Հայ բառարանագրություն է կոչվում ժամանակի ընթացքում հայերենի թարգմանական (երկլեզվյան ու բազմալեզվյան), բացատրական, դիցաբանական, եզրութաբանական, դարձվածաբանական, արմատական և այլ նպատակների ու կարգի բառարանների կազմելը[1]։

Պատմություն խմբագրել

 
«Արամեան լեզուին գանձ» հայերէն քերականութեան գիրքը լատիներէնով, որ ունի 40-էջնոց բառացանկ (1711, Ամստերդամ)

Բառարանագրությունը սկզբնավորվել է մ.թ.ա. Գ հազարամյակում՝ Միջագետքում, շումերների կողմից[2]։

Ոսկեդարում՝ Ե դարում հայ գրականության ծնունդին, ոչ մի հայկական բառարանագիտական աշխատանք գոյություն չուներ։ Զ-Ժ դարերում իմաստասիրական, բնախոսական և այլ բառեր հայտնվեցին՝ իրենց բացատրություններով։ Այս ժամանակից մնացել է հայատառ մի հունարեն բառացանկ և լատին-հայերեն մի բառացանկ՝ հայերեն բառերի նաև լատինատառ գրությամբ, որոնցից ոչ մեկը այբբենացված չեն[3]։

ԺԱ-ԺԶ դարերում հայ բառարանագիտությունն սկսում է զարգանալ։ Հայերեն առաջին հայտնի բառարանը Արիստակես Գրչի ուղղագրական բառարանն է՝ «Գրչութեան արուեստէ կոչւող երկը», որը գրվել է ԺԲ դարում[2]։

ԺԷ-Ի դարերում մատենակից բառարաններից բացի, երկրագնդի 45 հայագիտական կենտրոններում ավելի քան 280 հայագետներ հրատարակել են 320 բառարան։ Առաջին հայերեն տպագիր բառարանը եղել է Ֆրանչեսկոս Ռիվոլայի հայերեն-լատիներեն բառարանը, որը լույս է տեսել 1621 թվականին։ Սակայն ըստ արդի գիտության հայ բառարանագրության հայրն է համարվում Վենետիկի Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացին, ով 1749-ին հրատարակել է «Բառգիրք հայկազեան լեզուի» առաջին հատորը, ապա 1769 թվականին՝ երկրորդ հատորը։ ԺԹ դարի 80-ական թվականներին Կ.Պոլիսը դառնում է հայ բառարանագիտության կենտրոն։ Միայն 1880 - 1914 թվականներին Կ.Պոլսում հրատարակվում և վերահրատակվում են 49 բառարան։ 20-րդ դարի վերջին կեսում միայն Երևանում լույս է տեսել 63 բառարան[4]։

Տպագիր հայերեն բառարաններ խմբագրել

Հայերեն բառարանների առաջին հրատարակությունների ցանկ
Անուն Բառահոդվածներ Հրատարակման
տարի
Հեղինակ(ներ) Հրատարակիչ/Տպարան Վայր Բացատրություն
Բառգիրք հայոց
(Dictionarium Armeno-Latinum)
1621 (Ա. հրատարակութիւն)
1633 (Բ. հրատարակութիւն)
Ֆրանչիսկո Ռիվոլա Քոլեջիում Ամբրոսիանում
(Collegium Ambrosianum)
Միլան (Ա. հրատարակութիւն),

Փարիզ (Բ. հրատարակութիւն)

Առկա է առցանց
Բառգիրք լատինացւոց և հայոց ի վերայ Աստուածաշունչ և ժամակարգութեան գրոց հայոց եկեղեցւոյն
(Dictionarium Latino-Armenum super sacram scripturam, et libros divini officii ecelesiae armenae)
1695 Աստվածատուր Ներսեսովիչ Սուրբ Ժողով Տարածման Հաւատոյ (Sacra Congregatio de Propaganda Fide) Հռոմ Առկա է առցանց
Բառգիրք Հայոց արարեալ ի Ս. Էջմիածին, Երեմիայ վարդապետի շուրջ 10,000 բառ 1698 (Ա. հրատարակութիւն) Երեմիա Մեղրեցի Սարգիս Եվդոկիացի Սահեթտշի Լիվոռնո Առկա է առցանց (անբեռնելի)
Արամեան լեզուին գանձ (Thesaurus linguae Armenicae antiquae et hodiernae) 1711 Joachim J. Schroeder (Յոհան Յոախիմ Շրյոդեր) Amstelodami Հայերէնի քերականութեան գիրք է լատիներէնով և ունի 40 էջնոց հայերէն բառարան ետևը։ Հասանելի է առցանց Google Books ի միջոցաւ
Dictionarium novum latino-armenum expraecipuis armeniane linguae scriptoribus concinnatum (Բառգիրք հայկական լեզուի) 1714 Jacobus Villotte (Յակոբ Վիլլոտ) Սուրբ Ժողով Տարածման Հաւատոյ (Sacra Congregatio de Propaganda Fide) Հռոմ լատիներեն-հայերեն
Դուռն քերականութեան և բառգիրք 1727 Մխիթար Սեբաստացի Անտոն Բորտոլի Վենետիկ արդի արևմտահայերենի առաջին քերականություն,
հայերեն և թուրքերեն՝ հայատառ ուղղագրությամբ
Բառգիրք հայոց 10,000 բառ 1728 (Բ. հրատարակութիւն) Երեմիա Մեղրեցի Կոստանդինուպոլիս
Գիրք սահմանաց և բառարան 1749 Արսեն Դպիր Հովհաննես Կոստանդինուպոլիս առաջին հայերեն հանրագիտարան
Բառգիրք հայկազեան լեզուի հատոր Ա՝ 37000 1749 (Ա հատոր)
1769 (Բ հատոր)
Մխիթար Սեբաստացի Անտոնի Բորտոլի Վենետիկ Ընհդանուր կը պարունակէ վեց տարբեր բառարան երկու հատորի մէջ։ Առցանց (անբեռնելի)՝ Հատոր Ա և Հատոր Բ
Գիրք որ կոչի սաւիղ լեզուագիտեան մոտ 2000 - 2500 1788 Գրիգոր Խալդարյան, Կ. Սարաֆյան Գրիգոր Խալդարյանց Սանկտ Պետերբուրգ ռուս-հայերեն, հայ-ռուսերեն
Բժշկարան համառօտ և բառարան 1793 Պետրոս Քալանթարյան Սուրբ Խաչ վանքի տպարան Նոր Նախիջևան Առկա է առցանց (անբեռնելի)
Բառարան 1794 Պողոս Թորոսյան Թյուրիկեցի Սբ. Խաչ վանքի տպարան Նոր Նախիջևան թուրքերեն և հայերեն. առկա է առցանց (անբեռնելի)
Հայ-Լատին բառագիր ԺԸ դար Ստեփանոս Ռոշքա
Բառարան յԻտալական Լեզուէ ի Հայ և ի Տաճիկ բարբառ (Dizionario Italiano-Armeno-Turco) 1804 Մանուէլ Ջախջախեան Մխիթարեան տպարան (Սուրբ Ղազար) Վենետիկ
Ռուս-հայերէն բառարան 9000 1821 Հարություն Ալամդարյան Մոսկվա Առկա է առցանց Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
Բառարան անգղիերէն և հայերէն 1821 Հայր Յարութիւն վարդապետ Աւգերեան Վենետիկ Առկա է առցանց
Բառարան հայերէն և անգղիական 1825 Հայր Յարութիւն վարդապետ Աւգերեան Վենետիկ
Բառարան պարսկերէն ըստ կարգի հայկական այբուբենից 30000 1826 Գևորգ Դպիր Պալատեցի Կոստանդնուպոլիս առաջին պարսկերեն-հայերեն բառարան[1]
Համառօտ Բառարան Յիտալականէ ի հայ և ի տաճիկ (Nuovo dizionario italiano-armeno-turco) 1829 Հայր Մանուէլ վարդապետ Ջախջախեան Մխիթարեան գործարան Վենետիկ
Նոր բառգիրք հայկազեան լեզուի (Նոր Հայկազեան, բառարան երկհատոր) 57000 1836-1837 Գաբրիէլ Աւետիքեան, Խաչատուր Սիւրմէլեան, Մկրտիչ Աւգերեան Մխիթարեան տպարան ի Սրբոյն Ղազարու Վենետիկ հայերէնէ հայերէն, լատիներէն և յունարէն, Առցանց և որոնելի գլխաբառերով
Բառգիրք ի բարբառ հայ և իտալական (երկհատոր) 1837 Մանուէլ Ջախջախեան Մխիթարեան տպարան (Սուրբ Ղազար) Վենետիկ հայերէնէ հայերէն և իտալերէն։ Առցանց և որոնելի գլխաբառերով։ Նաև ներբեռնելի՝ Ա հատոր և Բ հատոր
Բառարան 'ի հայկական լեզուէ 'ի ռուսաց բարբառ 1838 Ալէքսանդր Մակարեան Խուդաբաշխեանց Լազարեան Ճեմարան Մոսկով Երկու հատորով։ Առցանց հասանելի է Բաւարիայի Պետական Գրադարանի կողմէ այստեղ։
Բառգիրք ի գաղղիականէ ի հայ և ի տաճիկ բարբառս (Dictionnaire français-arménien-turc) 1840 Հայր Յարութիւն վարդապետ Աւգերեան Մխիթարեան տպարան (Սուրբ Ղազար) Վենետիկ
Համառօտ բառարան անգղիերէն, հայերէն և տաճկերէն (եռահատոր)

