Հաննա Մարիա Ռեսվոլլ-Հոլմսեն (նորվ.՝ Hanna Maria Resvoll-Holmsen, սեպտեմբերի 11, 1873(1873-09-11)[1], Վոգո, Օպլանդ, Նորվեգիա - մարտի 13, 1943(1943-03-13)[1], Օսլո, Նորվեգիա[2]), նորվեգացի բուսաբան, քրոջ` Թեքլա Ռեսվոլլի հետ նորվեգական կրթության մեջ բնական գիտությունների, բնապահպանության առաջատար կին։

Հաննա Ռեսվոլլ-Հոլմսեն
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 11, 1873(1873-09-11)[1]
ԾննդավայրՎոգո, Օպլանդ, Նորվեգիա
Մահացել էմարտի 13, 1943(1943-03-13)[1] (69 տարեկան)
Մահվան վայրՕսլո, Նորվեգիա[2]
Քաղաքացիություն Նորվեգիա
ԿրթությունՕսլոյի համալսարան
Մասնագիտությունկենսաբան, բուսաբան, բնապահպանագետ, ճանապարհորդ հետազոտող և botanical collector
ԱշխատավայրՕսլոյի համալսարան
ԱմուսինGunnar Holmsen?[2][3]
ԱնդամությունՆորվեգիայի գիտությունների ակադեմիա
ԵրեխաներPer Holmsen?[2]
 Hanna Resvoll-Holmsen Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Հաննա Ռեսվոլլ-Հոլմսենը մանկության ժամանակ խիստ տուժել է հիվանդությունից, ինչի հետևանքով 12 տարեկան հասակում արդեն դպրոցում ստացած կրթությունը դարձել է անկանոն։ 1902 թվականին նա քննություն է հանձնել միջնակարգ դպրոցում` այդ ժամանակ արդեն հետևում ունենալով դժբախտ ամուսնության փորձ։ Ռեսվոլլը բնագիտության պատմություն է ուսումնասիրել Քրիստինիայում` Ֆրեդերիկի թագավորական համալսարանում` 1910 թվականին ավարտելով բուսաբանության բաժանմունքը։ 1921 թվականից եղել է բուսական աշխարհագրության դոցենտ նույն համալսարանում` այդ պաշտոնը վարելով մինչև 1938 թվականին թոշակի անցնելը։

Հաննա Ռեսվոլլ-Հոլմսենը 1907 թվականին օվկիանոսագետ արքայազն Ալբեր I-ի հետ մասնակցել է Սվալբարդի բուսաբանական գիտարշավին։ Հաջորդ տարի նա ուղևորվում է Շպիցբերգեն, որպեսզի լուսանկարներ կատարի (մասամբ` գունավոր լուսանկարներ)։ Այդ լուսանկարները հանդիսանում են Շպիցբերգենի բնության վաղ շրջանի արժեքավոր օրինակներ։ Ռեսվոլլի բուսաբանական հետազոտությունների դիտարկումներն առաջին անգամ հրատարակվել են Մոնակոյում «Շպիցբերգենի բուսաբանությունը» վերնագրով, իսկ ավելի ուշ` 1927 թվականին, նաև նորվեգերենով «Սվալբարդի բուսականությունը» վերնագրով։

Կիրառելով դանիացի բուսաբան Քրիստեն Ռաունկիերի քանակական եղանակները[4] ` Հաննան վերլուծել է նորվեգական ալպյան բուսականությունը` դրանք ամփոփելով «Նորվեգիայի` Սկանդեսից արևելք ընկած լեռնային բուսականությունը» (նորվ.՝ Om Fjeldvegetationen i det Østenfjeldske Norge) աշխատությունում։ Նրան հատկապես հետաքրքրել են մերձալպյան կեչիների անտառները։ Նա հրատարակել է «Հետերոգեն երևույթի նշանակությունն անտառներում» (նորվ.՝ Om betydningen av det uensartede i våre skoger) էսսեն, որում արտահայտված էր լեռնային բնական անտառների պահպանման խնդիրը։ Նա խիստ քննադատության էր ենթարկել այդ անտառների փոխարինումը եղևնիների պլանտացիաներով։ Գրքույկը անտառապանների շրջանում բողոքի տեղիք է տվել։

Երկրաբան Ադոլֆ Հոելի հետ նա առաջիններից մեկն էր, որ պնդում էր Շպիցբերգենում արգելավայրային գոտի առանձնացնելու կարևորությունը։ Նա նորվեգական լեռներում բնության պահպանվող գոտիների ստեղծման ջատագովներից էր։

Ռեսվոլլ-Հոլմսենն առաջին անգամ ամուսնացել է Հանս Դիզեթի հետ (ամուսնալուծվել է 1901 թվականին), ապա 1909 թվականին երկրաբան Գուննար Հոլմսենի հետ (1880-1976), ով իր քրոջ ամուսնու եղբայրն է եղել։

Հեղինակի անվան համառոտագրությունը` Resv.-Holms., նշվում է հեղինակի անուն Բույսերի միջազգային համացանկում (ICN):

Ռեսվոլլ-Հոլմսենի պատվին է անվանվել հրանունկի մի տեսակ (Ranunculus resvoll-holmseniae):

Հատընտիր գիտական գործեր խմբագրել

  • Les observations botaniques de la campagne scientifique de S.A.S. le Prince Albert 1er de Monaco. La misión Isachsen au Spitzberg 1907. Monaco, 1910.
  • Om Fjeldvegetationen i det Østenfjeldske Norge. Arkiv for matematik og naturvidenskap 1920/No. 2.
  • Svalbards Flora - med en del om dens plantevekst i nutid og fortid. 56 pp. 1927.
  • Om betydningen av det uensartede i våre skoger. Tidsskrift for Skogbruk 1932, 40: 270-275.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Norsk biografisk leksikon(նորվ.)Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Hanna Marie Resvoll‐Holmsen: a pioneer in Svalbard
  3. Norsk biografisk leksikon(նորվ.)Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
  4. Shimwell, D.W. (1971) The Description and Classification of Vegetation. Sidgwick & Jackson, London.
  • Obituary by Christophersen, E. in Blyttia 1: 100-102 (1943).
  • Eckblad, F.-E. (1991) Thekla Resvoll og Hanna Resvoll-Holmsen, to glemte? Pionerer i norsk botanikk. Blyttia 49: 3-10.
  • Biography by Bredo Berntsen & Inger Nordal in Norsk biografisk leksikon, Oslo: Kunnskapsforlaget (1999–2005)
  • Berntsen, Bredo (2006) En grønnstrømpe og hennes samtid: Hanna Resvoll-Holmsen: botaniker, Svalbard-forsker, fjellelsker, fotograf og naturvernpioner. 82-8030-008-2

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաննա Ռեսվոլլ-Հոլմսեն» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաննա Ռեսվոլլ-Հոլմսեն» հոդվածին։