Հավատո հանգանակ (Հավատամք, հին հունարեն՝ σύμβολο[ν], լատին․՝ symbolum), կրոնական հավատի հիմնական դոգմաների բանաձևում։ Հավատացյալը արտասանում է այն՝ իբրև իր հավատի խոստովանություն։

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

Հավատո Հանգանակը որևէ կրոնական ուղղության կամ եկեղեցու դավանաբանության հիմքը կազմող փաստաթուղթ է , որտեղ համառոտ շարադրված են տվյալ եկեղեցու հավատքային ու դավանաբանական հիմնական ուղղություններն ու սկզբունքները։

Հավատո հանգանակը քրիստոնեական հավատքի ընդհանուր բանաձևումն է, որը քրիստոնյան՝ մկրտվելու կոչված հավատացյալը, արտահայտում է իբրև իր հավատի խոստովանություն։ Քրիստոնեական հավատո հանգանակները սկզբնապես՝ II-III դարերի ընթացքում, օգտագործվում էին Մկրտության խորհրդի ժամանակ։ Ավելի ուշ՝ V դարում, Հանգանակը սկսեց գործածվել Սուրբ Պատարագի մեջ` որպես հավատացյալների համար ուղղափառ դավանանքի հիշեցում։ Առաջին հավատո հանգանակը ընդունվել է Նիկեայի տիեզերաժողովում 325թվականին ու լրացվել 381թվականին Կոստանդնուպոլսի տիեզերական ժողովում։ Հայ առաքելական եկեղեցին ընդունում է այս հանգանակը և չի ընդունում որևէ հետագա հավելում հանգանակի վրա, ինչը կատարվեց կաթոլիկ եկեղեցու կողմից։ Հանգանակը կազմված է 12 մասերից, որտեղ խոսվում է Սուրբ Երրորդության, Հիսուս Քրիստոսի, քավության, հարության, համբարձման և այլ հիմնական դոգմաների մասին։

Անվան ստուգաբանություն խմբագրել

Հանգանակ բառը դրվում է հավատք բառի կողքին, հետևաբար այն պետք է հասկանալ ոչ թե որպես անհատական հավատք, այլ ընդհանուր հավատք։

«Հանգանակ» բառի բացատրությունն առաջին անգամ հանդիպում ենք Հռուփինուսի մի գրության մեջ, որը կոչվում է «Մեկնություն առաքյալների հանգանակի»։ Արևմտյան եկեղեցիների հայրերի մոտ տարածված է մեկ այլ տեսակետ, ըստ որի հավատո հանգանակի հեղինակները Քրիստոսի 12 առաքյալներն են[1]։

Հիմնական տեսակներ խմբագրել

Քրիստոնեության պատմության ընթացքում ստեղծվել և շրջանառության մեջ են դրվել իրար փոխկապակցված և իրարից բխող բազմաթիվ հավատո հանգանակներ, որոնցից հիմնականներն են՝

Առաքելական հանգանակ խմբագրել

(Հիմնական հոդված՝ Առաքելական հանգանակ)

Առաքելական հանգանակի հնագույն բացատրությունը տվել է Հռուփինուսը։ Առաքելական հանգանակի մասին հիմնական պատմությունը տալիս է Օգոստինոսն իր «Հանգանակի մասին» ճառում։ Ֆլորենցիայի եկեղեցական ժողովում (1439 թվական) Եփեսոսի մետրոպոլիտ Մարկուս Եվկենիգուսը նշելով, որ առաքյալները չեն խմբագրել հավատո հանգանակը, քանի որ եթե խմբագրումը կատարված լիներ առաքյալների կողմից, ապա դա անպայմանորեն նշված կլիներ Գործք առաքելոցում՝ հոգեգալուստի պատմությունից հետո[2]։

Նիկիական հանգանակ խմբագրել

(Հիմնական հոդված՝ Նիկիական հանգանակ )

Նիկիական հանգանակը գործածվում է Հայ առաքելական եկեղեցու կողմից։ Նիկիական հանգանակը Նիկեայի առաջին տիեզերական ժողովի (325 թվական) խմբագրումն է։ Կոստանդնուպոլսի երկրորդ տիեզերական ժողովը որոշ խմբագրումներ է կատարել Նիկիական հանգանակում։

Աթանեսյան հանգանակ խմբագրել

(Հիմնական հոդված՝ Աթանեսյան հանգանակ )

