Հաշվապահական կրթության և հետազոտությունների միջազգային ասոցիացիա

կազմակերպություն

Հաշվապահական կրթության և հետազոտությունների միջազգային ասոցիացիա (ՀԿՀՄԱ) (անգլ.՝ International Association for Accounting Education & Research (IAAER)), շահույթ չհետապնդող կազմակերպություն, նպաստում է հաշվապահական կրթության և հետազոտությունների որակի բարձրացմանը։ Կազմակերպությունը նաև ձգտում է նպաստել ակադեմիական (համալսարանի) հաշվապահների՝ հաշվապահական հաշվառման ստանդարտների մշակման գործում առավելագույն ներդրում ունենալուն[1]։

Հաշվապահական կրթության և հետազոտությունների միջազգային ասոցիացիա
Հաշվապահական կրթության և հետազոտությունների միջազգային ասոցիացիայի լոգոն է
Տեսակասոցիացիա
Հիմնադրված1984
Նպատակներնպաստել հաշվապահական կրթության և հետազոտությունների որակի բարձրացմանը
ՂեկավարԳարի Սանդեմ
Կայքiaaer.org

Հիմնում խմբագրել

ՀԿՀՄԱ-ի հիմքերը դեպքերը դրվել են դեռևս 1904 թվականին՝ Հաշվապահության միջազգային կոնգրեսների հանդիպումների ժամանակ։ 1962 թվականից Հաշվապահների միջազգային ֆեդերացիան սկսել է անցկացնել հաշվապահական կրթության վերաբերյալ առանձին միջազգային համագումարներ։ ՀԿՀՄԱ-ն հիմնադրվել է 1984 թվականին՝ հաշվապահական հաշվառման ճապոնական ասոցիացիայի հետ համատեղ այդ համագումարներից վեցերորդը անցկացնելու համար, որը պետք է կայանար 1987 թվականին Ճապոնիայի Կիոտո քաղաքում։ ՀԿՀՄԱ-ի հիմնումը որոշվել է 1984 թվականի օգոստոսի 17-ին Կանադայի Տորոնտո քաղաքում կայացած հանդիպման ժամանակ, որին մասնակցում էին Ավստրալիան, Կանադան, Ճապոնիան, Նիդեռլանդները, Գերմանիան, ԱՄՆ-ն և Միացյալ Թագավորությունը[2]։

Անդամակցություն խմբագրել

ՀԿՀՄԱ-ն առաջարկում է ինստիտուցիոնալ, համալսարանական, անհատական և ուսանողական անդամակցություն։ 2009 թվականի դրությամբ ՀԿՀՄԱ-ն ունեցել է մոտ 50 ինստիտուցիոնալ անդամ, այդ թվում ՝ մասնագիտական հաշվապահական մարմիններ, ինչպիսիք են՝ վկայագրված հանրային հաշվապահների ամերիկյան ինստիտուտը և հաշվապահական ակադեմիական կազմակերպություններ, ինչպիսիք են՝ հաշվապահական հաշվառման ամերիկյան ասոցիացիան։ 2009 թվականին ՀԿՀՄԱ-ն հայտարարել է, որ բոլոր անդամները մուտք կունենան ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների մասին նյութերի առցանց պահեստ[3]։

Գործունեություն խմբագրել

ՀԿՀՄԱ-ն նպաստում է միջազգային հաշվապահական հաշվառման և աուդիտի ստանդարտների միջոցով տարբեր միջազգային մարմինների հարաբերությունների զարգացմանը, առաջ բերելով գիտականորեն հիմնավորված ակադեմիական տեսակետը։ Մասնավորապես, ՀԿՀՄԱ-ն ներկայացված է Հաշվապահների միջազգային ֆեդերացիայի Հաշվապահական կրթության միջազգային ստանդարտների խորհուրդում (անգլ.՝ International Accounting Education Standards Board (IAESB)), հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների կոմիտեի կրթության խորհրդատվական խմբում և հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդում (անգլ.՝ Standards Advisory Council of the International Accounting Standards Board (IASB))[1]:

ՀԿՀՄԱ-ի հանձնաժողովները հետազոտական նախագծեր են իրականացնում՝ բարելավելու միջազգային հաշվապահական և կրթական ստանդարտները, ինչպես նաև նպաստում են տեղական և տարածաշրջանային մարմինների հաշվապահական հաշվառման հմտությունների զարգացմանը կազմակերպելով համագումարներ և աշխատաժողովներ[1]։ Օրինակ, 2006 թվականին ՀԿՀՄԱ-ն և KPMG-ն իրականացրել են պարտավորությունների սահմանման, ճանաչման և չափման ծրագիր՝ ընդունելով հետազոտական առաջարկներ[4]։ 2007 թվականի նոյեմբերին ՀԿՀՄԱ-ն և «Վկայագրված հաշվապահների ասոցիացիան» (ՎՀԱ) հայտարարեցին ՎՀԱ-ի կողմից ֆինանսավորվող, մինչև 25,000 ԱՄՆ դոլար արժեքով դրամաշնորհային հետազոտական հինգ մրցույթներ՝ Հաշվապահական կրթության միջազգային ստանդարտների խորհրդի աշխատանքներին աջակցելու համար[5]։ 2010 թվականի հուլիսին ՀԿՀՄԱ-ն և ՎՀԱ-ն կրկին հանդես եկան կրթության միջազգային ստանդարտների զարգացմանը նպաստող հետազոտությունների իրականացման առաջարկներով[6]։

ՀԿՀՄԱ-ն հովանավորում և համակարգում է Հաշվապահական հաշվառում դասավանդողների և հետազոտողների համաշխարհային կոնգրեսը, որն անցկացվում է չորս տարին մեկ անգամ ՝ ՀՄՖ-ի Համաշխարհային կոնգրեսի հետ համատեղ։ ՀԿՀՄԱ-ը թողարկում է նաև տեղեկագիր՝ «COSMOS» հաշվապահության ժամանակագրությունը, որից օգտվում են պաշտոնական ամսագրերը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 "Mission & Activity Statement". IAAER. Retrieved 2011-06-06.
  2. Belverd E. Needles, Jr.; Lisa Olmsted (2004 թ․ օգոստոսի 3). «A History of the International Association for Accounting Education and Research (IAAER): 1984-2004» (PDF). The Academy of Accounting Historians. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 6-ին.
  3. «IAAER Announces Free eIFRS Access for Academic Members» (PDF). Deloitte Global Services Limited. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 6-ին.
  4. «CALL FOR PROPOSALS Research on Defining, Recognizing and Measuring Liabilities IAAER - KPMG Research Opportunities» (PDF). Canadian Academic Accounting Association. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 6-ին.
  5. «ACCA AND IAAER LAUNCH INTERNATIONAL EDUCATION RESEARCH CALL». ACCA. 2007 թ․ նոյեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 6-ին.
  6. «ACCA and IAAER call for research proposals». The Accountant. 2010 թ․ հուլիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 6-ին.