Ա. Համառօտ բառարան յանգղիականէ ի հայ եւ ի տաճիկ
Բ. Համառօտ բառարան ի հայէ յանգղիական եւ ի տաճիկ
Գ. Համառօտ բառարան ի տաճկերենէ յանգղիական եւ ի հայ բարբառ
1843 Հայր Սուքիաս Սօմալեան Մխիթարեան տպարան (Սուրբ Ղազար) Վենետիկ Առկայ է առցանց և որոնելի գլխաբառերով։ Ա. հատոր
Բ. հատոր
Գ. հատոր
Բարգիրք Հայկազեան Լեզուի 1844 (Ա հատոր)
1846 (Բ հատոր)
Գրիգոր Փեշտիմալճյան տպարան Պօղոսի Արապեան Ապուչեխցւոյ Կոստանդնուպօլիս
Առձեռն Բառարան Հայկազնեան Լեզուի
(Ա հրատարակութիւն)
1846 Հայր Մկրտիչ Աւգերեան Մխիթարեան տպարան (Սուրբ Ղազար) Վենետիկ
A vocabulary of words used in modern Armenian but not found in the ancient Armenian lexicons 6,000 1847 Elias Riggs W. Griffitt Զմիւռնիա Հայերէն-անգլերէն։ Առաջին աշխարհաբար բառարաններէն մէկը։ Կը ներառնէ թրքերէնէ փոխառեալ բառեր։ Առցանց և որոնելի իր գլխաբառերով
Նոր բարբառարան համառօտ հայերէն-տաճկերէն 1850 Հայր Եփրեմ Չագըճեան Մխիթարեան տպարան Վիէննա
Համառօտ բառարան ի պէտս նորավարժից 1859 Մխիթարեան տպարան (Սուրբ Ղազար) Վենետիկ
Բառգիրք հայ-գաղղիարէն 1861 (վերահրատարակուած է 1872, 1881, 1893, 1972) Ամբրոսիոս Գալֆայեան Գրավաճառանոց Լ. Հաշէթի Փարիզ Հասանելի է առցանց և որոնելի իր գլխաբառերով
Առձեռն Բառարան Հայկազնեան Լեզուի
(Բ հրատարակութիւն)
56,410 բառ 1865 Հայր Գրիգոր Ճէլալեան Մխիթարեան տպարան (Սուրբ Ղազար) Վենետիկ (Ա հրատարակութեան վրայ աւելցուած է 5000 բառ)։ Առցանց և որոնելի իր գլխաբառերով
Բառարան անգղիարէն եւ հայերէն 1868, II տպագրութիւն Յարութիւն Վարդապետ Աւգերան Մխիթարեան տպարան (Սուրբ Ղազար) Վենետիկ Առցանց և որոնելի իր գլխաբառերով
Բառգիրք յաշխարհաբառէ ի գրաբառ 1869 Գերապայծառ Եդուարդ Հիւրմիւզեան Մխիթարեան տպարան (Սուրբ Ղազար) Վենետիկ Արևմտեան աշխարհաբարէ գրաբար։ Առաջին ծաւալուն արևմտահայերէն բառարաններէն մէկը։ Պատկերահանուած տարբերակը հասանելի է սռցանց և որոնելի իր գլխաբառերով։
Ռուս-հայերեն բառարան 1870 Ռափայել Պատկանյան Պետերբուրգ
Ժողովածու օտարազգի բառերի, նոր-նախիջևանցոց լեզուի մեջ մտած 1870 Ռափայել Պատկանյան Պետերբուրգ
Երեքլեզուեան բառագիրք գաղղիերէն-հայերէն-տաճկերէն 1871 (Բ. տպագրութիւն) Հայր Սրապիոն վարդապետ Էմինեան Մխիթարեան տպարան Վիեննա Առցանց և որոնելի իր գլխաբառերով
Բառարան 'ի ռուսաց լեզու 'ի հայ 1876 (2-րդ հր.) Գաբրիել Երեցփոխյան Թիֆլիս Առկա է առցանց
Նոր բառգիրք հայ-անգլիարէն 1875-79 Հայր Մատաթեայ Վարդապետ Պետրոսեան Մխիթարեանց տպարան Վենետիկ Առցանց և որոնելի ըստ գլխաբառերու։ Նաև է այստեղ
Բառարան սուրբ գրոց հանդերձ պատկերոք 1881 Յակոբ Ա. Պօյաճեան Կոստանդնուպոլիս Աստվածաշնչի բառարան, առկա է առցանց
Բառգիրք ի գաղղիերէն լեզուէ ի հայերէն 1884 Նորայր Բիւզանդացի Տպարան Ա. Յ. Պօյաճեան Կոստանդնուպոլիս Ֆրանսերէն-հայերէն բառարան, առկա է առցանց և որոնելի գլխաբառերով։ Նաև ներբեռնելի այստեղ
Առձեռն բառագիրք հայերէն-լատիներէն ի պէտս դպրոցաց (Manuale lexicon Armeno-Latinum ad usum scholarum) 1887 Յովհաննէս վարդապետ Միսքճեան Սուրբ Ժողով Տարածման Հաւատոյ (Sacra Congregatio de Propaganda Fide) Հռովմ
Երեքլեզուեան ընդարձակ բառարան տաճկերէն-հայերէն-գաղղիերէն 1888 Միհրան Աբիկյան Կոստանդնուպոլիս Առկա է առցանց
Բառարան ֆրանսերէնէ հայ աշխարհիկ 1889 (Ա. հրատարակութիւն) Մեսրոպ Նուպարյան Կոստանդնուպոլիս
Բառագիրք գերմաներէնէ-հայերէն 1889 Աւետիք Կոյլաւեան (Կոյլաւ) Մխիթարեան Վիեննա
Ընդարձակ բառարան տաճկերէն-հայերէն 1891 Միհրան Աբիկյան Կոստանդնուպոլիս Առկա է առցանց
Բառգիրք արուեստից եւ գիտութեանց եւ գեղեցիկ դպրութեանց 1891-1892 Հայր Մանուէլ Քաջունի Սուրբ Ղազարի տպարան Վենետիկ Ֆրանսերէն-հայերէն հանրագիտական բառարան։ Առկա է առցանց և որոնելի գլխաբառերով։ Ունի նաև հայերէն-ֆրանսերէն համառօտ բառգիրք գիտութեանց եւ արուեստից եւ գեղեցիկ դպրութեանց որ նաև որոնելի է գլխաբառերով։
