Հանքանյութ, բնական միներալային հումք, որից համախառն եղանակով տեխնոլոգիական և տնտեսական տեսակետից հնարավոր ու նպատակահարմար է կորզել մետաղներ կամ միներալներ։ Համախառն եղանակով հանքանյութի վերամշակման հնարավորությունը պայմանավորված է նրանում մետաղի նվազագույն պարունակություններով (կոնդիցիայով) և հանքանյութի պաշարներով։ Հանքանյութի հասկացությունը փոփոխվում է տեխնիկայի զարգացմանը զուգընթաց։ Ժամանակի ընթացքում ընդլայնվում է օգտագործվող հանքանյութերի և միներալների շրջանակը։

Տարբեր հանքանյութերի նմուշներ


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 234