Հապալասի կապույտ

բույսերի տեսակ
Ղոժղոժ (Հապալասի կապույտ)
Հապալասի կապույտ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Ծաղկավոր բույսեր
Ընտանիք Հապալասազգիներ
Տեսակ Հապալասի կապույտ
Լատիներեն անվանում
Vaccinium uliginosum



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում





Ղոժղոժ (լատին․՝ Vaccinium uliginosum), հապալասազգիների ընտանիքից սերված թուփ։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։Հապալաս բառը արաբերեն է և նշանակում է մրտենու պտուղ։

Տերևաթափ 0,3-1 մ բարձրությամբ, և 0,4-2,4 սմ լայնությամբ, գագաթում կլորավուն կամ սրավուն, ամբողջաեզր, մի փոքր դեպի ցած ոլորված եզրերով, կապտականաչավուն, բավական կոշտ, փոքր թուփ է։ Ծաղիկները թույլ են, 1-3-ական նստած անցյալ տարվա ճյուղերի վրա, սպիտակավուն են կամ բաց վարդագույն, մանր։ Դարչնագորշավուն կեղևով, գլանաձև ճյուղերով, էլիպսաձև տերևներով, դուրեկան բուրմունք ունեցող ծաղիկներով, գնդաձև պտուղներով այս թուփը ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտուղները հասնում են օգոստոս-սեպտեմբերին[1]։

Տարածված է Կովկասում, Կորեայում, Ճապոնիայում, Փոքր Ասիայում և Արևմտյան Եվրոպայում, Հյուսիսային Մոնղոլիայում, Հիմալայներում, Հյուսիսային Ամերիկայում։ Հայաստանում տարածված է միայն Սևանի ավազանում։ Աճում է ծովի մակերևույթից 2000-2300մ բարձրությունների վրա[1]։

Ստամոքսի խանգարումների դեպքում օգտործում են պտուղները և տերևները։ Մեղրատու բույս է։ Բազմանում է հիմնականում սերմերի և սողացող ընձյուղների արմատակալման միջոցով։ Պտուղները, որոնք պարունակում են 25-270 մգ/% C վիտամին և շաքարներ, օգտագործվում են թարմ և չորացրած վիճակում․ դրանցից մուրաբաներ, օշարակներ, օղիներ, գինիներ են պատրաստում[1]։

Նկարագրություն խմբագրել

30-60 սմ բարձրությամբ գետնատարած փռված տերևաթափ թուփ է։ Մոտ 1 սմ երկարությամբ տերևները մանր են և բաց կապտավուն կանաչ։ Ծաղիկները համարյա նստադիր են, 1-4-ական տերևների անութներում։ Բաժակը հնգատամ է, իսկ հատապտուղը՝ կապույտ, հյութալի[2]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է Գեղամի (Գռիձոր) և Վերին Ախուրյանի (լեռ Ղուկասյան Մեծ) ֆլորիստիկական շրջաններում։ Հայաստանից բացի աճում է Կենտրոնական և Հարավարևմտյան Անդրկովկասում, Եվրոպայում, Հյուսիսարևելյան Անատոլիայում, Սիբիրում, Հեռավոր Արևելքում և Հյուսիսային Ամերիկայում[2]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ենթալպյան և ալպյան գոտիներում՝ ծովի մակարդակից 2500–3300 մ բարձրությունների վրա, մարգագետիններում։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[2]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Տեսակին, գլխավորապես կլիմայի փոփոխության հետ կապված աճելավայրերի կորուստի պատճառով, սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Լ.Հ.Հարությունյան, Քո շրջապատի թփերը, Երևան, 1984
  2. 2,0 2,1 2,2 2,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.

Գրականություն խմբագրել

  • Кожевников Ю. П. Семейство вересковые (Ericaceae) // Жизнь растений. В 6-ти т. / Под ред. А. Л. Тахтаджяна. — М.: Просвещение, 1981. — Т. 5. Ч. 2. Цветковые растения. — С. 88—95. — 300 000 экз.
  • Губанов И. А. и др. 1011. Vaccinium uliginosum L. — Голубика, или Гонобобель // Иллюстрированный определитель растений Средней России. В 3 т. — М.: Т-во науч. изд. КМК, Ин-т технолог. иссл., 2004. — Т. 3. Покрытосеменные (двудольные: раздельнолепестные). — С. 25. — ISBN 5-87317-163-7.
  • Мазуренко М. Т. Голубика // Вересковые кустарнички Дальнего Востока (структура и морфогенез) / Отв. ред. А. П. Хохряков. — М.: Наука, 1982. — С. 120—127. — 184 с. — 1200 экз. — УДК 582.912.42