Բառարան ֆրանսերէնէ հայ աշխարհիկ 1892 (Բ. բարելաւուած հրատարակութիւն) Մեսրոպ Նուպարյան Կոստանդնուպոլիս
Նոր բառգիրք հայերէն լեզուի մոտ 60000 1892 Սիմոն Գաբամաճյան Կոստանդնուպոլիս
Առեռն բառագիրք հայերէն-գաղղիերէն 1893 Կոմիտաս Ա. Ոսկեան Յ. Մատթէոսեան Կոստանդնուպոլիս
Առձեռն բառագիրք լատիներէն-հայերէն ի պէտս դպրոցաց (Manuale lexicon latino-armenum) 1893 Յովհաննէս վարդապետ Միսքճեան Սուրբ Ժողով Տարածման Հաւատոյ (Sacra Congregatio de Propaganda Fide) Հռովմ
Գործնական բառարան տակերէնէ հայերէն 1893 Միհրան Աբիկյան Կոստանդնուպոլիս Առկա է առցանց
Հայբուսակ կամ հայկական բուսաբառութիւն ավելի քան 3400 1895 Ղևոնդ Ալիշան Մխիթարեան տպարան Վենետիկ Առկա է առցանց և որոնելի իր գլխաբառերով։ Նաև այստեղ
Գիտական բառգրքոյկ 1895 Միհրան Աբիկյան Կոստանդնուպոլիս Առկա է առցանց
Բառարան ֆրանսերէնէ հայերէն 1896 (Ա. հրատարակութիւն) Եղիա Տեմիրճիպաշյան Կոստանդնուպոլիս Առկա է առցանց
Նոր բառգիրք պատկերազարդ ֆրանսահայ 1900-1903,
1909-1910 (Բ. հրատարակութիւն)
Ամբրոսիոս Գալֆայան (Գուիտոն Լուսինեան) Փարիզ
Պօլիս (Բ. հրատարակութիւն)
Երկհատոր։ Առկայ է առցանց և որոնելի իր գլխաբառերով
Առձեռն բառարան հայերէն-անգղիերէն 1902 Մ. Գ. Մինասեան Կոստանդինուպոլիս
Թուրքերէնէ փոխառեալ բառերը Պօլսի հայ ժողովրդական լեզուին մէջ համեմատութեամբ Վանի, Ղարաբաղի եւ Նոր-Նախիջեւանի բարբառներուն 4,200 փոխառեալ բառ 1902 Հրաչյա Աճառյան Լազարեան Ճեմարան Արևելեան Լեզուաց Մոսկուա-Վաղարշապատ Առկայ է առցանց և որոնելի իր գլխաբառերով
Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան 1903, 1905 Հայր Սուքիաս Էփրիկեան Մխիթարեան տպարան (Սուրբ Ղազար) Վենետիկ Երկու հատոր (երրորդ հատորը չէ տպուած հեղինակի մահի պատճառաւ)
Բառգիրք Արարատեան բարբառի Մօտ 5000 բառ ու ոճ 1903 Տիգրան Նաւասարդեանց Տպարան Մովսէս Վարդանեանցի Տփխիս Առկայ է առցանց և որոնելի իր գլխաբառերով
Գործնական Բառարան Հայերէն-Անգղիերէն 1905 Զ. Տ. Ս. Փափազեան Տպագրութիւն Յ. Մատթէոսեան Կոստանդինուպոլիս Առկայ է առցանց և որոնելի իր գլխաբառերով (ուրիշ տարբերակ մըն ալ այստեղ)
Լիակատար բառարան ռուսերէնից հայերէն 1906 Յարութիւն Դաղբաշեան Թիֆլիս Առկա է առցանց
Հանրագրութիւն 1907 Աթանաս Տիրոյան Մխիթարեան տպարան (Սուրբ Ղազար) Վենետիկ
Մեծ բառարան հայերէնէ օսմաներէն 50,000 բառ, ոճ և ասութիւն 1907 Պետրոս Զէքի Կարապետեան Վ. և Հ. Տէր Ներսէսեան Կոստանդնուպոլիս Առկայ է առցանց և որոնելի գլխաբառերով
Նոր բառարան անգլիերէնէ հայերէն (A Dictionary English and Armenian) 1907 (Բ. տպագրութիւն) պրոֆ. Վ.Յ. Յակոբեան Կոստանդնուպոլիս
Բառարան անգղիերէն, հայերէն և հայատառ թուրքերէն 1908 (Բ. տպագրութիւն) Մ. Գ. Մինասեան Հրատարակիչ Եղիա Մալխասեան Կոստանդնուպոլիս
Հանրամատչելի բառարան օտարազգի բառերի եւ գործածութեան մէջ մտած մտքերի ու դարձւածքների 1908 Ա. Տէր-Ղազարեան Տպարան «ԷՊՕԽԱ» Թիֆլիս Առկայ է առցանց և որոնելի իր գլխաբառերով
Նոր Բառագիրք Հայերէն Լեզուի 1910 (Բ. հրատարակութիւն) Սիմոն Գաբամաճյան Տպագրութիւն Ռ. Սագաեան Կոստանդինուպոլիս Առկայ է առցանց և որոնելի իր գլխաբառերով
Պատկերազարդ Գործնական Բառարան Անգլիերէնէ Հայերէն 1910 Զ. Տ. Ս. Փափազեան Տպագրութիւն Յ. Մատթէոսեան Կոստանդինուպոլիս Առկայ է առցանց և որոնելի իր գլխաբառերով
Առձեռն բառարան ֆրանսերէնէ հայ-աշխարհիկ 1911 Մեսրոպ Նուպարյան Տպագրութիւն Գ. Պաղտատլեան Կոստանդնուպոլիս Առկայ է առցանց և որոնելի իր գլխաբառերով
Լիակատար բառարան հայերէնից ռուսերէն Մօտաւորապէս 70.000 բառ, 200.000 ոճեր, դարձուածքներ, առածներ և ասացուածքներ 1911 Յարութիւն Դաղբաշեան Թիֆլիս
Հայոց բառ ու բան 14,000 բառ 1912 Սահակ Ամատունի Տպարան Մայր Աթոռոյ ս. Էջմիածնի Վաղարշապատ Առկայ է առցանց և որոնելի իր գլխաբառերով
