Վիքիպեդիայում կան հոդվածներ Ներսեսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հանրի Բարսեղի Ներսեսյան (փետրվարի 27, 1936(1936-02-27)[1], Վոլգոգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ մաթեմատիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1977), պրոֆեսոր (1989), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996, թղթակից անդամ՝ 1986)[3]։

Հանրի Ներսեսյան
Ծնվել էփետրվարի 27, 1936(1936-02-27)[1] (88 տարեկան)
Վոլգոգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունմաթեմատիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտ և Երևանի պետական համալսարան[1]
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1957)[1] և ՌԳԱ Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտ[1]
Կոչումպրոֆեսոր և ակադեմիկոս
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր[1] (1977)
Եղել է գիտական ղեկավարRuben G. Airapetyan?[2], Arnak Poghosyan?[2], Armen G. Kamalyan?[2], Rafayel H. Barkhudaryan?[2], Karen Sahakyan?[2], Gurgen Aleksandryan?[2], Ashot Galumyan?[2], Mher Agalovyan?[2], Karapet Darbinyan?[2], Marine Mkhitaryan?[2], Hasmik Gharibyan?[2], Hasmik Grigoryan?[2], Shushanik Bagdasaryan?[2], Gamal Attia?[2], Artik Papoyan?[2], Levon Agababyan?[2], Feliks Mamikonyan?[2], Artur Lalayan?[2], Akhmed Abdalla?[2], Varujan A. Ohanyan?[2], Arman H. Gasparyan?[2] և Taron V. Sargsyan?[2]
Հայտնի աշակերտներArtur Hovhannisyan?[2] և Gro Hovhannisyan?[2]

Կենսագրություն խմբագրել

1957 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1957-1970 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտում, 1958-1970 թթ՝ ԵՊՀ դասախոս, 1965-1979 թթ.՝ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ, 1979 թվականից՝ ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի դիֆերենցիալ հավասարումների և ֆունկցիոնալ անալիզի բաժնի վարիչ[4]։

Գործունեություն խմբագրել

Ներսիսյանի աշխատանքները վերաբերում են ինտեգրա-դիֆերենցիալ (նաև՝ ուշացող արգումենտով) հավասարումների համար եզրային խնդիրներից ծնված բիօրթոգոնալ վերլուծությունների հետազոտմանը, ինտեգրալ հավասարումների և մասնական ածանցյալներով դիֆերենցիալ հավասարումների ընդհանուր տեսության հարցերին։ Տվել է Վոլտերայի երկրորդ սեռի հավասարման գաղափարի ընդհանրացումը։ Իրական բնութագրիչներով թույլ հիպերբոլական հավասարումների համար Կոշիի խնդրի հետազոտության ասպարեզում Ներսիսյանն ստացել է կարևոր արդյունքներ[5]։

Աշխատություններ խմբագրել

  • Արտաշես Լիպարիտի Շահինյան, Երևան, 2003, 50 էջ
  • Մաթեմատիկայի ձեռնարկ, Երևան, 1973, 344 էջ[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 256—257.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 Mathematics Genealogy Project — 1997.
  3. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 26-ին.
  4. «ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի տնօրեններ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 12-ին.
  5. «Institute of Mathematics-Anry Nersesyan». math.sci.am. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 12-ին.
  6. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Հանրի Ներսիսյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 26-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 256