Հանս-Վիլհելմ Շթեյնֆելդ (նորվ.՝ Hans-Wilhelm Steinfeld, մարտի 29, 1951(1951-03-29), Բերգեն, Նորվեգիա), նորվեգացի լրագրող, պատմաբան, գրող և ռադիոհաղորդավար։ Նա աշխատել է Նորվեգական հեռարձակողների միությունում (NRK) և մասնագիտացել է Ռուսաստանում։ Շթեյնֆելդը 1980—1984, 1988—1994, 2000—2003 թվականներին և կրկին 2010 թվականից աշխատել է որպես NRK թղթակից Մոսկվայում։ Աչքի է ընկել և ճանաչվել միջազգային կարգի լրագրող, հատկապես հայտնի է դարձել Մ. Ս. Գորբաչովի, Բ. Ն. Ելցինի և Ն. Ի. Ռիժկովի հետ հարցազրույցների շնորհիվ, որոնք վերցրել է 1991-1994 թվականների ընթացքում[1]։ Հանս-Վիլհելմ Շթեյնֆելդի գործունեությունը որպես պատմաբան կապված է լայն առումով հրեատեցություն թեմայի հետ, զբաղվել է նաև ֆաշիզմի մարգինալացման քննարկման պատմությամբ։ Ստացել է լիտվական Հունվարի 13-ին հիշատակի մեդալ իր լրագրողական գործունեության համար՝ կապված 1991 թվականի Վիլնյուսի դեպքերի հետ։

Հանս-Վիլհելմ Շթեյնֆելդ
Դիմանկար
Ծնվել էմարտի 29, 1951(1951-03-29) (73 տարեկան)
ԾննդավայրԲերգեն, Նորվեգիա
Քաղաքացիություն Նորվեգիա
ԿրթությունԲերգենի համալսարան
Մասնագիտությունլրագրող, պատմաբան և գրող
Պարգևներ և
մրցանակներ
 Hans-Wilhelm Steinfeld Վիքիպահեստում

Կրթություն խմբագրել

1970 թվականին Բերգենի մայր տաճարի դպրոցն ավարտելուց հետո շարունակել է կրթությունը Բերգենի համալսարանում պատմության մասնագիտությամբ՝ զուգահեռ սովորելով նաև ռուսերեն և հասարակագիտություն։ 1977 թվականին ավարտելուց հետո ստացել է փիլիսոփայության թեկնածուի (candidatus philologiæ) աստիճան։ Սովորել է նաև Օքսֆորդում, Մոսկվայում և Հյուսիսային Կովկասում, որտեղ էլ ծանոթացել է Միխայիլ Գորբաչովի հետ[1]։

Գործունեություն խմբագրել

1976 թվականից Շթեյնֆելդն աշխատել է երեկոյան նորությունների «NRK Dagsrevyen» հաղորդման մեջ, 1980 թվականին առաջին անգամ ուղարկվել է Մոսկվա որպես թղթակից, որտեղ մնացել է մինչև 1984 թվականը։ Հաջորդ չորս տարիների ընթացքում «Dagsrevyen»-ի համար աշխատել է որպես արտասահմանյան թղթակից՝ մասնագիտացված Արևելյան Եվրոպայի առումով։ 1988—1994 թվականներին Շթեյնֆելդը կրկին աշխատել է Մոսկվայում, հատկապես հայտնի դառնալով օգոստոսյան խռովարարության ժամանակ Ելցինի հետ հարցազրույցի[1] և 1991 թվականի հունվարին Լիտվայում կատարված դեպքերի լուսաբանման շնորհիվ, որոնց անմիջական ականատեսն էր եղել ինքը։

1994-1999 թվականներին Շթեյնֆելդն աշխատել է հաղորդավար, համախմբագիր, նորությունների խմբագրի օգնական և ապա NRK-ի նորությունների խմբագիր՝ այդ թվում գլխավորելով նորությունների «NRK Dagsrevyen» հաղորդումը։ 1999 թվականին Կոսովոյի պատերազմի հետ կապված՝ որոշ ժամանակ գտնվել է Բալկաններում։ Երրորդ անգամ Մոսկվայում լինելուց հետո (2000—2003 թվականներ) նա սկսել է աշխատել NRK ռադիոյում, նաև վարել է ամենշաբաթյա «Dagsnytt Atten» նորությունների հաղորդումը՝ երբեմն հանդես գալով նաև որպես լրահողորդ։ 2004 թվականի դեկտեմբերին իր ռեպորտաժում նկարագրել է, թե ինչպես է իր ընտանիքի հետ Թաիլանդում փրկվել ցունամիից, երբ հանգստանում էին այնտեղ։

2005 թվականի հունվարին «Aftenposten» նորվեգական թերթում Շթեյնֆելդը հրատարակեց «Հրեատեցություն՝ լեհական պատմության մութ հետքը» վերնագրով հոդված[2]։ Դա պատասխան էր Նորվեգիայում Լեհաստանի դեսպանի բողոքագրին, որը հրատարակվել էր նույն թերթում մի քանի օր ավելի վաղ։ Պատասխան հոդվածում, որը նա հետագայում ընդլայնեց և հավելեց աղբյուրներով, լրագրողը գրել է Լվովում «լեհական ֆաշիստների» գործունեության և Յուզեֆ Պիլսուդսկու մասին՝ որպես «ֆաշիստական բռնակալի և հրեատյացի»։ Հոդվածը ոչ միանշանակ արձագանք ունեցավ, իսկ հեղինակը վիրավորանքների արժանացավ ոչ միայն Լեհաստանում, այլև հենց Նորվեգիայում։

2010 թվականի ամռանը Շթեյնֆելդը որպես թղթակից կրկին ուղարկվեց Մոսկվա։

Անձնական կյանք խմբագրել

Ծնվել է մենեջեր Գերման Շթեյնֆելդի (ծնված 1921 թվականին) և գրասենյակային աշխատող Օգոտ Յոհանե Հոլանի (ծնված 1921 թվականին) ընտանիքում։ 1986 թվականին սեպտեմբերի 1-ին ամուսնացել է Յուլիա Ֆերկիսի (ծնված 1963 թվականին) հետ։ Հայտնի բերգենյան փաստաբան Դագ Շթեյնֆելդի եղբայրն է։

Մրցանակներ խմբագրել

  • «Skandinaviska Journalistpriset» (1989)
  • «Narvesenprisen» (1990)
  • «Cappelenprisen» (1990)
  • Հունվարի 13-ին հիշատակի մեդալ (1992)

Աշխատություններ խմբագրել

  • Bakgrunnen og forutsetningene for kollektiviseringen av det nordkaukasiske kornområdet i Sovjetunionen 1927—1930 (1976)
  • Arven etter Bresjnev (1982)
  • Istid i Moskva (1984)
  • Tøvær i øst (1986)
  • Le, Kamerat (1987)
  • Nærbilder fra et politisk jordskjelv (1990)
  • Tilbake til Europa (1991)
  • Fremover mot fortiden (1993)
  • Fedrenes arv (1996) — роман
  • Solsikker på Balkan (1999)
  • Frihetens bitre tiår (2001)
  • Hatet i Europa (2009)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Светлана Рейтер. — Иностранные журналисты рассказывают о том, как им живется и работается в нашей стране (18 апреля 2012). «Правила жизни в России». «Журнал Esquire». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 20-ին.
  2. Հոդվածի տեքստ

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանս-Վիլհելմ Շթեյնֆելդ» հոդվածին։