Բացատրական բառգիրք - Օտարազգի բառերի եւ օտարագիր բառերի ու դարձւածքների 1912 Մարտիրոս Յարութիւնեանց Տպարան Յ. Սանոյեանցի Ալէքսանդրապօլ Առկայ է առցանց և որոնելի իր գլխաբառերով
Բառարան գաղղիերէն-հայերէն-տաճկերէն 1912 (Բ. հրատարակութիւն) Հայր Սամուէլ վարդապետ Գանթարեան Սուրբ Ղազար Վենետիկ Առկայ է առցանց և որոնելի իր գլխաբառերով
Մեծ բառարան օսմաներէնէ հայերէն 50,000է աւելի 1912 Պետրոս Զէքի Կարապետեան Տպագրութիւն Արշակ Կարօեան Կոստանդնուպոլիս Առկայ է առցանց և որոնելի իր գլխաբառերով
Contributo alla Flora dell' Armenia 1912 Ներսէս Տիրացուեան Մխիթարեան տպարան Վենետիկ
Հայերէն Գաւառական Բառարան 30,000 բառ 1913 Հրաչյա Աճառյան Լազարեան Ճեմարան Արևելեան Լեզուաց Թիֆլիս Բառարանը հասանելի է առցանց և որոնելի է իր գլխաբառերով։ Նաև հոս որպէս PDF։
Առձեռն բառարան հայերէն աշխարհիկ լեզուէ ֆրանսերէն (Dictionnaire portatif armenien moderne français) 1915 Ամբրոսիոս Գալֆայան (Գուիտոն Լուսինեան), Կարապետ Բասմաջյան Գրատուն Պ. Պալենց Կոստանդնուպոլիս Բառարանը հասանելի է առ ցանց
Ընդարձակ Բառարան Անգլիերէնէ-Հայերէն 1922 Փրոֆեսօր Յարութիւն Յովհաննէս Չաքմագճեան Երան Գրատուն Պոսթըն Այս բառարանը հասանելի է առցանց և որոնելի է իր գլխաբառերով։
Ռուս-լատին-հայ բժշկագիտական բառարան 1924 Վահան Արծրունի Երևան
Ռուս-հայերեն իրավաբանական բառարան 1924
Ռուս-հայերեն ռազմական բառարան 1925 Մանուկ Աբեղյան Երևան
Բառարան հայերէն-ֆրանսերէն 50000 1925 Միհրան Յովհաննէսեան Libraire-editeur Bemen Zartarian Կոստանդնուպոլիս Այս բառարանը հասանելի է առցանց և որոնելի է իր գլխաբառերով։
Բառարան Հայերէն-Գաղղիերէն 1926 Հայր Գէորգ Պայեան Սուրբ Ղազար - Մխիթարեան Տպարան Վենետիկ Այս բառարանը հասանելի է առցանց և որոնելի է իր գլխաբառերով։
Երկաթուղային տերմինների ռուս-հայերեն բառարան 1926-27
Ռուս-հայերեն բառարան շինարարական կառուցվածքների 1928
Բառարան ֆրանսերէնէ-Հայերէն 1930 (Բ. հրատարակութիւն) Եղիա Տէմիրճիպաշեան Տպագրութիւն Յ. Մ. Սէթեան Կոստանդնուպոլիս 1896ի տպագրութեան հիման վրայ բարեփոխուած։ Առկա է առցանց և որոնելի իր գլխաբառերով
Ռուս-հայերեն աշխատանքային բառարան 1931 Վարդան Փոթեյան
Բառարան պարսկերէն-հայերէն 20000 1933 Գարեգին ք. Կիրակոսյան Թեհրան 1919 կազմված՝ ուշացած հրատարակումով[5]
Հայերեն արմատական բառարան (Ա-Է) 1927-35 Հրաչյա Աճառյան Երևանի համալսարանի հրատակաչություն Երևան Առկա է առցանց և որոնելի իր գլխաբառերով
Ռուս-հայերեն նոր բառարան 80000 1933-35 հեղինակների խումբ բառեր և դարձվածքներ
Առձեռն նոր բառարան հայերէն լեզուի 1934 Վարդան Գէորգեան Տպարան «Հրազդան» Պէյրութ
Անատոմիական տերմինաբանական բառարան 1934
Նեվրաբանական տերմիններ, ռուս-հայերեն բառարան 1936
Բուսանունների բազմալեզու պատկերազարդ բառարան
(Illustrated Polyglottic Dictionary of Plant Names in Latin, Arabic, Armenian, English, French, German, Italian and Turkish languages)
1936 Արմէնակ Գ. Պետևեան Argus & Papazian Presses Գահիրէ
Բառարան Գանձարան Հայերէն Լեզուի Մօտաւորապէս 16,500 բառ 1938 Յարութիւն Թ. Գայայեան Տպագրութիւն Գալֆա Գահիրէ Հոմանիշներու բառարան մըն է։ Բառարանը առցանց է և որոնելի է իր գլխաբառերով
Ռուս-հայերեն բուսաբանական տերմինների բառարան 1941
Հայոց անձնանունների բառարան (հնգհատոր) 1942 (Ա հատոր)
1944 (Բ հատոր)
1946 (Գ հատոր)
1948 (Դ հատոր)
1962 (Ե հատոր)
Հրաչյա Աճառյան Երևանի Պետական Համալսարան Երևան Առցանց և որոնելի (գլխաւոր անուններով)
Հայերէն բացատրական բառարան (քառահատոր) մոտ 120000 1944-45 Ստեփան Մալխասյանց Երևան ստուգաբանական, բառակազմական, ոճաբանական, քերականական և արտասանական բացատրություններով, հայագիտական պատմության ամենախոշոր բառարանը[6]։

