Հայ օգնության ֆոնդ (ՀՕՖ), Հայաստանյաց առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի Արևելյան թեմի բարեգործական կազմակերպությունն է։

Հայ օգնության ֆոնդ
Տեսակոչ առևտրային կազմակերպություն
Երկիր ԱՄՆ
Հիմնադրված1988
Գլխադասային գրասենյակՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]
ՀիմնադիրԳևորգ Հովնանյան
Կայքfarusa.org(անգլ.)

Պատմություն և գործունեություն խմբագրել

ՀՕՖ ստեղծվել է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո Նյու Յորքում։ ՀՕՖ-ի գործունեությունը համակարգում է տնօրենների խորհուրդը։ Առաջին խոշոր ձեռնարկումը Ստեփանավանի «Սուրբ Կարդան» բնակելի թաղամասի կառուցապատումն էր։ Կազմակերպությունը նպաստել է հանրապետության նախադպրոց, համակարգի՝ մսուր-մանկապարտեզների պահպանմանը, գիշերօթիկ դպրոցների, մանկատների և ծերանոցների բնականոն կենսագործունեությանը։ 1996 թվականին՝ Գյումրիում, 1997 թվականին Ստեփանակերտում բացվել են ՀՕՖ-ի ներկայացուցչությունները։ Իրականացվել են դպրոցաշինական ծրագրեր, հիմնովին նորոգվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, նորոգվել և գործարկվել է թափառաշրջիկ ու մուրացիկ երեխաների ընդունման և կողմնորոշման կենտրոնի մասնաշենքը Երևանի Զեյթուն վարչական շրջանում և այլն։ ՀՕՖ-ը նպաստում է նաև Հայաստանում գյուղատնտեսության, էներգետիկայի, առողջապահական և մշակույթի զարգացմանը։ Իր գործունեության ընթացքում կազմակերպությունն ավելի քան 200 միլիոն դոլարի օգնություն է տրամադրել Հայաստանին։

2013 թվականի փետրվարի 18-ին ավարտվեցին Տավուշի մարզի Չինչին գյուղի մանկապարտեզի վերանորոգումը[2]։

2015 թվականի սեպտեմբերի 3-ին հայտարարվեց «Այո» հարթակի «Պաշտպանող պատ» ծրագիրի ավարտի մասին, որի շնորհիվ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանապահ Այգեպար գյուղի դպրոցականներն ուսումնական տարին սկսեցին ապահով։ 6 ամիս ակտիվ դրամահավաքի շնորհիվ կառուցվեց պաշտպանող պատ[3]։

2016 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունեց Հայ օգնության ֆոնդի պատվիրակությանը՝ Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արևելյան թեմի առաջնորդ, Հայ օգնության ֆոնդի նախագահ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի գլխավորությամբ[4]։

Գրասենյակներ խմբագրել

ՀՕՖ-ի գլխավոր գրասենյակը տեղակայված է Նյու Յորքում, ինչպես նաև այն ունի չորս գրասենյակ Հայաստանում և գլխավոր գրասենյակը գտնվում է Երևանում։ ՀՕՖ-ի 100 աշխատակիցներից 80%-ը աշխատում են՝ Գյումրիի, Երևանի, Բերդի և Վանաձորի տարածքներում[5]։

Առաքելություն խմբագրել

ՀՕՖ-ի առաքելությունն է անցյալն հարգելը, ներկան հզորացնելը և Հայաստանի, Արցախի Հանրապետության ու Ջավախքի ժողովրդի ապագան ապահովելը։ Այն տալի է հույս և հնարավորություն կարիքավորներին, տալիս է նրանց հնարավորություն ստեղծել ավելի լավ ներկա և օգնել նրանց ճանապարհ հարթել դեպի ավելի ուժեղ ապագա։

Կառուցվածք խմբագրել

Տնօրենների խորհուրդ
Անձ Պաշտոն
Տեր Դանիել վարդապետ Ֆինդիկյան Նախագահ
Գառնիկ Նանագուլյան Գործադիր տնօրեն
Գևորգ Հովնանյան Պատվավոր նախագահ (1989-2006)
Ռենդի Սապահ-Գուլյան Նախագաh
Էդգար Հովսեփյան Պատվավոր նախագահի տեղակալ (1989-2014)
Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյան Փոխնախագահ
Կառլ Բազարյան Փոխնախագահ
Աննետ Չուլաֆյան Փոխնախագահ
Դենիս Թարզյան Գանձապահ
Օսկար Թաթոսյան Գանձապահի օգնական
Մարտա Բաթմասյան Քարտուղար
Փոնթիշ Երեմյան Քարտուղարի օգնական

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.charitynavigator.org/ein/133706646
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։