Հանա Հագերովա (հոկտեմբերի 20, 1931(1931-10-20)[2][3][4][…], Բրատիսլավա, Չեխոսլովակիա[5][6] - մարտի 23, 2021(2021-03-23)[8][9][10], Պրահա, Չեխիա[11]), սլովակ երգիչ և դերասանուհ։ Հաճախ անվանվում է Չեխոսլովակիայի շանսոնի թագուհի, նրան ճանաչում են հիմնականում որպես շանսոն երգչուհի։ Հեգերովան ճանաչում է ձեռք բերել հատկապես գերմանախոս երկրներում։ Ապրում է Չեխիայի Պրահա քաղաքում։

Հանա Հեգերովա
Բնօրինակ անունHana Hegerová[1]
Ի ծնե անունսլովակ.՝ Carmen Mária Štefánia Farkašová[1]
Նաև հայտնի է որպեսHana Hegerová[1]
Ծնվել էհոկտեմբերի 20, 1931(1931-10-20)[2][3][4][…]
Բրատիսլավա, Չեխոսլովակիա[5][6]
Երկիր Չեխոսլովակիա[7],  Սլովակիա և  Չեխիա
Մահացել էմարտի 23, 2021(2021-03-23)[8][9][10] (89 տարեկան)
Պրահա, Չեխիա[11]
Ժանրերշանսոն և փոփ
Մասնագիտություներգչուհի և դերասանուհի
Գործիքներվոկալ
ԼեյբլSupraphon?, Philips Records, Դեկա Ռեկորդս և Sony Music Entertainment
Պարգևներ
 Hana Hegerová Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Հանան 1937 թվականից մինչև 1942 թվականը Սլովակիայի ազգային թատրոնին կից բալետի դպրոց է հաճախել։ 1950 թվականին Կոմարնոյում տարրական կրթությունը ավարտելուց հետո աշխատել է Սկոդա Վորկս գործարանում և որպես ուսուցիչ մասնագիտական դպրոցում։ 1951-1953 թվականներին Հեգերովան մասնակցել է պետական թատերական կոնսերվատորիայի մասնագիտական դասընթացներին, ապա 1957 թվականին միացել է Ժիլինաում Պետեր Յիլեմնիցկու թատրոնի թատերախմբին։

1954 թվականին Հենգովան «Ֆրոնայում» ֆիլմի գլխավոր դեր է խաղացել Հանա Չելկովի անունով։ Պրահա ժամանելուց հետո չեխ նշանավոր դերասան Յան Վերիխը նրան առաջարկել է անդամակցել ABC թատրոնին, սակայն հրաժարվել է[12]։ 1958 թվականից մինչև 1961 թվականը նա ելույթ է ունեցել Պրահայի Ռոկոկո թատրոնում, իսկ 1961-1966 թվականներին սեմաֆոր թատրոնում, որտեղ հանդես է եկել ջազային օպերայում։ Հեգերովայի երգացանկում եղել են չեխ և սլովակ հեղինակների բազմաթիվ երգեր ինչպիսիք են Էդիթ Պիաֆի («ԻմՊարոն»), Ժակ Բրելի («Ne me quitte pas»), Կուրտ Վայլի («Surabaya Johnny») և այլ երգիչների երգերի չեխերեն տարբերակները: 1967 թվականին Հանա Հեգերովան Փարիզի Օլիմպիայում երգել է Ժակ Բրելի և Շառլ Ազնավուրի երգերը։ Նաև հանդես է եկել Մոնրեալի համաշխարհային ցուցահանդեսում։ 1977-1981 թվականներին Չեխոսլովակիայի կարգավորման ժամանակ Հեգերովան ստիպված էր դադարեցնել իր գործունեությունը արտասահմանում, և նրա համերգային գործունեությունը նույնպես սահմանափակված էր Չեխոսլովակիայում։ Թավշյա հեղափոխությունից հետո սկսել է ավելի հաճախ ելույթ ունենալ հանրության առջև։ Այդ ժամանակ ստացել է բազմաթիվ երաժշտական մրցանակներ, օր.Պլատինե սկավառակ 1992 թվականին, իսկ չեխական Գրեմին՝ 1996 թվականին։ 2002 թվականին Հանա Հեգովան Չեխիայի նախագահ Վացլավ Հավելի կողմից արժանացել է պատվո մեդալի[13]։

2011 թվականի օգոստոսին ազգային մամուլը հայտարարել է, որ Հանան որոշել է հեռանալ երաժշտական միջավայրից՝ ասելով MusicServer-ին «Ես որոշեցի, որ այլևս չեմ ուզում դա։ Ես չեմ ուզում երգել,ես չեմ ուզում դուրս գալ հանրության առաջ։ Ես ուզում եմ ազատվել սթրեսից:Ես ուզում եմ վայելել իմ խաղաղ օրերը իմ շան հետ»[14]։

2014 թվականի դեկտեմբերին նրան հիվանդանոց են տեղափոխվել սրտի լուրջ խնդիրներով։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Վերնագիր
Բնօրինակ Հայերեն
1954 Frona Ֆրոնա
1957 Tam na konečné Վերջնական կանգառում
1960 Přežil jsem svou smrt Ես հավատարիմ մահ եմ ապրել։
Policejní hodina Ոստիկանի ժամը
1962 Zhasněte lampióny Անջատեք Լույսերը
Neděle ve všední den Աշխատանքային Օր Կիրակի
1963 Naděje Հույս
Konkurs Լսումներ
1965 Kdyby tisíc klarinetů Եթե հազար քառյակ է
1966 Dobře placená procházka Լավ Վարձատրվող Զբոսանք
1967 Ta naše písnička česká Սա Մեր Չեխական Երգն Է
Sedm žen Alfonse Karáska Ալֆոնս Կարասեկի յոթ կանայք
1974 Třicet případů majora Zemana Մայոր Զեմանի երեսուն դեպք
1988 Lovec senzací
1989 Fabrik der Offiziere Գործարանի Աշխատակից
1991 Poslední motýl Վերջին Թիթեռը
2006 Kde lampy bloudí Որտեղ լամպերը թափառում են
2008 Nestyda Տհաճ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ (չեխերեն)
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  5. 5,0 5,1 5,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. 6,0 6,1 6,2 Evidence zájmových osob StB
  7. Evidence zájmových osob StB (չեխերեն) // EZO
  8. 8,0 8,1 8,2 Zemřela první dáma českého šansonu Hana Hegerová (չեխերեն)
  9. 9,0 9,1 9,2 Zemřela Hana Hegerová. Na odchod Paní se nešlo připravit, říká Malásek (չեխերեն)
  10. 10,0 10,1 10,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  11. 11,0 11,1 11,2 Zemřela první dáma českého šansonu Hana Hegerová (չեխերեն) // iDNES.cz — 2021.
  12. «Interview BBC». www.bbc.co.uk. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  13. «Hana Hegerová - official page» (Czech). hanahegerova.cz. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. «Hana Hegerová končí se zpíváním». musicserver.cz. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.