Առկա է առցանց և որոնելի իր գլխաբառերով

Հայ-ռուսերեն բառարան 28000 1945 - 1947 Ա.Ս. Ղարիբյան, Ե. Տեր-Մինասյան, Մ. Գևորգյան հիմնականում ռուսերեն սովորելու նպատակով[6]
Բառարան Խ. Աբովյանի Երկերի 1947 Գ. Գասպարյան Երևան
Ընդարձակ բառարան հայերէնէ անգլիերէն 69,800 1950 (1970, Բ. տպագրութիւն) Մեսրոպ Կ. Գույումճեան Գահիրէ Առցանց և որոնելի
Եւրոպական փոխառեալ բառեր հայերէնի մէջ 860 փոխառեալ բառ 1951 Հրաչյա Աճառյան Մխիթարեան տպարան Վիեննա Հեղինակը 1921-ին ուղարկած էր Մխիթարեանի խմբագրութեան, բայց տպուած է 1951ին։ Առկայ է առցանց և որոնելի գլխաբառերով
Լատին-ռուս-հայերեն բժշկական բառարան 1951 Մ. Աբեղյան, Լ. Հովհաննիսյան, Ա. Տեր-Պողոսյան Հայկական ՍՍՌ ԳԱ հրատարակչություն Երևան
Armenisch-Deutsches Wörterbuch (Հայերէնէ Գերմաներէն Բառարան) 1952 Dirair Froundjian (Տիրայր Ֆրունճեան) R. Oldenbourg München Առկայ է առցանց և որոնելի գլխաբառերով
Բառգիրք Սեբաստահայ գաւառալեզուի 1952 Կարապետ Գաբիկյան Երուսաղէմ
Բառարան հայերէն-ֆրանսերէն 1952 Մ. Հովհաննեսյան Կոստանդնուպոլիս
Երաժշտական տերմինների համառոտ բառարան 1953 Կ. Սեժենսկի, թարգ.՝ Ռ. Աթայանի Հայպետհրատ Երևան
Հայերէն Աշխարհաբար Լեզուի Լիակատար Բառարան 1954 (Ա հատոր)
1957 (Բ հատոր)
Պետրոս Վարդապետ Ճիզմէճեան Տպարան Անի Հալէպ Կը պարունակէ թէ Արևելահայ և թէ Արևմտահայ բոլոր բառերը։ Առկայ է առցանց և որոնելի գլխաբառերով
Առձեռն բառարան սպաներէնէ հայերէն շուրջ 30.000 բառ ու ասացուածք 1955 Հայր Յարութիւն Թէքէեան LA PHOTO-PRESSE Պէյրութ Առկայ է առցանց և որոնելի է գլխաբառերով
Ծիսական Բառարան 1957 Մաղաքիա Օրմանեան տպարան Կաթողիկոսութեան Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ Անթիլիաս
Ռուս-հայերեն սպորտային բառարան 1956 Ս.Ն. Հակոբյան Երևան
Ռուս-հայերեն բառարան (քառահատոր) ավելի քան 100000 բառեր և դարձվածքներ 1954 (Ա հատոր)
1956 (Բ հատոր)
1957 (Գ հատոր)
1958 (Դ հատոր)
ԳԱ Լեզվի ինստիտուտ Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն Երևան Առկայ է առցանց և որոնելի է գլխաբառերով
Բառարան Արաբերէն Հայերէն մօտ 40,000 արաբերէն բառ 1960 Ժորժ Թազպազեան Տպարան ԱՏԼԱՍ Պէյրութ Առցանց և որոնելի գլխաբառերով
Ընդարձակ բառարան անգլիերէնէ հայերէն 95,900 1961 (1981, Բ. տպագրութիւն) Մեսրոպ Կ. Գույումճյան Գահիրէ Առցանց և որոնելի
Սայաթ Նովայի տաղերի բառարան 1963 Ա. Քոչարյան Երևան
Բառարան Հայերէնէ Արաբերէն մօտ 25,000 հայերէն բառ 1964 Ժորժ Թազպազեան Տպարան Մշակ Պէյրութ Առկայ է առցանց և որոնելի է գլխաբառերով
Պահլավերեն-պարսկերեն-հայերեն-ռուսերեն-անգլերեն բառարան 1965 Ռուբեն Աբրահամյան Երևան
Հայոց լեզվի հոմանիշների բառարան 1967 Աշոտ Սուքիասյան Երևան Առցանց և որոնելի գլխաբառերով
Հայոց Լեզուի Նոր Բառարան 1968 (Ա. հրատարակութիւն) Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հրանդ Գանգրունի և Փարամազ Կ. Տօնիկեան Կ. Տօնիկեան և Որդիք Հրատարակչատուն Պէյրութ Առցանց և որոնելի գլխաբառերով։ Երկրորդ հրատարակութիւնը՝ երկհատոր 1992ին։
Հայ բուսաշխարհ 1968 Կարապետ Գաբիկեան Երուսաղէմ
Ռուս-հայերեն բառարան 1968 Ա.Ս. Ղարիբյան Հայաստան հրատարակչություն Երևան
Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան (քառահատոր) 125,000 1969-1980 Հրաչյա Աճառյանի Անվան Լեզվի Ինստիտուտ Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն Երևան Առցանց և որոնելի գլխաբառերով
Հազար ու մէկ բառ ու բան հայոց խօսից բարբառէն 1970 Դոկտ. Էնժ. Տիրայր Ֆրունճեան Տպարան Տօնիկեան Պէյրութ Գրուած է 1969ին Պէրլինի մէջ։ Արևմտահայ ոճաբանութիւններու և բարբառային դարձուածքներու բառարան, արևելահայ ոճաբանութիւններու յաւելուածով։ Առկայ է առցանց և որոնելի գլխաբառերով
Բույսերի անունների լատիներեն-հայերեն-ռուսերեն բառարան 1970, II լրացված հրատ. Թ. Ծատուրյան Երևանի համալսարանի հրատարակություն Երևան
Բուսաբանական բառարան 1970 Պ. Ղանդիլյան, Ա. Հովսեփյան, Լ. Պետրոսյան Երևան
Հայերէնէ-Անգլերէն Արդի Բառարան 1970 Վեր. Տիգրան Խնդրունի և Մարտիրոս Գուշագճեան Հրատարակչատուն Կ. Տօնիկեան և Որդիք Պէյրութ Առկայ է առցանց և որոնելի գլխաբառերով
Անգլերէնէ-Հայերէն Արդի Բառարան 1970 Մարտիրոս Գուշագճեան և Վեր. Տիգրան Խնդրունի Հրատարակչատուն Կ. Տօնիկեան և Որդիք Պէյրութ Առկայ է առցանց և որոնելի գլխաբառերով
Հայերէնից պարսկերէն բառարան մօտ 24000 բառ 1972
2006 (Բ. հրատարակութիւն)
Վարդան Յարութիւնեան «ՆԱՅԻՐԻ» հրատարակչութիւն (Բ. հրատարակութիւն) Թեհրան Առկայ է առցանց և որոնելի գլխաբառերով
Կենսագրական բառարան 1973 (Ա հատոր)
1981 (Բ հատոր)
1990 (Գ հատոր)
Գառնիկ Ստեփանյան Երևան
Հայերեն ուղղագրական-ուղղախոսական տերմինաբանական բառարան 152,000 բառ 1973 Լույս հրատարակչություն Երևան Առկայ է առցանց և որոնելի գլխաբառերով
Լեզվաբանական բառարան 1975 Հ.Զ. Պետրոսյան, Ս.Ա. Գալստյան, Թ.Ա. Ղարագյուլյան Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Երևան Առկայ է առցանց և որոնելի գլխաբառերով (դարձուածներով)
Հայոց Լեզվի Դարձվածաբանական Բառարան 1975 Աշոտ Մուրադի Սուքիասյան, Սերգեյ Աշոտի Գալստյան Երևանի Համալսարանի Հրատարակչություն Երևան Առկայ է առցանց և որոնելի գլխաբառերով (դարձուածներով)
Ռուս-հայերեն դարձվածաբանական բառարան պարունակում է ռուսաց լեզվի շուրջ 5600 դարձված և 1670 տարբերակ ու փոփոխակ 1975 Ռ.Լ. Մելքումյան և Պ.Մ. Պողոսյան Երևանի համալսարանի հրատարակչություն Երևան Առկայ է առցանց և որոնելի գլխաբառերով
Գերմաներեն-հայերեն բառարան 40,000 բառ 1976 Գրիգոր Միհրանի Անդրեասյան Երևանի համալսարանի հրատարակչություն Երևան Առկայ է առցանց և որոնելի գլխաբառերով
