Հաստ թշիկներով խատուտիկը

Հաստ թշիկներով խատուտիկը (ռուս.՝ Одува́нчик – то́лстые щёки), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ։ Ռեժիսորը Ալլա Գրաչովան է, նկարահանվել է 1971 թվականին, «Կիևնաուչֆիլմ» ստուդիայում։

Հաստ թշիկներով խատուտիկը
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԱլլա Գրաչովա
ՍցենարիստՖելիքս Կրիվին
ԵրաժշտությունԱլեքսանդր Կաներշտեյն
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունԿիևնաուչֆիլմ
Տևողություն392 վայրկյան
Թվական1971

Սյուժե խմբագրել

Մարգագետնում ցատկոտող և շրջապատում կատարվող ամեն ինչով հետաքրքրվող ծղրիդը հանդիպում է Խատուտիկին` ծաղկման շրջանում, և հետաքրքրվում է, ինչո՞ւ է նա «հաստ այտերով», ինչը պատճառ է դառնում, որ վերջինս շփոթվի և կասկածի իր առողջության վերաբերյալ։ Խատուտիկն արագ զանգում է «Շտապօգնություն» Սարդին։ Գալով, հետազոտելով և ունկնդրելով հիվանդին` սարդ-բժիշկն իր խորհուրդներով խատուտիկին էլ ավելի շփոթեցնում։

Տեղեկատվական բյուրոյում Թրթուրը նույնպես չի կարողանում Խատուտիկին պատասխան տալ հաստ այտերի պատճառի մասին հարցին։

Ծղրիդը վերադառնում է հուսահատված Խատուտիկի մոտ և շարունակում է նյարդայնացնել նրան։ Հանկարծ Խատուտիկն իրեն տեսնում է կողքից և սկսում է ծիծաղել։ Խատուտիկի «գլխից» ծիծաղելու ժամանակ աղվամազիկներն սկսում են թափվել նրա շուրջը, և շատ շուտով ի ուրախություն նրան` «այտերը» նիհարում են։

Խրատ. «Այնտեղ, որտեղ ոչ շտապօգնությունը, ոչ տեղեկատվական բյուրոն չեն կարող օգնել, այնտեղ պարզապես պետք է սրտանց ծիծաղել... ինքներդ ձեզ վրա»։

Հեղինակներ խմբագրել

Սցենարի հեղինակ Ֆելիքս Կրիվին
Ռեժիսոր Ալլա Գրաչովա
Բեմադրող նկարիչ Նիկոլայ Չուրիլով
Օպերատոր Ս. Նիկիֆորով
Հնչյունային օպերատոր Իգոր Պոգոն
Կոմպոզիտոր Ալեքսանդր Կաներշտեյն
Խմբագիր Սվետլանա Կուցենկո
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Կոնստանտին Չիկին, Վ. Բաև, Ն. Բոնդար
Դերերը հնչյունավորել են Գրիգորի Շպիգել` Խատուտիկ, (Բորիսլավ Բրոնդուկով` ուկրաինացի հնչյունավորող),
Կլարա Ռումյանովա` Ծղրիդ (Լյուդմիլա Իգնատենկո` ուկրաինացի հնչյունավորող),
Գեորգի Կիսլյուկ` Սարդ-բժիշկ,
Լյուդմիլա Իգնատենկո` Թրթուրի տեղեկատվական բյուրո
Օգնականներ Ռ. Լումելսկայա, Թ. Չերնի, Օ. Ռադկովսկի, Յու. Սրեբնիցկայա, Ի. Դոցենկո
Նկարահանող խմբի տնօրեն Իվան Մազեպա

Թողարկում խմբագրել

  • «Հաստ թշիկներով խատուտիկը» մուլտֆիլմը թողարկվել է մուլտֆիլմերի DVD հավաքածուում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4 с. 204, 286.