Հանրային կառավարում, պետական կառույցների և նրանց պաշտոնատար անձանց գործունեությունն է` ուղղված հասարակության շահերին և կառավարման ամրապնդմանը։

Հանրային կառավարման գործունեությունն ավանդաբար հակադրվում է մի կողմից քաղաքական գործունեությանը, մյուս կողմից` քաղաքական կուրսի ձևավորման գործունեությանը։ բաժանվում է երկու տեսակի՝ քաղաքական գործունեության և քաղաքականության ձևավորման։

Հանրային կառավարման սկզբունքների ձևավորման հիմնական մոտեցումներ խմբագրել

Հանրային կառավարման տեսության մեջ կա երեք հիմնական մոտեցում` ուղղված պետական կառավարման հիմնական սկզբունքների ձևավորմանը։ Դրանք են.

  • իրավական մոտեցում
  • քաղաքական մոտեցում
  • կառավարչական մոտեցում

Համաձայն իրավական մոտեցման` հանրային կառավարաման հիմնական արժեքները օրենքի գերակայությունն ու քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն են[1]։ Հանրային ծառայողը ենթակա է ոչ այնքան իր ղեկավարությանը, որքան իրավական պետության պահանջներին ու Սահմանադրությանը[2]։

Համաձայն քաղաքական մոտեցման` հանրային կառավարման առանցքային խնդիրը ժողովրդի կամքի արտահայտման լավագույն մարմնավորումն է։ Հանրային ծառայողը պետք է քաղաքականապես պատասխանատու լինի և քաղաքացիների ընթացիկ շահերը ընկալող։ Դրա համար հաճախ պահանջվում է «ներկայացուցչական բյուրոկրատիա» կոնցեպցիայի իրականացում, որի շրջանակներում գործադիր իշխանության մարմինները պետք է լինեն հասարակության սոցիալական մոդել։ Ենթադրվում է, որ այս իրավիճակում թեթևանում են գերատեսչությունների կողմից առկա հանրային շահերի հաշվառումը, նվազում է առանձին խմբերի նկատմամբ խտրականությունը։

Համաձայն կառավարչական մոտեցման` հանրային կառավարման հիմնական արժեքները պետք է լինեն արդյունավետությունը, խնայողությունը և սոցիալական պատասխանատվությունը։ Այս ամենի հիմնական խնդիրն է ինչպես հասնել անհրաժեշտ արդյունքին` նվազագույն ծախսերով։ Տվյալ մոտեցման բնորոշ գիծը «հանրային մենեջմենթ» (public management) հասկացության օգտագործումն է որպես «հանրային կառավարման» հոմանիշ։

Հանրային կառավարման նորարարական մոտեցումներից մեկը ձևակերպել է լեհ քաղաքագետ Պշեչը` Համաշխարհային քաղաքագիտական նստաշրջանում (2001թ.): Ըստ այս մոտեցման` հանրային կառավարումը պետք է հասարակության համար հարմարավետ լինի և չխախտի համակարգային կազմակերպությունների օրենքները, ինչը շատ կարևոր է արտաքին քաղաքական կայունության համար։

Այս երեք մոտեցումների ընդհանուր խնդիրն է հանրային ծառայողների գործողությունների համաձայնեցումը նախապես ձևավորված սկզբունքներին`

  • օրենքի գերակայության սկզբունք
  • ժողովրդի կամքին հետևելու սկզբունք
  • անհրաժեշտ սոցիալ-տնտեսական արդյունքների ստացման սկզբունք

Նշված խնդիրների լուծումից է ձևավորվում հանրային կառավարման որակը։

Հիմնական կառավարչական որոշումներ խմբագրել

Հանրային կառավարման ուսումնասիրությունը հնարավոր է իրականացնել հետևյալ դասակարգմամբ.

  • Որոշումներ, որոնք ձևավորված են որպես նորմատիվային իրավական ակտեր (Սահմանադրություն, օրենքներ և այլն)։
  • Որոշումներ, որոնք ձևավորված են որպես ոչ նորմատիվային իրավական ակտեր, գործողություններ (կամ անգործություն), որոնք ընդունվել են նորմատիվ իրավական ակտին համապատասխանաբար։
  • Որոշումներ, որոնք ձևավորված են որպես ոչ նորմատիվային իրավական ակտեր, որոնց իրականացման համար ընդունվում են առաջին տեսակի որոշումները։

Կախված ազդեցության աստիճանից` գործողությունների ամենալայն մասշտաբներ և կարևորություն ունեն առաջին տեսաի հանրային կառավարչական որոշումները։ Այդ ներգործությունը կարող է լինել կործանիչ (երբ օրենսդրությունում առկա են ապակայունացնող գործոններ կամ օրենսդրական անկատարություն) կամ ստեղծարար։ Ժամանակակից պետության տնտեսության սնանկացումը կապված է հանրային կառավարման որոշումների ընդունման ցածր որակի, իսկ վերածնունդը` դրանց բարձր որակի հետ։ Դասակարգման այս հիմքով 2012 թվականին մշակվել է Հանրային կառավարման համակարգի կոնցեպցիան, որը արմատապես տարբերվում է այսօր աշխարհում գործող համակարգից։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Алексеева С. И. Основные этапы развития аппарата государственного управления в России // С. И. Алексеева, О. В. Егоренкова, Т. Н. Захарова. Политическая история России: Учебное пособие. Ч. 1. IX — начало XX вв. СПб., 2005. С. 182—281.
  • Гринин Л. Е. Зависимость между размерами общества и эволюционным типом политики // История и математика: Анализ и моделирование социально-исторических процессов / Ред. Андрей Коротаев А. В., Малков С. Ю., Гринин Л. Е. М.: КомКнига/УРСС. С.263-303. ISBN 978-5-484-01009-7
  • Сулакшин С. С., Новиков Д. Б., Гаганов А. А., Хвыля-Олинтер Н. А. Проблемная повестка современной России. Центр научной политической мысли и идеологии. -М.: Наука и политика. −2015. −184 с.[3]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Random House Unabridged Dictionary». Dictionary.infoplease.com. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 23-ին.
  2. UN Economic and Social Council. Committee of Experts on Public Administration. Definition of basic concepts and terminologies in governance and public administration. 2006
  3. «Проблемная повестка современной России». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 24-ին.