Արդի հայերենի բացատրական բառարան 1976 Էդվարդ Աղայան Երևան Առցանց և որոնելի գլխաբառերով
Հովհաննես Թումանյանի գեղարվեստական երկերի բառարան 1976 Լ. Պետրոսյան Երևան
Ռուս-հայերեն բառարան 85,000 բառայօդուած և շուրջ 100,000 բառ և դարձուածք 1977 (երկրորդ հրատարակութիւն, որ նոյնն է 1982ի երրորդ հրատարակութեան) Արարատ Սահակի Ղարիբյան «Հայաստան» հրատարակչություն Երևան Առցանց և որոնելի գլխաբառերով
Ռուս-հայերեն ուսումնական բառարան 14,300 բառ 1978 Ա.Հ. Սեկոյան Լույս հրատարակչություն Երևան Առկայ է առցանց և որոնելի գլխաբառերով
Պարսկերէն-հայերէն բառարան 1979 Հ. Մանսուրեան Թեհրան
Ծիսական Բառարան 1979 (Բ. հրատարակութիւն) Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանեան Կաթողիկոսութիւն Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ Անթիլիաս Երկու մասով (առկայ են առցանց)՝ Տէրունի տօներ և Եկեղեցական իրեղէններ եւ նիւթական առարկաներ
Բուսանունների հայերեն-լատիներեն-ռուսերեն-անգլերեն-ֆրանսերեն-գերմաներեն բառարան Աւելի քան 3,150 հայերէն բուսանուն 1981 Ռուբեն Ղազարյան Երևանի համալսարանի հրատարակչություն Երևան Առկայ է առցանց և որոնելի է գլխաբառերով
Թրքերէնէ-Հայերէն Առձեռն Բառարան 1981 Հայր Արիստակէս վարդապետ Պօհճալեան Ուսուցչաց Հիմնարկի «Յակոբ Աբէլեան» Տպարան Իսթանպուլ Առկայ է առցանց և որոնելի է գլխաբառերով
Անգլերեն-հայերեն բառարան Շուրջ 30,000 բառ 1984 Հ.Ա. Ասմանգուլյան և Մ.Ի. Հովհաննիսյան «Հայաստան» հրատարակչություն Երևան Առցանց և որոնելի գլխաբառերով
Բառարան հայերէնէ-սպաներէն (Diccionario Armenio-Español) 36,000 բառ 1984 Հայր Յարութիւն Թէքէեան Ediciones Akian Buenos Aires Առկայ է առցանց և որոնելի է գլխաբառերով
Հայ-ռուսերեն ուսումնական բառարան 16200 1986 Ա.Հ. Սեկոյան Լույս հրատարակչություն Երևան Առկայ է առցանց և որոնելի գլխաբառերով
Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան 1986-2001 Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան Երևանի Համալսարանի Հրատարակչություն Երևան Առկայ է առցանց և որոնելի գլխաբառերով
Հայերենագիտական բառարան 1987 Հրանտ Զինավորի Պետրոսյան «Հայաստան» հրատարակչութիւն Երևան Առկայ է առցանց և որոնելի գլխաբառերով
Հայ-ռուսերեն բառարան 75,000 1987 Հրաչյա Աճառյանի Անվան Լեզվի Ինստիտուտ Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն Երևան Առկայ է առցանց և որոնելի գլխաբառերով
Ադրբեջաներեն-հայերեն բառարան 1987 Ռ.Խ. Բաղրամյան, Ի. Խալիլով Լույս հրատարակչություն Երևան
Պարսկերեն-հայերեն բառարան Շուրջ 30.000 բառ 1987 պրոֆ. Գեորգի Մ. Նալբանդյան Երևան Առկայ է առցանց և որոնելի գլխաբառերով
Ռուս-հայերեն պոլիտեխնիկական բառարան շուրջ 75,000 տերմին և տերմինային կապակցություն 1988 Զ.Ա. Հացագործյան, Ա.Հ. Դարբինյան, Գ.Հ. Հովումյան, Գ.Հ. Սրվանձտյան Հայկական սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն Երևան Առկայ է առցանց և որոնելի գլխաբառերով
Գործնական Բառարան Ֆրանսերէնէ Հայերէն 19,200 1988 Յարութիւն Քիւրքճեան Շիրակ հրատարակչատուն Պէյրութ Թուայնացուած, որոնելի, և առցանց
Միջին հայերենի բառարան 1987 (Ա հատոր)
1992 (Բ հատոր)
Ռ. Ղազարյան, Հ. Ավետիսյան Երևան Առաջին հրատարակութիւն
Արեւմտահայերենի բառարան 1991 Արտեմ Սարգսյան Արևիկ Երևան Առցանց և որոնելի։
Հայոց Լեզուի Նոր Բառարան 56,000 1992 Գնէլ Արքեպս. Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան և Արտաշէս Տէր Խաչատուրեան Պէյրութ Առցանց և որոնելի։
Բառարան իտալերէն-հայերէն 30.000 1995 Հայր Վահան Վարդապետ Օհանեան Մխիթարեան Հրատարակչատուն Վենետիկ Առկայ է առցանց և որոնելի գլխաբառերով։
Մեր արմատները նոր լոյսի տակ 1995-1998 Վարդգէս Ուրիշեան Մշակ Ֆրէզնօ Երկհատոր ստուգաբանական բառարան։ Առկայ է առցանց և որոնելի գլխաբառերով։
Բառարան հայերէն-իտալերէն 30.000 1996 Հայր Վահան Վարդապետ Օհանեան Մխիթարեան Հրատարակչատուն Վենետիկ Առկայ է առցանց և որոնելի գլխաբառերով։
Հայերեն-վրացերեն բառարան 1996 Լևոն Մելիքսեթ-Բեկ, Մերաբ Ռոբաքիձե Թբիլիսի Հայ-վրացերեն առաջին տպագիր բառարան, պատրաստվել է 1890-1963 թթ., մնացել անտիպ մինչ վերամշակումը, լրացումը և հրատարակումը[7]
Գործնական Բառարան Հայերէն-Ֆրանսերէն 17,800 1997 Գրիգոր Շահինեան Շիրակ հրատարակչատուն Պէյրութ Թուայնացուած, որոնելի, և առցանց
Բառգիրք հայերէն լեզուի 17,600 1998 Անդրանիկ վրդ. Կռանեան Շիրակ հրատարակչատուն Պէյրութ Թուայնացուած, որոնելի, և առցանց
Անգլերեն-հայերեն բառարան 1998 Ա. Աղաբեկյան Երևան
Հայոց ազգանունների բառարան 2000 Տիգրան Ավետիսյան «Վան Արյան» հրատարակչատուն Երևան Բառարանը հասանելի է առցանց և որոնելի է իր ազգանուններով։
Ինֆորմատիկա, ինտերնետ. անգլերեն-ռուսերեն-հայերեն բացատրական բառարան 2000 Է.Ա. Ղազարյան, Ա.Ա. Ստեփանյան Մակմիլան-Արմենիա Երևան
Գրաբարի Բառարան 2000 Ռուբէն Սերոբի Ղազարեան Երևանի Համալսարանի Հրատարակչութիւն Երևան Բառարանը հասանելի է առցանց և որոնելի է իր գլխաբառերով։
Հայոց լեզվի բարբառային բառարան (7 հատոր) աւելի քան 100,000 բարբառային բառեր, դարձուածքներ, կայուն բառակապակցութիւններ ու ոճական արտայայտութիւններ 2001-2012 Հրաչյա Աճառյանի Անվան Լեզվի Ինստիտուտ ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիա Երևան Բառարանն ամփոփում է ավելի քան 100,000 բարբառային բառեր, դարձուածքներ, կայուն բառակապակցութիւններ ու ոճական արտայայտութիւններ, որոնք քաղուած են մօտ 200 գրաւոր աղբիւրներից և ընդգրկում են 220 բարբառներ ու խօսուածքներ։

