Հանգիստ

Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ

Հանգիստ, հանգստի վիճակ կամ աշխատունակությունը վերականգնող գործունեություն։ Ֆիզիոլոգիական իմաստով՝ հատուկ գործունեության վիճակ, երբ օրգանիզմի բջիջներն աշխատանքից ազատ մնալով, վերականգնում են իրենց բնականոն կազմությունը։ Աշխատանքի և հանգստի շրջանների կանոնավոր հաջորդումը նպաստում է մարդու վարքագծի և աշխատանքային գործունեության հիմքում ընկած պայմանական-ռեֆլեկտոր կապերի ամրապնդմանը։ Հատուկ նշանակություն է տրվում ակտիվ հանգստին, աշխատանքի պրոցեսում մեկ մկանախմբի կամ նյարդային կենտրոնի գործունեության փոխադրումն այլ խմբին, արագացնում է հոգնած մկանախմբի կամ նյարդային կենտրոնի աշխատունակության վերականգնումը։ Մտավոր աշխատանքի մի տեսակի փոխարինումը մի այլ տեսակով կամ մտավոր աշխատանքից հետո ֆիզիկական թեթև աշխատանքով զբաղվելը վերացնում են հոգնածության զգացումը և հանդիսանում հանգստի յուրահատուկ ձև։ Հանգստի և աշխատանքի նպատակահարմար ռեժիմների վերամշակումը աշխատանքի հիգիենայի, երեխաների և դեռահասների հիգիենայի, երեխաների և դեռահասների առողջության պահպանման համակարգի կարևորագույն պրոբլեմներն են։ Հանգստի ռեժիմը սահմանելիս պետք է հաշվի առնել տարիքը և մասնագիտությունը։ Աշխատանքի կոնկրետ պայմաններից կախված, հաճախակի և կարճատև ընդմիջումներն ավելի արդյունավետ են, քան հազվադեպ և երկարատև դադարները։ Մտավոր աշխատանքով զբաղված մարդիկ ավելի շատ կարիք ունեն ակտիվ, քան պասսիվ հանգստի։ Հանգստին նպաստում են արտադրական մարմնամարզությունը, օրգանիզմի կոփումը, ֆիզկուլտուրան, սպորտը և տուրիզմը։ Աշխատունակությունը վերականգնող լավագույն միջոց է նաև հանգստյան առողջարաններում և հանգստյան տներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 217