Մարքսիստական տնտեսագիտության մեջ հավելյալ արժեքը բացատրվում էր որպես ապրանքի վաճառքի շնորհիվ ստացված գումարի և արտադրական ծախքի միջև եղած տարբերությունը։ Եզրույթի ծագումը վերագրվում է ռիկարդյան սոցիալիզմի տեսությանը (Դավիթ Ռիկարդո)։ «Հավելյալ արժեք» բառակապակցությունն առաջին անգամ օգտագործել է Ուիլյամ Թոմսոնը 1824 թվականին։ Այնուամենայնիվ, Թոմսոնը տարբերակում չէր մտցնում «հավելյալ արդյունք» և «հավելյալ արտադրանք» հարակից հասկացությունների միջև։ Հայեցակարգը հետագայում մշակվեց և հանրայնացվեց Կառլ Մարքսի կողմից, ով հավելյալ արժեքը ներկայացնում էր որպես վարձու բանվորի աշխատանքով իր աշխատուժի արժեքից ավելի ստեղծած արժեք, որն իբրև անհատույց յուրացնում էր կապիտալիստը։

Կառլ Մարքս և Ֆրիդրիխ Էնգելս
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 267