Հաննա Ռյոնբերգ (ապրիլի 16, 1862(1862-04-16)[1][2][3][…], Հյամեէնլիննա, Ռուսական կայսրություն[2] - հոկտեմբերի 9, 1946(1946-10-09)[2][3], Հելսինկի, Ֆինլանդիա), շվեդական ծագմամբ ֆինն նկարչուհի և գրող։

Հաննա Ռյոնբերգ
ֆիններեն՝ Hanna Rönnberg
Ծնվել էապրիլի 16, 1862(1862-04-16)[1][2][3][…]
ԾննդավայրՀյամեէնլիննա, Ռուսական կայսրություն[2]
Վախճանվել էհոկտեմբերի 9, 1946(1946-10-09)[2][3] (84 տարեկան)
Մահվան վայրՀելսինկի, Ֆինլանդիա
Քաղաքացիություն Ֆինլանդիա
ԿրթությունԿոլարոսսիի ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի
Պարգևներ
 Hanna Rönnberg Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Հաննա Ռյոնբերգը ծնվել է 1862 թվականին Հյամեենլինայում` Յոհան Ռյոնբերգի և Էվելին Սոֆի Սթենվալի ընտանիքում։ 1875-1881 թվականներին սովորել է Ֆինլանդիայի գեղարվեստական հասարակության Նկարչական դպրոցում (այժմ` Գեղարվեստի ակադեմիա), այնուհետև` 1881-1885 թվականներին՝ Ստոկհոլմում գտնվող Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայում։ Ավելի ուշ մասնակցել է Փարիզի Ժյուլիանի (1887-1889) և Կոլարոսի ակադեմիաների դասընթացներին։

 
«Մայրը և երեխան»
 
«Աշխատանքի ժամանակ»

1886 թվականից ամեն տարի հաճախել է Վիկտոր Վեսթերհոլմի հիմնադրած Էննինգեբյու նկարիչների հայրենակցություն։ 1888 թվականին Էդվարդ Ուեսթմանը նրան հրավիրել է Դանիա, որտեղ նրանք հանդիպել են Կոպենհագենում։ Նրանք այցելել են Սկագենի նկարիչների դանիական հայրենակցություն։ Նախատեսել էին ամուսնանալ, բայց դա այդպես էլ տեղի չի ունեցել։ Մոտավորապես 1890 թվականին նրա որոշ գեղանկարներ՝ պլեների ժամանակ ստեղծած՝ ֆրանսիական ռեալիզմի կտավներից ոգեշնչված, ցուցահանդեսներում հասել են հաջողության։

1932 թվականին կազմակերպել է իր նկարների անհատական ցուցահանդեսը։

Նրա ստեղծագործության մեջ նկատելի է իմպրեսիոնիզմի ազդեցությունը։ Գովերգել է հայրենի սկանդինավյան բնության գեղեցկությունն ու վեհությունը։

Հետաքրքրվել է Ալանդյան կղզիների բնակիչների կյանքով, որն արտացոլվել է նրա գեղարվեստական և գիտահանրամատչելի ստեղծագործություններում։ Իր ընկերուհու` նկարիչ Իդա Գիսիկո-Շփերկի հետ, աշխատել է Ալանդյան կղզիներում գտնվող Շվեդիայի արվեստի հայրենակցությունում` Önningebykolonin:

1890-ական թվականների սկզբից Ռյոնբերգն ավելի շատ ժամանակ է հատկացրել գրական ստեղծագործությանը, հրատարակել է պատմվածքների ժողովածուներ, այդ թվում՝ «Från Ålands skär: sägner och historier» (1899) և «Brovaktens historier» (1904), որոնք 1905 թվականին նշանավորվել են Շվեդիայի գրական մրցանակով։ 1938 թվականին հրատարակել է նկարիչների հայրենակցության մասին հուշագրությունները` «Konstnärskolonien på Äland 1886-1914»:

Թաղված է Հելսինկիում գտնվող Քուլոսաարիի գերեզմանատանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Register of the Artists' Association of Finland (фин.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաննա Ռյոնբերգ» հոդվածին։