Հաշթ Բեհեշթ (պարս.՝ هشت‌ بهشت‎, բառ. «8 դրախտային ագիներ) — Սեֆյանների ժամանակաշրջանի պալատ Իրանի Սպահան քաղաքում։ Կառուցվել է 1696 թվականին Սուլեյման I-ի հրամանով։ Ժամանակին այս շինությունը եղել է ամենագեղեցիկն աշխարհում։ Կառույցն իր բազմաթիվ սենյակներով ունի ութանկյան տեսք։ Շինության ճարտարապետությունը Սպահանի ճարտարապետությունն է։

1977 թվականին պալատը մասնակիորեն վերականգնվել է։ Շինությունը գտնվում է Իրանի մշակութային ժառանության կազմակերպության վերասկողության ներքո։ Հաշթ Բեհեշթ պալատը գտնվում է Սպահանի Նաղշե Ջահան հրապարակում` Ալի Ղափու պալատից քիչ հեռու։ Հսկայական այգին, որտեղ գտնվում է պալատը, ներկայումս վերածվել է հասարակական այգու։ Պալատն իրենից ներկայացնում է երկհարկ շինություն՝ գեղեցիկ կամարներով և բազմաթիվ նաշխերով, որոնք նախագծվել են չորս բաժնում։ Շինության առաստաղը զարդարված է գիպսե գեղեցիկ զարդաքանդակներով։ Դրանք զարդարում են նաև գեղանկարները։ Երկրորդ հարկում շինության գեղեցկությունը բազմապատկվում է գեղեցիկ կամարների և փայտե վանդակավոր պատուհանների շնորհիվ։ Երկրորդ հարկի բազմաթիվ միջանցքները նույնպես գեղեցիկ զարդարված են։

Պատմություն խմբագրել

 
 

Հաշթ Բեհեշթ պալատը մի ժամանակ աշխարհի ամենագեղեցիկ պալատն էր։ Այն կառուցվել է Շահ Սուլեյման Սեֆևիի ժամանակ` Բլբուլի այգու մոտակայքում։ Լայնարձակ ու մեծ այգին, որում տեղակայված է այս պալատը, ժամանակին կազմել է Նաշխե ջահան այգու մի մասը, որը կառուցվել է Շահ Իսմայիլ I-ի օրոք։ Շահ Աբասի օրոք այն բաժանվել է մի քանի մասի։ Հաշթ Բեհեշթի այգում Շահ Աբաս երկրորդի և Սուլեյման I օրոք ավելացվել են ծառեր։ Այգում գտնվում է ջրհոր, որը պատկանել է Շայ Սոլեյմանին։ Շահը մեծ ուշադրոթյուն է դարձրել այգուն։ Պալատի առաստաղները նաշխազարդված են, բազմաթիվ զարդանախշերով, որոնք հատուկ են Սեֆյան ժամանակաշրջանի ճարտարապետական ոճին։ Պալատի անունը` Հաշթ Բեհեշթ, նշանակում է Ութ դրախտ կամ Ութ դրախտային այգիներ։

Ճարտարապետություն խմբագրել

 

Պալատի կենտրոնական մասը բաղկացած է 4 ամառային նստավայրերից։ Պատշգամբը նայում է դեպի հյուսիս։ Առաստաղը պատված է գեղեցիկ զարդանախշերով։ Առաջին հարկի սենյակները գտնվում ն շինության չորս անկյուններում, որտեղ կարելի է տեսնել նաև գեղանկարչության բազմաթիվ գեղեցիկ նմուշներ։ Սենյակներն ունեն գեղեցիկ պատուհաններ և զարդանաշխերով պատված գեղեցիկ առաստաղներ։ Այստեղ կան մի քանի սենյակներ ու միջանցքներ, որոնցից յուրաքանչյուրը զարդարված է յուրահատուկ զարդանաշխերով։ Որոշ սենյակներում կան փոքրիկ ջրավազաններ կամ բուխարիներ։ Պատերը ծածկված են հայելիներով։ Այն, ինչ կարևոր է այս շինության մեջ, ներդաշնակությունն է, որ գոյություն ունի դրա տարբեր բաժինների միջև։ Այս ներդաշնակությունը պատճառ է դարձել, որ շինությունն ունենալով բազմազանություն, միաժամանակ ունենա միասնական ճարտարապետություն։

Կառույցի զադանախշերը վերաբերոմ են Սեֆյանների ժամանակաշրջանին։ Դրանք շատ գեղեցիկ են և հիացմունք են պատճառում այցելուներին։ Իրանագետ Անդրե Գոդարն ասոմ է. "Հաշթ Բեհեշթ պալատն ունի մի սրահ, որը բաց է չորս կողմից և չորս շինություն։ Եվ այս կառույցը պահպանել է անցյալի գեղեկությունը":

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաշթ Բեհեշթ» հոդվածին։