Հանս Քրիստիան Գրամ (Hans Christian Joachim Gram, սեպտեմբերի 13, 1853(1853-09-13)[1][2][3], Կոպենհագեն, Դանիա[4] - նոյեմբերի 14, 1938(1938-11-14)[1][2][3], Կոպենհագեն, Դանիա), դանիացի բակտերիոլոգ։ Լուիսի Քրիստինա Ռոլանսի և Ֆրեդերիկ Տերկել Ջուլիուս Գրամի որդին (վերջինս իրավագիտության պրոֆեսոր էր)։

Հանս Քրիստիան Գրամ
Hans Christian Gram
Ծնվել էսեպտեմբերի 13, 1853(1853-09-13)[1][2][3]
Կոպենհագեն, Դանիա[4]
Մահացել էնոյեմբերի 14, 1938(1938-11-14)[1][2][3] (85 տարեկան)
Կոպենհագեն, Դանիա
ԳերեզմանԱսիստենս գերեզմանատուն
Քաղաքացիություն Դանիա
Մասնագիտությունմանրէաբան, համալսարանի դասախոս, դեղաբան և բուսաբան
Հաստատություն(ներ)Կոպենհագենի համալսարան
Գործունեության ոլորտբժշկություն
Պաշտոն(ներ)պրոֆեսոր
Ալմա մատերԿոպենհագենի համալսարան և Metropolitanskolen? (1871)
Գիտական աստիճանդոկտորի աստիճան (1883)
Տիրապետում է լեզուներինդանիերեն
Գիտական ղեկավարՅապետուս Ստենստրուպ
Պարգևներ
Երեխա(ներ)Kai Gram? և H. C. Gram?
ՀայրF.T.J. Gram?
 Hans Christian Gram Վիքիպահեստում

Սկզբնական շրջանում ուսումնասիրել է բուսաբանություն՝ Կոպենհագենի համալսարանում, իսկ հետագայում ընդունվել է բժշկական համալսարան։ Արդեն 1884 թվականից սկսած աշխատել է Բեռլինում, որտեղ էլ մշակել մեթոդ, որով տարբերակումներ մտցվեցին բակտերիայի երկու տարբեր տեսակների միջև։ Այդ մեթոդը կոչվեց ՝ Գրամի գունավորման մեթոդը, որը մինչ օրս մնում է բժշկական մանրէաբանության հիմնական կարգերից։

Գրամի մեթոդ խմբագրել

Այն աշխատանքը, որը Գրամին հռչակ բերեց կապված էր բակտերիայի գունավորման, ներկման մեթոդի հետ։ Մեթոդը կարևոր դեր էր կատարում բակտերիաների դասակարգման համար։ Իր աշխատության մասին Գրամն ասել է, որ գիտակցում է, թե իր հրատարակած աշխատությունը իր ապրած ժամանակների համար թերի է և շատ լրացումերի կարիք ունի, սակայն հուսով է, որ այն այլ հետազոտողների ձեռքերում կվերածվի ինչ-որ օգտակար բանի։

Գրամի մեթոդի պատրաստման համար օգտագործվել է մանուշակագույն բյուրեղապակի և սաֆրանինի որոշակի քանակություն։

Բակտերիան գունափոխվելիս, եթե վերածվում է մանուշակագույնի՝ Գրամի գունափոխիչը կոչվում է «Գրամ դրական», իսկ, երբ գունափոխվում է կարմրի՝ «Գրամ բացասական»։ Գրամի սկզբնական աշխատանքները կապված էին մարդկային կարմիր արյան հետ։ Նա առաջինն էր, ով հասկացավ, որ մակրոցիտները բնորոշվում են վնասակար անաեմիա հիվանդությամբ կամ Ադդիսոնի հիվանդությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Dansk Biografisk Lexikon (դան.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #11755328X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.