Հաջի Մուրադ (ավարերեն՝ ХӀажимурад Хунзахъаса, 1795[1], Խունզախսկի շրջան, Դաղստանյան ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ - մայիսի 5, 1852(1852-05-05), Շաքի, Շամախիի նահանգ, Ռուսական կայսրություն[1]), ցարական գաղութարարների և տեղական ֆեոդալների դեմ Դաղստանի և Չեչնիայի լեռնականների ազատագրական շարժման ղեկավարներից։ Ավար ժողովրդի ազգային հերոս։

Հաջի-Մուրադ
ավարերեն՝ XIажи Мурад
Դիմանկար
Ծնվել է1795[1]
ԾննդավայրԽունզախսկի շրջան, Դաղստանյան ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ
Մահացել էմայիսի 5, 1852(1852-05-05)
Մահվան վայրՇաքի, Շամախիի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Կրոնիսլամ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
 Hadji Murad Վիքիպահեստում

1834 թվականին մասնակցել է Համգաթբեկ իմամի դեմ դավադրությանը, որի մահից հետո դարձել է Ավարական խանության կառավարիչ։ 1836 թվականին մեղադրվել է Շամիլի հետ ունեցած գաղտնի կապերի մեջ և ձերբակալվել։ Սակայն, փախչելով հարել է ապստամբ լեռնականներին, դարձել Շամիլի մերձավոր զինակիցներից մեկը, նրա աջ ձեռքը Դաղստանում[2]։ 1843 թվականից, երբ Ավարական խանությունը մտավ Շամիլի իմամության մեջ, Հաջի Մուրադը դարձավ ավարական ցեղերի նաիբ (կառավարիչ)։ Իմամության ներքին կյանքի և պատերազմավարության հարցերում Շամիլի հետ ունեցած տարակարծությունները, փառասիրությունը, ինչպես նաև ռազմական մի շարք անհաջողությունների պատճառով Շամիլից ունեցած վախը Հաջի Մուրադին ստիպեցին 1851 թվականի նոյեմբերի 23-ին փախչել Չեչնիա և անցնել ռուսների կողմը։ Բայց 1852 թվականին Հաջի Մուրադը փախավ ռուսներից և սպանվեց փոխհրաձգության ժամանակ (Նուխիի մոտ)։ Տեղեկություններ կան, որ նա իր մյուրիդներով մի որոշ ժամանակ ապրել է Նուխիի գավառապետ Հովսեփ Ղորղանյանի տանը, որտեղից և նրա վերջին օրերի մասին նյութեր է վերցրել Լև Տոլստոյը իր «Հաջի Մուրադ» պատմվածքի համար։

Հիշատակ խմբագրել

2015 թվականի նոյեմբերին Մոսկվայում՝ Ազգությունների տանը, կազմակերպվել են Հաջի Մուրադի ծննդյան 200-ամյակին նվիրված միջոցառումներ, այդ թվում՝ Ռուդոլֆ Իվանովի «Ճշմարտությունը Հաջի Մուրադի մասին» գրքի և փաստագրական կինոնկարի շնորհահանդես[3]։ 2016 թվականի օգոստոսի վերջերին Դաղստանում՝ Խուզնախի շրջանում հանդիսավորությամբ նշվել է նշանավոր նաիբի ծննդյան 200-ամյակը[4]։

2014 թվականի դեկտեմբերին Շամիլ Մուխումաևի նախաձեռնությամբ և մեկենաս Զուբաիր Մուխումաևի հովանավորությամբ Հաջի Մուրադի ծննդավայր Խուզնախ գյուղում կառուցվել է ավար ժողովրդի ազգային հերոսի անունը կրող զբոսայգի[5][6][7][8][9][10]։

Հաջի Մուրադի կերպարը գեղարվեստում խմբագրել

 
Հաջի Մուրադ

Լև Տոլստոյի հետմահու հրատարակված «Հաջի Մուրադ» վիպակում (1912)[11] մասամբ գեղարվեստականացված ձևով ներկայացված է[12] լեռնցիների ազատագրական մարտերի հերոսի պայքարը ռուսական կայսրության դեմ։ Վերջինիս կերպարը հանդես է բերված նաև ավար անվանի գրող Ռասուլ Համզատովի «Իմ Դաղստան» վեպում։

Agi Murad il diavolo bianco («Հաջի Մուրադ՝ Սպիտակ դևը») (1959) իտալական գեղարվեստական կինոնկարում արտացոլված է Հաջի Մուրադի պայքարը դուսական կայսրության դեմ։ Գլխավոր հերոսի կերպարը մարմնավորել է նախկին «միստր տիեզերք»[13], բոդիբիլդեր Սթիվ Ռիվզը[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #13623240X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Р. Н. Иванов. Хаджи-Мурат: документы, письма, очерки, факты. М.: Эхо Кавказа, 1999—247 с.
  3. РИА «Дагестан»200-летие со дня рождения Хаджи-Мурата отметили в Москве
  4. «В Дагестане отметили 200-летие со дня рождения легендарного наиба имама Шамиля Хаджи-Мурата». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 9-ին.
  5. Хунзах: столица конного спорта, каменная глыба в честь Льва Толстого и особое отношение к армии
  6. В Хунзахском районе Дагестана открыли МФЦ, детсад и сквер имени Хаджи-Мурата
  7. Гостевые домики в старинном горском стиле появятся в Хунзахском районе
  8. В Хунзахском районе открыли сквер имени Хаджимурата ФОТОРЕПОРТАЖ
  9. Саид Юсупов: «Я — слуга народа, а не глава»
  10. В ХУНЗАХСКОМ РАЙОНЕ ОТКРЫЛИ СКВЕР ИМЕНИ ХАДЖИМУРАТА ФОТОРЕПОРТАЖ. Подробнее: http://www.sknews.ru/rubriki/raznoe/67057-v-xunzaxskom-rajone-otkryli-skver-imeni-xadzhimurata-fotoreportazh.html
  11. Tolstoy biography
  12. claims that Tolstoy was witness to many of the events leading to Hadji Murad’s death, set down this story with painstaking accuracy
  13. WRMEA, The Sabres of Paradise reviewed by Mowahid H. Shah
  14. IMDB

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաջի-Մուրադ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 242