Բառարանն ունի գիտագործնական նպատակ՝ հայերէնի բառային հարուստ բառագանձը մատչելի դարձնել բարբառագիտութեան, ազգագրութեան, պատմութեան, լեզուաբանութեան հարցերը ուսումնասիրող մասնագէտներին, այլև հասարակայնութեան լայն շրջաններին։

Հասանելի է առցանց և որոնելի գլխաբառերով։
Ուսումնական դարձվածաբանական բառարան 2002 Խաչիկ Բադիկյան Երևան
Արդի հայերենի նորաբանությունների բառարան (նոր բառեր, իմաստներ, դարձվածքներ, բառակապակցություններ, արտահայտություններ, հապավումներ) 7,715 բառ, բառակապակցություն և դարձվածք 2002 Սեդա Էլոյան «Նաիրի» հրատարակչություն Երևան Բառարանը հասանելի է առցանց և որոնելի է իր գլխաբառերով։
Գրաբարի բացատրական բառարան 2003 Լալիկ Խաչատրյան Երևան
Թուրքերեն-հայերեն բառարան շուրջ 27,000 բառ և բառակապակցություն 2003 Ռուբեն Ղազարյան Միտք հրատարակչություն Երևան Հասանելի է առցանց և որոնելի է իր գլխաբառերով։
Թուրքերեն-հայերեն բառարան 2003 Կ. Կոնտակչյան Երևան
Հրատարակչական և տպագրական եզրերի բառարան 2003 Փիտեր Քոլին. Թարգմ.՝ Ա. Աղաբեկյան, Ա. Գասպարյան Գիտանք անգլերեն-հայերեն-անգլերեն
Անգլերեն-հայերեն համակարգչային եզրերի բառարան շուրջ 10000 2004-ին II հրատ. Փիտեր Քոլին, Խաչիկ Գրիգորյան Անկյունաքար Երևան Համակարգչային եզրերի հայերեն մշակումը, բացատրական տեքստի հայացումը՝ Խաչիկ Գրիգորյանի․ISBN 99930-809-7-7․կա նաև CD տարբերակով
Պարսկերէնից Հայերէն Բառարան պարունակում է շուրջ 48000 բառ 2005 Հայդուկ Մանսուրեան «Նայիրի» հրատարակչութիւն Թեհրան Հասանելի է առցանց և որոնելի է իր գլխաբառերով։
Անգլերեն-հայերեն դարձվածաբանական բառարան
(English-Armenian Phraseological Dictionary)
շուրջ 10000 դարձվածային միավոր 2005, II լրացված հրատ. Սոնա Սեֆերյան, Արփիկ Լազարյան Անկյունաքար
(Ankyunacar)
Երևան ISBN 99941-949-6-8 ․առկա է [1]
Համառօտ հայերէն-պուլկարերէն, պուլկարերէն-հայերէն բառարան առնվազն 8300 ամեն բաժնում 2005 Ֆիլիպ Գ․ Մեսրոպ «ԿՕՄՕ» ՕՕԴ Սօֆիա Հայերեն-բուլղարերեն․ առկա է առցանց
Վրացերեն-հայերեն բառարան շուրջ 40,000 բառայօդուած 2005 Ռամազ Կոնստանտինի Գոգաձե, Մ.Ի. Հովհաննիսյան ԵՊՀ հրատարակչություն Երևան Առաջին վրացերեն-հայերեն տպագիր բառարան[7]։ Առկայ է առցանց և որոնելի է իր գլխաբառերով։
Հայերեն շրջասությունների բառարան 2006 (Ա. տպագրութիւն) Պետրոս Ս. Բեդիրյան Երևան
Հայերեն-անգլերեն բառարան 50000 2006 Ն. Բարաթյան Մակմիլան-Արմենիա հրատարակչություն Երևան
Փոքր բառարան հայ-լեհերեն, լեհ-հայերեն հայ-լեհերեն՝ մոտ 13800
լեհ-հայերեն՝ մոտ 15000
2006 Անդժեյ Պիսովիչ, Շուշանիկ Սեդոյան, Նորայր Տեր-Գրիգորյան Քշենգարնյա ակադեմիցկա (Ուսանողական գրախանութ) Կրակով
Արցախի բարբառի բառարան-հանրագիտարան (երկհատոր) 50000 2006 Գուրգեն Բաղդասարյան Մակմիլան-Արմենիա հրատարակչություն Ստեփանակերտ
Գրաբարի Հոմանիշների Բառարան 2006 Ռուբէն Սերոբի Ղազարեան Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւն Անթիլիաս Բառարանը հասանելի է առցանց և որոնելի իր գլխաբառերով։
Նորայայտ բառեր գրաբարում 158 նորահայտ բառեր 2007 Ռուբէն Ղազարեան Երևան Առկայ է առցանց և որոնելի է իր գլխաբառերով։
Հայերեն թևավոր խոսքեր 2007 Պետրոս Ս. Բեդիրյան Երևան
Հայերեն-ֆրանսերեն բառարան 40.000 բառահոդված
30.000 դարձվածային միավոր և արտահայտություն
2009 Արամ Բարլեզիզյան Երևանի Պետական Համալսարան Երևան Բառարանը հասանելի է առցանց և որոնելի իր գլխաբառերով։
Ընդհանուր ջրատնտեսական տերմինների բառարան 2009 Վաչիկ Գրիգորյան, Սմբատ Դավեյան հայերեն-անգլերեն, անգլերեն, հայերեն
Միջին Հայերենի Բառարան 2009 (երկրորդ բարեփոխուած հրատարակութիւն) Ռուբեն Ղազարյան, Հենրիկ Միսակի Ավետիսյան Երևանի Պետական Համալսարանի Հրատարակչություն Երևան Բառարանն ընդգրկում է 12-16-րդ դարերի ինքնուրոյն և թարգմանական երկերում վկայուած միջին գրական հայերէնի բառերը, ոճերն ու դարձուածքները, որոնք ձևաիմաստային առումով բնորոշ չեն գրաբարին և ընդհանրապէս չեն հանդիպում 5-11-րդ դարերի մատենագրութեան մէջ։ Բառայօդուածները օժտուած են քերականական, իմաստաբանական, գործառական-ոճական և ստուգաբանական նշումներով ու բացատրութիւններով, գրաւոր աղբիւրներից քաղուած անհրաժեշտ վկայութիւններով։

Առկայ է առցանց և որոնելի գլխաբառերով
Հայոց Լեզվի Հոմանիշների Բացատրական Բառարան 130,000 2009 (երկրորդ բարեփոխուած հրատարակութիւն) Աշոտ Մուրադի Սուքիասյան Երևանի Պետական Համալսարանի Հրատարակչություն Երևան Բառարանը պարունակում է արդի հայերէնի արևելահայ և արևմտահայ գրական լեզուների 130 հազար բառ և դարձուածքային միաւոր։