Հանգանակը վերագրվում է Աթանաս Ալեքսանդրացուն։ Այն իր մեջ ներառում է քրիստոնեկան հավատքի ամբողջ էությունը։

Ավանդություններ խմբագրել

Հավատո հանգանակները պատկանում են հիմնական երկու ավանդությունների՝ Արևմտյան, Արևելյան[3]։ Ավանդությունների հիմնական տարբերություններն են՝

  1. Պիղատոսի հիշատակությունը՝ կապված Քրիստոսի խաչելության հետ։
  2. Սուրբ Գրոց հիշատակությունը՝ կապված Քրիստոսի հարության հետ։
  3. Համագոյակից հոր՝ Նիկիական բացատրությունը։
  4. Սուրբ Հոգուն վերաբերող մասերում եղած ակնարկը Հիսուսի մկրտության ընթացքի մասին։
  5. Արևելյան ավանդության մեջ պահպանված է նզովքը։

Հավատո հանգանակի տեքստը խմբագրել

  Հաւատամք ի մի Աստուած՝ ի Հայրն ամենակալ, յԱրարիչն երկնի եւ երկրի, երեւելեաց եւ աներեւութից։ Եւ ի մի Տէր՝ Յիսուս Քրիստոս, յՈրդին Աստուծոյ, ծնեալն յԱստուծոյ Հօրէ՝ միածին, այսինքն յէութենէ Հօր։ Աստուած յԱստուծոյ, լոյս ի լուսոյ, Աստուած ճշմարիտ՝ յԱստուծոյ ճշմարտէ, ծնունդ եւ ոչ արարած։ Նույն ինքն ի բնութենէ Հօր, որով ամենայն ինչ եղեւ յերկինս եւ ի վերայ երկրի, երեւելիք եւ աներեւոյթք։ Որ յաղագս մեր՝ մարդկան, եւ վասն մերոյ փրկութեան իջեալ յերկնից՝ մարմնացաւ, մարդացաւ, ծնաւ կատարելապէս ի Մարիամայ սրբոյ Կուսէն՝ Հոգւովն Սրբով։ Որով Էառ զմարմին, զհոգի, եւ զմիտ, եւ զամենայն որ ինչ է ի մարդ՝ ճշմարտապես եւ ոչ կարծեօք։ Չարչարեալ, խաչեալ, թաղեալ, յերրորդ աւուր յարուցեալ. ելեալ ի յերկինս նովին մարմնովն, նստաւ ընդ աջմէ Հօր։ Գալոց է նովին մամնովն եւ փառօք Հօր ի դատել զկենդանիս եւ զմեռեալս. որոյ թագաւորութեանն ոչ գոյ վախճան։ Հաւատամք եւ ի Սուրբ Հոգին, յանեղն եւ ի կատարեալն, որ խօսեցաւ յօրենս եւ ի Մարգարէս եւ յԱւետարանս։ Որ էջն ի Յորդանան, քարոզեաց յառաքեալսն, եւ բնակեցաւ ի սուրբսն։

Հաւատամք եւ ի մի միայն ընդհանրական եւ առաքելական Սուրբ Եկեղեցի։ Ի մի մկրտութիւն, յապաշխարութիւն, ի քաւութիւն եւ ի թողութիւն մեղաց։ Ի յարութիւն մեռելոց, ի դատաստանն յաւիտենից հոգւոց եւ մարմնոց. յարքայութիւնն երկնից, եւ ի կեանսն յաւիտենականս։ Իսկ որք ասեն` էր երբեմն յորժամ ոչ էր Որդին, կամ էր երբեմն յորժամ ոչ էր Սուրբ Հոգին, կամ թե` յոչէից եղեն, կամ յայլմէ էութենէ ասեն լինել զՈրդին Աստուծոյ եւ կամ զՍուրբ Հոգին, եւ թէ` փոփոխելիք են կամ այլայլելիք, զայնպիսիսն նզովէ Կաթուղիկէ եւ Առաքելական Սուրբ Եկեղեցի։

 

Աղբյուրներ խմբագրել

  1. Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, հատոր 1, Երևան, Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ, 2002, 1200 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան , հատոր 1. Երևան: Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ. 2002. էջեր 571–572.
  2. Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, հատոր 1. Երևան: Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ. 2002. էջեր 571–572.
  3. Քրիստոնայ Հայաստան հանրագիտարան, հատոր 1. Երևան: Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ. 2002. էջ 574.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 265