վավերագրական» կադրերից։ Հիմնականում պատկերված են Գերմանիայի կողմից օկուպացված Լեհաստանի հրեաները, որոնք այդ ժամանակ Լեհաստանի բնակչության 10 տոկոսն էին կազմում։

Ֆիլմը բաղկացած է չորս մասից.

  • Լեհաստանի հրեաների գետտոներ
  • Հրեական ծագում ունեցող տարբեր քաղաքական գործիչներ և արտիստներ
  • Հրեաների ծեսերը, աղոթքները, կրոնական դաստիարակությունը, դաժան կերպով կենդանիներ զոհելը
  • 1930 թ. հունվարի 30-ի Հիտլերի ելույթը

Ֆիլմում դիտավորյալ կերպով ցուցադրվում են աղքատ հագնված, հակակրանք առաջացնող արտաքինով հրեաներ, որոնք խորամանկ քմծիծաղով նայում են տեսախցիկին։ Հրեաների հայտնվելը Արևելյան Եվրոպայում համեմատվում է առնետների տարածման հետ։ Ընտրովի վիճակագրական տվյալներ են ներկայացվում նրանց քանակի, զբաղեցրած մասնագիտությունների և հանցավորության վերաբերյալ։

Գերմանիայում ֆիլմն այժմ արգելված է։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել