Հանսկեն (հոլ.՝ Hansken, 1630, Շրի Լանկանոյեմբերի 9, 1655, Ֆլորենցիա, Իտալիա), իգական սեռի ասիական փիղ, որը 17-րդ դարում հայտնիություն էր վայելում ամբողջ Եվրոպայում։

Հանսկեն
«Հանսկեն», նկարի հեղինակ՝ Ռեմբրանդ վան Ռեյն
Անվան բնօրինակհոլ.՝ Hansken
Տեսակփիղ
Սեռէգ
Ծնվել է1630 թվական
ԾննդավայրՑեյլոնի կղզի
Սատկել էնոյեմբերի 9, 1655(1655-11-09)
ԵրկիրՆիդերլանդներ Նիդերլանդներ
Ակտիվ տարիներ17-րդ դար
 Hansken Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Պետություններ, որտեղ Հանսկենը եղել է

Հանսկեն էգ փիղը ծնվել է 1630 թվականին Մեծ Բրիտանիայի գաղութ հանդիսացող Ցեյլոնի կղզում։ Չափահաս տարիքում շրջագայել է բազմաթիվ երկրներով՝ ցուցադրելով կրկեսային հնարքներ։ Նրա նկարել են հոլանդացի նկարիչ Ռեմբրանդ վան Ռեյնը և իտալացի Ստեֆանո դելլա Բելլան։

1637 թվականին փիղը տեղափոխվել է Նիդերլանդներ (Հոլանդիա)։ Նրա անունը՝ Հանսկեն, հոլանդերեն «փիղ» կրճատ բառի (հոլ.՝ Aana) ընդարձակ ձևն է։

Առաջին անգամ հոլանդացի նշանավոր նկարիչ Ռեմբրանդի և Հանսկենի միջև հանդիպումը տեղի է ունեցել 1637 թվականին՝ Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում։ Այդ ժամանակ նա պատկերել է Հանսկենին կավճի ուրվագծերի միջոցով։

Հանսկենը այցելել է բազմաթիվ տոնավաճառներ Հոլանդիայում և Գերմանիայում։ 1638 թվականին հա հայտնվել է Համբուրգում, 1640 թվականին՝ Բրեմենում, 1641 թվականին Հոլանդիայի նավահանգիստ Ռոտերդամում, իսկ 1646-1647 թվականներին՝ Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում։

Հավանաբար՝ 1649-1951 թվականներին նա եղել է նաև Լայպցիգում։

17-րդ դարում առաջ է քաշվել այն կարծիքը, որ այս փիղը ունի բավականին զարգացած մտավոր կարողություններ։ Պլինիոս Ավագը կարծում էր, որ փիղը կարող էր հասկանալ մարդկային խոսքը, կատարել հրամաններ և ունենալ խիղճ։ Բացի այդ, այս հեղինակը նաև գրել է, որ Հանսկենը կարող է սովորել գրել բառեր՝ օգտագործելով հունարեն այբուբենը։

Հանսկենը չի կարողացել արդարացնել գրելու վերաբերյալ ակնկալիքները, սակայն նա կարողանում էր թափահարել դրոշ, կրակել, թմբուկ նվագել, հագնել գլխարկ, կանգել առջևի ոտքերի վրա և գետնից վերցնել մետաղադրամներ։

1651 թվականին Հանսկեն փիղը եղել է Ցյուրիխում (Շվեյցարիա), Զոլոտուրնեում, Բրեգենցեում, Սանկտ Գալլենում, ինչպես նաև Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։

Սատկել է 1955 թվականի նոյեմբերի 9-ին Ֆլորենցիայում։

Պատկերասրահ խմբագրել

 
 
 

Աղբյուրներ խմբագրել

  • Stephan Oettermann: Die Schaulust am Elefanten. Eine Elephantographia Curiosa. Syndikat, Frankfurt am Main 1982. S. 44ff; S. 124—129 ISBN 3-8108-0203-4 (գերմ.)
  • Michiel Roscam Abbing: Rembrandt’s Elephant. The story of Hansken. Leporello Uitgevers, Amsterdam 2006. ISBN 978-90-808745-6-5