Հանս Մագնուս Էնցենսբերգեր

Հանս Մագնուս Էնցենսբերգեր (գերմ.՝ Hans Magnus Enzensberger, նոյեմբերի 11, 1929(1929-11-11)[1][2][3][…], Կաուֆբոյրեն, Բավարիա, Վայմարյան Հանրապետություն[1] - նոյեմբերի 24, 2022(2022-11-24)[4], Մյունխեն, Գերմանիա[5]), գերմանացի բանաստեղծ, գրող, մանկագիր, դրամատուրգ, էսսեիստ, թարգմանիչ, հրատարակիչ և ձախ հասարակական գործիչ։

Հանս Մագնուս Էնցենսբերգեր
գերմ.՝ Hans Magnus Enzensberger
Ծնվել էնոյեմբերի 11, 1929(1929-11-11)[1][2][3][…]
ԾննդավայրԿաուֆբոյրեն, Բավարիա, Վայմարյան Հանրապետություն[1]
Վախճանվել էնոյեմբերի 24, 2022(2022-11-24)[4] (93 տարեկան)
Վախճանի վայրՄյունխեն, Գերմանիա[5]
Գրական անունLinda Quilt, Elisabeth Ambras, Serenus M. Brezengang, Andreas Thalmayr, Giorgio Pellizzi, Benedikt Pfaff և Trevisa Buddensiek
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, թարգմանիչ, լրագրող, լրագրող, մանկագիր, դրամատուրգ և խմբագիր
Քաղաքացիություն Գերմանիա[1]
ԿրթությունՖրայբուրգի համալսարան, Համբուրգի համալսարան և Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարան
Ժանրերէսսե, արձակ և պոեզիա
Ուշագրավ աշխատանքներThe Number Devil?[6], The sinking of the Titanic? և The Short Summer of Anarchy?
Պարգևներ
ԱմուսինDagrun Enzensberger?[7], Մարիա Ալիգեր-Էնցենսբերգեր[8] և Katharina Enzensberger?[7]
ԶավակներTheresia Enzensberger?[7] և Tanaquil Enzensberger?[7]
Изображение автографа
 Hans Magnus Enzensberger Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Հանս Էնցենսբերգերը ծնվել է 1929 թվականին Բավարիայի փոքրիկ Կաուֆբյուրեն քաղաքում՝ փոստային աշխատողի ընտանիքում։ Մանկությունն անցել է Նյուրնբերգում։

Երրորդ ռեյխի պաշտոնյաների շատ երեխաների նման, նա նույնպես միացել է Հիտլերյան երիտասարդությանը։ 1949 թվականից ուսանել է գրականություն, լեզուներ և փիլիսոփայություն Էրլանգենի, Ֆրայբուրգի, Համբուրգի և Փարիզի համալսարաններում։ 1955 թվականին ստացել է դոկտորի կոչում Կլեմենս Բրենտանոյի պոեզիայի վերաբերյալ դիսերտացիայի համար։ Աշխատել է Շտուտգարտի «Հարավային գերմանական ռադիո»-ում (մինչև 1957 թվականը) և «Զուրկամպ» հրատարակչությունում որպես խմբագիր։ Բանաստեղծությունների առաջին ժողովածուն լույս է տեսել 1957 թվականին։

Էնցենսբերգերը մասնակցել է գրական «47 խմբին» մի քանի հանդիպումների, որոնցում ընդգրկված էին Գ. Բյոլը, Գ. Գրասը, Պ. Հանդկեն, Պ. Ցելանը, Ա. Շմիդտը և այլք։ 60-ականներին նա մասնակցել է ուսանողական շարժմանը ՝ աջակցելով ձախերի շրջանում տարածված գաղափարին ՝ պատերազմական հանցագործություններում գերմանացի ժողովրդի անմեղության մասին։ 1965–1975 թվականներին եղել է «Kursbuch» ամսագրի խմբագիր։ 1985–2004-ական թվականներին Հանս Էնցենսբերգերը «Die Andere Bibliothek» («Մեկ այլ գրադարան»), գրքերի շարքի խմբագիրն էր, որը հրատարակվել է Ֆրանկֆուրտում, և ներկայումս պարունակում է մինչև 250 անվանում։ 1980 թվականին Հանս Էնցենսբերգերը չիլիացի գրող Գաստոն Սալվատորի հետ համատեղ հիմնել են «TransAtlantik» ամսական ալմանախը։ Ճանապարհորդել է ԽՍՀՄ տարածքով մեկ։

Հանս Էնցենսբերգերի աշխատանքները թարգմանվել են ավելի քան 40 լեզուներով[9]։

1968-1969 թվականներին նա ամուսնացած էր գրող Ալեքսանդր Ֆադեևի և բանաստեղծուհի Մարգարիտա Ալիգերի դստեր ՝ Մարիա Ալիգերի (1943-1991) հետ։

Մրցանակներ խմբագրել

  • Գեորգ Բուխների անվան մրցանակ, 1963
  • Հենրիխ Բյոլի անվան մրցանակ
  • Հենրիխ Հայնեի անվան մրցանակ
  • Ռեմարկի անվան Խաղաղության մրցանակ
  • Աստուրիայի արքայադստեր մրցանակ
  • Գրիֆինի մրցանակ (Կանադա)
  • Սոննինգի մրցանակ (Դանիա), 2010

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://web.archive.org/web/20171006134756/http://jeugdliteratuur.org/auteurs/hans-magnus-enzensberger
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 Hans Magnus Enzensberger ist tot (գերմ.)
  5. 5,0 5,1 5,2 https://www.spiegel.de/kultur/literatur/hans-magnus-enzensberger-ist-tot-a-daa5c5ec-3b26-47a1-ad68-133c3d4761b5
  6. 物理学専攻教授 協. 橋. 京. 科学名著図鑑 (яп.): 一生ものの教養が身につく厳選の名作142冊ニュートン, 2022. — ISBN 978-4-315-52556-4
  7. 7,0 7,1 7,2 7,3 https://www.dw.com/de/hans-magnus-enzensberger-nachruf/a-63883054
  8. https://magazin.spiegel.de/EpubDelivery/spiegel/pdf/129568383
  9. «Griffin Poetry Prize Lifetime Recognition Award profile». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանս Մագնուս Էնցենսբերգեր» հոդվածին։