Հանջա (հանգըլ՝ 한자, հանջա՝ 漢字, [hɐːn.t͈͡ɕɐ]), չինական հիերոգլիֆ, որն օգտագործվում է կորեական գրավոր համատեքստում։ Սա չինական հանցզի բառի կորեական ընթերցումն է[1]։

Հանջա
한자 / 漢字
Հանջա բառը հանգըլով (ներքևում) և հանջայով (վերևում)
Տեսակգիր
Ենթադասկորեերեն և demotic Chinese characters?
ԵրկրներՀարավային Կորեա Հարավային Կորեա
Գրերի համակարգբառագիր
 Korean Hanja Վիքիպահեստում
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Օգտագործում խմբագրել

Հանջան օգտագործվում է միայն չինական ծագման բառերը (որոնք կազմում է կորեերենի բառապաշարի մոտավորապես կեսը) գրելու համար։ Հանջայի օգտագործումը կամընտրական է․ ցանկացած բառ կարելի է գրել և՛ հանգըլով, և՛ հանջայով (հատկանշական է, որ հանջայից հանգըլ, և հակառակ փոխելու դեպքում գրի երկարությունը չի փոխվում)։

Սակայն, քանի որ հանջայում բավական շատ են նույնահունչ բառերը (նույն հնչողությունն ունեցող բառեր, որոնք գրվում են տարբեր հիերոգլիֆներով), հանջան հանգըլով փոխարինելու դեպքում իմաստը կարող է ամբողջովին փոխվել։

Հարավային Կորեա խմբագրել

Հարավային Կորեայում հանջան շատ հազվադեպ է օգտագործվում․ հիմնականում գիտական գրականությունում և մամուլում։ Այլ գրականություններում այն գործնականում չի գործածվում, և սովորաբար անորոշություն առաջացնող բառից հետո փակագծերում գրվում է հանգըլի համարժեքը։

Հյուսիսային Կորեա խմբագրել

Հյուսիսային Կորեայում հանջան դուրս է եկել գործածությունից։

Հանջայի համեմատական բնությագիր խմբագրել

Համեմատական բնությագիր
Կորեական

հանջա

Թայվանական

հանջա

Կորեական

հանջա

Թայվանական

հանջա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Coulmas, Florian (1991). The writing systems of the world. Oxford: Wiley-Blackwell. էջ 116. ISBN 978-0-631-18028-9.

Գրականություն խմբագրել