Հանս Ռայխենբախ (սեպտեմբերի 26, 1891(1891-09-26)[1][2][3][…], Համբուրգ, Գերմանական կայսրություն[4] - ապրիլի 9, 1953(1953-04-09)[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), գերմանացի փիլիսոփա և տրամաբան։ 1926-1933 թվականներին՝ Բեռլինի համալսարանի պրոֆեսոր, 1933 թվականին, ֆաշիզմի իշխանության գլուխ անցնելուց հետո, վտարանդվել է, 1933-1938 թվականներին՝ Ստամբուլի, 1938-1953 թվականներին՝ Կալիֆոռնիայի համալսարանների պրոֆեսոր։ 20-ական թվականներին Հանս Ռայխենբախ մասնակցել է նեոպոզիաիվիզմի օջախներից մեկի՝ Բեռլինի գիտական փիլիսոփայության ընկերության հիմնադրմանը, նրա «Erkenntniss» պարբերական հանդեսի ստեղծմանը։ Լինելով ֆիզիկայի փիլ. հարցերի գիտակ՝ Հանս Ռայխենբախ ներկայացնում էր նեոպոզիտիվիզմի ֆիզիկալիստական թևը, որը «դիտարկվող ֆիզիկական օբյեկտների լեզուն» համարում էր առավել հարմարված գիտական օբյեկտիվ նկարագրության համար։ Հանս Ռայխենբախ քննադատել է ռացիոնալիզմը, նկատի ունենալով այն ուսմունքները, որոնք հավատում են օբյեկտիվ խստիվ պատճառականությանը և, համապատասխանաբար, ճշմարտության հասնելու բանականության կարողությանը։ Մինչդեռ, ըստ Հանս Ռայխենբախի, բնության օրինաչափությանը և ճանաչողությանն առավել համապատասխանում է հավանականային տրամաբանությունը, որը նա մշակել է որպես մաթեմատիկական հավանականությունների տեսության ձևական աքսիոմատիկայի տրամաբանական մեկնաբանություն։ Նույն հիմքով Հանս Ռայխենբախ մշակել է բազմարժեք տրամաբանության համակարգ՝ հարմարեցված քվանտային մեխանիկայի տեսության շարադրման կարիքներին։ Հանս Ռայխենբախ զբաղվել է նաև գիտության օրենքների (նոմոլոգիական ասույթների) տրամաբանական վերլուծությամբ։

Հանս Ռայխենբախ
Hans Reichenbach
Ծնվել էսեպտեմբերի 26, 1891(1891-09-26)[1][2][3][…] Համբուրգ, Գերմանական կայսրություն[4]
Մահացել էապրիլի 9, 1953(1953-04-09)[1][2][3][…] (61 տարեկան) Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
ԳերեզմանWoodlawn Memorial Cemetery[5]
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունփիլիսոփա, ֆիզիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)HU Berlin, Շտուտգարտի բարձրագույն տեխնիկական դպրոց, Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և Ստամբուլի համալսարան
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերՇտուտգարտի բարձրագույն տեխնիկական դպրոց (1911)[2] և Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարան (1915)[2]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[6], գերմաներեն[1] և լեհերեն[6]
Գիտական ղեկավարՄաքս Նյոթեր և Paul Hensel?[7]
Եղել է գիտական ղեկավարՀիլարի Ուայթհոլ Փաթնամ[7], Carl Gustav Hempel?[7], Wesley C. Salmon?[7], Norman M. Martin?[7] և Melvin Earl Maron?[7]
Ամուսին(ներ)Maria Reichenbach? և Elizabeth Lingener Meyer Reichenbach?
ՀայրBruno Reichenbach?
 Hans Reichenbach (philosopher) Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։