Առկայ է առցանց և որոնելի գլխաբառերով
Ֆրանսերեն-հայերեն բառարան 40.000 բառայօդուած 2010 Ամալյա Մուրադյան, Սուսաննա Խաչատրյան և կազմողներ Փրինթինֆո Երևան Առկայ է առցանց և որոնելի գլխաբառերով
Հայերեն շրջասությունների բառարան 2095 միաւոր 2010 (Բ. տպագրութիւն) Պետրոս Ս. Բեդիրյան Էդիթ Պրինտ Երևան Առկայ է առցանց և որոնելի իր գլխաբառերով։
Հայերեն Ստուգաբանական Բառարան 2010 Գևորգ Ջահուկյան «Ասողիկ» Հրատարակչություն Երևան Առկայ է առցանց և որոնելի գլխաբառերով
Անգլերեն-հայերեն արդի բառարան, English-Armenian Contemporary Dictionary 114000 2010 Խաչիկ Գրիգորյան, Զարուհի Գրիգորյան Անկյունաքար հրատարակչություն Երևան Ժամանակակից անգլերենի և հայերենի բառապաշարներն արտացոլող ընդարձակ բառարան, որի մեջ ներառված է նաև շուրջ 200 գիտակարգերի, մասնագիտությունների և գործածման ասպարեզների եզրեր և բառեր․ISBN 978-99941-800-6-6․ Առկա է [2]
Գրաբարի բառարան - Նոր հայկազյան բառարանում չվկայված բառեր 2010 Լավրենտի Շահենի Հովհաննիսյան Էդիթ Պրինտ Երևան Առկայ է առցանց և որոնելի գլխաբառերով
Օտար բառերի բառարան շուրջ 10.000 բառային միավոր 2011 (երկրորդ վերամշակուած հրատարակութիւն) Աշոտ Հայրապետյան «Հեղինակային հրատարակություն Երևան Առկայ է առցանց և որոնելի գլխաբառերով
Արեւմտահայերեն-արեւելահայերեն նոր բառարան շուրջ 20 հազար բառ և դարձվածային միավոր 2011 Ռուբէն Սաքապետոյեան «Տիգրան Մեծ» հրատարակչություն Երևան Առկայ է առցանց և որոնելի գլխաբառերով
Հայերեն դարձվածքների ընդարձակ բացատրական բառարան 25,310 դարձուածքներ 2011 Պետրոս Սարգսի Բեդիրյան Երևանի Պետական Համալսարանի Հրատարակչություն Երևան Առկայ է ա ցանց և որոնելի գլխաբառերով
Անգլերեն-հայերեն բառարան 70,000 բառ և բառակապակցութիւններ 2011 Նելլի Բարաթյան Երևանի Պետական Համալսարանի Հրատարակչություն Երևան Առկայ է առցանց և որոնելի գլխաբառերով
Անգլերեն-հայերեն, հայերեն-անգլերեն համառոտ բառարան, English-Armenian, Armenian-English Concise Dictionary ավելի քան 30000 2011, V հրատ. (I հրատ. 1997, II հրատ. 1999, III հրատ. 2001, IV հրատ. 2004) Խաչիկ Գրիգորյան Անկյունաքար հրատարակչություն Երևան ISBN 978-99941-800-5-9
Հայերեն-պարսկերեն բառարան շուրջ 20000 բառ և արտահայտություն 2011 Տիգրան Դավթյան Անկյունաքար հրատարակչություն Երևան ISBN 978-9941-800-8-0
Առկայ է առցանց և որոնելի գլխաբառերով
Նոր անգլերեն-հայերեն բառարան, New English-Armenian Dictionary 85000 2011 Խաչիկ Գրիգորյան, Զարուհի Գրիգորյան Անկյունաքար հրատարակչություն Երևան ISBN 978-99941-876-5-2
Անգլերեն-հայերեն, հայերեն-անգլերեն բառարան (հատուկ թողարկում հայերեն ուսումնասիրողների համար), English-Armenian, Armenian-English Dictionary (special edition for Armenian language learners) ավելի քան 30000 2012, III վերանայված հրատ. (I հրատ. 1999, II հրատ. 2001) Խաչիկ Գրիգորյան Անկյունաքար հրատարակչություն Երևան ISBN 978-99941-876-6-9
Գրաբարի դարձուածաբանական բառարան 2012 Ռուբէն Ղազարեան Երևանի Պետական Համալսարանի հրատարակչութիւն Երևան Առկայ է առցանց և որոնելի գլխաբառերով
Հայերեն-թուրքերեն բառարան 60,000 բառ (կասկածելի. հաւանաբար մօտ 12,000 բառ) 2013 Մայրանուշ Դերմենջյան Հեղինակային հրատարակություն Երևան Առկայ է առցանց և որոնելի է գլխաբառերով
Գրաբարի ուսումնական բառարան 2013 Լալիկ Խաչատրեան Երևան
Ղարաբաղի բարբառի բառարան 2013 Արմեն Յուրիկի Սարգսյան Արցախի Պետական Համալսարան Երևան Առկայ է առցանց և որոնելի գլխաբառերով
Նորահայտ բառեր վաղաշխարհաբարյան աղբյուրներում (16րդ-18րդ դարեր) 3000 բառ, բառաձև և դարձվածային միավոր 2014 Նորայր Պողոսյան Երևան Առկայ է առցանց և որոնելի գլխաբառերով
Դպրոցական բառակազմական բառարան 20,000 բառայօդուած, որոնք կ՚արտացոլեն աւելի քան 30,000 բառ 2014 Սերգեյ Գալստյան Զանգակ Երևան
Ընդարձակ Բառարան Գերմաներէնէ-Հայերէն 85,000-էն աւելի գլխաբառ 2018 Լևոն Թորոսեան Վիեննա Արևմտահայերէն և արևելահայերէն՝ երկու ուղղագրութիւններով։ Առկայ է առցանց և որոնելի է իր գլխաբառերով
Առևտրահաշվապահական տերմինների համառոտ ոուս-հայերեն բառարան Մ. Տեր-Հովհաննիսյան
Բառգիրք թալիանի հայերեն-իտալերեն
Ղարաբաղի գավառական բառգիրք 6000 Ավետիս Բահաթրյան ձեռագիր - պետք է հրատարակվեր «Հանդես ամսօրյայի» հրատարակչության կողմից եթե Բահաթրյանը և Աճառյանը չվիճեին «յորղան» բառի արմատ լեզվիի մասին։ Իզմիրյան մրցանակակիր[8]
Գանձակի բարբառի բառարան Ն. Մամիկոնյան ձեռագիր
Արարատյան բարբառի բառարան Հ. Մկրտչյան ձեռագիր
Նոր-Նախիջևանի բարբառի բառարան Գ. Ջալալյան ձեռագիր
Բառարան Նոր-Ջուղայի բարբառի Վ. Տեր-Սուքիասյան ձեռագիր
Թիֆլիսի բարբառի բառարան Ա. Քոչարյան ձեռագիր

Աղբյուրներ խմբագրել

  1. 1,0 1,1 Հեղինակի կողմից։ Գ.Մ.Նալբանդյան (1993). Պարսկերէն-հայերէն բառարան. Թեհրան: «Նայիրի» հրատարակչական.
  2. 2,0 2,1 «Հայկական Հանրագիտարան». www.encyclopedia.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 12-ին.
  3. Ջահուկյան, Գևորգ։ Հայ բառարանագրություն։ Ֆրանց Յոզեֆ Հաուսման (Franz Josef Hausmann), ed. (1991). Բառարանագրության միջազգային հանրագիտարան, հատոր 3 (Wörterbücher: ein internationales Handbuch zur Lexikographie, Volume 3). Բեռլին: Ուալտեր դե Գրույտեր(Walter de Gruyter). ISBN 978-3-11-012421-7.(չաշխատող հղում)
  4. Գ. Գասպարյան (1968). «Հայ բառարանագրության պատմություն». Վերցված է 2016 թ․ հունվարի 12-ին.
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 15-ին.
  6. 6,0 6,1 Բ.Հ. Վերդյան, Վ.Ա. Քոսյան. «Սովետահայ լեզվաբանությունը 40 տարում». Վերցված է 2016 թ․ հունվարի 12-ին.
  7. 7,0 7,1 Վլադիմիր Մաղալյան (2005). «Գրախոսություններ. ՌԱՄԱԶ ԿՈՆՍՏԱՆՏԻՆԻ ԳՈՐԳԱՁԵ. Վրացերեն-հայերեն բառարան».
  8. Գուրգեն Բաղդասարյան (2008). Արցախի բարբառի բառարան-հանրագիտարան. Ստեփանակերտ: «Պոլիգրադ» ՓԲԸ. էջ 1.

Գրականություն խմբագրել

  • Գասպարյան Գ., Հայ բառարանագրության պատմություն, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1968
  • Համբարձումյան Վ., Ակնարկներ հայ բառարանագրության պատմության, Զանգակ-97, 2006
  • Uluhogian, Gabriella. Bibliography of Armenian Dictionaries. Patron Editore, Bologna, 1987. (ամենաընդարձակ հայ բառարանագրութեան ցանկն է այս, պարունակելով 473 բառարան)